17 – Կեղծ կրոններ
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Կեղծ կրոններ.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Կեղծ կրոններ.
Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր. Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում. Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։ Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
”Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։ Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։
”Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
”Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։
”Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չ’ցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։ Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։ Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։ Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չ’հասկանան։ Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։ Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։
”Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կ’ծնես, եւ նորա անունը Իսմայէլ կ’դնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։ Եւ նա մի վայրագ մարդ կ’լինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կ’լինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կ’բնակուի։
”Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։ Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կ’ծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ կ’դնես. Եւ ես իմ ուխտը կ’հաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։ Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կ’աճեցնեմ նորան եւ խիստ շատ կ’շատացնեմ նորան. Նա տասներկու իշխաններ կ’ծնէ, եւ մեծ ազգ կ’շինեմ նորան։ Բայց իմ ուխտը կ’հաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կ’ծնէ միւս տարի այս ժամանակ։
”Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան.
”Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։ Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։ Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։ Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։
”Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չ’լսեց։
”Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. Եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին։ Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին։
”Եւ այնպէս արին. Որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ։ Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չ’կարողացան. Եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ։ Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. Բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս։
”Եւ մոգերը չ’կարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։
”Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։ Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։
”Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չ’շինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար։
”Կախարդը չ’թողես ապրէ։
”Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։
”Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. Բերանիցդ չ’լսուի։
”Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. Որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չ’գիտենք թէ ինչ եղաւ նորան։ Եւ Ահարօնն ասեց նորանց. Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցէք, եւ ինձ մօտ բերէք։ Եւ բոլոր ժողովուրդն իրանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարօնի մօտ բերին։ Եւ նա առաւ նորանց ձեռքիցը եւ քանդակագործիով ձեւակերպեց նորան եւ շինեց մի ձուլածոյ որթ։ Եւ ասեցին. Սորանք են քո աստուածները՝ ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։
”Շուտով խոտորեցին այն ճանապարհիցը, որ իրանց պատուիրեցի. Իրանց համար ձուլածոյ որթ շինեցին, եւ նորան երկրպագութիւն արին, եւ նորան զոհեր մատուցրին, եւ ասեցին. Սորանք են քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։ Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը տեսայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։ Եւ հիմա թող տուր ինձ որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց. Եւ քեզ մեծ ազգ շինեմ։
”Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ոհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, եւ իրանց համար ոսկի աստուածներ շինեցին։
”Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։ Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չ’անես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։ Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես. Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։ Ձուլածոյ աստուածներ չ’շինես քեզ համար։
”Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չ’զոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։
”Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
”Միսը արիւնովը չ’ուտէք. չ’հմայէք, եւ գուշակութիւն չ’անէք։
”Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չ’շինէք. Ես եմ Եհովան։
”Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
”Նաեւ Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ Իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. Այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան։ Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար։
”Եւ այն անձն էլ որ վհուկների եւ հմայողների դառնայ նորանցով պոռնկանալու համար՝ իմ երեսը պիտի նորա վերայ դարձնեմ, եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը։
”Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
”Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չ’շինէք, եւ ձեզ համար արձաններ չ’կանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չ’դնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
”Եւ ձեր բարձր տեղերը կ’քանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կ’փչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կ’դնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի։
”Այն ժամանակ այն երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից քշէք եւ նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կործանէք. Եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք։
”Եւ ձեր հոգիներին շատ զգուշութիւն արէք. Որովհետեւ ոչ մի նմանութիւն չ’տեսաք այն օրը որ Եհովան Քորեբումը կրակի միջիցը ձեզ հետ խօսեց, Մի գուցէ անօրինանաք, եւ ձեզ համար կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ արուի եւ կամ էգի նմանութիւնը, Երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը, օդի մէջ թռչող թեւաւոր թռչնի նմանութիւնը, Երկրի վերայ սողացողի նմանութիւնը, կամ երկրի տակ ջրերումը եղող ձկան նմանութիւնը շինէք. Եւ մի գուցէ աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնք քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց։
”Որովհետեւ քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. Նա նախանձոտ Աստուած է։
”Ուրիշ Աստուածներ չ’ունենաս իմ առաջին։ Քեզ համար կուռք չ’շինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ. Երկրպագութիւն չ’անես նորանց, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.
”Չ’գնաք օտար աստուածների՝ ձեր շուրջը եղող ժողովուրդների աստուածների ետեւից. Որովհետեւ նախանձոտ Աստուած է քո Աստուածը, որ քո միջումն է. մի գուցէ Եհովայ Աստուծոյ բարկութիւնը քեզ վերայ բորբոքուէ, եւ քեզ երկրի երեսից բնաջինջ անէ։
”Եւ նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես. Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։ Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։
”Բոլորովին կործանեցէք այն բոլոր տեղերը, ուր որ այն ազգերը՝ որոնց կ’նուաճէք՝ իրանց աստուածներին պաշտել են բարձր սարերի վերայ, բլուրների վերայ եւ ամեն տերեւալից ծառերի տակ. Նաեւ քանդեցէք նորանց սեղանները, եւ կոտրատեցէք նորանց արձանները, եւ նորանց Աստարովթները կրակով այրեցէք, եւ նորանց աստուածների կուռքերը փշրեցէք, եւ այն տեղից ոչնչացրէք նորանց անունները։ Իսկ ձեր Եհովայ Աստուծուն այսպէս չ’անէք.
”Զգուշացիր, մի գուցէ նորանց ետեւիցը որոգայթի մէջ ընկնես նորանք քո առաջից բնաջինջ լինելուց յետոյ, եւ մի գուցէ նորանց աստուածների վերայով հարցուփորձ անես, ասելով. Այս ազգերը ի՞նչպէս էին իրանց աստուածներին պաշտում. Որ ես էլ այնպէս անեմ։ Դու քո Եհովայ Աստուծուն այնպէս չ’անես, որովհետեւ նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. Որովհետեւ նորանք իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին։
”եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ, Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում. Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։
”Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը, որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք, որոնք չես ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը, Ձեր շուրջը եղող ազգերի աստուածներից՝ թէ քեզ մօտիկ լինեն եւ թէ քեզանից հեռու, երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը, Նորան հաւանութիւն չ’տաս, ոչ էլ նորան լսես. Եւ քո աչքը չ’խնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենաս, եւ ոչ պահես նորան.
”Եւ երթայ պաշտէ ուրիշ աստուածներ, եւ երկրպագէ նորանց՝ այսինքն արեգակին կամ լուսնին եւ կամ երկնքի որ եւ իցէ զօրքին, որ ես չեմ հրամայած. Եւ այս բանը քեզ պատմուի, եւ դու լսես եւ լաւ քննութիւն անես, եւ տեսնես որ բանը ստոյգ ճշմարիտ է, որ Իսրայէլի մէջ այդ պղծութիւնը եղել է. Այն ժամանակ այն չար բանն անող մարդին կամ կնկան քո դռները հանես, եւ այն մարդին կամ կնկան քարերով քարկոծես, եւ նա մեռնէ։
”Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. Եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։
”Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։
”Անիծեալ է այն մարդը, որ փորուած կամ ձուլածոյ կուռք շինէ Եհովայի առաջին պիղծ արուեստաւորի ձեռագործ, եւ մի ծածուկ տեղ դնէ. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեն եւ ասեն. Ամէն։
”Օտար աստուածներով նորան նախանձեցրին, Գարշելի բաներով նորան բարկացրին։ Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չ’վախեցան.
”Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը. Եւ ես էլ կ’գրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով, Մի անմիտ ազգով կ’բարկացնեմ նորանց.
”Սակայն նորանք իրանց դատաւորներին էլ չ’լսեցին, եւ օտար աստուածների հետեւելով պոռնկութիւն արին, եւ նորանց երկրպագեցին. Շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը, որ իրանց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին. Նորանց պէս չ’արին։
”Եւ երբոր այն դատաւորը մեռնում էր, նորանք դարձեալ իրանց հայրերից աւելի էին անօրինանում օտար աստուածների հետեւելով եւ նորանց պաշտելով եւ նորանց երկրպագութիւն անելով. Իրանց գործքերիցն ու իրանց խստապարանոց գնացքիցը ետ չէին դառնում։
”Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ պաշտեցին Բահաղիմը եւ Աստարովթը, եւ Ասորիների աստուածները, եւ Սիդոնի աստուածները, եւ Մովաբի աստուածները, եւ Ամմոնի որդկանց աստուածները, եւ Փղշտացիների աստուածները, եւ թողեցին Տիրոջը եւ նորան ծառայութիւն չ’արին։ Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նորանց մատնեց Փղշտացիների ձեռքը եւ Ամմոնի որդկանց ձեռքը։
”Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին եւ ասեցին. Քեզ դէմ մեղք գործեցինք, որովհետեւ մեր Աստուծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք։
”Բայց դուք ինձ թողեցիք եւ ուրիշ աստուածների ծառայութիւն արիք. Նորա համար ես այլեւս ձեզ չեմ ազատելու։ Գնացէք ձեր ընտրած աստուածներին աղաղակեցէք. Նորանք ձեզ ազատեն ձեր նեղութեան ժամանակին։ Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. Բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։ Եւ իրանց միջիցը վեր առան օտար աստուածներին եւ Տիրոջը ծառայութիւն արին. Եւ նորա սիրտն իջաւ Իսրայէլի նեղութեան համար։
”Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։ Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։ Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։ (Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։) Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։ Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չ’կենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։
”Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։
”Իսկ Սամուէլը մեռած էր. Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ էին արել. Եւ նորան թաղել էին իր քաղաքումը Ռամայի մէջ։ Սաւուղն էլ վհուկներին եւ նշանագէտներին՝ երկրիցը վեր էր առել։
”Այն ժամանակ Սաւուղն իր ծառաներին ասեց. Ինձ համար մէկ վհուկ կին որոնեցէք, որ գնամ նորան հարցնեմ։ Եւ ծառաները նորան ասեցին. Ահա Ենդովրի մէջ մէկ վհուկ կին կայ։ Եւ Սաւուղն իր հանդերձները փոխեց եւ ուրիշ հանդերձներ հագաւ, եւ իր հետ եղող երկու մարդով գնաց, եւ նորանք գիշերով այն կնկայ մօտ հասան։ Եւ Սաւուղն ասեց. Շնորհք արա, ինձ վհուկի ոգիով դիւթութիւն արա, եւ վեր հանիր ինձ համար որին որ քեզ ասեմ։ Եւ կինը նորան ասեց. Ահա դու գիտես Սաւուղի արած բանը, որ վհուկներին եւ նշանագէտներին երկրիցը բնաջինջ է արել. Ուրեմն ի՞նչու ինձ մեռցնելու համար իմ անձին որոգայթ ես պատրաստում։
”Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։ Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից։ Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։ Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ շինեց Մովաբացիների գարշելի Քամովսի համար Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։ Եւ այսպէս էլ արաւ իր բոլոր օտարազգի կանանց համար որ իրանց աստուածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։
”Որովհետեւ ինձ թողեցին եւ երկրպագութիւն արին Սիդոնացիների Աստարովթ աստուծուն եւ Մովաբի Քամովս աստուծուն, եւ Ամմոնի որդկանց Մեղքոմ աստուծուն, եւ չ’գնացին իմ ճանապարհներովը, որ իմ աչքի առաջին ուղիղը եւ իմ պատուէրները ու իրաւունքները կատարէին ինչպէս նորա հայր Դաւիթը։
”Եւ թագաւորը խորհուրդ արաւ, եւ երկու ոսկի որթ շինեց եւ ասեց նորանց. Բաւական է ձեզ Երուսաղէմ գնալը. ահա քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ վեր հանեցին Եգիպտոսի երկրիցը։
”Նորանք էլ իրանց համար բարձրաւանդակներ եւ արձաններ եւ անտառի կուռքեր շինեցին ամեն բարձր բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։ Եւ իգացողներ էլ կային այն երկրումը, որ այն ազգերի բոլոր գարշութիւնների պէս էին անում, որոնց քշել էր Տէրը Իսրայէլի որդկանց առաջից։
”Եւ Եղիան մօտեցաւ բոլոր ժողովրդին եւ ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք. Եւ ժողովուրդը նորան մի բան պատասխան չ’տուաւ։ Եւ Եղիան ասեց ժողովրդին. Մինակ ես եմ մնացել Եհովայի մարգարէ. Իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն մարդ են։ Արդ թող մեզ երկու զուարակ տան. Եւ նորանք իրանց համար ընտրեն մէկ զուարակը, նորան կտորեն եւ դնեն փայտերի վերայ, բայց կրակ չ’դնեն. Եւ ես էլ անեմ միւս զուարակը եւ դնեմ փայտերի վերայ, եւ կրակ չ’դնեմ։ Յետոյ դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ ես կ’կանչեմ Եհովայի անունը. Եւ կ’լինի՝ այն աստուածը, որ կրակով պատասխան կ’տայ, նա է Աստուածը. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց՝ եւ ասեցին. Լաւ խօսք է։
”Եւ Եղիան ասեց Բահաղի մարգարէներին. Ընտրեցէք ձեզ համար մէկ զուարակը, եւ սկիզբը դուք արէք. Որովհետեւ դուք շատ էք, եւ կանչեցէք ձեր աստուծոյ անունը, բայց կրակ մի դնէք։ Եւ նորանք առան իրանց տրուած զուարակը եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. Եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մօտ։ Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտածութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցէ նա քնած է եւ զարթնանայ։ Եւ նորանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից։ Եւ երբոր կէսօրն անցաւ, նորանք դեռ մարգարէանում էին մինչեւ երեկոյեան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող։
”Այն ժամանակ Եղիան ասեց բոլոր ժողովրդին. Ինձ մօտ եկէք. Եւ բոլոր ժողովուրդն եկաւ նորա մօտ, եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդուած էր։ Եւ Եղիան վեր առաւ տասնեւերկու քարեր Յակոբի որդկանց թիւին չափ, որ Տիրոջ խօսքը եղաւ նորան թէ Իսրայէլ լինի քո անունը։ Եւ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մէկ փոս շինեց, որ երկու գրիւ սերմ կ’առնէր։ Եւ փայտերը շարեց եւ կտորեց զուարակը եւ դրաւ փայտերի վերայ. Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով։
”Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կ’դարձնես նորանց սիրտերը։ Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։ Եւ Եղիան ասեց նորանց. Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չ’պրծնի, եւ նորանց բռնեցին. Եւ Եղիան վայր իջեցրեց նորանց Կիսոն հեղեղատի մօտ, եւ նորանց սպանեց այնտեղ։
”Եւ նա շատ գարշելի եղաւ կուռքերի ետեւից գնալով բոլորովին այն Ամօրհացիների արածին պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
”Եւ եղաւ երբոր Յովրամը Յէուին տեսաւ, ասեց. Խաղաղութի՞ւն է, Յէ՛ու. Եւ նա ասեց. Ի՜նչ է խաղաղութիւնը, մինչեւ որ կան քո մօր՝ Յեզաբէլի պոռնկութիւնները եւ նորա շատ կախարդութիւնները։
”Եւ դուրս հանեցին Բահաղի տան արձանները եւ այրեցին նորանց։ Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։
”Եւ այնտեղ խունկ ծխեցին ամեն բարձրաւանդակների վերայ այն ազգերի պէս, որոնց Տէրն իրանց առաջից դուրս էր արել եւ չար բաներ արին Տիրոջը բարկացնելու համար։ Եւ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տէրն ասել էր իրանց թէ Այդ բանը չ’անէք։
”Բայց նորանք չ’լսեցին եւ խստացրին իրանց պարանոցը ինչպէս իրանց հայրերի պարանոցը, որ չէին հաւատում իրանց Տէր Աստուծուն. Եւ արհամարհեցին նորա կանոնները եւ նորա ուխտը, որ արել էր իրանց հայրերի հետ, եւ նորա վկայութիւնները, որ վկայել էր նորանց դէմ, եւ գնացին սնապաշտութեան ետեւից եւ իրանք էլ սնապաշտ եղան, եւ այն ազգերի ետեւից, որ նորանց շրջակայքումն էին, որոնց մասին Տէրն իրանց հրամայել էր, որ նորանց նման չ’անեն։ Եւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ հրամանները եւ իրանց համար երկու ձուլածոյ որթ շինեցին եւ կուռքի անտառներ շինեցին եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արին եւ Բահաղին ծառայեցին։ Եւ իրանց տղերանցը եւ աղջկերանցը անցկացրին կրակով եւ կախարդութիւններ ու հմայութիւն արին եւ իրանց ծախեցին, որ չարութիւն անեն Տիրոջ առաջին նորան բարկացնելու համար։ Եւ Տէրը շատ բարկացաւ Իսրայէլի վերայ եւ մերժեց նորանց իր երեսից, ոչ ով չ’մնաց բայց միայն Յուդայի ցեղը։
”Նոյնպէս ամեն մի ազգ իր աստուածներն էր շինում եւ դնում բարձրաւանդակների տանը, որ շինել էին Սամարացիներն, ամեն մի ազգ իր քաղաքներումը, ուր որ իրանք բնակվում էին։
”Տէրիցն էլ էին վախենում, եւ իրանց աստուածներին էլ էին ծառայում այն ազգերի սովորութեան պէս, որոնց փոխադրեց այնտեղից։ Մինչեւ այսօրն էլ նորանք առաջի սովորութիւնների պէս են անում. Տէրիցը չեն վախենում եւ չեն անում նորա պատուէրների եւ իրաւունքների պէս. Եւ այն օրէնքի եւ այն հրամանի պէս, որ Տէրը հրամայեց Յակոբի որդկանցը, որի անունը Իսրայէլ դրաւ։ Եւ Տէրը նորանց հետ ուխտ արաւ եւ նորանց հրամայեց ասելով. Ուրիշ աստուածներից մի վախենաք, եւ նորանց երկրպագութիւն մի անէք, եւ նորանց մի ծառայէք, եւ նորանց մի զոհէք։
”Նա վերցրեց բարձրաւանդակները եւ կոտրատեց արձանները եւ քանդեց կուռքի անտառը, եւ փշրեց այն օձի պղինձը, որ Մովսէսը շինել էր. Որովհետեւ մինչեւ այն օրերը Իսրայէլի որդիքը խունկ էին ծխում նորան, եւ նորա անունը դրաւ Նէեսթան.
”Արդարեւ, ով Տէր, աւերել են Ասորեստանի թագաւորները այն ազգերին եւ նորանց երկիրները. Եւ այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չեն, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ եւ քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։
”Եւ իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. Եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։
”Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը. Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, նորա երկու ականջները հնչեն։
”Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։
”Եւ դադարեցրեց այն քուրմերին, որոնց դրել էին Յուդայի թագաւորները եւ որ խունկ էին ծխում Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի շուրջի բարձրաւանդակների վերայ, եւ որ խունկ էին ծխում Բահաղին, արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին։ Եւ հանեց Աստարովթը Տիրոջ տանիցը ու տարաւ Երուսաղէմից դուրս Կեդրոնի հեղեղատի մօտ եւ այրեց նորան Կեդրոնի հեղեղատի մօտ, եւ փշրեց մոխիր արաւ եւ ցանեց նորա մոխիրը ժողովրդի որդկանց գերեզմանների վերայ։ Եւ քանդեց իգացողների տները, որ Տիրոջ տան մէջ էին, ուր որ կանայք Աստարովթի համար վրաններ էին գործում։ Եւ տարաւ բոլոր քահանաներին Յուդայի քաղաքներիցը, եւ պղծեց այն բարձրաւանդակները, ուր որ քահանաները խունկ էին ծխում Գաբայից մինչեւ Բերսաբէէ, եւ քանդեց դռների բարձրաւանդակները, որ քաղաքի իշխան Յեսուի դռան մուտքի մօտ են, որ քաղաքի դռան աջ կողմին է։
”Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։
”Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չ’պահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։
”Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։
”Եւ իրան համար քահանաներ դրաւ բարձրաւանդակների եւ դեւերի համար եւ իր շինած որթերի համար։
”Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց։
”Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ ծառայեցին Աստարովթների եւ կուռքերի. Եւ Յուդայի ու Երուսաղէմի վերայ բարկութիւն եկաւ նորանց այս յանցանքի համար։
”Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին որ իրան ջարդել էին, եւ ասում էր թէ Ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց. Ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն. Բայց նորանք իրան եւ բոլոր Իսրայէլին անկման պատճառ եղան։ Եւ Աքազը ժողովեց Աստուծոյ տան անօթները, եւ կոտրատեց Աստուծոյ տան անօթները, եւ գոցեց Տիրոջ տան դուռը. Եւ Երուսաղէմի բոլոր անկիւններումը սեղաններ շինեց։ Եւ Յուդայի ամեն մէկ քաղաքի մէջ բարձրաւանդակներ շինեց ուրիշ աստուածների խունկ ծխելու համար. Եւ բարկացրեց իրան հայրերի Տէր Աստուծուն։
”Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց քշել էր Եհովան Իսրայէլի որդկանց առաջից։ Եւ դարձեալ շինեց այն բարձրաւանդակները, որ քանդել էր նորա հայր Եզեկիան. Եւ Բահաղիմի համար սեղաններ կանգնեցրեց, եւ Աստարովթներ շինեց, եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ, եւ նորանց ծառայեց։
”Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։ Եւ իր շինած քանդակած կուռքը դրաւ Աստուծոյ տանը, որի համար Աստուած ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։
”Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
”Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։ Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
”Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։
”Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։
”Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։ Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։ Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
”Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր. Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում. Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։ Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
”Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում. Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։ Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
”Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են։
”Եւ երկիրը լցուած է կուռքերով. Նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։
”Այն օրը մարդ կ’գցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ.
”Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. Կենդանիների համար մեռածների՜ն դիմէ։ Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին։
”Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։
”Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։
”Այն ժամանակ դուք պիղծ կ’համարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կ’անես դաշտանի շորի պէս, դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։
”Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։
”Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։
”Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. Որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։
”Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։
”Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ։
”Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. Եւ իրանց վկաներն իրանք են. Նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն։ Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է։ Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. Թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին։ Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. Նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։ Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։ Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է։ Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. Եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. Նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում։
”Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը։ Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չ’տեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չ’իմանան։
”Ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ. Ինձանից ջոկ Աստուած չ’կայ. ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում.
”Ժողովուեցէք եւ եկէք, միասին մօտեցէք, ով ազգերի աստուածները, չեն հասկանում իրանց կուռքի փայտը կրողները, եւ այնպիսի աստուծոյ աղօթք անողները, որ չի փրկիլ։
”Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։ Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. Նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։
”Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։ Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։ Ահա նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։ Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չ’կայ։
”Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում. Եւ յետոյ գաք ու կանգնէք այս տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ ասէք. Ազատուեցանք բոլոր այս գարշութիւններն անելու համար։ Մի՞թէ աւազակների այր է այս տունը, որի վերայ կոչուած է իմ անունը, ձեր աչքերի առաջին. Ահա ես էլ եմ տեսել, ասում է Տէրը։
”Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։
”Եւ կ’փռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ, որոնց սիրեցին, որոնց ծառայեցին, եւ որոնց հետեւեցին, որոնց խնդրեցին եւ որոնց երկրպագեցին. Ոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ։
”Որովհետեւ ժողովուրդների սովորութիւնները ունայն են. որովհետեւ անտառի փայտ է այն, որ նա կտրել է, արուեստագէտի ձեռքի գործն է՝ կացինով շինուած. Արծաթով եւ ոսկիով նորան զարդարում են, բեւեռներով եւ ուռերով պնդացնում են նորան, եւ նա չէ շարժվում։ Նորանք կոկուած արմաւենիի պէս են եւ չեն խօսիլ. նորանք պէտք է տարուին, որովհետեւ չեն գնալ. Նորանցից մի վախենաք, որովհետեւ չարութիւն չեն անիլ. Բարիք անել էլ չ’կայ նորանց մօտ։
”Այսպէս ասեցէք նորանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից։
”Անասնացել է ամեն մարդ առանց գիտութեան, պէտք է ամաչի ամեն ոսկերիչ կուռքիցը, որ սուտ է նորա ձուլածը, եւ հոգի չ’կայ նորանցում։ Ունայնութիւն են նորանք, մոլորութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակ պիտի կորչեն։
”Այս չար ժողովուրդը, որ չէ ուզում լսել իմ խօսքերին, որ վարվում են իրանց սրտի կամակորութիւնովը, եւ գնում են ուրիշ աստուածների ետեւից, որ ծառայեն նորանց եւ երկրպագութիւն անեն նորանց, նորանք այս գօտիի պէս պիտի դառնան, որ ոչ մի բանի պիտանի չէ։
”Մի՞թէ մարդս իրան համար աստուածներ շինէ, քանի որ նորանք աստուածներ չեն։
”Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք եւ իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։ Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։ Վասն որոյ ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։
”Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները Տօփէթի տեղին պէս պիղծ կ’լինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։
”Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։
”Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։ Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։
”Այս իրանց պղծութիւնները դրին այն տան մէջ, որի վերայ կոչուած էր իմ անունը, որ նորան պղծէին. Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն է, որ իրանց տղերքն ու աղջկերքը անցկացնեն Մողոքի համար, որ ես նորանց չէի հրամայել եւ մտքովս էլ չէր անցել այդ գարշելութիւնը անելը Յուդային մեղանչել տալու համար։
”Տգէտ անասուն է դառնում ամեն մարդ, ամաչում է ամեն ոսկերիչ իր քանդակած կուռքի համար. որովհետեւ սուտ է նորա ձուլած կուռքը, եւ հոգի չ’կայ նորանում։ Ունայն են նորանք՝ խաբէութեան գործ, նորանց այցելութիւն եղած ժամանակը պիտի կորչեն։
”Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ այն կանանց, որ ձեռքերի ամեն արմունկի համար բարձիկներ են կարում եւ լաչակներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով։ Իմ ժողովրդի հոգիները դուք որսում էք, եւ մի՞թէ ձեր հոգիները կ’ապրեն։
”Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ձեր բարձիկների դէմ եմ, որոնցով դուք հոգիներ էք որսում, որ նորանց թռցնեմ. Եւ նորանց պիտի պոկեմ ձեր բազուկների վերայից, եւ պիտի արձակեմ այն հոգիներին՝ որ դուք որսում էք, այն հոգիներին որ թռչեն։
”Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։ Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։ Որպէս զի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։
”Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։ Որովհետեւ ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։
”Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վերայ որ հմայութիւն անէ. Նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին։
”Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասեց. Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել. Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է.
”Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, Քաղդէաները եւ բաղդ նայողները, եւ ես երազը ասեցի նորանց առաջին. Բայց նորանք ինձ չ’իմացրին մեկնութիւնը։
”Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։
”Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։
”Եւ պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդութիւնները, եւ գուշակողներ պիտի չ’ունենաս դու։ Եւ պիտի բնաջինջ անեմ քո դրօշեալները եւ քո արձանները քո միջիցը, եւ այլ եւս չես երկրպագիլ քո ձեռաց գործերին։ Եւ պիտի կործանեմ քո Աստարովթները քո միջիցը, եւ պիտի փչացնեմ քո քաղաքները։
”Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նորան արուեստաւորը, ձուլածոյ կուռքը եւ ստութիւն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապաւինում է նորա վերայ, եւ համր կուռքեր շինում։ Վա՜յ նորան, որ փայտին ասում է՝ Զարթնիր. Վեր կաց է ասում մունջ քարին. Մի՞թէ նա սովորեցնող է. Ահա նա պատուած է ոսկով եւ արծաթով, իսկ բնաւ հոգի չ’կայ նորա միջումը։
”Եւ պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ. Եւ պիտի բնաջինջ անեմ այս տեղից Բահաղի մնացորդը, քուրմերի անունը քահանաների հետ. Եւ կտուրների վերայ երկնքի զօրքերին երկրպագողներին, եւ այն երկրպագողներին, որոնք Տիրոջմով են երդնում, եւ Մեղքոմով երդում անողներին.
”Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չ’կայ։
”Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. Որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. Եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան։ Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. Եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին։
”Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։
”Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։ Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։ Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։ Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։ Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. Բայց չ’գիտես թէ ո՞ր տեղից է գալիս եւ ո՞ր տեղ է գնում. Այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։
”Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։
”Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։
”Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։
”Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։
”Որին ամենքն էլ՝ փոքրից մինչեւ մեծը մտիկ էին անում, եւ ասում թէ Սա է Աստուծոյ այն մեծ զօրութիւնը։ Եւ մտիկ էին անում նորան. Որովհետեւ շատ ժամանակ մոգութիւններով ապշեցրել էր նորանց։ Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։ Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։ Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։
”Ման եկան կղզին մինչեւ Պափոս. Եւ մի մոգ գտան՝ սուտ մարգարէ Հրէայ, որի անունը Բարեյեսու էր։ Որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պօղոսի, իմաստուն մարդի, հետ էր. Սա Բառնաբասին եւ Սօղոսին իրան մօտ կանչելով ուզում էր որ Աստուծոյ խօսքը լսէ։ Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. Որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել։ Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան, Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. Դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Եւ հիմա ահա Տիրոջ ձեռը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. Եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։ Այն ժամանակ փոխանորդ բդեշխն երբոր տեսաւ այդ եղածը, հաւատաց, եւ Տիրոջ վարդապետութեան վերայ զարմացաւ։
”Բայց Դիոսի քուրմը՝ որ քաղաքի առաջին կար, ցուլեր եւ պսակներ բերաւ դռների մօտ եւ այն բազմութեան հետ՝ կամենում էր զոհ անել։ Եւ երբոր Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները լսեցին, իրանց հանդերձները պատառած՝ ամբոխի մէջ վազեցին, մեծ ձայնով կանչում էին, Եւ ասում. Մարդիկ, այդ ի՞նչու էք անում. մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. Որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. Որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է։ Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան.
”Եղաւ որ մենք աղօթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ՝ որ հարցուկ ոգի ունէր. Որ կախարդութիւնովն իր տէրերին շատ շահ էր բերում։ Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր եւ ասում. Այս մարդիկը Բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհը։ Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ զայրացած դարձաւ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունովը պատուիրում եմ քեզ, դուրս եկ դորանից. եւ նոյն ժամումը դուրս եկաւ։
”Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում. Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ, որի վերայ գրած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. Ես նորան եմ պատմում ձեզ։ Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։ Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։ Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։ Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։ Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։
”Եւ կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին. Եւ նորանց գինը համրեցին՝ եւ գտան յիսուն հազար արծաթի։
”Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան. Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.
”Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։
”Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։ Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
”Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։
”Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։ Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։ Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
”Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։ Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։
”Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։
”Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։
”Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։ Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։ Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։ Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։
”Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,
”Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,
”Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը.
”Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։
”Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։ Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։
”Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։
”Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։
”Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը։
”Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
”Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։ Եւ չ’ապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը։
”Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։
”Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. Կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։
”Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։ Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։
”Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. Եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. Եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը։
”Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։ Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։
”Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։
”Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։
”