16 – Կուռքերին զոհաբերված սնունդը

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Կուռքերին զոհաբերված սնունդը.

Top 3 ամենանշանակալից համարները

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:20-22

Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։ Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:10-13

Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։ Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։ Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։ Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:20

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 67 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 35:2

Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։

ԵԼԻՑ 20:3-5

Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։ Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։

ԵԼԻՑ 23:13

Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. Բերանիցդ չ’լսուի։

ԵԼԻՑ 34:13-16

Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։ Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չ’անես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։ Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես. Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։

ՂԵւՏԱՑՈՑ 19:4

Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 5:7-9

Ուրիշ Աստուածներ չ’ունենաս իմ առաջին։ Քեզ համար կուռք չ’շինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ. Երկրպագութիւն չ’անես նորանց, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:2-5

Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց անպատճառ բնաջինջ անես. նորանց հետ ուխտը չ’անես եւ նորանց չ’ողորմես. Եւ նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես. Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։ Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:25-26

Նորանց աստուածների քանդակուած կուռքերը կրակով այրես. Չ’ցանկանաս նորանց վերայ եղած ոսկիին եւ արծաթին, եւ չ’առնես քեզ համար որ նորանով որոգայթի մէջ չ’բռնուես. Որովհետեւ նորանք քո Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են. Եւ մի գարշելի բան տունդ մի տանիր, որ դու էլ նորա պէս նզովուած չ’լինես. Բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան, որովհետեւ նզովուած է նա։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:19-20

Եւ եթէ քո Եհովայ Աստուծուն մոռանալով ուրիշ աստուածների ետեւից գնաս, եւ նորանց պաշտես եւ նորանց երկրպագութիւն անես, ես այսօր ձեզ վկայում եմ որ անպատճառ կ’կորչէք. Այն ազգերի պէս որ Եհովան ձեր առաջից կորցնում է, այնպէս կ’կորչէք, որովհետեւ ձեր Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսեցիք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 12:32

Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. նորա վերայ մի բան չ’աւելացնես, եւ նորանից մի բան չ’պակասեցնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 32:16-17

Օտար աստուածներով նորան նախանձեցրին, Գարշելի բաներով նորան բարկացրին։ Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չ’վախեցան.

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 15:22-23

Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 10:26-27

Եւ դուրս հանեցին Բահաղի տան արձանները եւ այրեցին նորանց։ Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 16:25-26

Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 28:23

Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին որ իրան ջարդել էին, եւ ասում էր թէ Ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց. Ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն. Բայց նորանք իրան եւ բոլոր Իսրայէլին անկման պատճառ եղան։

ՍԱՂՄՈՍ 96:4-5

Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։

ՍԱՂՄՈՍ 115:4-8

Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր. Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում. Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։ Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։

ՍԱՂՄՈՍ 135:15-18

Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։ Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։

ԵՍԱՅԻԱ 31:7

Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։

ԵՍԱՅԻԱ 37:19

Եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։

ԵՍԱՅԻԱ 42:8

Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։

ԵՍԱՅԻԱ 42:17

Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. Որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։

ԵՐԵՄԻԱ 1:16

Եւ ես կ’խօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար. որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում, եւ իրանց ձեռքի գործերին են երկրպագում։

ԵՐԵՄԻԱ 7:18-20

Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։ Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. Չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։ Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. Մարդի վերայ եւ անասունի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ’հանգչէ։

ԵՐԵՄԻԱ 10:14-15

Անասնացել է ամեն մարդ առանց գիտութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ հոգի չ’կայ նորանցում։ Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակ պիտի կորչեն։

ԵՐԵՄԻԱ 19:3-4

Եւ ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ, եւ ով Երուսաղէմի բնակիչներ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վերայ, որ ամեն լսողի ականջները ծվվան։ Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։

ԵՐԵՄԻԱ 19:13

Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները Տօփէթի տեղին պէս պիղծ կ’լինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։

ԵՐԵՄԻԱ 44:15-19

Եւ այն ամեն մարդիկը որոնք գիտէին, որ իրանց կանայքը խունկ էին ծխում ուրիշ աստուածների եւ բոլոր ներկայ կանայքը՝ մի մեծ ժողով եւ բոլոր ժողովուրդը, որ բնակվում էր Եգիպտոսի երկրումը եւ Պաթուրեսումը, պատասխանեցին Երեմիային ասելով. Այն խօսքը, որ դու ասեցիր մեզ Տիրոջ անունովը, մենք քեզ չենք լսում. Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խօսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ նորան թափելու նուէրներ մատուցանելով, ինչպէս որ արել ենք մենք եւ մեր հայրերը, մեր թագաւորներն ու իշխանները Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ հացով կուշտ էինք եւ յաջողակ էինք եւ չարիք չ’տեսանք։ Բայց այն ժամանակից որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու, ամեն բանի կարօտ եղանք եւ սրով ու սովով սպառուեցանք։ Իսկ երբոր երկնքի թագուհիին խունկ էինք ծխում, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում, մի՞թէ առանց մեր մարդկանց էինք նորա համար բլիթներ շինում նորան պաշտելով, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում։

ԵՐԵՄԻԱ 44:22-23

Եւ Տէրը չ’կարողացաւ այլ եւս համբերել ձեր գործերի չարութեան պատճառով՝ այն գարշութիւնների պատճառով, որ դուք արել էք, եւ ձեր երկիրը եղել է աւերակ, ամայի եւ նզովք առանց բնակչի, ինչպէս որ այսօր կայ։ Որովհետեւ դուք խունկ ծխեցիք եւ մեղք գործեցիք Տիրոջ դէմ եւ չ’լսեցիք Տիրոջ ձայնին եւ նորա օրէնքովն եւ կանոններովը ու վկայութիւններովը չ’գնացիք. դորա համար ձեզ հանդիպել է այդ չարիքը, ինչպէս որ այսօր է։

ԵՐԵՄԻԱ 51:17-18

Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չ’կայ նորանում։ Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։

ԴԱՆԻԵԼ 5:23

Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չ’փառաւորեցիր.

ՈՎՍԵ 8:4

Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չ’իմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։

ՈՎՍԵ 11:2

կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։

ԱՄԲԱԿՈՒՄ 2:18

Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նորան արուեստաւորը, ձուլածոյ կուռքը եւ ստութիւն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապաւինում է նորա վերայ, եւ համր կուռքեր շինում։

ՄԱՏԹԵՈՍ 5:17-19

Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։ Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։ Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։

ՄԱՐԿՈՍ 7:18-19

Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։ Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։

ՂՈՒԿԱՍ 16:10

Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. Եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։

ՂՈՒԿԱՍ 16:13

Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:13-15

Եւ երբոր Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները լսեցին, իրանց հանդերձները պատառած՝ ամբոխի մէջ վազեցին, մեծ ձայնով կանչում էին, Եւ ասում. Մարդիկ, այդ ի՞նչու էք անում. մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. Որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. Որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է։ Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:20

Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներն ունի եւ ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:28-29

Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։ Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. Որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. Ողջ կացէք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:16

Եւ երբոր Պօղոսն Աթէնքումը նորանց սպասում էր, նորա հոգին սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:29-31

Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։ Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21:25-26

Այն ժամանակ Պօղոսը այն մարդկանցն առաւ, հետեւեալ օրը նորանց հետ սրբուեցաւ, եւ տաճարը մտաւ իմաց տալով սրբութեան օրերի լրանալը. Մինչեւ որ նորանց ամեն մէկի համար պատարագը մատուցուեցաւ։ Եւ երբոր այն եօթն օրը լրանալու մօտ էին, Ասիացի Հրէաները նորան տեսան տաճարումը, եւ բոլոր ամբոխին նորա վերայ թափեցին, եւ նորան ձեռք ձգելով՝ աղաղակում էին.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:22-23

Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան. Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:1-2

Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։ Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. Բայց տկարը բանջար է ուտում։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:19-20

Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:1-3

Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։ Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ’գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։ Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:4-6

Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։ Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր, Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:7-13

Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։ Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. Որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ։ Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չ’լինի տկարներին։ Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։ Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։ Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։ Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:14-15

Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։ Ինչպէս իմաստունների հետ եմ խօսում, դուք ինքներդ դատեցէք այն որ ասում եմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:18-22

Տեսէք Իսրայէլին մարմնի կողմանէ. չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։ Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։ Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։ Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:23-30

Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։ Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։ Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։ Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։ Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։ Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։ Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. որովհետեւ ի՞նչու իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։ Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ի՞նչու հայհոյուիմ այն բանի համար՝ որի համար ես գոհանում եմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:31-33

Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։ Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։ Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 6:14-17

Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:16-17

Արդ թող մէկը չ’դատէ ձեզ ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթների մասին։ Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:20-23

Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր. Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։ Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 1:9

Որովհետեւ հէնց իրանք պատմում են մեր մասին թէ ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մօտ եւ ինչպէս դուք դարձաք կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէք կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:1-5

Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է. Որ ամուսնանալուց կ’արգիլեն, կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար որ գոհութեամբ վայելեն։ Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։ Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։

ՀԱԿՈԲՈՍ 1:22-24

Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:4

Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:21

Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:9-11

Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:14

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:20-23

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։ Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։ Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. Եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը։ Եւ նորանց որդիքը մահով կ’սպանեմ. Եւ բոլոր եկեղեցիները կ’ճանաչեն որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. Եւ կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 9:20

Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:8

Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net