10 – Մկրտություն
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Մկրտություն.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Մկրտություն.
Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։
”Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։
”Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։ Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։
”Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։
”Ուրեմն ձեր սրտերի անթլփատութիւնը թլփատեցէք, եւ ձեր պարանոցները այլ եւս մի խստացնէք.
”Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
”Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ։
”Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
”Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես. Մինչեւ ե՞րբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները։
”Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։ Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։ Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։
”Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։ Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։ Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։
”Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։ Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։ Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։
”Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։ Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։ Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։ Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կ’հարցնեմ. Եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կ’ասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. Եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ երկնքից, կ’ասէ մեզ՝ Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չ’գիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
”Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
”Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։ Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։ Եւ Յովհաննէսը ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր. Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։ Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։
”Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։ Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։ Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տուէք, եւ ես էլ կասեմ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ Յովհաննէսի մկրտութիւնն երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից, պատասխան տուէք ինձ։ Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ Երկնքից, կասէ, Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան։ Այլ թէ ասենք՝ Մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք. Որովհետեւ ամենքը ընդունում էին Յովհաննէսին՝ թէ իրաւի մարգարէ էր։ Եւ պատասխանեցին եւ ասեցին Յիսուսին. Չ’գիտենք։ Յիսուսն էլ նորանց պատասխանեց եւ ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ, թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
”Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
”Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.
”Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. Եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։ Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։
”Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։
”Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. Բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։ Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։
”Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ, Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. Եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։
”Եւ բոլոր ժողովուրդն երբոր այս լսեցին՝ եւ մաքսաւորները՝ Աստուծուն արդարացրին Յովհաննէսի մկրտութիւնովը մկրտուելով։ Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։
”Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։ Եւ ես չ’գիտէի նորան. Բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ Սա է Աստուծոյ Որդին։
”Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։ Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։ Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։ Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։
”Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. Եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։ Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ Սաղեմի մօտ. Որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. Եւ գալիս էին եւ մկրտվում էին։
”Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան մաքրութեան համար։ Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։ Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չ’լինի նորան։
”Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում քան թէ Յովհաննէսը, (Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.) Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա։
”Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։
”Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին, որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։ Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ։
”Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։
”Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։
”Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։ Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։ Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. Շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը։
”Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։ Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։
”Որոնք իջան եւ աղօթք արին նորանց վերայ, որ Սուրբ Հոգին առնեն. Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն Տէր Յիսուսի անունովը մկրտուած էին։ Այն ժամանակ ձեռքերը դրին նորանց վերայ, եւ նորանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Սիմօնն երբոր տեսաւ՝ թէ առաքեալների ձեռք դնելովը՝ Սուրբ Հոգին տրվում է, փող բերաւ նորանց եւ ասեց.
”Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։ Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։ Եւ երբոր ջրիցը դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։ Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։ Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,
”Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։
”Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չ’մկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։ Եւ նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին. Այն ժամանակ աղաչեցին նորան՝ որ մի քանի օր մնայ։
”Եւ ես յիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. Յովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք։ Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնոյն պարգեւը տուաւ նորանց, ինչպէս եւ մեզ, որ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ապա ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել։ Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։
”Սորա զաւակիցն Աստուած իր խոստմունքի պէս Իսրայէլացիների համար Յիսուս Փրկիչը վերկացրեց։ Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։
”Եւ մի կին՝ անունը Լիդիա՝ ծիրանավաճառ, Թիւատիր քաղաքիցը, աստուածավախ, լսեց. որի սիրտը Տէրը բացաւ, որ Պօղոսի խօսածներին մտիկ անէ։ Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց տարաւ մեզ։
”Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։ Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։ Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։
”Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։
”Արդեօք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք երբոր հաւատացիք. Նորանք ասեցին նորան. Մենք չենք էլ լսել թէ Սուրբ Հոգի կայ։ Եւ ասեց նորանց. Ապա ի՞նչով մկրտուեցաք. Նորանք էլ ասեցին. Յովհաննէսի մկրտութիւնովը։ Եւ Պօղոսն ասեց. Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ. Նորան հաւատան. Այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին։ Եւ երբոր լսեցին, Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։ Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։
”Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.
”Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։ Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։ Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։ Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։ Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։
”Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
”Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։
”Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
”Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. Թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։
”Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։
”Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։ Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։
”Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.
”Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։ Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
”Մէկ մարմին եւ մէկ հոգի. ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։ Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն.
”Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։
”Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը. Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։
”Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խօսքը թողելով դէպի կատարեալը գանք. Առանց կրկին հիմը դնելու մեռած գործերից ապաշխարութեան եւ Աստուծոյ հաւատալու համար. Եւ մկրտութիւնների ուսմունքի, եւ ձեռք դնելու, եւ մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի համար։ Եւ սա անենք, եթէ Աստուած հրաման տայ։
”Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը, Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը, Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ. Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով.
”Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։
”Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։
”Երանելի են նորա պատուիրանքները պահողները. որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։
”