08 – Հիսուս

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Հիսուս.

Top 3 ամենանշանակալից համարները

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:16-17

Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ.

ՄԱՏԹԵՈՍ 1:21-23

Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։ Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:11-14

Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 391 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 3:15

Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։

ԾՆՆԴՈՑ 22:7-8

Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։ Եւ Աբրահամն ասեց. Աստուած կ’տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։

ԵԼԻՑ 3:14

Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։

ՂԵւՏԱՑՈՑ 5:17-18

Եւ եթէ մի անձ մեղանչէ, եւ անէ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ որ պիտի չ’անուին, թէեւ անգիտութեամբ, յանցաւոր է, եւ իր անօրէնութիւնը կրէ. Եւ քո արժեցրածի պէս՝ յանցանքի պատարագի համար հօտերից մի անարատ խոյ բերէ քահանայի մօտ. Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ՝ նորա անգիտութեամբ սխալուելու համար. Եւ նորան թողութիւն լինի։

ՅՈԲ 19:25

Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:

ՍԱՂՄՈՍ 22:1

Երգողների գլխաւորին։ Այէլէթ-հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը իմ հառաչանքի խօսքերիցը։

ՍԱՂՄՈՍ 22:14-18

Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։ Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։ Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։ Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։ Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։

ՍԱՂՄՈՍ 31:5

Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։

ՍԱՂՄՈՍ 34:20

Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի։

ՍԱՂՄՈՍ 41:9

Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։

ՍԱՂՄՈՍ 72:17

Նորա անունը կ’լինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կ’կենայ. Նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան։

ՍԱՂՄՈՍ 89:27

Եւ ես առաջինեկ կ’դնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած.

ՍԱՂՄՈՍ 118:22

Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։

ԱՌԱԿԱՑ 30:4

Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։

ԵՍԱՅԻԱ 6:1-3

Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։

ԵՍԱՅԻԱ 7:14-16

Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ։ Նա կոգի եւ մեղր կ’ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել։ Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կ’թողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես։

ԵՍԱՅԻԱ 9:2

Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. Մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց։

ԵՍԱՅԻԱ 9:6-7

Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։

ԵՍԱՅԻԱ 11:1-2

Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը. Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։

ԵՍԱՅԻԱ 11:9-10

Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։ Եւ այն օրը կ’լինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կ’կանգնէ, եւ ազգերը նորան կ’խնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կ’լինի։

ԵՍԱՅԻԱ 35:5-6

Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։

ԵՍԱՅԻԱ 42:1

Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. Ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։

ԵՍԱՅԻԱ 44:6

Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ։

ԵՍԱՅԻԱ 50:6

Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.

ԵՍԱՅԻԱ 52:13-15

Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։ Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.) Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. Որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։

ԵՍԱՅԻԱ 53:1-12

Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չ’կար, որ նորան ախորժէինք։ Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ։ Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։ Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չ’կար նորա բերանումը։ Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։ Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։ Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։

ԵՍԱՅԻԱ 61:1-3

Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։

ԵՐԵՄԻԱ 23:5

Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կ’կացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կ’թագաւորէ ու իմաստութեամբ կ’վարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կ’գործէ երկրի վերայ։

ԵՐԵՄԻԱ 31:31-34

Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։ Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։ Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չ’սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ’յիշեմ։

ԴԱՆԻԵԼ 2:44

Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։

ԴԱՆԻԵԼ 3:24-25

Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։

ԴԱՆԻԵԼ 7:9-10

Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի պէս. Նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։ Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։

ԴԱՆԻԵԼ 7:13-14

Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։ Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։

ԴԱՆԻԵԼ 9:25-26

Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կ’լինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։

ՄԻՔԻԱ 5:2

Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է։

ՄԻՔԻԱ 5:4

Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը։

ԱՆԳԷ 2:9

Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։

ԶԱՔԱՐԻԱ 9:9

Մեծապէս ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ։

ԶԱՔԱՐԻԱ 11:13

Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. Եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ։

ԶԱՔԱՐԻԱ 12:10

Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. Եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. Եւ սուգ պիտի անեն նորա վերայ միամօրի սուգի պէս. Եւ պիտի ցաւեն նորա վերայ, ինչպէս որ անդրանկի վերայ կ’ցաւեն։

ԶԱՔԱՐԻԱ 13:6-7

Եւ նորան ասելու են. Սա ի՞նչ հարուածներ են ձեռքերիդ մէջ. Եւ նա ասելու է. Այս հարուածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը։ Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ իմ ընկեր մարդի վերայ, ասում է Զօրաց Տէրը. զարկէ հովիւին, եւ ոչխարները ցրուին, եւ ես ետ պիտի դարձնեմ իմ ձեռքը փոքրների վերայ։

ՄԱՏԹԵՈՍ 1:1

Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։

ՄԱՏԹԵՈՍ 1:16

Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։

ՄԱՏԹԵՈՍ 1:17

Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։

ՄԱՏԹԵՈՍ 1:18

Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. Այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։

ՄԱՏԹԵՈՍ 1:21-23

Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։ Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։

ՄԱՏԹԵՈՍ 1:25

Եւ չ’գիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։

ՄԱՏԹԵՈՍ 2:1-6

Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ, Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. Որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։ Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։ Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։ Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհէմումը. Որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը. Եւ դու, Բեթլէհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. Որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։

ՄԱՏԹԵՈՍ 2:11

Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։

ՄԱՏԹԵՈՍ 3:11-12

Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։ Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։

ՄԱՏԹԵՈՍ 3:13-17

Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։ Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։ Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։ Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։

ՄԱՏԹԵՈՍ 4:1-2

Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։ Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։

ՄԱՏԹԵՈՍ 4:17

Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 4:23-25

Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։ Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։ Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։

ՄԱՏԹԵՈՍ 5:17

Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։

ՄԱՏԹԵՈՍ 6:25

Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. Եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։

ՄԱՏԹԵՈՍ 7:21

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 8:20

Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ։

ՄԱՏԹԵՈՍ 8:27

Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։

ՄԱՏԹԵՈՍ 9:4

Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։

ՄԱՏԹԵՈՍ 9:6

Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։

ՄԱՏԹԵՈՍ 9:35

Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։

ՄԱՏԹԵՈՍ 10:1

Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

ՄԱՏԹԵՈՍ 10:22

Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։

ՄԱՏԹԵՈՍ 10:32-33

Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 10:34-35

Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։ Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։

ՄԱՏԹԵՈՍ 10:37-38

Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։

ՄԱՏԹԵՈՍ 11:19

Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։

ՄԱՏԹԵՈՍ 11:27

Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։

ՄԱՏԹԵՈՍ 11:28-30

Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

ՄԱՏԹԵՈՍ 12:8

Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։

ՄԱՏԹԵՈՍ 12:21

Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին։

ՄԱՏԹԵՈՍ 12:22-23

Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։ Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.

ՄԱՏԹԵՈՍ 12:25

Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։

ՄԱՏԹԵՈՍ 12:28

Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։

ՄԱՏԹԵՈՍ 12:40

Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի։

ՄԱՏԹԵՈՍ 12:50

Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։

ՄԱՏԹԵՈՍ 13:41

Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.

ՄԱՏԹԵՈՍ 14:19-21

Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. Եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։ Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։ Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։

ՄԱՏԹԵՈՍ 14:25-26

Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։ Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։

ՄԱՏԹԵՈՍ 14:33

Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։

ՄԱՏԹԵՈՍ 14:35-36

Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։ Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։

ՄԱՏԹԵՈՍ 15:30

Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։

ՄԱՏԹԵՈՍ 15:36-38

Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։ Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։ Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։

ՄԱՏԹԵՈՍ 16:16

Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։

ՄԱՏԹԵՈՍ 16:20

Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը։

ՄԱՏԹԵՈՍ 16:21

Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։

ՄԱՏԹԵՈՍ 16:27

Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

ՄԱՏԹԵՈՍ 17:2

Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։

ՄԱՏԹԵՈՍ 17:5

Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. Եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. Դորան լսեցէք։

ՄԱՏԹԵՈՍ 17:22-23

Եւ երբոր նորանք Գալիլեայի մէջ ման էին գալիս, Յիսուսը նորանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։ Եւ նորան կ’սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ. Եւ նորանք շատ տրտմեցան։

ՄԱՏԹԵՈՍ 18:10-11

Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։ Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։

ՄԱՏԹԵՈՍ 18:20

Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

ՄԱՏԹԵՈՍ 19:21

Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։

ՄԱՏԹԵՈՍ 20:18-19

Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կ’դատապարտեն նորան մահով. Եւ կ’մատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. Եւ նա երրորդ օրը յարութիւն կ’առնէ։

ՄԱՏԹԵՈՍ 20:28

Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։

ՄԱՏԹԵՈՍ 21:8-9

Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։

ՄԱՏԹԵՈՍ 21:12-15

Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան։ Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան.

ՄԱՏԹԵՈՍ 21:42-44

Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. Սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ Սորա համար ասում եմ ձեզ. Որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ։ Եւ այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի. Եւ ում վերայ որ նա ընկնի՝ կ’ջարդէ նորան։

ՄԱՏԹԵՈՍ 22:41-46

Եւ երբոր Փարիսեցիները հաւաքուած էին, Յիսուսը նորանցից հարցրեց եւ ասեց. Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար. Նա ո՞ւմ որդին է։ Նորան ասեցին. Դաւիթի։ Նորանց ասեց. Ապա ի՞նչպէս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում, ասելով. Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։ Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ի՞նչպես է նորա որդի։ Եւ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. Եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու։

ՄԱՏԹԵՈՍ 23:10

Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։

ՄԱՏԹԵՈՍ 24:9

Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։

ՄԱՏԹԵՈՍ 24:27

Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։

ՄԱՏԹԵՈՍ 24:30

Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։

ՄԱՏԹԵՈՍ 24:35

Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

ՄԱՏԹԵՈՍ 25:31-34

Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։ Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 26:26-29

Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց։ Միայն ասում եմ ձեզ, թէ Այսուհետեւ որթի այս բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ այն օրը, որ դորան ձեզ հետ նոր կ’խմեմ իմ Հօր արքայութեան մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 26:38

Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։

ՄԱՏԹԵՈՍ 26:53-54

Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։ Բայց ի՞նչպէս կ’կատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել։

ՄԱՏԹԵՈՍ 26:63-64

Եւ Յիսուսը լուռ էր կենում։ Եւ քահանայապետը պատասխանեց եւ ասեց նորան. Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին։ Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։

ՄԱՏԹԵՈՍ 26:67-68

Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով. Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։

ՄԱՏԹԵՈՍ 27:11

Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։

ՄԱՏԹԵՈՍ 27:17

Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում։

ՄԱՏԹԵՈՍ 27:22

Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։

ՄԱՏԹԵՈՍ 27:28-31

Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։ Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. Եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։ Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։ Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։

ՄԱՏԹԵՈՍ 27:37

Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։

ՄԱՏԹԵՈՍ 27:41-43

Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում. Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. Թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան։ Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. Որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։

ՄԱՏԹԵՈՍ 27:46

Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։

ՄԱՏԹԵՈՍ 27:50-54

Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։ Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան. Եւ գերեզմանները բացուեցան. Եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան. Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։ Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։

ՄԱՏԹԵՈՍ 28:2-7

Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 28:9-10

Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։ Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. Գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ։

ՄԱՏԹԵՈՍ 28:18-20

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

ՄԱՐԿՈՍ 1:1

Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

ՄԱՐԿՈՍ 1:8

Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։

ՄԱՐԿՈՍ 1:9-13

Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։ Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։ Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։ Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։ Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։

ՄԱՐԿՈՍ 1:21-28

Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։ Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։ Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց. Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։ Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։ Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։ Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։ Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։

ՄԱՐԿՈՍ 1:34

Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։

ՄԱՐԿՈՍ 1:45

Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։

ՄԱՐԿՈՍ 6:56

Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։

ՄԱՐԿՈՍ 8:29

Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։

ՄԱՐԿՈՍ 8:31

Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։

ՄԱՐԿՈՍ 9:31

Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։

ՄԱՐԿՈՍ 10:32-34

Եւ ճանապարհի վերայ Երուսաղէմ էին գնում, եւ Յիսուսը նորանցից առաջ էր գնում, եւ նորանք զարմանում էին եւ ետեւիցը գնալով վախենում էին։ Եւ տասնեւերկուսին դարձեալ առանձին առաւ մօտը, սկսեց նորանց ասել, թէ ինչ բաներ են իրան պատահելու. Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։ Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։

ՄԱՐԿՈՍ 10:45

Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;

ՄԱՐԿՈՍ 11:15-18

Եւ եկան Երուսաղէմ. Եւ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին. Եւ ստակ փոխողների սեղանները, եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց։ Եւ չէր թողում, որ մէկը մի անօթ անցկացնէ տաճարի միջով։ Եւ սովորեցնում էր եւ ասում նորանց, Գրուած չէ՞ թէ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բոյն արիք դորան։ Եւ դպիրները եւ քահանայապետները լսեցին, եւ ուզում էին թէ ի՞նչպէս կորցնեն նորան. Որովհետեւ վախենում էին նորանից. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորա վարդապետութեան վերայ զարմացել էր։

ՄԱՐԿՈՍ 12:35

Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։

ՄԱՐԿՈՍ 13:13

Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։

ՄԱՐԿՈՍ 13:26

Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։

ՄԱՐԿՈՍ 13:31

Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՄԱՐԿՈՍ 14:22-24

Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից, Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։

ՄԱՐԿՈՍ 14:61-62

Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։ Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։

ՄԱՐԿՈՍ 15:2

Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։

ՄԱՐԿՈՍ 15:17-20

Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին. Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։ Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։ Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։

ՄԱՐԿՈՍ 15:26-28

Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։ Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։ Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։

ՄԱՐԿՈՍ 15:32

Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։

ՄԱՐԿՈՍ 15:34

Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։

ՄԱՐԿՈՍ 15:37-39

Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։ Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։ Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։

ՄԱՐԿՈՍ 16:5-8

Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։ Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։ Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։ Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։

ՄԱՐԿՈՍ 16:19-20

Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։ Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։

ՂՈՒԿԱՍ 1:31-33

Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։

ՂՈՒԿԱՍ 1:34-35

Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։

ՂՈՒԿԱՍ 2:7

Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։

ՂՈՒԿԱՍ 2:11-14

Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։ Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։

ՂՈՒԿԱՍ 2:34-35

Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան։ Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։

ՂՈՒԿԱՍ 3:21-22

Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ, Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. Եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։

ՂՈՒԿԱՍ 4:14-15

Եւ Յիսուսը Հոգիի զօրութիւնովը ետ դառաւ Գալիլեա. Եւ նորա համբաւը դուրս գնաց այն գաւառի ամեն կողմերը։ Եւ նա սովորեցնում էր նորանց ժողովարաններումը, եւ ամենից փառաւորվում էր։

ՂՈՒԿԱՍ 4:17-21

Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. Եւ երբոր գիրքը բացաւ՝ այն տեղը գտաւ, ուր գրուած էր. Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. Խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եւ գիրքը խփեց՝ պաշտօնեային տուաւ, նստեց, եւ ժողովարանի մէջ ամենքի աչքերը նորան էին մտիկ տալիս։ Եւ նա սկսեց ասել նորանց, թէ Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը։

ՂՈՒԿԱՍ 4:32-36

Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։ Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց, Եւ ասեց. Թող տուր. Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։ Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։

ՂՈՒԿԱՍ 4:41

Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. Որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։

ՂՈՒԿԱՍ 5:4-8

Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։ Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։ Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։ Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։ Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։

ՂՈՒԿԱՍ 5:22

Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը.

ՂՈՒԿԱՍ 6:22

Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։

ՂՈՒԿԱՍ 9:20-22

Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը։ Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն։ Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։

ՂՈՒԿԱՍ 10:22

Ամեն բան տրուեցաւ ինձ իմ Հօրիցը. եւ ոչ ով չ’գիտէ թէ ով է Որդին, բայց միայն Հայրը. Եւ ով է Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ում որ Որդին կամենայ յայտնել։

ՂՈՒԿԱՍ 12:8-9

Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։

ՂՈՒԿԱՍ 18:31-33

Եւ այն տասնեւերկուսին մօտն առաւ եւ ասեց նորանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ կ’կատարուին մարգարէների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։ Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։ Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։

ՂՈՒԿԱՍ 19:10

Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։

ՂՈՒԿԱՍ 19:45-48

Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին. Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։ Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։ Եւ չէին գտնում թէ ինչ անեն. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։

ՂՈՒԿԱՍ 20:17-18

Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ։ Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան։

ՂՈՒԿԱՍ 21:17

Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։

ՂՈՒԿԱՍ 21:27

Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։

ՂՈՒԿԱՍ 21:33

Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՂՈՒԿԱՍ 22:19-20

Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։ Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։

ՂՈՒԿԱՍ 22:28-30

Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց. Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։

ՂՈՒԿԱՍ 22:44

Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։

ՂՈՒԿԱՍ 22:69-70

Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։ Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. Եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։

ՂՈՒԿԱՍ 23:3

Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։

ՂՈՒԿԱՍ 23:33-34

Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։ Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։

ՂՈՒԿԱՍ 23:38

Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։

ՂՈՒԿԱՍ 23:42-43

Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։

ՂՈՒԿԱՍ 23:44-46

Եւ ժամը վեցի դէմ էր. Եւ բոլոր երկրի վերայ խաւար եղաւ մինչեւ ինը ժամը. Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։ Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։

ՂՈՒԿԱՍ 24:4-6

Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։ Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.

ՂՈՒԿԱՍ 24:27

Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։

ՂՈՒԿԱՍ 24:44-47

Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։ Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել. Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։

ՂՈՒԿԱՍ 24:51-52

Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։ Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:1-3

Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:10-14

Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։ Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։ Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։ Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:17

Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:29

Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:36

Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. Ահա Աստուծոյ Գառը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:41

Սա առաջ գտնում է իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է Քրիստոս)։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:49

Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. Դու ես Իսրայէլի թագաւորը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:6-10

Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։ Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ նորանց լցրին մինչեւ վերը։ Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. Եւ նորանք տարան։ Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:15-19

Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։ Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։ Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ։ Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կ’կանգնեցնեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:12-18

Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։ Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։ Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:31

Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:35-36

Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։ Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:13-14

Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։ Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:25-26

Կինն ասեց նորան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). Երբոր նա կ’գայ, ամեն բան կ’պատմէ մեզ։ Յիսուսը նորան ասեց. Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:18-24

Նորա համար Հրէաներն էլ աւելի ուզում էին սպանել նորան. Որ ոչ թէ միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստուծուն էլ իրան Հայր էր ասում, իր անձն Աստուծուն հաւասար անելով։ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս. Որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։ Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կ’տայ նորան, որ դուք զարմանաք։ Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։ Որովհետեւ Հայրը ոչ մէկին էլ չէ դատում, այլ ամեն դատաստանը տուաւ Որդուն. Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չ’պատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։ Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:25-29

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին։ Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։ Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։ Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:35

Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:38

Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51

Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:53-56

Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։ Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է։ Իմ մարմինն ուտողը եւ իմ արիւնը խմողը մնում է ինձանում, եւ ես նորանում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:60-63

Եւ նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան։ Բայց երբոր Յիսուսը գիտաց իր անձնումը, թէ իր աշակերտները տրտնջում էին դորա համար, նորանց ասեց. Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։ Ապա ի՞նչ էք մտածելու եթէ մարդի Որդին տեսնէք՝ վեր գնալիս, ուր որ առաջ էր։ Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:65

Եւ ասեց. Նորա համար ասեցի ձեզ՝ թէ ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ իմ Հօրիցը տրուած չ’լինի նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:66-68

Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ։ Յիսուսն էլ ասեց այն տասնեւերկուսին, Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։ Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:16-18

Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։ Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. Բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:12

Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:16

Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:18

Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:23-24

Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։ Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:28-29

Յիսուսն էլ ասեց նորանց. Երբոր մարդի Որդին կ’բարձրացնէք, այն ժամանակ կ’իմանաք, թէ ես եմ. Եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։ Եւ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:58

Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:35-38

Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. Եւ նորան գտաւ եւ ասեց նորան. Դու հաւատո՞ւմ ես Աստուծոյ Որդուն։ Նա պատասխանեց եւ ասեց. Տէր, ո՞վ է նա՝ որ հաւատամ նորան։ Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։ Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:7

Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:11

Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:14-18

Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։ Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։ Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։ Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:25-30

Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։ Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։ Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։ Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։ Ես եւ Հայրը մի ենք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:30-33

Ես եւ Հայրը մի ենք։ Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։ Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. Նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. Եւ որ դու մարդ լինելով՝ քո անձն Աստուած ես անում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:38

Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չ’հաւատաք, գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:25-27

Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։ Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:35

Յիսուսը արտասուեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:43-44

Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:12-13

Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:23

Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:28

Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:32-33

Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կ’քաշեմ ինձ մօտ։ Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:41

Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:48-49

Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։ Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1

Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. Եւ մինչեւ վերջը սիրեց նորանց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:31-32

Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. Եւ Աստուած նորանում փառաւորուեցաւ։ Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կ’փառաւորէ իր անձումը. եւ շուտով կ’փառաւորէ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:6-7

Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։ Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք. Եւ սորանից յետոյ կ’գիտենաք նորան եւ տեսաք նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:10-11

Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։ Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:12-15

Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։ Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։ Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:20

Այն օրը դուք կ’ճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:24

Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:28

Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1

Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5-7

Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։ Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։ Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:9-11

Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։ Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։ Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:12-13

Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:18

Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:23

Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:14-15

Նա ինձ կ’փառաւորէ, որովհետեւ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։ Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. Նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:30

Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես. Եւ պէտքդ չէ, որ մէկը հարցնէ քեզ. Սորանով հաւատում ենք, թէ դու Աստուածանից դուրս եկար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:32-33

Ահա ժամանակ կ’գայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կ’ցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կ’թողէք. բայց ես մինակ չեմ. Որովհետեւ Հայրն ինձ հետ է։ Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:1-5

Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ. Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։ Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։ Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։ Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:9-10

Ես նորանց համար եմ աղաչում, ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. Այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։ Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. Եւ ես փառաւորուած եմ նորանցում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:13-14

Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. Եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։ Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:21-24

Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. Որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։ Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։ Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։ Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. Որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:5-6

Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։ Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:36-37

Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։ Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. Պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:2-3

Եւ զինուորները փշերից պսակ շինեցին դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան։ Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. Եւ ապտակներ էին տալիս նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:7

Հրէաները պատասխանեցին նորան. Մենք օրէնք ունինք, եւ մեր օրէնքի համեմատ պէտք է մեռնի. որովհետեւ իր անձն Աստուծոյ Որդի արաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:14-15

Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը։ Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:19-22

Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. Եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։ Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. Որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. Եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։ Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։ Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:28

Սորանից յետոյ Յիսուսն իմանալով, որ ամեն բան արդէն լրացած է, որպէս զի գրուածը կատարուի՝ ասեց. Ծարաւ եմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:30

Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. Եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:12-16

Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։ Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ի՞նչու ես լաց լինում. Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չ’գիտեմ՝ թէ ուր դրին նորան։ Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած. եւ չ’գիտէր թէ Յիսուսն է։ Յիսուսը նորան ասեց. Կին, ի՞նչու ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։ Յիսուսը նորան ասեց. Մարիամ. Եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կ’թարգմանուի Վարդապետ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19

Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:26-28

Եւ ութ օրից յետոյ աշակերտները դարձեալ ներսումն էին, եւ Թովմասն էլ նորանց հետ. Յիսուսը՝ դռները փակ լինելով՝ եկաւ եւ նորանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղութիւն ձեզ։ Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։ Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:30-31

Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։ Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:6-7

Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կ’գտնէք. Նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։ Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:25

Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու։ Ամէն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:3

Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:9-11

Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։ Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:22-23

Ով Իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. Ինչպէս դուք էլ գիտէք. Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:31

Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:33

Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:36

Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3:15

Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ. որի վկաներն ենք մենք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:10-12

Թող յայտնի լինի ձեզ ամենիդ՝ եւ բոլոր Իսրայէլի ժողովրդիդ, որ Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը՝ որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած յարութիւն տուաւ մեռելներից, նորանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Նա է ձեզանից՝ շինողներիցդ անարգուած քարը, որ անկիւնի գլուխ եղաւ։ Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:30-31

Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուաւ Յիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք։ Աստուած նորան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայէլին ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն տայ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:55-56

Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։ Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:32

Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:36

Այն խօսքը որ ուղարկեց Իսրայէլի որդկանցը համար, խաղաղութիւն աւետարանել Յիսուս Քրիստոսի ձեռովը. (սա է ամենի Տէրը.)

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:38

Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:40-43

Նորան Աստուած յարութիւն տուաւ երրորդ օրը. Եւ յայտնի արաւ նորան։ Ոչ թէ բոլոր ժողովրդին, այլ մեզ՝ Աստուածանից առաջագոյն ընտրուած վկաներիս. որ կերանք եւ խմեցինք նորա հետ՝ նորա մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։ Եւ պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին։ Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին, որ նորա անունովը մեղքերի թողութիւն կ’առնէ ամեն նորան հաւատացողը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:3

Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:23

Եւ նա այս պատասխանը տալիս, Փեստոսը մեծ ձայնով ասեց. Գժվում ես, Պօղոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:3-4

Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ. Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:1

Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:8-11

Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։ Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:8-11

Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։ Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։ Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։ Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:23

Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:1-3

Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։ Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:35

Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:38-39

Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 9:5

Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:9

Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:9

Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:17-18

Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը։ Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:23-24

Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։ Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:30

Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:2

Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:8

Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:4

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկ տեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:7

Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:6

Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 12:3

Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 12:27-28

Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։ Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. Երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառաւարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:3-6

Որովհետեւ ես առաջուց այն տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ գրքերի համեմատ։ Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ գրքերի համեմատ։ Եւ թէ երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին։ Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:20-28

Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։ Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։ Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։ Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։ Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։ Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։ Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:14

Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 4:3-6

Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։ Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։ Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:10

Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:17

Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:21

Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 8:9

Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 2:20

Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:13

Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)

ԳԱՂԱՏԱՑԻՍ 4:4-5

Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած, Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:17-23

Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը. Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը. Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս, Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը, Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։ Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:20-22

Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է. Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով. Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:10

Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:15-16

Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը. Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:1-2

Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։ Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.

ԵՓԵՍԱՑԻՍ 5:30

Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:5-11

Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։ Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 3:10-11

Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով. Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:13-20

Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ, Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը. Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ. Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։ Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։ Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:2-3

Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու. Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:9-10

Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։ Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:15

Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:1

Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 2:5-6

Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 3:16

Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:14-16

Որ դուն այն պատուէրը անբիծ, անարատ պահես՝ մինչեւ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին յայտնութիւնը. Որը իր ատենին պիտի ցուցնէ Երանելին ու միմիայն Հզօրը, թագաւորներուն Թագաւորը ու տէրերուն Տէրը։ Որ միայն ունի անմահութիւն՝ անմերձենալի լոյսի մէջ բնակած, որ մարդոցմէ մէ՛կը չտեսաւ, ո՛չ ալ տեսնելու կարող է, որուն պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:1

Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.

ՏԻՏՈՍ 2:13

Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:1-3

Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով, Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ. Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:5-6

Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. Եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի։ Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:8-12

Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։ Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին։ Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. Եւ երկինքները քո ձեռքի գործն են։ Նորանք կ’կորչեն, բայց դու կ’կենաս կ’մնաս. Եւ ամենը ձորձի պէս կ’մաշուին. Եւ վերարկուի պէս կ’գալարես նորանց եւ կ’փոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:18

Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 3:1

Ուստի, սուրբ եղբարք, երկնաւոր կոչումին մասնակիցք, մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:14-15

Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։ Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 5:7-10

Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։ Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ. Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 7:24-28

Բայց սա, որովհետեւ յաւիտեան է կենում, քահանայութիւնն ունի անանցանելի. Ուստի եւ բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ։ Որովհետեւ այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներիցը ջոկուած եւ երկնքիցը վեր բարձրացած. Որին ամեն օր պէտք չէ ինչպէս ուրիշ քահանայապետներին, որ առաջ իր մեղքերի համար պատարագներ մատուցանէ եւ յետոյ ժողովրդի մեղքերի համար. Որովհետեւ սա մէկ անգամ կատարեց այդ իր անձը պատարագ մատուցանելով։ Որովհետեւ օրէնքը մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարութիւն ունին. Բայց երդումի խօսքը որ օրէնքիցը յետոյ է Որդուն՝ որ յաւիտեան կատարեալ է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:1

Եւ ասածներիս բովանդակութիւնը սա է. Մենք այնպիսի քահանայապետ ունինք, որ Մեծափառութեան աթոռի աջ կողմը նստեց երկնքումը.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:7-8

Որովհետեւ եթէ այն առաջինն առանց պակասութեան լինէր, էլ երկրորդին համար տեղ չէր որոնուիլ։ Վասնզի նորանց յանդիմանելով ասում է. Ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ ես նոր ուխտ կ’կատարեմ Իսրայէլի տան եւ Յուդայի տան հետ,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:13

Նոր ասելով, այն առաջինը հնացրեց. Եւ այն որ հնանում է եւ ծերանում, մօտ է ապականութեան։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:11-12

Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ, Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:15-18

Եւ սորա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբոր մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։ Որովհետեւ որտեղ որ կտակ կայ, հարկաւոր է որ կտակարարի մահը մէջ մտնէ. Որովհետեւ կտակը մեռնելուց յետոյ է հաստատ. Որ նա երբէք զօրութիւն չ’ունենալ քանի որ կտակարարը կենդանի է։ Ուստի եւ առաջինն էլ առանց արիւնի չ’հաստատուեցաւ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:22

Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:24

Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:28

Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:12

Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:19-21

Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը, Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը, Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:2-3

Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։ Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:24

Եւ նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. Եւ այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ Հաբէլի արիւնը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:8

Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:20-21

Եւ խաղաղութեան Աստուածը որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովիւն յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին, Հաստատէ ձեզ ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու, եւ գործէ ձեզանում ինչ որ հաճոյ է նորա առաջին Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

ՀԱԿՈԲՈՍ 2:1

Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մէր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:3-5

Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը, Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար. Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:19-21

Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։ Որ առաջուց ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար, Ձեզ՝ նորանով այն Աստուծուն հաւատացողներիդ, որ նորան մեռելներից յարուցրեց, եւ փառքը նորան տուաւ, որ ձեր հաւատքը եւ յոյսն Աստուծոյ վերայ լինի։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:4-6

Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։ Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:7-8

Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:21-25

Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին. Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։ Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:18

Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:21-22

Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:1-2

Շմաւոն Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի ծառայ եւ առաքեալ, ձեզ՝ որ մեզ հետ նոյն պատուական հաւատքին հասաք մեր Աստուծոյ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութիւնովը. Շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ Աստուծոյ եւ մեր Տէր Յիսուսի գիտութիւնովը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:11

Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:16-17

Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։ Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:18

Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:1-2

Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:5

Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:20

Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։

ՀՈՒԴԱ 1:25

Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:4-7

Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են. Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:8

Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:11

Եւ] ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:12-16

Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ. Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։ Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։ Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։ Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:17-18

Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը եւ Վերջինը, Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:5-6

Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ։ Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:9

Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:11-14

Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:9-11

Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։ Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:17

Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:15

Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:11

Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:1

Եւ տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը, որ [նորա անունը եւ] նորա Հօր անունը գրած ունէին իրանց ճակատների վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:14

Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մէկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ, եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:14

Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:11-16

Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։ Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։ Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։ Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:5-6

Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:3

Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:12-13

Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։ Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:16

Ես Յիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայէ ձեզ այս բաները եկեղեցիների մասին. ես եմ Դաւիթի արմատը եւ սերունդը եւ առաւօտեան պայծառ աստղը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:20-21

Այս բաներին վկայողը ասում է. Այո. ես շուտով գալիս եմ։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ամէն։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net