09 – Ապաշխարություն
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ապաշխարություն.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ապաշխարություն.
Ո՛չ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։
”Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
”Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
”Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։
”Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։
”Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար է եկել, այնպէս որ նորա վախը ձեր առաջին լինի, որ չ’մեղանչէք։
”Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. Եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան։
”Եւ իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ ընդունելի լինի իրան քաւութիւն լինելու համար։
”Եւ եթէ այսպիսի բաներից մէկում յանցաւոր լինի. խոստովանէ այն ինչ որ մեղք գործեց.
”Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ Եհովայի առաջին. Եւ թողութիւն լինի նորան ինչ բանի համար որ յանցանք է գործել։
”Եւ սրբարանի համար քաւութիւն անէ՝ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցն եւ նորանց բոլոր մեղքերի յանցանքներիցը, եւ այսպէս անէ ժողովքի խորանի համար, որ նորանց հետ է լինում նորանց անմաքրութիւնների մէջ։
”Որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին։
”Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։
”Ուրեմն սրբեցէք ձեր անձերը, ու սուրբ եղէք, ըստ որում ես եմ Եհովան ձեր Աստուածը։
”Եւ այն օրումը ոչ մի գործ չ’գործէք, ըստ որում այդ քաւութեան օր է, ձեզ համար ձեր Եհովայ Աստուծոյ առաջին քաւութիւն անելու համար։ Որովհետեւ ով որ այն օրումը չ’խոնարհուի, նա իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ.
”Եւ եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել,
”Խօսիր Իսրայէլի որդկանց հետ. Երբոր մի մարդ կամ մի կնիկ մարդկանց որ եւ է մեղքերից մէկը գործելով Եհովայի դէմ մեղանչէ եւ այդ անձը յանցաւոր լինի,
”Եւ ժողովուրդը եկաւ Մովսէսի մօտ եւ ասեցին. Մենք մեղանչեցինք Եհովայի դէմ եւ քեզ դէմ խօսելով. աղօթք արա Եհովային որ մեր վերայից օձերը վեր առնի. Եւ Մովսէսն աղաչեց ժողովրդի համար։
”Եւ այնտեղից կ’որոնես քո Եհովայ Աստուծուն. Եւ կ’գտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։ Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես. Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. Եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։
”Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ աջ կամ ձախ չ’խոտորուէք։
”Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս. Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։ Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։
”Քո Եհովայ Աստուածանից վախեցիր, եւ նորան պաշտիր եւ նորա անունովը երդում արա։
”Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։ Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։ Որովհետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար. քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհական ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից։
”Քո Եհովայ Աստուծոյ հետ կատարեալ լինես.
”Եւ քո Եհովայ Աստուածը կ’թլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։
”Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. Բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։
”Եւ նորա առաջին կատարեալ եղայ. Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։
”Եւ Դաւիթի խղճմտանքը իրան ծակեց, երբոր ժողովուրդը համարել էր. Եւ Դաւիթն ասեց Տիրոջը. Շատ մեղանչեցի որ այս արի. Հիմա, ով Տէր, աղաչում եմ՝ ներիր ծառայիդ մեղքին. որովհետեւ շատ յիմարութիւն արի։
”Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չ’կայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
”Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ, որ իր սրտի ցաւը գիտէ, իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը, Այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ ներիր, եւ կատարիր, եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտես նորա սիրտը. Որովհետեւ դու միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սիրտը.
”Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.
”Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. Որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կ’թողէ յաւիտեան։
”Երբոր քեզ դէմ մեղանչեն, (որովհետեւ չ’կայ մարդ որ չ’մեղանչէ.) եւ դու նորանց վերայ բարկանաս եւ նորանց մատնես թշնամիի ձեռքը, եւ նորանց գերեվարները նորանց հեռու կամ մօտ երկիր գերի տանեն, Եւ զղջան իրանց սրտովը այն երկրումը, ուր որ գերի են տարուել, եւ դարձի գան եւ դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով՝ Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք, Եւ դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովը իրանց գերութեան երկրումը, ուր որ նորանց գերի են տարել, եւ նորանք աղօթք անեն այն երկրի ճանապարհովը որ դու տուել ես նորանց հայրերին, եւ դէպի այն քաղաքը, որին դու հաւանեցիր, եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անուան համար, Այն ժամանակ լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա, եւ ներիր քո ժողովրդին որ քեզ դէմ մեղանչել է։
”Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։ Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չ’լինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։ Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։
”Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։
”Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։ Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։ Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.
”Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. Որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։
”Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին. Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին. Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։ Իրաւ յանցաւոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանքները եւ կանոններն ու իրաւունքները, որ դու պատուիրեցիր քո Մովսէս ծառային։
”Եւ մնացած ժողովուրդը՝ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները, Նաթանայիմները, եւ այն ամենքը որ ջոկուել էին այն երկիրների ժողովուրդներից դէպի Աստուծոյ օրէնքը, նորանց կանայքը, որդիքը եւ աղջկերքը՝ ամեն հասկանալ կարողացողը, Միացան իրանց զօրաւոր եղբայրների հետ եւ անէծքով երդում արին, որ գնան Աստուծոյ օրէնքովը, որ նա տուաւ Աստուծոյ ծառայ Մովսէսի ձեռովը, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատուէրները, իրաւունքները եւ կանոնները.
”Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցանքն ու մեղքը իմացրու ինձ։ Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։
”Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
”Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։
”Նա նայում է մարդկանց վերայ. Եւ եթէ նա ասէ. Մեղք գործեցի, եւ ուղիղը ծռեցի, եւ նա ինձ հատուցում չ’արաւ. Նա ազատել է իմ հոգին կորուստն իջնելուց, եւ իմ կեանքը լոյսով կ’զուարճանայ։
”Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ։
”Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։
”Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։ Եւ նա աշխարհքս արդարութիւնով կ’դատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կ’անէ։
”Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
”Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։
”Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
”Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
”Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
”Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
”Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
”Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։
”Դաւիթի Երգ։ Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
”Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
”Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:
”Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։ Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։ Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
”Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։
”Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։
”Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
”Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։ Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։ Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
”Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ։
”Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։ Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
”Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն։
”Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։
”Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
”Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. Որովհետեւ մենք շատ տկարացանք։ Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։
”Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։
”Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։
”Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։ Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։ Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։
”Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ, Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։ Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
”Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. Անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։
”Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
”Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
”ԱԼԷՖ Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։ Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։ Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։
”Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ։
”Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ
”Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. Որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
”Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։
”Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կ’անարգեն իմաստութիւնը եւ խրատը։
”Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։
”Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։ Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։
”Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։
”Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։
”Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ։ Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կ’ընկնի։
”Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ։
”Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։
”Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
”Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։
”Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։ Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։
”Եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։
”Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ՝ ազգերի լոյս.
”Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։ Յիշեցրու ինձ, միասին դատուինք. Դու պատմիր, որպէս զի արդարանաս։
”Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. Դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։ Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. Ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. Ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
”Իմացրէք եւ մօտեցրէք, նորանք էլ միասին խորհուրդ անեն. ո՞վ է լուր տուել այս բաները վաղուց, այն ժամանակից՝ իմացրել այս. Չէ՞ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստուած չ’կայ ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստուած չ’կայ բացի ինձանից։ Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. Որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ.
”Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։
”Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։
”Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։ Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կ’ողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։ Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։
”Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։
”Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
”Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։
”Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. Եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին։
”Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չ’լսեցիք, ասում է Տէրը։
”Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ չ’լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։
”Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես. Մինչեւ ե՞րբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները։
”Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։
”Ես ուշադիր եղայ եւ լսեցի. Նորանք ուղիղ չեն խօսում, մարդ չ’կայ որ զղջայ իր չարութեան վերայ, եւ ասէ թէ Ես ի՜նչ եմ արել. Ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ։
”Եւ Տէրն ասեց. Նորա համար որ թողեցին իմ օրէնքը որ ես դրել էի նորանց առաջին, եւ իմ ձայնը չ’լսեցին եւ նորանում չ’վարուեցան։ Այլ գնացին իրանց սրտի կամակորութեան ետեւից, եւ այն Բահաղների ետեւից, որ իրանց հայրերը սովորեցրին իրանց։
”Թէեւ մեր անօրէնութիւնները վկայում են մեզ դէմ, ով Տէր, դու արա քո անունի համար. Որովհետեւ մեր յանցանքները շատ են. Քեզ դէմ մեղք ենք գործել։
”Մենք գիտենք, ով Տէր, մեր ամբարշտութիւնը՝ մեր հայրերի անօրէնութիւնը. Որ մեղանչել ենք քեզ դէմ։
”Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կ’բժշկուիմ. Փրկիր ինձ, եւ ես կ’փրկուիմ. Որովհետեւ իմ պարծանքը դու ես։
”Եւ նորանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, եւ նորանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կ’լինեմ նորանց Աստուած. Որովհետեւ իրանց բոլոր սրտովը դէպի ինձ պիտի դառնան։
”Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։
”Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։ Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։ Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։
”Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։
”Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չ’կրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չ’կրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։
”Եւ ամբարիշտը, երբոր դարձի գայ իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահէ իմ բոլոր օրէնքները եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, պէտք է անշուշտ ապրէ, նա պիտի չ’մեռնէ։ Նորա արած բոլոր յանցանքները պիտի չ’յիշուին նորան. Իր արած արդարութիւնովը նա պիտի ապրէ։ Մի՞թէ ես երբէք կ’ուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տէր Եհովան. Չէ՞ որ նորա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։
”Բայց եթէ արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն անէ, եւ ամբարշտի արած բոլոր պղծութիւնների պէս անէ, մի՞թէ նա կ’ապրէ. նորա արած բոլոր արդարութիւնը պիտի չ’յիշուի. Նա նորանցով այսինքն իր արած յանցանքովը եւ իր արած մեղքովը պիտի մեռնէ։
”Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. Մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։
”Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ անօրէնութիւն անէ եւ նորանցով մեռնէ, նա իր արած անօրէնութեան համար պիտի մեռնէ։
”Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր արած ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն անէ, նա կ’ապրեցնէ իր անձը. Որովհետեւ տեսաւ եւ ետ դառաւ իր արած բոլոր յանցանքներիցը. Նա անշուշտ պիտի ապրէ, պիտի չ’մեռնէ։
”Բայց Իսրայէլի տունն ասում է. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մի՞թէ իմ ճանապարհները ուղիղ չեն, ով Իսրայէլի տուն, չէ՞ որ ձեր ճանապարհները չեն ուղիղ։
”Վասն որոյ ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան. դարձի եկէք, եւ ձեր բոլոր յանցանքներիցը ետ դարձէք, որ ձեզ համար անօրէնութեան գայթակղութիւն չ’դառնայ։ Դէն գցեցէք ձեր վերայից ձեր բոլոր յանցանքները, որով դուք յանցաւոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցէք, որովհետեւ ի՞նչու համար մեռնէք, ով Իսրայէլի տուն։ Որովհետեւ ես հաճութիւն չ’ունիմ մեռնողի մեռնելուն, ասում է Տէր Եհովան, ուրեմն ետ դարձէք որ ապրէք։
”Եւ այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար.
”Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։ Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։
”Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։ Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։
”Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։ Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին. Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը. Եւ չ’լսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ։
”Տէր, մերն է երեսի ամօթը՝ մեր թագաւորներինը, մեր իշխաններինը եւ մեր հայրերինը, որ մեղանչեցինք քեզ դէմ։
”Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը, որովհետեւ մենք ապստամբեցինք նորա դէմ, Եւ չ’լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որ գնայինք նորա օրէնքովը, որոնք նա դրաւ մեր առաջին իր ծառաների՝ մարգարէների ձեռովը.
”Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար.
”Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։
”Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։
”Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։ Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։
”Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը։
”Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն. Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։ Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ’կորչենք։ Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ։
”Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։
”Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, եւ իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է։ Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը։
”Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։
”Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
”Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։ Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։
”Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։
”Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։ Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։ Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։
”Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։ Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։ Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։
”Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. Եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։ Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
”Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։ Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։ Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը։ Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կ’կշտանան։ Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն։ Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ’տեսնեն։ Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։ Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։
”Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։ Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։ Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
”Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։ Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։
”Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։
”Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։
”Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։ Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։
”Մարմնի ճրագն աչքն է. Արդ՝ թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կ’լինի։ Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կ’լինի։ Ուրեմն՝ եթէ այն լոյսն որ քեզանում է՝ խաւար է, ապա խաւարը ո՞րքան աւելի։
”Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։
”Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։
”Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։
”Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։
”Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։
”Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։
”Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։
”Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։
”Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։
”Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին։
”Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։
”Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։
”Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
”Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
”Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։ Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
”Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։ Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։
”Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը։
”Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։
”Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։
”Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չ’հաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. Եւ դուք տեսնելով չ’զղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
”Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած. Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. Եւ նա պապանձուեցաւ։ Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։ Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած։
”Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։ Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։ Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։
”Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։
”Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։ Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։ Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմաւորելու։ Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։ Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ ու ձեզ բաւական չ’լինի. Բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։ Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։
”Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։ Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։ Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։ Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։ Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։ Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։ Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։
”Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց։
”Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
”Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։ Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան.
”Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.
”Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։ Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։
”Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։
”Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, եւ ձեզ ականջ էլ չ’դնեն, այնտեղից դուրս գալիս՝ ձեր ոտների տակի փոշին թօթափեցէք, նորանց վկայութիւն լինելու համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի եւ Գոմորի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։ Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։
”Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։ Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ, Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։
”Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։
”Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
”Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
”Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
”Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։
”Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;
”Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։
”Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։
”Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
”Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։
”Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։
”Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
”Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։
”Եւ նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։
”Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։
”Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,
”Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.
”Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. Եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։ Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։
”Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։
”Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,
”Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,
”Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։
”Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։ Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ. Մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ. արձակեցէք՝ եւ կ’արձակուիք։
”Բայց Փարիսեցինէրը եւ օրինականները անարգեցին Աստուծոյ խորհուրդն իրանց անձերի համար՝ նորանից չ’մկրտուելով։
”Դու իւղով չ’օծեցիր իմ գլուխը. Սա անուշահոտ իւղով օծեց իմ ոտները։ Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. Բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ։ Եւ նորան ասեց. Քո մեղքերը թողուած լինին քեզ։
”Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։ Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։
”Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։
”Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։ Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։ Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։
”Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կարծո՞ւմ էք, թէ այդ Գալիլեացիներն աւելի մեղաւոր էին քան թէ բոլոր Գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին։ Ոչ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք. Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. Կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը։ Ո՛չ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։
”Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։
”Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։
”Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր. Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։ Եւ շատ օր չ’անցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. Եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։ Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։ Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. Եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։ Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։ Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. Եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։ Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. Ինձ քո վարձկանների մէկի պէս արա։ Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։ Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։ Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք. Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ. Եւ սկսեցին զուարճանալ։ Եւ նորա մեծ որդին յանդումն էր. Եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։ Եւ ծառաներից մէկին կանչեց իրան մօտ, հարցնում էր թէ այդ ի՞նչ է։ Նա էլ ասեց նորան. Թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։ Եւ նա բարկացաւ, եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկաւ, աղաչում էր նորան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. Բայց ինձ երբէք մի ուլ չ’տուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։ Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար։ Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։ Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. Կորած էր եւ գտնուեցաւ։
”Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։
”Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։ Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։
”Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։
”Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։
”Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։ Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։
”Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
”Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։
”Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նոյն պատժի մէջ ես։ Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. Որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. Իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։ Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։
”Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել. Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։
”Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։
”Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։
”Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։
”Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։ Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։
”Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։
”Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. Եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։
”Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։
”Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։
”Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլ եւս չ’մեղանչես, որ էլ աւելի չար բան չ’լինի քեզ։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։
”Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։
”Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կ’գայ. եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ։
”Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։
”Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։ Գրուած է մարգարէների մէջ թէ Եւ ամենքն Աստուածանից սովորած կ’լինին. Արդ ամեն ով որ Հօրիցը լսում եւ սովորում է, գալիս է ինձ մօտ։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.
”Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։
”Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։ Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է։ Իմ մարմինն ուտողը եւ իմ արիւնը խմողը մնում է ինձանում, եւ ես նորանում։ Ինչպէս ինձ ուղարկեց կենդանի Հայրը, եւ ես կենդանի եմ Հօր համար. Այնպէս էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կ’լինի ինձ համար։ Սա է այն հացը՝ որ երկնքիցն է իջել. Ոչ թէ ինչպէս ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան. Այս հացն ուտողը յաւիտեան կ’ապրի։
”Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։
”Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։
”Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։
”Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում. Այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։
”Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։
”Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։ Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։
”Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։ Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։
”Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։
”Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին։ Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։
”Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ։
”Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։
”Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։
”Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։
”Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։
”Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կ’յանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում։ Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ։ Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։
”Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։
”Յիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հաւատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են։ Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։ Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։
”Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։
”Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։
”Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։ Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։
”Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին.
”Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։
”Աստուած նորան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայէլին ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն տայ։
”Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։ Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։
”Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։
”Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։ Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։
”Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։
”Պետրոսը իր բերանը բանալով ասեց. Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան։
”Եւ պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին։ Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին, որ նորա անունովը մեղքերի թողութիւն կ’առնէ ամեն նորան հաւատացողը։
”Եւ նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին. Այն ժամանակ աղաչեցին նորան՝ որ մի քանի օր մնայ։
”Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։
”Սորա զաւակիցն Աստուած իր խոստմունքի պէս Իսրայէլացիների համար Յիսուս Փրկիչը վերկացրեց։ Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։
”Արդ թող յայտնի լինի ձեզ, մարդիկ եղբարք, որ սորանով մեղքերի թողութիւն է աւետարանվում ձեզ. Եւ այն ամեն բաներիցը, որ Մովսէսի օրէնքովը չ’կարողացաք արդարանալ, սորանով ամեն հաւատացողը կ’արդարանայ։
”Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։
”Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։ Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։ Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։ Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։
”Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ։
”Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։
”Եւ Պօղոսն ասեց. Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ. Նորան հաւատան. Այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին։ Եւ երբոր լսեցին, Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։
”Եւ հաւատացեալներից շատերը գալիս էին՝ խոստովանում էին, եւ իրանց գործերը պատմում էին։
”Եւ հիմա ահա ես հոգով կապուած գնում եմ Երուսաղէմ. Եւ չ’գիտեմ թէ այնտեղ ինչ պիտի պատահէ ինձ։
”Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։
”Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.
”Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։
”Եւ երբոր նա այս ասեց. Հրէաները դուրս գնացին նորանից. Եւ իրանց մէջ շատ վիճաբանութիւն ունէին։՝՝
”Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։
”Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն. Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով. Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ. Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ. Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։
”Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։ Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։ Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։ Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը, Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ. Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք. Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն. Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։ Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. Առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։ Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։
”Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ իմ աւետարանի համեմատ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
”Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։ Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,
”Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։ Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։
”Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։
”Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են. Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։ Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։
”Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։
”Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։
”Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։
”Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։ Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։
”Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։ Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։
”Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. Բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը։ Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
”Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։ Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում։ Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։
”Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։ Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։ Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
”Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։ Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։ Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։ Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։ Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
”Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։ Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։ Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն. Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. Որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ։
”Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. Որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք՝՝։ Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը։ Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. Որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։
”Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։ Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
”Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։ Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։
”Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։
”Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. Բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած։ Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. Որովհետեւ ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. Այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։ Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։ Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։ Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. Քանզի կամենալն կայ իմ մօտը. Բայց բարին անելը չեմ գտնում։ Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. Այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։ Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. Էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։
”Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։ Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։ Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։ Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։ Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։
”Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։ Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը. Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։ Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։ Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։ Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։ Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։
”Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։ Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։ Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։
”Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։ Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։ Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։ Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։ Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։
”Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։ Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։
”Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։ Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։ Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։ Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,
”Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։
”Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։ Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։
”Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։ Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։ Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։ Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։
”Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։
”Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։ Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։
”Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։ Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. Կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, եթէ այն քաղցրութիւնումը կենաս. Ապա թէ ոչ՝ դու էլ կ’կտրուիս։
”Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։
”Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։ Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
”Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։
”Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։
”Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։
”Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։ Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։ Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։
”Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
”Որ եւ կ’հաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։
”Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։
”Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին։ Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։
”Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։ Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։
”Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։ Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։ Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։
”Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
”Փախէք պոռնկութիւնիցը. Ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. Բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։ Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
”Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։
”Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։
”Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։ Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։ Եւ չ’տրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան։ Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։ Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։
”Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։
”Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. Թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։
”Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։ Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։
”Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։
”Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։
”Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։
”Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։ Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։
”Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։
”Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։
”Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։
”Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։
”Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։ Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։
”Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։
”Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։
”Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։
”Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։
”Հիմա ուրախ եմ, ոչ թէ նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. Որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չ’վնասուիք։ Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։ Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։
”Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է.
”Որովհետեւ վախենում եմ, որ մի գուցէ իմ գալու ժամանակը ձեզ այնպէս չ’գտնեմ՝ ինչպէս կամենում եմ. եւ ես գտնուիմ ձեզ համար ինչպէս էլ դուք չէք կամենում. Որ չ’լինեն կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, քսութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։ Որ մի գուցէ դարձեալ իմ գալու ժամանակ՝ իմ Աստուածն ինձ ցածացնէ ձեզ մօտ, եւ սուգ մտնեմ շատերի համար որ առաջուց մեղք գործեցին, եւ ապաշխարած չ’լինին այն պղծութեան եւ պոռնկութեան եւ գիճութեան համար՝ որ գործեցին։
”Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք։
”Գիտենք որ մարդ օրէնքի գործերիցը չէ արդարանում, բայց միայն Յիսուս Քրիստոսի հաւատքիցը. Եւ մենք Յիսուս Քրիստոսին հաւատացինք, որ Քրիստոսի հաւատքիցն արդարանանք, եւ ոչ թէ օրէնքի գործերիցը. որովհետեւ օրէնքի գործերիցն ոչ մի մարմին չի արդարանալ։
”Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։
”Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)
”Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։
”Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։
”Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած, Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։
”Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։ Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք.
”Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
”Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։
”Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։ Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։
”Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։
”Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը։
”Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։ Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով. Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ իր կամքի հաճութեան պէս, Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ այն Սիրելիովը։ Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը. Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով.
”Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս. Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։ Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։ Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար։
”Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը. Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ. Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ. Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ, Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։ Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։ Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։ Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։ Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
”Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։
”Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։
”Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։
”Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։ Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։ Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։ Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։
”Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։
”Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։
”Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։ Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։
”Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։
”Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը։
”Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
”Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. Եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են. Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։ Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
”Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։
”Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ, Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը.
”Եւ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի էիք մտքով չար գործերումը, Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր առաջին։
”Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը. Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։ Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։
”Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։ Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
”Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։ Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ, Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։ Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։ Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։
”Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։
”Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չ’կայ։
”Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։
”Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից, Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով,
”Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.
”Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։ Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։ Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. Եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։
”Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ.
”Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին, Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,
”Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։
”Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։
”Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։
”Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.
”Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։
”Որ դուն այն պատուէրը անբիծ, անարատ պահես՝ մինչեւ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին յայտնութիւնը.
”Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ, Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ, Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,
”Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։ Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։ Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
”Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. Եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։
”Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար, Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։
”Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։
”Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.
”Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։
”Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
”Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.
”Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, ամեն մարդկանց համար. Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը. Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը, Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։
”Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,
”Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը։
”Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք։ Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը, Ապա մենք ի՞նչպէս կ’պրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ
”Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։
”Նայեցէք. Եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,
”Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մէկը չ’խստանայ մեղքի խաբէութիւնովը։
”Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը։
”Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։ Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։ Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։
”Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած, Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են, Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։
”Ուստի եւ բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ։
”Որովհետեւ սա է այն ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. Ես կ’տամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կ’գրեմ նորանք. Եւ նորանց կ’լինիմ Աստուած, եւ նորանք կ’լինին ինձ ժողովուրդ։
”Որովհետեւ նորանց անօրէնութիւնները ներող կ’լինիմ, եւ նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւններն այլ եւս չեմ յիշիլ։
”Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։
”Եւ սորա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբոր մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։
”Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։
”Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը. Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։
”Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը։
”Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։
”Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին։ Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը. Թէ Սա է այն ուխտն որ կ’դնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կ’տամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կ’գրեմ նորանց։ Եւ ապա ասում է. Նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւնները էլ չեմ յիշիլ։ Բայց որ տեղ որ սորանց թողութիւնը կայ, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պէտք չէ։
”Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը, Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը, Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ. Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով.
”Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։ Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։ Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։ Որովհետեւ գիտենք նրան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը. Եւ դարձեալ, թէ Տէրը կ’դատէ իր ժողովրդին։ Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը։
”Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է։
”Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։
”Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.
”Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.
”Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.
”Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։
”Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ։
”Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։
”Եւ խաղաղութեան Աստուածը որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովիւն յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին,
”Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։
”Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։ Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում.
”Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։
”Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։
”Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական։
”Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. Մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան. Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։ Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։
”Արդ տեսնո՞ւմ էք որ մարդ գործերով է արդարանում, եւ ոչ միայն հաւատքով։
”Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։
”Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։ Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում. Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։ Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։
”Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է։
”Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։ Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։
”Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։
”Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը, Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար. Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։
”Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ, Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը. Որին չ’տեսած սիրում էք. որ նորան հաւատացիք թէեւ հիմա չէք տեսնում, եւ ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով, Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը։
”Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։ Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։
”Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք. Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։
”Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։
”Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։ Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։
”Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։
”Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։
”Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։ Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը։ Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.
”Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։ Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։
”Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։
”Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։ Եւ եթէ արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ։
”Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։
”Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։ Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.
”Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։ Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։
”Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։
”Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
”Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։
”Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։ Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։
”Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։ Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։ Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։ Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։ Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։
”Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։
”Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։
”Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։ Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։ Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։
”Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։ Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։
”Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։ Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։
”Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։
”Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։ Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։ Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։ Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։ Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։ Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։ Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։
”Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։
”Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։ Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ նա սորանում. եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։
”Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։
”Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում։
”Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. Որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։ Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։
”Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։ Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։ Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։ Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
”Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։ Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։
”Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։
”Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։
”Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։
”Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
”Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։ Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. Ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։ Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով.
”Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն,
”Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես։
”Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։
”Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։
”Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։
”Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։
”Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։
”Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։
”Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։
”Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։
”Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։
”Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին։]
”Այստեղ է սուրբերի համբերութիւնը. Այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները։
”Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։
”Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։
”Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։ Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։
”Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի։
”Երանելի են նորա պատուիրանքները պահողները. որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։
”Եւ Հոգին եւ հարսն ասում են. Եկ. Եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։
”Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։
”