20 – Աղոթք
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Աղոթք.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Աղոթք.
Որովհետեւ Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է։
”Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։ Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։ Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կ’լինիմ քեզ համար ու կ’սպասեմ։
”Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։
”Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ,
”Եւ ասեց. Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա. Ահա ես ջրի աղբիւրի մօտ կ’կանգնեմ. Եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։ Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կ’խմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ. Եւ սորանով գիտենամ որ իմ տիրոջը բարերարութիւն արիր։ Եւ եղաւ որ նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։
”Եւ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար որ ամուլ էր. Եւ Եհովան լսեց նորա աղաչանքը. Եւ նորա կինը Ռեբեկան յղացաւ։
”Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։ Եւ տեսաւ որ չ’կարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։ Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց. Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։ Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։ Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ. Որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։ Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց. Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։ Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ. Որովհետեւ ասեց. Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։
”Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չ’կերաւ՝ եւ ջուր չ’խմեց. Եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։
”Բայց նորանք իրանց երեսների վերայ ընկան՝ եւ ասեցին. Ով Աստուած, ով բոլոր մարմնի հոգիների Աստուած, մէկ մարդ կ’մեղանչէ՝ եւ բոլոր ժողովքի՞ վերայ կ’բարկանաս։
”Եւ այնտեղից կ’որոնես քո Եհովայ Աստուծուն. Եւ կ’գտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։ Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես. Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. Եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։
”Երբոր ես վեր ելայ սարը, որ առնեմ քարի տախտակները՝ տախտակները այն ուխտին՝ որ Եհովան արաւ ձեզ հետ, եւ սարումը մնացի քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի.
”Եւ առաջուայ պէս վայր ընկայ Եհովայի առաջին քառասուն օր եւ քառասուն գիշեր. Ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքի համար, որ չարութիւն արիք Եհովայի առաջին նորան բարկացնելու համար.
”Եւ ես այն քառասուն օրը եւ այն քառասուն գիշերը վայր ընկայ Եհովայի առաջը եւ աղաչեցի, որովհետեւ Եհովան ասեց որ ձեզ կորցնէ։
”Եւ ես առաջի օրերի պէս մնացի սարումը քառասուն օր եւ քառասուն գիշեր, եւ Եհովան ինձ լսեց այս անգամին էլ՝ չ’ուզեց քեզ կորցնել։
”Եւ Յեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վերայ վայր ընկաւ գետինը մինչեւ իրիկուն, ինքն եւ Իսրայէլի ծերերը, եւ իրանց գլխի վերայ հող ցանեցին:
”Այն ժամանակ բոլոր Իսրայէլի որդիքը՝ այսինքն բոլոր ժողովուրդը վեր գնացին Բեթէլ, եւ այնտեղ Տիրոջ առաջին նստեցին լաց եղան, եւ այն օրը մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, եւ Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։
”Եւ Տէրն եկաւ կանգնեց, եւ առաջի անգամների պէս կանչեց, Սամուէլ՝ Սամուէլ. Եւ Սամուէլն ասեց. Խօսիր, որովհետեւ քո ծառան լսում է։
”Բայց ես՝ քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կ’սովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը։
”Եւ Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առաջին Իսրայէլի բոլոր ժողովքի դիմացը եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք. Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չ’կայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
”Եւ եղաւ երբոր Սողոմոնը վերջացրեց այս բոլոր աղօթքը եւ աղերսանքը՝ Տիրոջը աղօթելը, վեր կացաւ Տիրոջ սեղանի առաջից ուր որ ծունկերը կրկնել եւ ձեռքերը դէպի երկինքը տարածել էր.
”Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կ’դարձնես նորանց սիրտերը։ Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։
”Ով Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ լսիր. Ով Տէր, բաց քո աչքերը եւ տես եւ լսիր Սենեքերիմի խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։
”Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստուած։
”Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով. Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։
”Եւ Գաբէսը կանչեց Իսրայէլի Աստուծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնէիր եւ իմ սահմանը մեծացնէիր եւ ձեռքդ ինձ հետ լինէր, եւ ինձ չարիցն ազատէիր, որ ինձ տրտմութիւն չ’լինէր։ Եւ Աստուած բերաւ նորա վերայ նորա խնդրածը։
”Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։
”Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։
”Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
”Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։
”Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. Եւ իր ձեռքերը տարածեց. (Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. Եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.) Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չ’կայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
”Սակայն նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, ով իմ Տէր Աստուած, որ լսես այս պաղատանքը եւ այս աղօթքը, որ ծառադ աղօթում է քո առաջին. Որ քո աչքերը բաց լինին այս տան վերայ՝ գիշեր եւ ցերեկ այս տեղի վերայ, որի համար ասեցիր թէ քո անունը այնտեղ պիտի լինի. Որ լսես այն աղօթքը որ ծառադ աղօթում է այս տեղը. Որ լսես ծառայիդ. Եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքիցը, եւ լսելով ներիր։
”Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը, Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. Եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը։ Որպէս զի քեզանից վախենան որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կ’ապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին։
”Հիմա, ով իմ Աստուած, թող քո աչքերը բաց լինին եւ քո ականջները մտիկ անեն այս տեղի աղօթքին։
”Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։ Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։
”Եւ նա չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չ’ուղղեց, որ Տիրոջը խնդրէր։
”Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չ’լինի։
”Եւ ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։
”Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը։
”Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։
”Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար։ Որովհետեւ ամաչում էի թագաւորից՝ որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնդրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան։ Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը։
”Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը. Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։
”Եւ Եզրասը վեր կացաւ Աստուծոյ տան առաջից եւ գնաց Եղիասաբի որդի Յօհանանի սենեակը, եւ այնտեղ գնալով հաց չ’կերաւ եւ ջուր չ’խմեց, որովհետեւ տրտմած էր գերութիւնից դարձածների անօրէնութեան վերայ։
”Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին. Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին. Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։
”Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը։
”Եւ այս ամսի քսանեւչորսերորդ օրը ժողովուեցան Իսրայէլի որդիքը ծոմով, քուրձերով եւ իրանց վերայ հող. Եւ ջոկուեցան Իսրայէլի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից, եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը եւ իրանց հայրերի անօրէնութիւնները.
”Եւ ամեն գաւառներում ամեն տեղ, ուր որ թագաւորի խօսքը եւ հրամանը հասնում էր, Հրէաները մեծ սուգ էին ունենում, եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում. Եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վերայ։
”Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կ’մեռնեմ թող մեռնեմ։
”Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,
”Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը, Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։
”Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,
”Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,
”Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
”Դու նորան կ’աղաչես, եւ Նա քեզ կ’լսէ. եւ քո ուխտերը կ’կատարես.
”Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։ Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։
”Եւ Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր ստացուածքը։
”Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)
”Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։ Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
”Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։ Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։ Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կ’լինիմ քեզ համար ու կ’սպասեմ։
”Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
”Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չ’կայ. Նորա բոլոր խորհուրդները սա է։
”Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. Թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։
”Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։
”Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
”Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
”Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
”Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։ Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
”Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը։
”Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չ’լինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։ Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։
”Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ։ Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։
”Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։ նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։ Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։ Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։ Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
”Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։ Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։ Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
”Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։
”Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
”Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
”Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
”Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ’պատմէի եւ կ’խօսէի նորանց, բայց համարից շատ են։
”Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։ Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։
”Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ’լինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
”Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ’լինիմ երկրի վերայ։ Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
”Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը, Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
”Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ։
”Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։ Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։
”Բայց ես դէպի Աստուած կ’կանչեմ. Եւ Տէրը կ’փրկէ ինձ։ Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. Եւ նա կ’լսէ իմ ձայնը։
”Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
”Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։ Իմ ողորմութեան Աստուածը ինձ կ’դիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կ’տայ իմ թշնամիների վերայ։
”Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։ Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։
”Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։ Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ’շարժուիմ։
”Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։ Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։ Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։ Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
”Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ։
”Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։ Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։ Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։ Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։
”Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
”Խեղճերը կ’տեսնեն՝ կ’ուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
”Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։ Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
”Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։ Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ’լսէ ինձ։ Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
”Թող լսեմ թէ ինչ կ’խօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կ’խօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
”Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։ Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։
”Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. Եզրահեցի Եմանի երգ։ Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։ Թող իմ աղօթքը քո առաջը գայ. Խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։
”Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. Եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։
”Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։
”Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
”Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կ’լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. Կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։
”Սաղմոս. Երգ. Շաբաթ օրուայ համար։ Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով բարձրեալ։ Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.
”Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին. Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք, Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։
”Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։ Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։
”Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։
”Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։
”Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։
”Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։ Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. Եւ ես իմ օրերումը կ’կանչեմ նորան։ Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. Նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։ Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։
”Քեզ գոհութեան պատարագ կ’մատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։
”Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։
”Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։
”Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։
”Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։
”Բոլոր սրտով կանչում եմ. Լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։ Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. Եւ քո վկայութիւնները կ’պահեմ։ Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։ Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։ Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։
”Աստիճանների երգ։ Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։ Ով Տէր, լսիր իմ ձայնին. Թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
”Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։ Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
”Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Դաւիթի Սաղմոս։ Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. Ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։ Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։
”Դաւիթի երգ. երբոր քարայրումն էր. Աղօթք։ Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։ Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. Իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։
”Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ աղաչանքին. Պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
”Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։ Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։ Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. Եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։ Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. Եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։
”Այն ժամանակ ինձ կ’կանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կ’որոնեն, բայց ինձ չեն գտնիլ. Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չ’ընտրեցին. Իմ խորհուրդը չ’ուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
”Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ։
”Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։
”Մի շտապիր լեզուովդ, եւ սիրտդ շուտով բան չ’արտասանէ Աստուծոյ առաջին, որովհետեւ Աստուած երկնքումն է եւ դու երկրի վերայ. Սորա համար թող խօսքերդ քիչ լինին։
”Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։ Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։ Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
”Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան։
”Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. Որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարութիւն են սովորում։
”Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. Նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։
”Բայց Տիրոջ ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ։
”Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։
”Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար։
”Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։ Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։
”Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. Եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չ’լսէ։
”Ես որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. Ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. Եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել։
”Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չ’կանչած՝ ես կ’պատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կ’լսեմ։
”Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Ահա ես նորանց վերայ չարիք եմ բերելու, որից նորանք չեն կարողանալ դուրս գալ, եւ կ’կանչեն դէպի ինձ, բայց ես նորանց չեմ լսիլ։ Եւ Յուդայի քաղաքները եւ Երուսաղէմի բնակիչները կ’գնան եւ կ’կանչեն այն աստուածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նորանք բնաւ չեն օգնիլ նորանց իրանց նեղութեան ժամանակին։
”Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։ Եւ դուք կ’կանչէք ինձ, եւ կ’գնաք ու աղօթք կ’անէք դէպի ինձ, եւ ես կ’լսեմ ձեզ. Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը. Եւ ես կ’գտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը եւ կ’ժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կ’դարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի։
”Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չ’գիտես։
”Բայց դու գնա եւ կարդա այդ տոմսիցը, որ դու գրեցիր իմ բերանիցը, Տիրոջ խօսքերը՝ ժողովրդի ականջին Տիրոջ տանը ծոմապահութեան օրը, նաեւ բոլոր Յուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրանց քաղաքներիցը, կարդաս նորան։ Կարելի է նորանց աղօթքը ընկնէ Տիրոջ առաջը եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը, որովհետեւ մեծ է այն բարկութիւնն ու սրտմտութիւնը, որ Տէրը ասել է այս ժողովրդի դէմ։
”Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ իրանք եւ Յուդայի որդիքը միասին. քայլելով ու լալով պիտի գնան եւ իրանց Տէր Աստուծուն որոնեն։ Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով։
”Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։ Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։
”Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։
”Եւ ասեց ինձ. Տեսնում ես, մարդի որդի. Էլի դարձիր տես սորանցից աւելի մեծ պղծութիւններ։ Եւ ինձ տարաւ Տիրոջ տան ներքին գաւիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք, եւ նորանք երկրպագութիւն էին անում դէպի արեւելք արեգակին։ Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը։ Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’ողորմեմ. Եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նորանց չեմ լսելու։
”Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։ Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։ Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։
”Խորհրդակցել են թագաւորութեան բոլոր հրամանատարները, նախարարները եւ կուսակալները, խորհրդականները եւ կառավարիչները, որ թագաւորը մի հրաման որոշէ եւ մի արգելք հաստատուի, որ ամեն ով որ մի խնդրուած խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը։ Հիմա, ով թագաւոր, հաստատիր այս արգելքը եւ ստորագրիր հրովարտակը, որ չ’փոխուի Մարաց եւ Պարսից օրէնքի համեմատ, որ անխափանելի է։ Վասն որոյ Դարեհ թագաւորը ստորագրեց հրովարտակը եւ արգելքը։
”Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։ Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։ Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։ Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. Թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։
”Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։ Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին. Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը.
”Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղաչանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիւ։ Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչուած է քո անունը, որովհետեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար։ Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ։
”Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մեղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար. Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին, Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ. Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. Ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը.
”Այն օրերը ես Դանիէլս սուգի մէջ էի երեք եօթնեակ օրեր. Ախորժելի հաց չ’կերայ եւ միս ու գինի չ’մտաւ բերանս, եւ բնաւ չ’օծուեցայ մինչեւ որ երեք եօթնեակ օրերը լրացան։
”Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկերիս եւ ձեռքերիս թաթերի վերայ, Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մօտ ուղարկուեցայ. Եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։ Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։ Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։ Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։
”Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։
”Ծոմ սրբեցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը։
”Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։ Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։
”Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը. Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։
”Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։
”Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն. Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։ Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ’կորչենք։ Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ։
”Այն ժամանակ կ’աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ’ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։
”Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն. Ինձ պիտի լսէ իմ Աստուածը։
”Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը.
”Ասիր այս երկրի բոլոր ժողովրդին եւ քահանաներին թէ Երբոր ծոմ էիք պահում եւ սուգ անում հինգերորդ ու եօթներորդ ամիսները ահա այս եօթանասուն տարին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում։
”Եւ մէկի բնակիչները պիտի գնան միւսի մօտ ասելով. Եկէք գնանք Տիրոջ առաջը աղօթք անելու եւ Զօրաց Տիրոջը խնդրելու. Ես էլ եմ գալիս։ Եւ շատ ժողովուրդներ ու զօրաւոր ազգեր պիտի գան Զօրաց Տիրոջը խնդրելու Երուսաղէմումը, եւ Տիրոջ առաջին աղօթելու։
”Եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մէջ, եւ նորանց պիտի զտեմ ինչպէս արծաթն են զտում. Եւ նորանց պիտի փորձեմ ինչպէս փորձում են ոսկին, նա կ’կանչէ իմ անւնը եւ ես կ’պատասխանեմ նորան. ես կ’ասեմ. Նա իմ ժողովուրդն է. Եւ նա կ’ասէ. Տէրը իմ Աստուածն է։
”Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։
”Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.
”Եւ երբոր աղօթք անես, չ’լինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են։ Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. Եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։ Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին։ Արդ նորանց մի նմանիք. Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։
”Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։
”Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. Ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։ Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա. Որ մարդկանց ծոմ պահող չ’երեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. Եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։
”Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։
”Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։ Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան։ Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից։
”Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչու մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում։ Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ այն ժամանակ ծոմ կ’պահեն։
”Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։
”Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ։
”Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։ Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չ’երկմտիք, ոչ թէ միայն կ’անէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կ’լինի։ Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կ’առնէք։
”Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։
”Այն ժամանակ Յիսուսը նորանց հետ մի տեղ եկաւ՝ անունը Գեթսեմանի, եւ ասեց աշակերտներին. Այդտեղ նստեցէք, մինչեւ որ ես գնամ աղօթք անեմ այնտեղ։ Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։ Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։ Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։ Եւ աշակերտների մօտ է գալիս, եւ նորանց քնի մէջ է գտնում եւ ասում է Պետրոսին. Այդպէս՝ մէկ ժամ է՞լ չ’կարացիք ինձ հետ արթուն կենալ։ Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։ Դարձեալ երկրորդ անգամ Յիսուսը գնաց, աղօթք արաւ՝ եւ ասեց. Իմ Հայր, եթէ կարելի չէ որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի։
”Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան.
”Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։
”Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։ Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։ Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։
”Եւ նորանցից բաժանուելով, վեր ելաւ սարը աղօթք անելու։
”Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։ Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։
”Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։
”Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։
”Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։ Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։
”Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։ Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։ Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։ Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։ Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։ Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։ Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
”Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։
”Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։
”Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։ Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։
”Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,
”Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. Եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց։
”Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, եւ աղօթք էր անում։
”Նորանք էլ ասեցին նորան. Ի՞նչու Յովհաննէսի աշակերտները ստէպ ծոմ են պահում եւ աղօթքներ են անում, նոյնպէս էլ Փարիսեցիները. Իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում։ Նա էլ ասեց նորանց. Մի՞թէ կարող էք հարսանիքի տղաներին, քանի որ փեսան նորանց հետ է, ծոմ պահել տալ։ Բայց օրեր կ’գան, երբոր փեսան վեր կ’առնուի նորանցից. Ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։
”Եւ այն օրերումն եղաւ, որ ելաւ սարը աղօթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստուած։
”Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։ Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։
”Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու։ Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։
”Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. Եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։ Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։ Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։ Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։
”Եւ նորանց ասեց. Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր. Որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։ Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի յոգնեցնիր ինձ. Դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են. Չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։ Ասում եմ ձեզ, Եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ’կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի։
”Եւ ես ասում եմ ձեզ, Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։ Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. Կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան։ Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից։
”Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. Որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։ Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ գօտին մէջքը կ’կապէ եւ նորանց սեղան կ’նստեցնէ եւ առաջ եկած կ’ծառայէ նորանց։
”Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։ Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։ Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։ Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. Նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում, Սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։ Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։ Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։
”Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը. Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։ Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։ Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ
”Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին։
”Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։
”Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։ Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում, Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։ Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։ Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։ Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից. Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
”Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։
”Եւ արեգակը խաւարուեցաւ, եւ տաճարի վարագոյրը միջիցը ճղուեցաւ։
”Եւ Յիսուսը հացերն առաւ՝ գոհացաւ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտներն էլ նստողներին, նոյնպէս էլ ձկներիցը որչափ որ կամեցան։
”Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։
”Եւ գիտենք, որ Աստուած մեղաւորներին չէ լսում. Այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։
”Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։ Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։
”Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։
”Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։
”Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։
”Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։ Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։
”Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
”Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։
”Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. Եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։
”Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։
”Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ։ Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
”Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ. Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։ Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։ Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։ Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։ Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր ինձ. Քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. Եւ քո խօսքը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է. Որովհետեւ այն խօսքն՝ որ ինձ տուիր, ես նորանց տուի. Եւ նորանք ընդունեցին, եւ ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. Եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ։ Ես նորանց համար եմ աղաչում, ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. Այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։ Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. Եւ ես փառաւորուած եմ նորանցում։ Եւ ես՝ այլ եւս աշխարհքումս չեմ, իսկ նորանք աշխարհքումս են, եւ ես քեզ մօտ եմ գալիս. Ով Սուրբ Հայր, պահիր նորանց քո անունովը, որոնց տուիր ինձ, որ մէկ լինեն ինչպէս մենք։ Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. Նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չ’կորաւ. Բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի։ Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. Եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։ Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։ Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։ Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։ Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։ Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։ Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն։ Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ։ Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. Որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։ Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։ Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։ Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. Որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։ Արդար Հայր, աշխարհքը չ’ճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ։ Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. Որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում։
”Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ։
”Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։
”Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին. Տէր, դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները։
”Եւ նորանք աղօթք անելիս՝ շարժուեցաւ այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. Եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ։
”Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն Տէր Յիսուսի անունովը մկրտուած էին։
”Եւ Կոռնելիոսը ասեց. Չորս օրից առաջ մինչեւ այս ժամը՝ ծոմ էի պահում եւ՝ իններորդ ժամին իմ տան մէջ աղօթք էի անում, եւ ահա մի մարդ կանգնեց իմ առաջին սպիտակ հանդերձներով, եւ ասեց. Կոռնելիոս, քո աղօթքը լսուեցաւ, եւ քո ողորմութիւնները յիշուեցան Աստուծոյ առաջին։
”Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։ Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։
”Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին։
”Եւ Պիսիդիայի մէջ ման գալով եկան Պամփիւլիա։
”Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։
”Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։
”Եւ ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին։
”Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.
”Եւ ամենքը քաջալերուեցան, եւ իրանք էլ կերակուր առան։
”Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։ Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։
”Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսրայէլի համար փրկութեան մասին է։
”Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։
”Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. Եւ օրին մտիկ չ’անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. Եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. Եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։
”Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած.
”Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. Որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։
”Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։
”Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ։ Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթք անում. Բայց միտքս անպտուղ է։ Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։ Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում։ Դու իրաւ որ լաւ ես գոհանում. Բայց միւսը չէ շինվում։ Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ։ Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։
”Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. Բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։ Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. Եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։ Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի։ Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։
”Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինեն. Մէկը միւսից յետոյ. Եւ մէկը թող թարգմանէ։ Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. Թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի։
”Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։
”Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով. Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը.
”Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։
”Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
”Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։
”Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,
”Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ, Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով.
”Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով. Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը, Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։
”Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
”Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։ Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։
”Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։
”Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով.
”Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով.
”Աղօթքին միշտ հետեւեցէք. Եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։ Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։
”Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։
”Գոհանում ենք Աստուածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար ձեզ յիշելով մեր աղօթքներումը.
”Ամեն ժամանակ ուրախ եղէք։ Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։
”Եղբարք, աղօթք արէք մեզ համար էլ։
”Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։
”Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար, Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։
”Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։
”Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։ Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։
”Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում։
”Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. Մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,
”Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը.
”Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով, Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ.
”Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը։
”Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. Ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը։
”Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։
”Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։
”Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը,
”Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։
”Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։
”Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։ Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։
”Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։
”Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։ Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։
”Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։ Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։ Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։ Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։ Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։
”Որովհետեւ Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է։
”Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։
”Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։
”Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։
”Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։
”Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
”Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”