14 – Աբորտ
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Աբորտ.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Աբորտ.
Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։ Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
”Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։ Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։ Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։
”Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
”Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։
”Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. Որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։
”Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. Այն իմն է։
”Սպանութիւն մի անիր։
”Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։
”Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չ’լինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։ Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս,
”Քո աղքատի իրաւունքը չ’ծռես նորա հետ դատուելիս։ Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։
”Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։
”Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չ’թողես, եւ քո Աստուծոյ անունը չ’պղծես. Ես եմ Եհովան։
”Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Նաեւ Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ Իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. Այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան։ Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար։ Եւ եթէ այն մարդն իր զաւակներիցը Մողոքին տալիս այն երկրի ժողովուրդը աչքերը խփէ, որ նորան չ’մեռցնեն, Այն ժամանակ ես իմ երեսը պիտի դարձնեմ այն մարդի վերայ եւ նորա ընտանիքի վերայ, եւ պիտի կորցնեմ նորան եւ Մողոքի հետ պոռնկութիւն անելու համար այն մարդի ետեւից բոլոր գնացողներին իրանց ժողովրդի միջիցը։
”Եւ այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի։
”Ով որ մարդ մեռցնէ, սպանողը վկաների բերանով մեռցնուի, բայց միայն մէկ մարդ չ’վկայէ մի անձի դէմ նորան մեռցնելու համար։ Եւ մահապարտ սպանողի կեանքի համար փրկանք չ’առնէք. Որովհետեւ նա պատճառ պիտի մեռցնուի։
”Եւ ձեր բնակած երկիրը չ’պղծէք, որովհետեւ արիւնը պղծում է երկիրն եւ նորա մէջ թափուած արիւնի համար երկրին քաւութիւն չի լինիլ, բայց միայն նորան թափողի արիւնովը։
”Մի սպանիր։
”Դու քո Եհովայ Աստուծուն այնպէս չ’անես, որովհետեւ նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. Որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին։
”Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,
”Անիծեալ է անմեղ մարդ մեռցնելու համար կաշառք անողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Անիծեալ է նա որ չ’կենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
”Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը.
”Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, նաեւ իր որդին անցկացրեց կրակով այն ազգերի գարշելութեան պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
”Եւ իրանց տղերանցը եւ աղջկերանցը անցկացրին կրակով եւ կախարդութիւններ ու հմայութիւն արին եւ իրանց ծախեցին, որ չարութիւն անեն Տիրոջ առաջին նորան բարկացնելու համար։
”Եւ Աւացիները շինեցին Նեբասը եւ Թարթակը. Եւ Սեփարուիմացիներն այրում էին իրանց որդկանցը կրակով Սեփարուիմի աստուածներ՝ Ադրամելէքի եւ Անամելէքի համար։
”Եւ իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. Եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։
”Եւ Ենովմի որդիի ձորումը խունկ էր ծխում, եւ իր որդիներին կրակով այրեց այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը Իսրայէլի որդկանց առաջից քշել էր։
”Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։
”Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։ Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու չ’թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։ Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։
”Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։
”Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։
”Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, ականջ դիր, Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չ’հալածէ։
”Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։ Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
”Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։ Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։ Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։
”Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։
”Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ օրհնութիւնը միշտ քեզ համար է։
”Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։ Փրկեցէք աղքատին եւ խեղճին. Ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։ Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. Խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։
”Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. Եւ որբերին կոտորում են. Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։ Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. Եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կ’հասկնաք։
”Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։ Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։ Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։ Եւ նա նորանց կ’հատուցանէ իրանց անօրէնութեան պէս. Եւ իրանց չարութիւնովը կ’ջնջէ նորանց. Մեր Տէր Աստուածը կ’ջնջէ նորանց։
”Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։ Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։ Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։ Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։
”Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։ Քեզանից վախեցողները կ’տեսնեն ինձ եւ ուրախ կ’լինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։
”Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։
”Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։ Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար։
”Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։
”Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը. Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.
”Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ։ Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին. Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
”Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։ Եթէ ասես թէ մենք չ’գիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։
”Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կ’փախչի. Թող նորան չ’բռնեն։
”Ինչպէս որ չ’գիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։
”Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։ Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։ Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։ Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։
”Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։
”Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին։
”Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն, որին ես հաւանել եմ։
”Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.
”Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։
”Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.
”Եւ հիմա ասում է Տէրը, ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի։
”Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. Նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։ Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։
”Ես որ բերում եմ ծնելու կէտին՝ ծնել չե՞մ տալ, ասում է Տէրը, կամ ես որ ծնել եմ տալիս՝ պիտի կապէի՞ ասում է քո Աստուածը։
”Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ’եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։
”Քո քղանցքումը անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չ’գտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։ Բայց դու ասում ես թէ Ես անմեղ եմ. Հէնց նորա բարկութիւնը ետ էլ է դառել ինձանից։ Ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թէ Չեմ մեղանչել։
”Եւ շինեցին Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, որն որ ես չ’պատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել։
”Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։ Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։ Վասն որոյ ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։ Եւ ես պիտի խափանեմ այս տեղումը Յուդայի եւ Երուսաղէմի խորհուրդը, եւ նորանց պիտի սրով կործանեմ իրանց թշնամիների առաջին, եւ նորանց հոգիները պահանջողների ձեռքովը, եւ նորանց դիակները պիտի տամ իբրեւ կերակուր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին։
”Որ ինձ չ’մեռցրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լինէր, եւ նորա արգանդը յղի մնար յաւիտեան։
”Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։
”Այսպէս է ասում Տէրը. Ռամայում մի ձայն լսուեցաւ դառնագին ողբ՝ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, որ չ’կան։
”Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն Մողոքի համար, որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։
”Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։ Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։ Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։ Եւ եղաւ որ քո բոլոր չարութիւններից յետոյ, (վա՜յ, վա՜յ քեզ, ասում է Տէր Եհովան.)
”Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց. Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։ Եւ քեզ պիտի դատեմ շնացող եւ արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։
”Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։
”Եւ ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ ես ինձ հարցանուի՞լ կ’տամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուիլ չեմ տալ։
”Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. Եւ իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։ Դեռ սա էլ արին ինձ. Իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ իմ շաբաթները պղծեցին. Որովհետեւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանը որ նորան պղծեն. Եւ ահա այսպէս արին իմ տան մէջ։
”Այսպէս է ասում Տէրը. Ամմոնի որդկանց երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք ճղեցին Գաղաադի յղիներին, որպէս զի լայնացնեն իրանց սահմանները.
”Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլէհէմումը եւ նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։
”Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։
”Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։
”Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։
”Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։ Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։ Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։ Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։
”Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։
”Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։
”Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,
”Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։
”Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։
”Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։ Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը. Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։ Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։
”Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։
”Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։
”Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։ Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։ Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։
”Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։
”Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն. Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով. Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ. Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ. Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։
”Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։ Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։ Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։
”Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։
”Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է, Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի.
”Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։
”Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,
”Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։
”Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։
”Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։
”Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.
”Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։
”Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։
”