02 – Աստված

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Աստված.

Top 3 ամենանշանակալից համարները

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:8

Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:24

Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:13

Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 187 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 1:1

Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։

ԾՆՆԴՈՑ 17:1

Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։

ԵԼԻՑ 3:13-15

Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կ’ասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. Եւ երբոր ինձ ասեն. Թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։ Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։ Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ։

ԵԼԻՑ 15:2-3

Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. Եւ ես կ’փառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կ’բարձրացնեմ նորան։ Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։

ԵԼԻՑ 15:6

Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։

ԵԼԻՑ 34:6-7

Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. Որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։

ԵԼԻՑ 34:14

Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չ’անես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։

ԹՎՈՑ 14:21

Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.

ԹՎՈՑ 23:19

Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:24

Որովհետեւ քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. Նա նախանձոտ Աստուած է։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:35-36

Սա քեզ ցոյց տրուեցաւ, որ գիտենաս թէ Եհովան է Աստուած. չ’կայ մի ուրիշը բացի նորանից։ Երկնքից քեզ իր ձայնը լսել տուաւ, որ քեզ խրատէ, եւ երկրի վերայ իրան մեծ կրակը քեզ ցոյց տուաւ, եւ նորա խօսքերը կրակի միջիցը լսեցիր։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 6:4

Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:9-10

Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։ Եւ պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 10:17

Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 32:4

Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. Արդար եւ ուղիղ է նա։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 33:27

Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորա յաւիտենական բազուկները. Եւ նա կ’քշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կ’ասէ՝ Փչացրու։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 2:2

Տիրոջ պէս սուրբ չ’կայ, որովհետեւ քեզանից ջոկը չ’կայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չ’կայ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 8:27

Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. Ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 13:23

Բայց Տէրը նորանց ողորմեց եւ գթաց նորանց եւ դէպի նորանց դարձաւ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ ունեցած ուխտի համար. Եւ չ’ուզեց նորանց կորցնել, եւ նորանց չ’ձգեց իր երեսիցը մինչեւ հիմա։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 16:34

Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 28:9

Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. Որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կ’թողէ յաւիտեան։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 29:11-12

Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։ Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. Եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 20:6

Եւ ասեց. Ով մեր հայրերի Տէր Աստուածը, դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ։

ԵԶՐԱՍ 9:15

Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։

ՆԵԵՄԻԱ 9:6

Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։

ՅՈԲ 11:7

Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։

ՅՈԲ 42:2

Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.

ՍԱՂՄՈՍ 2:4

Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։

ՍԱՂՄՈՍ 7:11

Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,

ՍԱՂՄՈՍ 14:1-3

Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։ Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։ Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։

ՍԱՂՄՈՍ 17:7

Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։

ՍԱՂՄՈՍ 19:1

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։

ՍԱՂՄՈՍ 23:1

Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։

ՍԱՂՄՈՍ 29:4

Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։

ՍԱՂՄՈՍ 33:13-14

Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը: Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:

ՍԱՂՄՈՍ 37:12-13

Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։ Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։

ՍԱՂՄՈՍ 47:7-8

Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։ Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։

ՍԱՂՄՈՍ 51:11

Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։

ՍԱՂՄՈՍ 69:16

Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։

ՍԱՂՄՈՍ 72:19

Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։

ՍԱՂՄՈՍ 86:5

Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։

ՍԱՂՄՈՍ 86:8-10

Քեզ նմանը չ’կայ աստուածների մէջ, Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս։ Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին փառք կ’տան։ Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։

ՍԱՂՄՈՍ 86:15

Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։

ՍԱՂՄՈՍ 89:14

Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.

ՍԱՂՄՈՍ 90:2

Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։

ՍԱՂՄՈՍ 97:9

Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։

ՍԱՂՄՈՍ 99:1

Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։

ՍԱՂՄՈՍ 99:9

Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։

ՍԱՂՄՈՍ 100:5

Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. Եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։

ՍԱՂՄՈՍ 102:25-27

Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նորանք կ’կորչեն, բայց դու կ’մնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. Հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն. Բայց դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։

ՍԱՂՄՈՍ 103:8

Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։

ՍԱՂՄՈՍ 103:11-12

Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։ Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։

ՍԱՂՄՈՍ 103:17-19

Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ, Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։ Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։

ՍԱՂՄՈՍ 104:1-2

Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։ Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։

ՍԱՂՄՈՍ 107:1

Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 113:4

Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։

ՍԱՂՄՈՍ 115:3

Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։

ՍԱՂՄՈՍ 135:6

Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։

ՍԱՂՄՈՍ 136:1

Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 136:3

Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 136:5

Որ երկինքն արաւ իմաստութիւնով. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 136:26

Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 139:7-8

Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։ Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։

ՍԱՂՄՈՍ 145:3

Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. Եւ նորա մեծութեանը չափ չ’կայ։

ՍԱՂՄՈՍ 145:5

Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ։

ՍԱՂՄՈՍ 145:8

Ողորմած եւ գթած է Տէրը. Երկայնամիտ եւ բազումողորմ։

ՍԱՂՄՈՍ 145:17-18

Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. Եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։ Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։

ՍԱՂՄՈՍ 146:6-7

Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան. Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։

ՍԱՂՄՈՍ 147:4-5

Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։ Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ։

ԱՌԱԿԱՑ 8:17

Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ։

ԱՌԱԿԱՑ 15:3

Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։

ԱՌԱԿԱՑ 30:4

Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։

ԵՍԱՅԻԱ 2:10

Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։

ԵՍԱՅԻԱ 6:3

Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։

ԵՍԱՅԻԱ 8:13

Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. Եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։

ԵՍԱՅԻԱ 9:6

Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։

ԵՍԱՅԻԱ 11:2

Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։

ԵՍԱՅԻԱ 30:18

Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. Որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։

ԵՍԱՅԻԱ 33:22

Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։

ԵՍԱՅԻԱ 40:17-18

Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունայնութիւն են համարվում նորա համար։ Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։

ԵՍԱՅԻԱ 40:22

Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։

ԵՍԱՅԻԱ 40:28

Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։

ԵՍԱՅԻԱ 42:8

Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։

ԵՍԱՅԻԱ 43:10-11

Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ Ես՝ ես եմ Եհովայ. Եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ։

ԵՍԱՅԻԱ 44:6

Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ։

ԵՍԱՅԻԱ 44:24

Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.

ԵՍԱՅԻԱ 45:6-7

Որպէս զի իմանան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չ’կայ. Ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ. Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. Որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. Ես Տէրս եմ այս բոլորն անողը։

ԵՍԱՅԻԱ 45:18

Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. Նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ։

ԵՍԱՅԻԱ 45:21-22

Իմացրէք եւ մօտեցրէք, նորանք էլ միասին խորհուրդ անեն. ո՞վ է լուր տուել այս բաները վաղուց, այն ժամանակից՝ իմացրել այս. Չէ՞ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստուած չ’կայ ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստուած չ’կայ բացի ինձանից։ Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. Որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ.

ԵՍԱՅԻԱ 46:9-10

Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.

ԵՍԱՅԻԱ 54:5

Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։

ԵՍԱՅԻԱ 55:8-9

Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։

ԵՍԱՅԻԱ 57:15

Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։

ԵՍԱՅԻԱ 66:1

Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։

ԵՐԵՄԻԱ 10:10

Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։

ԵՐԵՄԻԱ 10:12

Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը, հաստատել աշխարհքը՝ իր իմաստութիւնովը, եւ իր հանճարովը տարածել՝ երկինքը։

ԵՐԵՄԻԱ 16:21

Սորա համար ահա ես նորանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նորանց իմ ձեռքը եւ իմ ոյժը. Եւ պիտի գիտենան, որ իմ անունը Եհովայ է։

ԵՐԵՄԻԱ 23:24

Կամ մի մարդ կարո՞ղ է ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չ’տեսնեմ, ասում է Տէրը. չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 31:3

Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։

ԵՐԵՄԻԱ 31:34

Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չ’սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ’յիշեմ։

ԵՐԵՄԻԱ 32:17-18

Ո՜հ, Տէր Եհովայ, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ. Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է։

ԵՐԵՄԻԱ 32:27

Ահա ես եմ Տէրը՝ ամեն մարմնի Աստուածը, մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ.

ԴԱՆԻԵԼ 2:20-22

Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։ Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։ Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։

ՈՎՍԵ 2:19

Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։

ՈՎՍԵ 12:5

Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։

ԱՄՈՎՍ 4:13

Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։

ՆԱՈՒՄ 1:2-3

Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ։ Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է. Եւ ամպերը նորա ոտների փոշին են։

ԱՄԲԱԿՈՒՄ 2:14

Որովհետեւ երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։

ՍՈՓՈՆԻԱ 3:17

Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։

ՄԱՏԹԵՈՍ 5:34-35

Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. Ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ. Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. Եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։

ՄԱՏԹԵՈՍ 5:48

Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։

ՄԱՏԹԵՈՍ 6:9

Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը.

ՄԱՏԹԵՈՍ 6:13

Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։

ՄԱՏԹԵՈՍ 11:25

Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։

ՄԱՏԹԵՈՍ 19:26

Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։

ՄԱՏԹԵՈՍ 22:32

Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։

ՄԱՏԹԵՈՍ 25:31-32

Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.

ՄԱՏԹԵՈՍ 28:18-19

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.

ՄԱՐԿՈՍ 10:27

Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։

ՄԱՐԿՈՍ 12:29

Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։

ՄԱՐԿՈՍ 14:62

Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։

ՂՈՒԿԱՍ 4:1

Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։

ՂՈՒԿԱՍ 6:36

Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։

ՂՈՒԿԱՍ 10:21

Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։

ՂՈՒԿԱՍ 11:2

Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:1-3

Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:35

Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:24

Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:35

Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:48

Ես եմ կեանքի հացը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51

Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:12

Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:18

Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:23

Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:58

Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:11

Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:25

Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:6-7

Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։ Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք. Եւ սորանից յետոյ կ’գիտենաք նորան եւ տեսաք նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:26

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:13

Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:6

Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:24

Եւ աղօթք անելով ասեցին. Դու, Տէր, ամենի սրտագէտ. Այս երկուսից մէկը յայտնիր, որին ընտրեցիր,

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:48-49

Սակայն Բարձրեալը ոչ թէ ձեռագործ տաճարներում է բնակվում. Ինչպէս մարգարէն ասում է, Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:24

Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:18-20

Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։ Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։ Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:8

Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:38-39

Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 11:33-36

Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։ Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։ Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։ Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:5

Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 4:20

Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 8:6

Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:20-23

Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը, Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։ Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:4

Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,

ԵՓԵՍԱՑԻՍ 2:18

Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:6

Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:30

Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:9-11

Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:15-19

Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ. Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։ Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:9-10

Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։ Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:17

Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:16

Որ միայն ունի անմահութիւն՝ անմերձենալի լոյսի մէջ բնակած, որ մարդոցմէ մէ՛կը չտեսաւ, ո՛չ ալ տեսնելու կարող է, որուն պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:1-3

Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով, Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ. Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:8

Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:13

Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:29

Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:8

Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։

ՀԱԿՈԲՈՍ 1:17

Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։

ՀԱԿՈԲՈՍ 2:19

Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:22

Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:17

Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 1:5

Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:8

Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:16

Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:7-8

Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։ Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:20

Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը։

ՀՈՒԴԱ 1:25

Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:8

Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:1

Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:2-11

Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։ Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր. Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։ Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։ Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։ Եւ առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։ Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։ Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:6

Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:13

Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:7

Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:6

Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:16

Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:22-23

Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։ Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:13

Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net