05 – Երկինք

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Երկինք.

Top 3 ամենանշանակալից համարները

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:9

Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:3-5

Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։ Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։ Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։

ԴԱՆԻԵԼ 12:2-3

Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։ Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 183 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 1:1

Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։

ԾՆՆԴՈՑ 2:9

Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։

ԾՆՆԴՈՑ 28:12

Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։

ԾՆՆԴՈՑ 28:17

Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 10:14

Ահա քո Եհովայ Աստուծունն է երկինքը եւ երկնից երկինքը, երկիրը եւ բոլոր նորա միջի եղածը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 26:15

Նայիր երկնքից՝ քո սուրբ բնակարանիցը, եւ օրհնիր քո Իսրայէլ ժողովրդին, եւ այն երկիրը որ տուիր մեզ, ինչպէս որ մեր հայրերին երդում էիր արել, մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 8:27

Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. Ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 8:30

Եւ լսես ծառայիդ եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքին, որ մատուցանում են այստեղ. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքից, եւ լսելով ներիր։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 29:11

Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։

ՆԵԵՄԻԱ 9:6

Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։

ՍԱՂՄՈՍ 11:4

Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։

ՍԱՂՄՈՍ 16:11

Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։

ՍԱՂՄՈՍ 20:6

Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։

ՍԱՂՄՈՍ 21:4

Նա կեանք խնդրեց քեզանից, դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։

ՍԱՂՄՈՍ 49:9

Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ։

ՍԱՂՄՈՍ 68:17

Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։

ՍԱՂՄՈՍ 89:29

Եւ ես յաւիտեան կ’հաստատեմ նորա զաւակին. Եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։

ՍԱՂՄՈՍ 103:11

Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։

ՍԱՂՄՈՍ 103:19

Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։

ՍԱՂՄՈՍ 133:3

Հերմոնի շաղի պէս է, որ վայր է գալիս Սիօնի սարերի վերայ. Որովհետեւ Տէրն այնտեղ պատրաստեց օրհնութիւն եւ կեանք մինչեւ յաւիտեան։

ԱՌԱԿԱՑ 12:28

Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ։

ԺՈՂՈՎՈՂ 3:11

Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։

ԵՍԱՅԻԱ 6:1-3

Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։

ԵՍԱՅԻԱ 9:7

Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։

ԵՍԱՅԻԱ 11:6

Եւ գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. Եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց։

ԵՍԱՅԻԱ 25:8

Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։

ԵՍԱՅԻԱ 57:15

Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։

ԵՍԱՅԻԱ 60:19-21

Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. Այլ Եհովան կ’լինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։ Քո արեւն այլ եւս պիտի մար չ’մտնէ, եւ քո լուսինը չ’նուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։ Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։

ԵՍԱՅԻԱ 65:17

Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։

ԵՍԱՅԻԱ 66:1

Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։

ԵՍԱՅԻԱ 66:22

Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։

ԵՐԵՄԻԱ 31:37

Այսպէս է ասում Տէրը, Եթէ երկինքը կ’չափուի վերեւումը, եւ կ’քննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կ’մերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։

ԵԶԵԿԻԵԼ 1:26-28

Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։ Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։ Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։

ԵԶԵԿԻԵԼ 47:12

Եւ գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ. Ամեն ամիս նորից պտուղ պիտի տայ, որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. Եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար։

ԴԱՆԻԵԼ 2:44

Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։

ԴԱՆԻԵԼ 7:13-14

Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։ Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։

ԴԱՆԻԵԼ 7:18

Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։

ԴԱՆԻԵԼ 7:27

Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։

ԴԱՆԻԵԼ 12:2-3

Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։ Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։

ՄԱՏԹԵՈՍ 3:2

Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 3:12

Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։

ՄԱՏԹԵՈՍ 4:17

Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 5:3

Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 5:10-12

Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

ՄԱՏԹԵՈՍ 5:19-20

Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։ Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 6:9-10

Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։

ՄԱՏԹԵՈՍ 6:13

Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։

ՄԱՏԹԵՈՍ 6:19-21

Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը։

ՄԱՏԹԵՈՍ 7:13-14

Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

ՄԱՏԹԵՈՍ 7:21

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 10:7

Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։

ՄԱՏԹԵՈՍ 11:11

Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։

ՄԱՏԹԵՈՍ 13:10-11

Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ի՞նչու առակներով ես խօսում նորանց հետ։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։

ՄԱՏԹԵՈՍ 13:31-32

Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց. Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կ’աճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։

ՄԱՏԹԵՈՍ 13:43

Այն ժամանակ արդարները կ’ծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

ՄԱՏԹԵՈՍ 13:44

Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։

ՄԱՏԹԵՈՍ 13:45-46

Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում. Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։

ՄԱՏԹԵՈՍ 13:47-49

Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է. Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։ Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից.

ՄԱՏԹԵՈՍ 13:52

Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ։

ՄԱՏԹԵՈՍ 14:36

Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։

ՄԱՏԹԵՈՍ 16:19

Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։

ՄԱՏԹԵՈՍ 18:3

Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 18:10

Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 18:18

Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։

ՄԱՏԹԵՈՍ 19:14

Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 19:16-22

Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։ Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. Իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։ Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր, Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրիր քո ընկերին քո անձի պէս։ Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս։ Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։ Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։

ՄԱՏԹԵՈՍ 19:23-24

Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժուար կ’մտնէ երկնքի արքայութիւնը։ Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։

ՄԱՏԹԵՈՍ 19:28-29

Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կ’նստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կ’նստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կ’դատէք։ Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։

ՄԱՏԹԵՈՍ 22:2-3

Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։ Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. Եւ նորանք չ’կամեցան գալ։

ՄԱՏԹԵՈՍ 22:30-32

Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։ Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։

ՄԱՏԹԵՈՍ 24:30

Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։

ՄԱՏԹԵՈՍ 24:35

Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

ՄԱՏԹԵՈՍ 25:1-4

Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։ Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։

ՄԱՏԹԵՈՍ 25:21

Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 25:34

Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 25:46

Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։

ՄԱՏԹԵՈՍ 28:18

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

ՄԱՐԿՈՍ 10:14-15

Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։

ՄԱՐԿՈՍ 10:17-22

Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։ Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։ Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։ Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։ Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։

ՄԱՐԿՈՍ 12:25-26

Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։ Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։

ՂՈՒԿԱՍ 6:20-23

Եւ նա իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց՝ եւ ասեց. Երանի աղքատներիդ, որ ձերն է Աստուծոյ արքայութիւնը։ Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք։ Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։ Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։

ՂՈՒԿԱՍ 8:10

Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։

ՂՈՒԿԱՍ 10:20

Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։

ՂՈՒԿԱՍ 10:25-28

Եւ ահա մէկ օրինական վերկացաւ՝ նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։ Նա էլ ասեց նորան. Օրենքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։ Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. Այդ արա՝ եւ կ’ապրես։

ՂՈՒԿԱՍ 12:31-34

Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ։ Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։ Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։ Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։

ՂՈՒԿԱՍ 15:7

Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։

ՂՈՒԿԱՍ 16:25-26

Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։

ՂՈՒԿԱՍ 18:16-17

Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։

ՂՈՒԿԱՍ 18:18-27

Եւ մէկ իշխան հարցրեց նորան եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։ Յիսուսն էլ նորան ասեց. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չէ բացի մէկը՝ Աստուած։ Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։ Նա էլ ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահել եմ։ Յիսուսն էլ երբոր այս լսեց՝ նորան ասեց. Մի բան տակաւին պակաս է քեզ. ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։ Նա էլ այս լսելով տրտմեց. Որովհետեւ սաստիկ հարուստ էր։ Յիսուսն էլ երբոր նորան տրտմած տեսաւ, ասեց. Ի՛նչպէս դժուար կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը նորանք, որ ստացուածքներ ունին։ Որովհետեւ աւելի հեշտ է որ ուղտն ասեղի ծակով անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ։ Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։ Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

ՂՈՒԿԱՍ 18:29-30

Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար, Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։

ՂՈՒԿԱՍ 23:42-43

Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:51

Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կ’տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:3-6

Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։ Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։ Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:12-16

Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։ Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։ Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:36

Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:14

Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:24

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:28-29

Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:39

Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:27

Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ, որ մարդի Որդին կ’տայ ձեզ. որովհետեւ Աստուած Հայրը կնքեց նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:40

Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:47

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51

Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:54

Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:68

Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:28

Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:25-27

Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։ Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:25

Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:2-3

Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:1-3

Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ. Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։ Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:36

Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:49

Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:48

Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:22

Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:31

Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 2:7

Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:21

Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:22-23

Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։ Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:13

Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:9

Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:42-49

Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։ Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։ Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։ Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։ Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։ Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։ Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։ Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:50-56

Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։ Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։ Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։ Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 4:17-18

Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:1-2

Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։ Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:8

Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 12:2-4

Մէկ մարդ գիտեմ Քրիստոսումը տասնեւչորս տարուց առաջ, թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ. նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը։ Եւ գիտեմ այնպիսի մարդին թէ մարմնով՝ եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ. Աստուած գիտէ. Որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. Եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:7-8

Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:3

Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:19

Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1:21-23

Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։ Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։ Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 3:20-21

Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:13

Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ,

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:2

Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 2:12

Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 1:7

Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:16-17

Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։ Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:8

Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:7

Վասն զի բան մը չբերինք աշխարհ ու յայտնի է որ չենք կրնար անկէ բան մը տանիլ։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:12

Պատերազմէ հաւատքին բարի պատերազմը, բռնէ յաւիտենական կեանքը՝ որուն կանչուեցար եւ շատ վկաներու առջեւ դաւանեցար բարի դաւանութիւնը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:18-19

Բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ ուրիշին պիտոյքներուն հաղորդակից ըլլան։ Հանդերձեալին համար կարենան անձին բարի հիմ դնել, որպէս զի յաւիտենական կեանքը ձեռք ձգեն։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:10

Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:18

Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

ՏԻՏՈՍ 1:2

Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.

ՏԻՏՈՍ 3:7

Որ նորա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք յաւիտենական կեանքի յոյսովը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:8

Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:9

Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 5:9

Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:23-24

Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. Բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։ Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:16

Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. Եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. Որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:22-23

Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին, Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:14

Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չ’ունինք. Այլ հանդերձեալն ենք որոնում։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:4

Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:22

Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:10-11

Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։ Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:13

Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 1:1-2

Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար. (Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:17

Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:25

Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:2

Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:11-13

Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։ Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:20

Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։

ՀՈՒԴԱ 1:21

Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:7

Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:5

Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:21

Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:1-4

Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ։ Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։ Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր. Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:5-8

Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։ Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։ Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։ Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:9-11

Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:10-11

Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։ Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:9-12

Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։ Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն, Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:15-17

Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝. Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:19

Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:7-8

Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:9

Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:11

Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:1-4

Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։ Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։ Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:5-9

Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։ Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։ Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:10-14

Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը. Եւ Աստուծոյ փառքն ունէր. Եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։ Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են։ Արեւելքից երեք դուռ, հիւսիսից երեք դուռ, հարաւից երեք դուռ, եւ արեւմուտքից երեք դուռ։ Եւ քաղաքի պարիսպը տասնեւերկու հիմեր ունէր, եւ նորանց վերայ Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անունները։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:15-21

Եւ ինձ հետ խօսողը մի ոսկի եղէգ ունէր, որ չ’ափէր քաղաքը, եւ նորա դռները, եւ նորա պարիսպը. Եւ քաղաքը քառակուսի էր. Եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է։ Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. Մարդի չափով որ հրեշտակինն է։ Եւ նորա պարիսպի շինուածքը յասպիս քարից էր. Եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։ Եւ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարուած էին ամեն ազնիւ ակունքներով. Առաջին հիմը յասպիս, երկրորդը շափիղայ, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ, Հինգերորդը եղնգնաքար, վեցերորդը սարդիոն, եօթներորդը ոսկեքար, ութերորդը բիւրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնեւմէկերորդը յակինթ, տասնեւերկուերորդը ամեթովս։ Եւ տասնեւերկու դուռը տասնեւերկու մարգարիտից՝ ամեն մէկ դուռը մէկ մարգարիտից. եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի ինչպէս թափանցիկ ապակի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:22-27

Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։ Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։ Եւ [փրկեալների] ազգերը նորա լոյսովը պիտի գնան. Եւ երկրի թագաւորները իրանց փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը, որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ։ Եւ ազգերի փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:1-5

Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։ Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։ Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։ Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:14

Երանելի են նորա պատուիրանքները պահողները. որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:17

Եւ Հոգին եւ հարսն ասում են. Եկ. Եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net