28 – Հրեշտակներ

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Հրեշտակներ.

Top 3 ամենանշանակալից համարները

ՍԱՂՄՈՍ 34:7

Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:13-14

Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։ Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

ՂՈՒԿԱՍ 15:10

Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 183 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 3:24

Եւ արտաքսեց Ադամին. Եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ Քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար։

ԾՆՆԴՈՑ 16:10-12

Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չ’համարուիլ։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կ’ծնես, եւ նորա անունը Իսմայէլ կ’դնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։ Եւ նա մի վայրագ մարդ կ’լինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կ’լինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կ’բնակուի։

ԾՆՆԴՈՑ 18:1-2

Եւ Եհովան երեւեցաւ նորան Մամբրէի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը. Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ,

ԾՆՆԴՈՑ 19:11-15

Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։ Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. Փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր. Վասն զի մենք այս տեղը պէտք է կործանենք. Որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. Եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք։ Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. Բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին։ Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կինդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չ’կորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ։

ԾՆՆԴՈՑ 22:11-12

Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ’խնայեցիր։

ԾՆՆԴՈՑ 22:15-18

Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց, Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չ’խնայեցիր, Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ. Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։

ԾՆՆԴՈՑ 28:12

Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։

ԾՆՆԴՈՑ 31:11

Եւ Աստուծոյ հրեշտակն ասեց ինձ երազի մէջ. Յակոբ. Եւ ես ասեցի. Ահա ես։

ԾՆՆԴՈՑ 32:1-2

Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ հրեշտակները նորան պատահեցին։ Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ դրաւ։

ԵԼԻՑ 3:2-3

Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. Եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։

ԵԼԻՑ 14:19-20

Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին, Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չ’մօտեցան։

ԵԼԻՑ 23:20

Ահա քո առաջին մի հրեշտակ կ’ուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։

ԵԼԻՑ 23:23

Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կ’գնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կ’տանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։

ԵԼԻՑ 25:18-22

Եւ երկու ոսկի քերովբէներ շինես քաւութիւնի երկու ծայրի վերայ, կռածոյ շինես նորանց. Եւ մէկ քերովբէն այս ծայրին եւ միւս քերովբէն այն ծայրին շինես. Քերովբէները քաւութիւնիցը պիտի շինես նորա երկու ծայրերի վերայ։ Եւ քերովբէները տարածում լինին թեւերը վերեւիցը՝ իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով. Եւ նորանց երեսները դէպի իրար լինին. Քերովբէների երեսները դէպի քաւութիւնը լինին։ Եւ քաւութիւնը տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կ’տամ։ Եւ ես կ’հանդիպեմ այն տեղ եւ կ’խօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։

ԵԼԻՑ 32:34

Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կ’գնայ քո առաջին. Բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ։

ԵԼԻՑ 33:2

Եւ քո առաջին մէկ հրեշտակ կ’ուղարկեմ. Եւ դուրս կ’անեմ Քանանացին, Ամորհացին, Քետացին, Փերեզացին, Խեւացին եւ Յեբուսացին.

ԹՎՈՑ 7:89

Եւ երբոր Մովսէսը ժողովքի խորանն էր մտնում, նորա հետ խօսելու, այն ժամանակ նա լսում էր իր հետ խօսողի ձայնը վկայութեան տապանակի վերայ եղած քաւութիւնի վերայից՝ երկու քերովբէների մէջտեղից եւ ինքը Նորա հետ խօսում էր։

ԹՎՈՑ 20:16

Եւ մենք դէպի Եհովան աղաղակեցինք, եւ նա լսեց մեր ձայնը, եւ հրեշտակ ուղարկեց, եւ մեզ Եգիպտոսից հանեց. Եւ ահա մենք քո սահմանի ծայրի Կադէս քաղաքումն ենք.

ԹՎՈՑ 22:22-30

Եւ գնալու համար Աստուծոյ բարկութիւնը բորբոքուեց, եւ Եհովայի հրեշտակը ճանապարհի վերայ կանգնեց նորան հակառակելու համար, եւ նա իր էշի վերայ հեծած էր եւ նորա երկու ծառաներն իր հետ։ Եւ էշը տեսաւ Եհովայի հրեշտակին, որ ճանապարհին կանգնած էր, եւ իր սուրը հանած ձեռքին. Եւ էշը ճանապարհիցը ծռեց եւ գնաց արտը, եւ Բաղաամն էշին ծեծեց, որ նորան ճանապարհը դարձնէ։ Եւ Եհովայի հրեշտակը այգիներից նեղ ճանապարհումը կանգնեց՝ այնպէս որ մէկ կողմից պատ եւ միւս կողմից պատ կար։ Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, այն պատի մօտ քաշուեցաւ, եւ Բաղաամի ոտքը այն պատի մօտ ճմլեց. Եւ նա դարձեալ ծեծեց նորան։ Եւ Եհովայի հրեշտակը դարձեալ առաջ գնաց եւ մի նեղ տեղ կանգնեց, ուր աջ կամ ձախ կողմը խոտորելու ճանապարհ չ’կար։ Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, Բաղաամի տակին նստեց, եւ Բաղաամի բարկութիւնը բորբոքուեց, եւ գաւազանով ծեծեց էշին։ Եւ Եհովան էշի բերանը բացաւ, եւ նա Բաղաամին ասեց. Ես ի՞նչ եմ արել քեզ որ այսպէս երեք անգամ ինձ ծեծեցիր։ Եւ Բաղաամն ասեց էշին. Ինձ ծաղր անելուդ համար. Երանի՜ թէ ձեռքիս սուր լինէր որ հիմա քեզ մեռցնէի։ Եւ էշն ասեց Բաղաամին. Ես՝ այն քո էշը չե՞մ, որի վերայ հեծնում էիր վաղուց մինչեւ այսօր. Մի՞թէ իմ սովորութիւնն էր քեզ այսպէս անել. Եւ նա ասեց. Ոչ։

ԹՎՈՑ 22:31-35

Այն ժամանակ Եհովան բացաւ Բաղաամի աչքերը. Եւ նա տեսաւ Եհովայի հրեշտակին ճանապարհին կանգնած եւ իր սուրը հանած ձեռքին, եւ իր երեսի վերայ ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ի՞նչու ծեծեցիր քո էշին այս երեք անգամը, ահա ես դուրս եկայ հակառակելու, որովհետեւ այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջին։ Եւ էշն ինձ տեսաւ, եւ այս երեք անգամն է որ իմ առաջիցը քաշուեց. Եթէ իմ առաջիցը չ’քաշուէր, հիմա ես քեզ մեռցրել էի եւ նորան ողջ թողել. Եւ Բաղաամն ասեց Եհովայի հրեշտակին. Մեղք գործեցի, ըստ որում չ’իմացայ որ դու էիր ճանապարհին ինձ դէմ կանգնել. Եւ արդ եթէ սա վատ է երեւում քեզ, ետ դառնամ։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց Բաղաամին. Գնա այդ մարդկանց հետ, բայց միայն այն խօսքը որ քեզ հետ կ’խօսեմ՝ այն կ’խօսես. Եւ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։

ՀԵՍՈւ 5:13-15

Եւ երբոր Յեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ ահա իր դիմացը մէկ մարդ էր կանգնել, եւ նորա ձեռքին մի մերկ սուր. եւ Յեսուն նորան մօտեցաւ եւ նորան ասեց. Մեզանի՞ց ես դու, թէ մեր թշնամիներիցը. Եւ նա ասեց. Ոչ, այլ ես Տիրոջ զօրավարն եմ, եւ հիմա եկայ: Եւ Յեսուն իր երեսի վերայ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ, եւ նորան ասեց. Ի՞նչ է հրամայում իմ Տէրն իր ծառային: Եւ Տիրոջ զօրավարը Յեսուին ասեց. Ոտքերիցդ կօշիկներդ հանիր, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է. Եւ Յեսուն այնպէս արաւ:

ԴԱՏԱՎՈՐԱՑ 2:4

Եւ երբոր Տիրոջ հրեշտակը բոլոր Իսրայէլի որդկանց հետ այս խօսքերը խօսեց, ժողովուրդը ձայնը բարձրացնելով լաց եղաւ։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 5:20

Երկնքիցը պատերազմեցին. Աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դէմ պատերազմեցին։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 6:12

Եւ Տիրոջ հրեշտակը նորան երեւեցաւ, եւ ասեց. Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 6:21-22

Եւ Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց ու մսին եւ բաղարջին դպաւ, եւ վէմիցը կրակ դուրս եկաւ միսն ու բաղարջ այրեց, եւ Տիրոջ հրեշտակը նորա աչքերի առաջիցը գնաց։ Եւ Գեդէօնը տեսաւ որ նա Տիրոջ հրեշտակն է եւ Գեդէօնն ասեց. Ոհ, Տէր Եհովայ, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսայ։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 13:6

Եւ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով. Աստուծոյ մի մարդը ինձ մօտ եկաւ, եւ նորա դէմքը Աստուծոյ հրեշտակի դէմքի պէս ահարկու էր. Եւ ես չ’հարցրի թէ որտեղից է նա, եւ նա էլ իր անունն ինձ չ’ասեց.

ԴԱՏԱՎՈՐԱՑ 13:18-20

Եւ Տիրոջ հրեշտակը նորան ասեց. Այս ի՞նչու ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա սքանչելի է։ Եւ Մանուէն առաւ ուլն ու հացի նուէրը, եւ ապառաժի վերայ զոհեց Տիրոջը. Եւ նա Մանուէի եւ նորա կնկայ աչքերի առաջին հրաշք արաւ։ Որովհետեւ երբոր բոցը բարձրանում էր սեղանիցը դէպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելաւ. Եւ Մանուէն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ երեսի վերայ գետինը ընկան։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 24:15-17

Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ առաւօտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ։ Եւ հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղէմի վերայ որ փչացնէ նորան, եւ Տէրը ստրջացաւ այս չարիքի վերայ, եւ ասեց հրեշտակին որ փչացնում էր ժողովրդին՝ Բաւական է. Հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը Յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։ Եւ Դաւիթն ասեց Տիրոջը, երբոր տեսաւ որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, Ահա ես եմ մեղանչել եւ ես եմ յանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. Աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 19:5-8

Եւ պառկեց եւ քնեց մի գիհիի տակին. Եւ ահա մէկ հրեշտակ նորան դիպաւ եւ ասեց նորան. Վեր կաց կեր։ Եւ Եղիան մտիկ տուաւ եւ ահա նորա գլխի կողմին մի քարի վերայ թխած նկանակ եւ մի կուժ ջուր կար. Եւ նա կերաւ եւ խմեց, եւ դարձեալ քնեց։ Եւ Տիրոջ հրեշտակը դարձեալ եկաւ եւ նորան դիպաւ եւ ասեց. Վեր կաց կեր, որովհետեւ ճանապարհդ շատ է քեզ համար։ Եւ նա վեր կացաւ եւ կերաւ ու խմեց եւ այն կերակուրի զօրութիւնովը գնաց քառասուն օր եւ քառասուն գիշեր մինչեւ Աստուծոյ Քորեբ սարը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:19

Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 1:15

Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Եղիային. Վայր իջիր նորա հետ, նորա երեսիցը մի վախենար։ Եւ նա վեր կացաւ եւ վայր իջաւ նորա հետ թագաւորի մօտը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 2:11-12

Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը։ Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. Եւ նորան այլ եւս չ’տեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ պատառեց նորանց երկու պատառ արաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 6:17

Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 19:15

Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 19:35

Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 21:14-16

Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթանասուն հազար մարդ ընկաւ։ Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. Եւ նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։ Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. Այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 21:29-30

Բայց Տիրոջ խորանը, որ Մովսէսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։ Սակայն Դաւիթը չ’կարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. Որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 3:10-11

Եւ սրբութեանց սրբութիւնում երկու քանդակագործ քերովբէներ շինեց, եւ նորանց պատեց ոսկիով։ Եւ քերովբէների թեւերի երկայնութիւնը քսան կանգուն էր. Մէկ թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր տան պատին. Եւ միւս թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր միւս քերովբէի թեւին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 5:8

Եւ քերովբէներն իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 32:20-21

Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։ Եւ Եհովան մի հրեշտակ ուղարկեց եւ բնաջինջ արաւ ամեն քաջ զօրաւորին, զօրավարին եւ իշխանին Ասորեստանի թագաւորի բանակումը. Եւ նա ամօթով ետ դառաւ իր երկիրը. Եւ մտաւ իր աստուծոյ տունը, եւ նորա երանքից դուրս եկած որդիքը նորան այնտեղ սրով սպանեցին։

ՆԵԵՄԻԱ 9:6

Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։

ՅՈԲ 1:6

Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։

ՅՈԲ 2:1

Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։

ՅՈԲ 38:7

Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։

ՍԱՂՄՈՍ 8:4-5

Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։ Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.

ՍԱՂՄՈՍ 34:7

Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։

ՍԱՂՄՈՍ 35:5-7

Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. Եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։ Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. Եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։ Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. Զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։

ՍԱՂՄՈՍ 68:17

Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։

ՍԱՂՄՈՍ 78:24-25

Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։ Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։

ՍԱՂՄՈՍ 78:49

Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։

ՍԱՂՄՈՍ 91:11-12

Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։

ՍԱՂՄՈՍ 99:1

Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։

ՍԱՂՄՈՍ 103:20-21

Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։

ՍԱՂՄՈՍ 104:4

Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։

ՍԱՂՄՈՍ 148:2

Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։

ԵՍԱՅԻԱ 6:1-7

Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։ Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։ Եւ ես ասեցի. Վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. Որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։ Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից. Եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։

ԵՍԱՅԻԱ 37:16

Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։

ԵՍԱՅԻԱ 37:35-36

Եւ ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը, Որ ազատեմ դորան, Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։ Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։

ԵԶԵԿԻԵԼ 1:4-14

Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։ Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. Նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։ Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։ Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։ Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։ Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. Ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։ Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։ Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։ Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։ Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. Նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։ Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։

ԵԶԵԿԻԵԼ 1:15-21

Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։ Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկեքարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։ Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։ Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։ Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանց կշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։ Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։ Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։

ԵԶԵԿԻԵԼ 1:22-25

Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։ Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. Ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։ Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։ Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)

ԵԶԵԿԻԵԼ 3:13

Եւ լսեցի կենդանիների իրար դպչող թեւերի ձայնը եւ նորանց կողքի անիւների ձայնը եւ մեծ որոտման ձայնը։

ԵԶԵԿԻԵԼ 10:1-8

Եւ ես նայեցի եւ ահա այն հաստատութեան վերայ, որ քերովբէներին գլխի վերայ էր, շափիւղայ քարի պէս աթոռի նմանութեան կերպարանքով մի բան երեւում էր նորանց վերայ. Եւ ասեց այն քթանի հագուստ հագած մարդին ասելով. Եկ քերովբէից տակի անիւների մէջտեղը մտիր եւ ափերդ լցրու կրակի կայծերիցը քերովբէների միջիցը եւ ցրիւ տուր քաղաքի վերայ. Եւ նա մտաւ իմ աչքերի առաջին։ Եւ քերովբէները կանգնած էին տան աջ կողմին այն մարդը մտնելիս, եւ ամպը լցրեց ներսի գաւիթը։ Եւ Տիրոջ փառքը բարձրացաւ քերովբէների վերայից տան սեամի վերայ, եւ տունը լցուեցաւ ամպովը եւ գաւիթն էլ լցուեցաւ Տիրոջ փառաց պայծառութիւնովը։ Եւ քերովբէների թեւերի ձայնը լսվում էր մինչեւ դուրսի սրահը իբրեւ Ամենակարող Աստուծոյ ձայնը երբոր խօսում է։ Եւ եղաւ երբոր հրամայեց քթանի հագուստ հագած մարդին ասելով՝ Անիւների միջից քերովբէների մէջտեղից կրակ վեր առ, նա գնաց ու կանգնեց անիւի մօտ. Եւ քերովբէների միջից քերովբէն մեկնեց իր ձեռքը դէպի քերովբէների մէջտեղը եղող կրակը եւ վեր առաւ դրաւ քթանի հագուստ հագածի ափումը, եւ նա առաւ ու դուրս եկաւ։ Եւ քերովբէների թեւերի տակին մի մարդի ձեռքի նմանութիւն էր երեւում։

ԵԶԵԿԻԵԼ 10:9-17

Եւ ես մտիկ տուի, եւ ահա չորս անիւներ կային քերովբէների կշտին՝ մէկ անիւը մէկ քերովբէի կշտին, եւ մէկ անիւն էլ մէկ քերովբէի կշտին, եւ անիւների կերպարանքը ոսկեքարի տեսքի պէս։ Եւ նորանց չորսի կերպարանքն էլ մէկ նմանութիւն ունէր՝ իբր թէ անիւ անիւի մէջ լինէր. Գնալիս դէպի չորս քառակողմն էին գնում, շուռ չէին գալիս երբոր գնում էին, որովհետեւ այն կողմը ուր որ ուղղուած էր գլուխը՝ նորա ետեւիցն էին գնում. Նորանք շուռ չէին տալիս երբոր գնում էին։ Եւ նորանց բոլոր մարմինները եւ նորանց մէջքերը ու ձեռքերը եւ նորանց թեւերը եւ անիւները լիքն էին աչքերով շուրջանակի այն չորս անիւները։ Անիւների մասին՝ նորանց կանչեցին՝ Մրրիկ, իմ ականջների առաջին։ Եւ ամեն մէկը չորս երես ունէր. Մէկի երեսը քերովբէի երեսն էր, եւ երկրորդի երեսը մարդի երես էր, եւ երրորդը՝ առիւծի երես, եւ չորրորդը՝ արծիւի երես։ Եւ քերովբէները վերացան։ Սորանք են այն կենդանիները որոնց տեսայ Քոբար գետի մօտ։ Եւ քերովբէները գնալիս անիւները կշտովը գնում էին. Եւ երբոր քերովբէները բարձրացնում էին իրանց թեւերը որ վերանան երկրի վերայից, անիւներն էլ շուռ չէին տալիս նորանց կշտիցը։ Նորանք կանգնելիս կանգնում էին, եւ նորանք վերանալիս վերանում էին նորանց հետ, որովհետեւ կենդանիի ոգին կար նորանցում։

ԵԶԵԿԻԵԼ 10:18-22

Եւ դուրս եկաւ Տիրոջ փառքը տան սեամի վերայից եւ կանգնեց քերովբէների վերայ։ Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ վերացան երկրիցը իմ աչքերի առաջին դուրս գալով, եւ անիւները նորանց մօտին, եւ կանգնեցին Տիրոջ տան արեւելեան դռան մուտքումը, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւից։ Սորանք էին այն կենդանիքը, որ ես տեսայ Իսրայէլի Աստուծոյ տակին Քոբար գետի մօտ եւ գիտացի, որ քերովբէներ են նորանք։ Ամեն մէկը չորս չորս երես ունէին, եւ ամեն մէկը չորս թեւ, եւ մարդի ձեռքերի նմանութիւն կար նորանց թեւերի տակին։ Եւ նորանց երեսների նմանութիւնը այն երեսներինն էր, որ տեսել էի Քոբար գետի մօտ՝ նորանց կերպարանքը եւ իրանք ամեն մէկը ուղիղ դէպի առաջ էր գնում։

ԵԶԵԿԻԵԼ 11:22

Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ անիւները նորանց կշտին, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւիցը։

ԴԱՆԻԵԼ 3:23-28

Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։ Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։

ԴԱՆԻԵԼ 4:13

Ես տեսնում էի իմ գլխի տեսիլքներումն անկողնիս վերայ, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջաւ երկնքիցը։

ԴԱՆԻԵԼ 4:17

Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպէս զի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։

ԴԱՆԻԵԼ 6:22

Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։

ԴԱՆԻԵԼ 7:10

Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։

ԴԱՆԻԵԼ 8:16-17

Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։ Եւ նա եկաւ կանգնած տեղիս մօտը, եւ երբոր նա եկաւ՝ ես վախեցայ եւ ընկայ երեսիս վերայ, եւ նա ինձ ասեց. Հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը։

ԴԱՆԻԵԼ 9:21-22

Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին, Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ.

ԴԱՆԻԵԼ 10:10-14

Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկերիս եւ ձեռքերիս թաթերի վերայ, Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մօտ ուղարկուեցայ. Եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։ Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։ Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։

ԴԱՆԻԵԼ 10:15-21

Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։ Եւ ահա մարդի որդկանց նմանութիւնով մէկը դպաւ շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ, այս տեսիլքովը ետ դառան դէպի ինձ իմ ցաւերը, եւ ես էլ ոյժ չ’ունեցայ։ Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. Որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չ’կայ, եւ ինձանում շունչ չ’մնաց։ Եւ կրկին դպաւ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց. Եւ ասեց. Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. Եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։ Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. Եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։ Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չ’կայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։

ԴԱՆԻԵԼ 12:1

Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։

ՀՈՎԵԼ 2:1-11

Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։ Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։ Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդեմի դրախտին պէս կ’լինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։ Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։ Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։ Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։ Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չ’փոխեն իրանց շաւիղները։ Եւ մէկն իր ընկերին պիտի չ’հրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չ’վիրաւորուին։ Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։ Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։

ԶԱՔԱՐԻԱ 1:8-14

Տեսայ գիշերը, եւ ահա մի մարդ՝ հեծած մի աշխէտ ձիի վերայ, եւ նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մէջտեղը. Եւ նորա ետեւին կային աշխէտ, պիսակ ու սպիտակ ձիանք։ Եւ ասեցի. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ Եւ ասեց ինձ այն հրեշտակը որ ինձ հետ խօսում էր թէ Ես քեզ ցոյց կ’տամ թէ սորանք ինչ են։ Եւ մրտենիների մէջտեղը կանգնող մարդը պատասխանեց եւ ասեց. Սորանք նորանք են, որ Տէրը ուղարկել է երկրումը ման գալու։ Եւ նորանք պատասխանեցին մրտենիների մէջտեղը կանգնող Տիրոջ հրեշտակին եւ ասեցին. Ման եկանք երկրումը, եւ ահա բոլոր երկիրը նստած եւ հանգիստ է։ Եւ Տիրոջ հրեշտակը պատասխանեց եւ ասեց Ով Զօրաց Տէր, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, որոնց վերայ՝ ահա եօթանասուն տարի է՝ բարկացած ես։ Եւ Տէրը պատասխանեց ինձ հետ խօսող հրեշտակին բարի խօսքերով՝ մխիթարական խօսքերով։ Եւ ինձ հետ խօսող հրեշտակը ասեց ինձ. Կանչիր եւ ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մեծ նախանձով ես նախանձել եմ Երուսաղէմի եւ Սիօնի համար։

ԶԱՔԱՐԻԱ 2:1-5

Եւ ես աչքերս վեր բարձրացրի ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։ Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։ Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը. Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։ Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։

ԶԱՔԱՐԻԱ 3:1-7

Եւ նա ինձ ցոյց տուաւ մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. Եւ սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։ Եւ Տէրն ասեց սատանային. Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։ Եւ Յեսու կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին։ Եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին թէ Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները. Եւ նորան ասեց. Տես՝ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում։ Եւ ես ասեցի, որ նորա գլխին մաքուր խոյր դնեն. Եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան. Եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։ Եւ Տիրոջ հրեշտակը վկայեց Յեսուին եւ ասեց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կ’դատես, եւ իմ սրահներն էլ կ’պահես, եւ ես քեզ ընթացք կ’տամ այս կանգնողների մէջ։

ԶԱՔԱՐԻԱ 6:4-5

Եւ ես պատասխան տուի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են, տէր իմ։ Եւ հրեշտակը պատասխան տուաւ ու ասեց ինձ. Սորանք երկնքի չորս հողմերն են, որոնք դուրս են գալիս բոլոր երկրի Տիրոջ առաջին կանգնելուց։

ՄԱՏԹԵՈՍ 1:20-24

Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։ Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։ Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։ Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. Եւ առաւ իր կնիկն իր մօտ։

ՄԱՏԹԵՈՍ 2:13

Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. Որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։

ՄԱՏԹԵՈՍ 2:19-20

Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երեւեցաւ Յովսէփին Եգիպտոսումը, Եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը եւ գնա Իսրայէլի երկիրը. Որովհետեւ երեխայի կեանքը որոնողները մեռել են։

ՄԱՏԹԵՈՍ 4:6

Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կ’բարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չ’դիպցնես երբէք։

ՄԱՏԹԵՈՍ 4:11

Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։

ՄԱՏԹԵՈՍ 13:39-42

Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։ Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 13:49-50

Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 16:27

Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

ՄԱՏԹԵՈՍ 18:10

Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 22:30

Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։

ՄԱՏԹԵՈՍ 24:31

Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։

ՄԱՏԹԵՈՍ 24:36

Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։

ՄԱՏԹԵՈՍ 25:31

Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ.

ՄԱՏԹԵՈՍ 26:53

Կամ կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։

ՄԱՏԹԵՈՍ 28:2-7

Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։

ՄԱՐԿՈՍ 1:13

Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։

ՄԱՐԿՈՍ 8:38

Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։

ՄԱՐԿՈՍ 12:25

Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։

ՄԱՐԿՈՍ 13:27

Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։

ՄԱՐԿՈՍ 13:32

Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։

ՄԱՐԿՈՍ 16:5-7

Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։ Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։ Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։

ՂՈՒԿԱՍ 1:11-20

Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։ Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։ Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։ Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։ Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։ Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։ Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։ Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես ի՞նչով ճանաչեմ այդ. Որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։ Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։ Եւ ահա համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. Որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։

ՂՈՒԿԱՍ 1:26-38

Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։ Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։ Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։ Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։ Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։ Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. Եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։ Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։ Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. Թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։

ՂՈՒԿԱՍ 2:8-15

Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։ Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։ Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։ Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։

ՂՈՒԿԱՍ 4:10-11

Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն. Եւ որ ձեռքերի վերայ քեզ վեր առնեն, որ երբէք քո ոտքը քարի չ’դպցնես։

ՂՈՒԿԱՍ 9:26

Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։

ՂՈՒԿԱՍ 12:8-9

Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։

ՂՈՒԿԱՍ 15:7

Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։

ՂՈՒԿԱՍ 15:10

Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։

ՂՈՒԿԱՍ 16:22

Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։

ՂՈՒԿԱՍ 20:36

Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։

ՂՈՒԿԱՍ 22:43

Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։

ՂՈՒԿԱՍ 24:4-7

Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։ Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր. Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։

ՂՈՒԿԱՍ 24:23

Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:51

Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կ’տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:2-4

Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։ Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. Կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։ Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. Եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։]

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:11-13

Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. Եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ. Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։ Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ի՞նչու ես լաց լինում. Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չ’գիտեմ՝ թէ ուր դրին նորան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:9-11

Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։ Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:18-20

Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։ Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց. Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:53

Որ օրէնքն առաք հրեշտակների մատակարարութեամբն, եւ չ’պահեցիք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:26

Եւ նա վեր կացաւ գնաց. Եւ ահա մի Եթէովպացի մարդ, Եթէովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշխանը, որ նորա բոլոր գանձի վերայ էր, որ եկել էր Երուսաղէմ երկրպագութիւն անելու.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:3-4

Նա էլ նորան նայելով շատ վախով բռնուեցաւ, եւ ասեց, Ի՞նչ է Տէր. Եւ նա ասեց նորան, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները վեր ելան Աստուծոյ առաջին՝ յիշատակի համար։ Եւ հիմա մարդիկ ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին, որ Պետրոս է կոչվում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:5-10

Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։ Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։ Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։ Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։ Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:11-16

Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։ Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։ Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ. Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։ Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։ Բայց Պետրոսը կանգնած ստէպ դուռը թակում էր. Երբոր բաց արին, տեսան նորան եւ զարմացան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:21-23

Մի որոշուած օր, Հերովդէսը թագաւորական զգեստ հագած ատեանումը նստած էր, եւ հրապարակաւ ատենաբանում էր դէպի նորանց։ Եւ ամբոխն աղաղակում էր, թէ Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի։ Եւ իսկոյն Տիրոջ հրեշտակը զարկեց նորան, որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը. Եւ որդներով լցուեցաւ՝ մեռաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23:8

Եւ մեծ աղաղակ եղաւ. Եւ Փարիսեցիների կողմից դպիրները վերկացան, հակառակում էին եւ ասում. Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը. բայց եթէ հոգի խօսեց դորանում կամ հրեշտակ, մենք Աստուծոյ հետ չ’մարտնչենք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27:23-24

Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսեր առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նաւողները։ Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ. որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:3

Չ’գիտէ՞ք որ մենք հրեշտակներին կ’դատենք. Էլ ո՞րքան աւելի երկրաւոր բաները։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 11:10

Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 13:1

Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:8

Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:18

Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 4:16

Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:5

Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. Եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:6

Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:7

Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:13-14

Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։ Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:5-7

Որովհետեւ ոչ թէ հրեշտակներին հնազանդ արաւ այն հանդերձեալ աշխարհքը, որի մասին խօսում ենք։ Մէկը վկայեց մէկ տեղ ասելով. Մարդն ի՞նչ է որ դու յիշես նորան, կամ մարդի որդին որ այցելես նորան։ Մի քիչ ցած արիր նորան հրեշտակներից փառքով եւ պատիւով պսակեցիր նորան, եւ քո ձեռքի գործերի վերայ կանգնեցիր նորան։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:16

Որովհետեւ բնաւ հրեշտակների ձեռք չէ տալիս այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:5

Եւ նորանից բարձր փառքի քերովբէները որ հովանի էին անում քաւութիւնի վերայ, որոնց համար պէտք չէ հիմա մանրամասն ասել։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:22-23

Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին, Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:2

Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:12

Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:22

Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:11

Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:1-2

Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։

ՀՈՒԴԱ 1:9

Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:20

Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, եւ այն եօթը ոսկի ճրագակալները. Այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:5

Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:4-5

Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։ Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:6-11

Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։ Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։ Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։ Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:2

Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:6-8

Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։ Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:11-14

Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:1-3

Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, եւ ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։ Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու, Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. Եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:11-12

Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն, Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 8:2-6

Եւ տեսայ այն եօթը հրեշտակները որ Աստուծոյ առաջին կանգնած էին. Եւ եօթը փող տրուեցաւ նորանց։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. Եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ որ աթոռի առաջին էր։ Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին։ Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ։ Եւ այն եօթը հրեշտակները, որ եօթը փողերն ունէին, իրանց պատրաստեցին որ փչեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 8:7-13

Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. Եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ ծառերի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան։ Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ։ Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ։ Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։ Եւ աստղի անունը Օշինդր էր. Եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին։ Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. Որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. Եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չ’տայ, եւ գիշերն էլ նմանապէս։ Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 9:1

Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. Եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 9:13-16

Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը որ Աստուծոյ առաջին էին, Որ ասում էր վեցերորդ հրեշտակին որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են։ Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։ Եւ նորանց ձիաւոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 10:1-7

Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. Եւ նորա երեսը արեգակի նման. Եւ նորա ոտները կրակի սիւնի պէս։ Եւ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ. Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. Եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին։ Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեին, պիտի գրէի. Եւ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Կնքիր այն բաները որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր։ Եւ այն հրեշտակը որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց, Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ։ Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 10:8-11

Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է։ Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասեցի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. Եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կ’դառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կ’լինի մեղրի պէս։ Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. Եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. Եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս։ Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:15-17

Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:7-8

Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:3

Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. Եւ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:6-10

Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։ Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին. Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. Եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:15-16

Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. Որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է։ Եւ ամպի վերայ նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վերայ, եւ երկիրը հնձուեցաւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:17-20

Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր։ Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկոյզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։ Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ։ Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 15:1

Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 15:6-8

Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։ Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։ Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. Եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 16:1-12

Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։ Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին։ Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։ Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ։ Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։ Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։ Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։ Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։ Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. Եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան։ Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը. Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. Եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։ Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 16:17

Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. Եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:1-3

Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։ Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. Եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:1

Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. Որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:21

Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:4

Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. Ամէն, Ալէլո՜ւիա։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:17

Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:1-2

Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:9-10

Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է. Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:17

Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. Մարդի չափով որ հրեշտակինն է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:8-9

Եւ ես Յովհաննէսս՝ այս բաները լսող եւ տեսնողս, երբոր լսեցի եւ տեսայ, ընկայ որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցոյց էր տալիս ինձ։ Եւ նա ինձ ասեց. Զգուշացիր. Մի անիր. Որովհետեւ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարէների եւ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահողների. Աստուծուն երկրպագիր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:16

Ես Յիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայէ ձեզ այս բաները եկեղեցիների մասին. ես եմ Դաւիթի արմատը եւ սերունդը եւ առաւօտեան պայծառ աստղը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net