15 – Հարբեցողություն

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Հարբեցողություն.

Top 3 ամենանշանակալից համարները

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:19-21

Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

ՀՈՎԵԼ 1:5

Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:11

Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 79 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 9:20-22

Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։ Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։ Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։

ՂԵւՏԱՑՈՑ 10:9-10

Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի եւ օղի չ’խմէք, թէ դու եւ թէ քո որդիքը քեզ հետ, որ չ’մեռնէք. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի, Սուրբի եւ անսուրբի մէջտեղը, եւ անմաքուրի ու մաքուրի մէջտեղը տարբերելու համար.

ԹՎՈՑ 6:3

Նա գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չ’խմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չ’խմէ, եւ խաղող կամ չամիչ չ’ուտէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 21:20

Եւ քաղաքի ծերերին ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 32:32-33

Որովհետեւ Սոդոմի որթիցն է նորանց որթը, Եւ Գոմորի արտիցը. Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են, Նորանց ողկոյզները դառն են. Նորանց գինին վիշապների թոյն է Եւ իժերին սատակող մահադեղն է։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 13:4

Հիմա զգոյշ կաց որ գինի կամ ցքի չ’խմես եւ ոչ անմաքուր բան ուտես։

ՍԱՂՄՈՍ 60:3

Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։

ՍԱՂՄՈՍ 75:8

Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։

ԱՌԱԿԱՑ 4:17

Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։

ԱՌԱԿԱՑ 20:1

Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։

ԱՌԱԿԱՑ 21:17

Կարօտութիւն կ’ունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։

ԱՌԱԿԱՑ 23:20-21

Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։ Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ։

ԱՌԱԿԱՑ 23:29-35

Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։ Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։ Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է. Նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ։ Աչքերդ օտար կնիկների կ’նայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կ’խօսէ, Եւ ծովի միջումը քնողի նման կ’լինես, եւ կայմի վերայ քնողի նման։ Կ’ասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։

ԱՌԱԿԱՑ 31:4-7

Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։ Եթէ ոչ՝ կ’խմէ եւ կ’մոռանայ օրէնքը, եւ կ’ծռէ ամեն տառապեալի դատը։ Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին. Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չ’յիշէ։

ԺՈՂՈՎՈՂ 10:17

Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։

ԵՍԱՅԻԱ 5:11-12

Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. Ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։ Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. Բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։

ԵՍԱՅԻԱ 5:22

Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում.

ԵՍԱՅԻԱ 19:14

Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։

ԵՍԱՅԻԱ 24:9-12

Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։ Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չ’կայ։ Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։ Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։

ԵՍԱՅԻԱ 24:20

Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։

ԵՍԱՅԻԱ 28:1

Վա՜յ Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակին, եւ նորա փառաց զարդի թառամեալ ծաղկին, որ գինեհարների պարարտ հովտի գլխին է։

ԵՍԱՅԻԱ 28:3

Ոտքով կոխ են տալու Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակը։

ԵՍԱՅԻԱ 28:7-8

Բայց սորանք էլ են գինիով մոլորուած, եւ խոտորում են ցքիով. քահանան եւ մարգարէն մոլորուած են ցքիով, կուլ են գնացել գինիի մէջ, ցքիով խոտորել են. Մոլորվում են տեսիլքի մէջ, դանդաչում են դատաստանումը։ Որովհետեւ բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխուածքով, այլ եւս տեղ չէ մնացել։

ԵՍԱՅԻԱ 29:9

Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաչում են, բայց չէ թէ ցքիից։

ԵՍԱՅԻԱ 56:12

Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. Եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։

ԵՐԵՄԻԱ 13:12-14

Եւ ասիր նորանց այս խօսքը. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամեն տիկ պիտի լցուի գինիով. Բայց նորանք քեզ ասելու են. Մի՞թէ մենք բնաւ չ’գիտէինք, որ ամեն տիկ գինիով կ’լցուի։ Բայց դու ասիր նորանց. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի արբածութիւնով լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագաւորներին, որ նստում են Դաւիթի աթոռի վերայ, եւ քահանաներին ու մարգարէներին, եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին։ Եւ պիտի կոտրատեմ մէկզմէկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տէրը. Ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես չեմ ողորմելու՝ այլ նորանց բնաջինջ եմ անելու։

ԵՐԵՄԻԱ 23:9

Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, երերում են բոլոր ոսկորներս. Ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։

ԵՐԵՄԻԱ 25:15-16

Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։ Որ խմեն եւ շշկլուեն եւ յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում եմ նորանց մէջը։

ԵՐԵՄԻԱ 25:27

Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։

ԵՐԵՄԻԱ 35:5-6

Եւ Ռեքաբեանց տան որդկանց առաջին ամաններ դրի գինիով լիքը եւ բաժակներ, եւ ասեցի նորանց. Գինի խմեցէք։ Եւ նորանք ասեցին. Մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայրը՝ Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չ’խմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան։

ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 3:15

Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։

ԵԶԵԿԻԵԼ 23:31-35

Դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նորա բաժակը քո ձեռքին դրի։ Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու պիտի քո քրոջ խոր եւ լայն բաժակը խմես, դու պիտի ծաղր ու ծանակ լինես. Նա շատ կ’պարունակէ։ Արբեցութիւնով ու տրտմութիւնով պիտի լցուիս. Ապշութեան ու հիացութեան բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը։ Եւ դու պիտի խմես նորան եւ քամես եւ նորա կտորները պիտի լիզես. Եւ պիտի ստինքներդ նորանցով պատառոտես, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան։ Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու ինձ մոռացար եւ ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։

ԵԶԵԿԻԵԼ 44:21

Եւ բնաւ գինի պիտի չ’խմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։

ԴԱՆԻԵԼ 1:8

Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չ’պղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չ’պղծէ։

ԴԱՆԻԵԼ 1:16

Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։

ԴԱՆԻԵԼ 5:23

Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չ’փառաւորեցիր.

ՈՎՍԵ 4:11

Շնութիւնը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը։

ՈՎՍԵ 7:5

Մեր թագաւորի օրումը հիւանդացան իշխանները գինիի տաքութիւնիցը, նա մեկնեց իր ձեռքը ծաղր անողների հետ։

ՀՈՎԵԼ 1:5

Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը։

ԱՄՈՎՍ 2:8

Եւ գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, ամեն մի սեղանի կշտին. Եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը.

ԱՄՈՎՍ 2:12

Սակայն դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ ասելով. Մի մարգարէանաք։

ԱՄՈՎՍ 6:6

Որ բաժակներովը գինի են խմում, եւ գլխաւոր իւղով օծվում, եւ չեն ցաւում Յովսեփի բեկման վերայ։

ՄԻՔԻԱ 2:11

Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կ’լինի այս ազգի մարգարէն։

ՆԱՈՒՄ 1:10

Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։

ԱՄԲԱԿՈՒՄ 2:15-16

Վա՜յ իր ընկերին խմեցնողին, որ բարկութիւնդ թափում ես ու նաեւ արբեցնում, որպէս զի տեսնես նորանց մերկութիւնը։ Դու փառքից աւելի ամօթով կշտացար, դու էլ խմիր եւ մերկացիր, դէպի քեզ պիտի դառնայ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգանքը՝ քո փառքի վերայ։

ՄԱՏԹԵՈՍ 11:18-19

Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. Եւ ասում են, Դեւ կայ նորանում. Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։

ՄԱՏԹԵՈՍ 24:48-51

Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է. Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել. Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ. Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՂՈՒԿԱՍ 1:15

Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։

ՂՈՒԿԱՍ 7:33-34

Որովհետեւ Յովհաննէս Մկրտիչն եկաւ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, եւ ասում էք՝ դեւ ունի։ Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում էք. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ։

ՂՈՒԿԱՍ 12:45-46

Բայց եթէ այն ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրն ուշանում է գալու, եւ սկսէ ծառաներին եւ աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ, Կ’գայ այն ծառայի տէրն այն օրը, որ նա չէ սպասում, եւ այն ժամին, որ նա չ’գիտէ, եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինն անհաւատարիմների հետ կ’դնէ։

ՂՈՒԿԱՍ 21:34

Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:9-10

Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:13-16

Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, Քաղցուով արբած են։ Եւ Պետրոսը վերկացաւ այն տասնեւմէկի հետ, իր ձայնը բարձրացրեց, եւ նորանց հետ խօսեց. Ով Հրէաստանցի մարդիկ, եւ ամենքդ՝ որ բնակուած էք Երուսաղեմումը, սա ձեզ յայտնի լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք։ Որովհետեւ չէ թէ ինչպէս դուք էք կարծում, սորանք արբած են. որովհետեւ օրուայ երրորդ ժամն է։ Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է,

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:13-14

Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։ Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:21

Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:16-17

Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։ Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:11

Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:9-11

Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:19-20

Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:13

Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:32-34

Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։ Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:19-21

Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:18-19

Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 5:6-9

Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։ Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են գիշերն են արբում։ Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։ Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 3:2-3

Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար. Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 3:8

Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:7

Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:5-6

Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։ Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։

ՏԻՏՈՍ 1:7-8

Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. Ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։ Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.

ՏԻՏՈՍ 2:2-3

Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ. Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.

ՏԻՏՈՍ 2:6

Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.

ՏԻՏՈՍ 2:12

Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:13-16

Նորա համար ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ զարթնացած, կատարելապէս յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը, Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։ Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 4:3

Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 5:8-9

Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 1:9

Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:8

Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:2

Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:3

Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net