29 – Դեւեր
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Դեւեր.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Դեւեր.
Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.
”Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,
”Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։
”Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։ Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք. Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։ Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող։ Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։
”Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։ Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը։ Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։
”Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում։ Եւ Եհովան ասաց. Իմ հոգին մարդի վերայ միշտ չմնայ, այն պատճառով որ նա մարմին է. Այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին։ Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. Եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. Սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին։
”Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չ’զոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։
”Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
”Եւ այն անձն էլ որ վհուկների եւ հմայողների դառնայ նորանցով պոռնկանալու համար՝ իմ երեսը պիտի նորա վերայ դարձնեմ, եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը։
”Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։
”Եւ նորանք ժողովրդին հրաւիրեցին իրանց աստուածների զոհերին. Եւ ժողովուրդը կերաւ եւ նորանց աստուածներին երկրպագութիւն արաւ։ Եւ Իսրայէլը Բելփեդովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ։
”Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.
”Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չ’վախեցան.
”Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին եւ Բահաղիմը պաշտեցին.
”Եւ Փղշտացիները առան Աստուծոյ տապանակը եւ տարան նորան Աբենեզերից Ազովտոս։ Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։ Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։ Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։ (Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։) Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։ Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չ’կենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։
”Եւ Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. Եւ Տիրոջ կողմանէ մի չար ոգի նեղում էր նորան։ Եւ Սաւուղի ծառաները նորան ասեցին. Ահա Աստուծոյ կողմանէ մի չար ոգի քեզ նեղում է. Մեր տէրն իր առաջին եղող ծառաներիդ ասի, որ մի լաւ քնարահար որոնեն, որ երբոր Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քեզ վերայ գայ, նա իր ձեռքովը քնարն ածէ, եւ դու լաւանաս։
”Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։
”Եւ հետեւեալ օրը Սաւուղի վերայ Աստուածանից չար ոգի եկաւ, եւ նա տան մէջ մարգարէութիւն արաւ եւ Դաւիթն ուրիշ ժամանակների պէս իր ձեռքովը քնար էր ածում. Եւ նիզակը Սաւուղի ձեռքին էր։
”Եւ Տէրիցը չար ոգի եկաւ Սաւուղի վերայ, եւ նա իր տանը նստած էր, եւ նիզակը ձեռքին. Դաւիթն էլ իր ձեռքովը ածում էր քնարը։
”Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից։ Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։ Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ շինեց Մովաբացիների գարշելի Քամովսի համար Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։
”Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։ Եւ Տէրն ասեց. Ո՞վ կ’խաբէ Աքաաբին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. Եւ մէկը այսպէս եւ միւսն այնպէս էր ասում։ Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կ’խաբեմ. Եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով. Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինեմ. Եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես եւ կարող էլ ես. Գնա եւ այդպէս արա։ Եւ արդ Տէրը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարէների բերանում, բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։
”Եւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ հրամանները եւ իրանց համար երկու ձուլածոյ որթ շինեցին եւ կուռքի անտառներ շինեցին եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արին եւ Բահաղին ծառայեցին։ Եւ իրանց տղերանցը եւ աղջկերանցը անցկացրին կրակով եւ կախարդութիւններ ու հմայութիւն արին եւ իրանց ծախեցին, որ չարութիւն անեն Տիրոջ առաջին նորան բարկացնելու համար։
”Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։
”Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չ’պահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։
”Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ Իսրայէլին համարէ։
”Եւ իրան համար քահանաներ դրաւ բարձրաւանդակների եւ դեւերի համար եւ իր շինած որթերի համար։
”Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։
”Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։ Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։ Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։ Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ. Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։ Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չ’երկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։
”Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։ Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։ Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թէպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։ Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։ Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։
”Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։ Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
”Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։ նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։ Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։
”Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։
”Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները. Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։
”Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։
”Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։
”Հարաւի անասունների պատգամը։ Նեղութեան եւ վշտաց երկրովը, որտեղից որ են մատակ առիւծը եւ առոյգ առիւծը, իժը եւ թեւաւոր կիզող օձը. Տանում են իրանց ստացուածքը էշերի մէջքի վերայ, եւ ուղտերի սապատի վերայ իրանց գանձերը մի այնպիսի ժողովրդի մօտ, որ օգուտ չ’ունի։
”Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։
”Մարդի որդի, ողբ բարձրացրու Տիւրոսի թագաւորի վերայ եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու կատարելութեան կնիքն ես՝ լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ։ Եդեմումն՝ Աստուծոյ դրախտումն էիր. Բոլոր պատուական քարերը քո ծածկոցն էին՝ սարդիոն, տպազիոն, անդամանդ, ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս, շափիւղայ, կարկեհան եւ զմրուխտ եւ ոսկի. Քո թմբուկների եւ քո սրինգների գործը քեզ համար քո ստեղծուած օրը պատրաստուեցաւ. Դու մի օծուած քերովբէ էիր ծածկող, եւ ես քեզ շինեցի. Աստուծոյ սուրբ սարի վերայ էիր. Կրակի քարերի մէջ տեղ էիր ման գալիս։ Դու կատարեալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծուած օրիցը մինչեւ որ քեզանում անօրէնութիւն գտնուեցաւ։
”Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով եւ դու մեղանչեցիր. Եւ ես քեզ իբրեւ պիղծ հեռացրի Աստուծոյ սարիցը, եւ քեզ փչացրի, ով ծածկող քերովբէ, կրակի քարերի միջից։ Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. Դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. Ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։ Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. Նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։ Ազգերի մէջ քեզ ամեն ճանաչողները պիտի ապշեն քեզ վերայ. Դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։
”Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։
”Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. Եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։ Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չ’կայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։
”Եւ նա ինձ ցոյց տուաւ մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. Եւ սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։ Եւ Տէրն ասեց սատանային. Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։
”Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չ’յիշուին. Եւ մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։
”Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։ Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։ Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։ Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ, Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կ’բարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չ’դիպցնես երբէք։ Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է, թէ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։ Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցոյց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը, Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. Որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։ Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
”Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։
”Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։
”Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.
”Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։ Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։ Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։ Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։ Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։ Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։
”Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։ Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ։ Բայց Փարիսեցիներն ասում էին թէ Դեւերի իշխանովն է հանում դեւերը։
”Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
”Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։
”Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։ Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.
”Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։ Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։ Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. Էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ։ Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում. Սորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։ Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։ Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. Եթէ առաջ չ’կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կ’յափշտակէ։ Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։ Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կ’թողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։ Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։
”Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։ Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։ Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. Եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. Այսպէս կ’լինի եւ այս չար ազգին։
”Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։
”Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց, Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։ Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։ Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չ’սերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։
”Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։ Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։
”Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։
”Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։ Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ։ Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։
”Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։ Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չ’կարողացան նորան բժշկել։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։ Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։
”Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։
”Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։
”Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։
”Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։
”Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։ Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։ Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց. Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։ Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։ Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։ Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։
”Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։ Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։ Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։
”Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։
”Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում, Թէ Դու Աստուծոյ Որդին ես. Եւ նա շատ սաստում էր նորանց, որ իրան չ’յայտնեն։
”Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու. Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
”Եւ դպիրները որ Երուսաղէմիցն իջել էին, ասում էին, թէ Բէեղզեբուղ ունի, եւ թէ դեւերի իշխանովն է հանում դեւերը։ Եւ նորանց իր մօտ կանչելով՝ առակներով ասում էր նորանց. Ի՞նչպէս սատանան կարող է սատանայ հանել։ Եւ եթէ մի թագաւորութիւն իր միջումը բաժանուի, այն թագաւորութիւնը կարող չէ կենալ; Եւ եթէ մի տուն իր միջումը բաժանուի, այն տունը կարող չէ կենալ։ Եւ եթէ սատանան իր անձի վերայ վերկացաւ եւ բաժանուած է, կարող չէ կենալ, այլ վերջացած է։ Ոչ ոք կարող չէ մի զօրաւորի տունը մտնելով, նորա կարասիքը յափշտակել, եթէ առաջ այն զօրաւորին չ’կապէ, եւ ապա նորա տունը կ’յափշտակէ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ թէ Մարդկանց որդիների ամեն մեղքերը եւ հայհոյանքները, որքան որ հայհոյեն էլ, կ’թողուին. Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. Այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կ’լինի։ Որովհետեւ ասում էին, թէ պիղծ ոգի կայ նորանում։
”Սերմողը Խօսքն է սերմում. Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։
”Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով, Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։ Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։ Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։ Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ. Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։ (Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։) Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։ Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։ Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։ Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։ Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։ Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։ Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։ Եւ երբոր նա նաւը մտաւ, դիւահարն աղաչում էր նորան, որ նորա հետ լինի։ Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։
”Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։
”Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։ Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։
”Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։ Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։ Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։ Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։ Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։
”Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։ Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։ Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։
”Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։ Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։ Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։ Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը. Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։ Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։ Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։ Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։ Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։ Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։ Եւ երբոր նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան։ Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։
”Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
”Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
”Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։ Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. Եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց։ Եւ սատանան նորան ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր այդ քարին որ հաց լինի։ Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։ Եւ սատանան նորան մի բարձր սար հանեց՝ եւ աշխարհի բոլոր թագաւորութիւնները ցոյց տուաւ նորան մի վայրկեանի մէջ։ Եւ սատանան ասեց նորան. Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը քեզ կ’տամ. որ ինձ է տրուած. Եւ ում որ կամենում եմ տալիս եմ սորան։ Արդ դու, եթէ իմ առաջը ընկած երկրպագութիւն անես, բոլորը քոնը կ’լինի։ Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գնա յետս, սատանայ. Որովհետեւ գրուած է, թէ քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես։ Եւ նա տարաւ նորան Երուսաղէմ, եւ տաճարի աշտարակի վերայ կանգնեցրեց եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, այստեղից քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն. Եւ որ ձեռքերի վերայ քեզ վեր առնեն, որ երբէք քո ոտքը քարի չ’դպցնես։ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց, թէ Ասուած է՝ Մի փորձիր քո Տէր Աստուծուն։ Եւ սատանան երբոր բոլոր փորձութիւնը կատարեց, հեռացաւ նորանից մինչեւ մի ժամանակ։
”Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։ Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց, Եւ ասեց. Թող տուր. Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։ Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։
”Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. Նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։ Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. Որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։
”Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. Եւ պիղծ ոգիներից չարչարուողները. Եւ բժշկվում էին։
”Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։
”Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.
”Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։ Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։
”Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։ Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։ Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. Որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։ Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։ Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։ Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։ Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։ Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։ Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. Եւ վախեցան։ Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։ Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. Նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։ Եւ այն մարդն էլ, որից դեւերը դուրս էին եկել, նորան աղաչում էր, որ նորա հետ լինի. Բայց Յիսուսը արձակեց նորան եւ ասեց. Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. Եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։
”Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։
”Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։ Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։ Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։ Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։ Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։
”Եւ այն եօթանասունքը ուրախութիւնով ետ դառան եւ ասեցին, Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը։ Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում։ Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։ Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։
”Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։ Եւ նորանցից ոմանք ասեցին. Դա դեւերի իշխան՝ Բէեղզեբուղովն է հանում դեւերը։ Ուրիշներն էլ փորձելով մի նշան էին խնդրում նորանից երկնքիցը։ Բայց նա նորանց մտածմունքները իմանալով ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն, որ իր մէջ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ տուն՝ տան դէմ բաժանուած կ’կործանուի։ Ապա եթէ սատանան ինքն իրան դէմ բաժանուած է, նորա թագաւորութիւնն ի՞նչպէս կ’կենայ. Որովհետեւ ասում էք, թէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը։ Եթէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը, ապա ձեր որդիքն ի՞նչով են հանում. Դորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։ Բայց եթէ ես Աստուծոյ մատովն եմ հանում դեւերն, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։
”Երբոր զօրաւորը զինուորուած իր տունը պահէ, նորա ստացուածքը խաղաղութեան մէջ են։ Բայց եթէ նորանցից էլ աւելի զօրաւորը գայ՝ նորան յաղթէ, նորա զէնքերը՝ որ յոյսն նորանց վերայ էր դրել, կ’հանէ եւ նորա աւարը կ’բաժանէ։ Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։ Երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը՝ անջուր տեղերանքում ման է գալիս եւ հանգիստ որոնում. Եւ երբոր չէ գտնում՝ ասում է. Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ։ Եւ գալիս՝ նորան սրբուած եւ զարդարուած է գտնում։ Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։
”Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։
”Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։
”Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։ Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։
”Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս. Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։
”Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։
”Արդ դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։ Եւ նորանցից շատերն ասում էին թէ Դեւ ունի, եւ գժվում է. Ի՞նչու էք ականջ դնում դորան։ Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ։
”Եւ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդէն Յուդա Սիմօնեան Իսկարիովտացու սրտի մէջ էր գցել, որ մատնէ նորան։
”Յիսուսը պատասխանեց. Նա է՝ որ ես պատառը թաց կ’անեմ եւ նորան կ’տամ. Եւ պատառը թաց արաւ եւ տուաւ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացուն։ Եւ պատառիցը յետոյ սատանան մտաւ նորա մէջ. Եւ Յիսուսը նորան ասեց. Ինչ որ անում ես՝ շուտով արա։
”Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։ Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։
”Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։
”Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։
”Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։
”Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. Որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել։ Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան, Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. Դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Եւ հիմա ահա Տիրոջ ձեռը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. Եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։ Այն ժամանակ փոխանորդ բդեշխն երբոր տեսաւ այդ եղածը, հաւատաց, եւ Տիրոջ վարդապետութեան վերայ զարմացաւ։
”Եղաւ որ մենք աղօթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ՝ որ հարցուկ ոգի ունէր. Որ կախարդութիւնովն իր տէրերին շատ շահ էր բերում։ Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր եւ ասում. Այս մարդիկը Բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհը։ Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ զայրացած դարձաւ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունովը պատուիրում եմ քեզ, դուրս եկ դորանից. եւ նոյն ժամումը դուրս եկաւ։ Եւ երբոր նորա տէրերը տեսան թէ իրանց շահի յոյսը կտրուեցաւ, Պօղոսին եւ Շիղային առան՝ քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։
”Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։ Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։
”Եւ թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վերայ ասելով. Երդում ենք տալիս ձեզ այն Յիսուսովն որ Պօղոսը քարոզում է։ Հրէայ քահանայապետ Սկեւայի եօթը որդիքն էին, որ այս անում էին։ Չար ոգին պատասխանեց եւ ասեց. Յիսուսին գիտեմ, եւ Պօղոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով էք։ Եւ այն մարդը՝ որ նորանում չար ոգի կար՝ յարձակելով նորանց վերայ բռնեց, նորանց յաղթահարեց, մինչեւ որ մերկ եւ խոցուած այն տանիցը փախան։
”Եւ կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին. Եւ նորանց գինը համրեցին՝ եւ գտան յիսուն հազար արծաթի։
”Նորանց աչքերը բանալու, եւ խաւարիցը դէպի լոյսը դարձնելու, եւ սատանայի իշխանութիւնիցը դէպի Աստուած. որ նորանք մեղքերի թողութիւն՝ եւ սրբերի հետ ժառանգութիւն առնեն՝ ինձ հաւատալով։ Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։
”Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։
”Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։
”Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
”Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։
”Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.
”Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։ Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
”Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք։
”Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։
”Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։
”Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում, Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. Եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։
”Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։
”Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։
”Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։
”Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։
”Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.
”Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը,
”Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։ Եւ տեղի չ’տաք սատանային։
”Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։ Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
”Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
”Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.
”Նորա համար ես Պօղոսս մի երկու անգամ կամեցայ ձեզ մօտ գալ, եւ սատանան խափանեց մեզ։
”Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին, Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։ Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։ Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։ Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։ Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։ Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն,
”Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ կ’պահէ այն չարիցը։
”Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։
”Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։ Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։
”Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,
”Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։
”Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։
”Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։
”Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային,
”Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։
”Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։ Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։
”Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։
”Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։
”Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.
”Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։ Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։ Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։ Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։ Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։
”Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։ Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։ Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։
”Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։
”Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։
”Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում։
”Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։ Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։ Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
”Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։
”Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։
”Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։
”Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. Եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չ’ուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. Ուր որ սատանան է բնակվում։
”Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չ’ունիք, եւ որ սատանայի խորութիւնները չ’ճանաչեցիք, ինչպէս ասում են. Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ։
”Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են թէ Հրէայ են եւ չեն, այլ սուտ են ասում, ահա կ’անեմ նորանց, որ կ’գան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կ’անեն, եւ կ’ճանաչեն թէ ես սիրեցի քեզ։
”Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. Եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան, Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. Եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը։ Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. Եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին։ Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չ’տան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չ’ունին իրանց ճակատների վերայ։ Եւ տրուեցաւ նորանց, որ չ’սպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. Եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր երբոր մի մարդի կծում է։ Եւ այն օրերումը մարդիկ մահը կ’խնդրեն եւ չեն գտնիլ նորան. Եւ կ’ցանկանան մեռնիլ, եւ մահը կ’փախչի նորանցից։ Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. Որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. Եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման. Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։ Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. Եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի որ վազում են պատերազմ։ Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. Եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։ Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. Եւ նորա անունը Եբրայեցերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։
”Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։
”Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։
”Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ. Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։
”Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։ Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր. Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։ Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։
”Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից որ արու զաւակը ծնեց։ Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը։ Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ։ Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ որ վիշապն իր բերանիցը թափեց։ Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։
”Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։ Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։ Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. Եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը։ Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. Կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։ Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։ Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին։ Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ. Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։ Եթէ մէկն ականջ ունի թող լսէ։ Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը։
”Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. Բայց խօսում էր վիշապի նման։ Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. Եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։ Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։ Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։ Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։ Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։
”Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. Եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. Եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը։
”Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը.
”Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։ Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։
”Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։ Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. Եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։ Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։ Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։ Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։
”Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է։ Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. Եւ եօթը թագաւորներ են. Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. Եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։ Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում, Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. Որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։ Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։
”Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։ Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։ Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։ Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։ Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։
”Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։
”Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։ Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։ Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։
”Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։
”Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. Եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։ Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։ Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։
”Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։
”