06 – Դժոխք

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Դժոխք.

Top 3 ամենանշանակալից համարները

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:13-15

Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:26-27

Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։

ՄԱՏԹԵՈՍ 13:49-50

Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 123 հատվածներ

ԵԼԻՑ 32:33-34

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ով որ ինձ դէմ մեղանչել է, ես նորան կ’ջնջեմ իմ գրքիցը։ Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կ’գնայ քո առաջին. Բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 29:20

Եհովան չի հաճիլ նորան խնայելու, այլ այն ժամանակ Եհովայի բարկութիւնը եւ նախանձը կ’բորբոքուի այն մարդի վերայ, եւ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքը կ’իջնէ նորա վերայ, եւ Եհովան կ’ջնջէ նորա անունը երկնքի տակիցը.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 32:22

Որովհետեւ կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը, Եւ կ’այրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը. Եւ կ’ուտէ երկիրը եւ նորա արմտիքը, Եւ կ’բորբոքեցնէ սարերի հիմունքը։

ՅՈԲ 7:9

Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.

ՅՈԲ 21:30

Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:

ՍԱՂՄՈՍ 9:17

Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։

ՍԱՂՄՈՍ 16:10

Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։

ՍԱՂՄՈՍ 18:5

Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։

ՍԱՂՄՈՍ 21:8-9

Քո ձեռքը կ’գտնէ քո ամեն թշնամիներին. Եւ քո աջը կ’գտնէ քեզ ատողներին։ Դու վառուած փռան նման կ’անես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կ’կորցնէ նորանց, եւ կրակը կ’ուտէ նորանց։

ՍԱՂՄՈՍ 55:15

Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. Որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։

ՍԱՂՄՈՍ 69:28

Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չ’գրուին։

ՍԱՂՄՈՍ 81:15

Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր։

ՍԱՂՄՈՍ 86:13

Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։

ՍԱՂՄՈՍ 92:6-7

Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։ Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։

ՍԱՂՄՈՍ 107:10-11

Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած. Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.

ՍԱՂՄՈՍ 145:20

Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. Բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ։

ԱՌԱԿԱՑ 9:18

Բայց նա չ’գիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։

ԱՌԱԿԱՑ 15:11

Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։

ԱՌԱԿԱՑ 15:24

Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։

ԱՌԱԿԱՑ 23:13-14

Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։ Դու նորան գաւազանով կ’ծեծես, բայց հոգին կ’ազատես դժոխքիցը։

ԱՌԱԿԱՑ 27:20

Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։

ԺՈՂՈՎՈՂ 12:13-14

Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։

ԵՍԱՅԻԱ 10:17-18

Եւ Իսրայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։ Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. Եւ նա հաշող մաշողի պէս կ’լինի։

ԵՍԱՅԻԱ 11:3-4

Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կ’յանդիմանէ։ Այլ արդարութեամբ կ’դատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կ’յանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կ’զարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կ’մեռցնէ ամբարշտին։

ԵՍԱՅԻԱ 13:6-11

Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։ Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։ Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։ Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. Որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։ Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։ Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։

ԵՍԱՅԻԱ 13:13

Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։

ԵՍԱՅԻԱ 14:9-11

Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։ նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։ Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։

ԵՍԱՅԻԱ 14:12-15

Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։

ԵՍԱՅԻԱ 26:14

մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը։

ԵՍԱՅԻԱ 26:21

Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին։

ԵՍԱՅԻԱ 34:10

Գիշեր ու ցերեկ պիտի չ’հանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չ’լինի։

ԵՍԱՅԻԱ 38:18

Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. Գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։

ԵՍԱՅԻԱ 66:15-16

Որովհետեւ ահա Տէրը գալիս է կրակով եւ մրրկի պէս՝ նորա կառքերը. Որ իր բարկութիւնը գործ դնէ եռանդով, եւ իր սպառնալիքը՝ կրակի բոցով։ Որովհետեւ կրակով դատելու է Տէրը, եւ իր սրովը՝ բոլոր մարմինը. Եւ շատ են լինելու Տիրոջ սպանածները։

ԵՍԱՅԻԱ 66:24

Եւ նորանք պիտի դուրս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար։

ԵԶԵԿԻԵԼ 18:4

Ահա բոլոր հոգիներն իմն են. Ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ։

ԴԱՆԻԵԼ 7:11

Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։

ԴԱՆԻԵԼ 7:25-26

Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։ Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։

ԴԱՆԻԵԼ 12:2

Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։

ՄԱՂԱՔԻԱ 4:1

Որովհետեւ ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. Եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար արմատ եւ ոստ պիտի չ’թողէ։

ՄԱՏԹԵՈՍ 3:7

Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։

ՄԱՏԹԵՈՍ 3:10

Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։

ՄԱՏԹԵՈՍ 3:12

Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով։

ՄԱՏԹԵՈՍ 5:21-22

Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։

ՄԱՏԹԵՈՍ 5:29-30

Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։ Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։

ՄԱՏԹԵՈՍ 7:13-14

Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

ՄԱՏԹԵՈՍ 7:19-20

Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։

ՄԱՏԹԵՈՍ 7:21-23

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։

ՄԱՏԹԵՈՍ 8:12

Իսկ արքայութեան որդիքը դուրս կ’գցուին դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 10:28

Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 12:35-37

Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ’հանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կ’հանէ։ Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս։

ՄԱՏԹԵՈՍ 13:38-42

Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։ Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։ Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 13:49-50

Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 16:18

Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

ՄԱՏԹԵՈՍ 16:26-27

Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։ Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

ՄԱՏԹԵՈՍ 18:3

Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 18:6

Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։

ՄԱՏԹԵՈՍ 18:8-9

Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։ Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։

ՄԱՏԹԵՈՍ 22:11-13

Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած. Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. Եւ նա պապանձուեցաւ։ Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 23:33

Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։

ՄԱՏԹԵՈՍ 24:51

Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 25:10-12

Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 25:30

Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

ՄԱՏԹԵՈՍ 25:31-33

Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։

ՄԱՏԹԵՈՍ 25:41-46

Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։ Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։ Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։ Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։ Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։

ՄԱՐԿՈՍ 3:29

Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. Այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կ’լինի։

ՄԱՐԿՈՍ 8:36-37

Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։

ՄԱՐԿՈՍ 9:42-48

Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։ Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։

ՄԱՐԿՈՍ 16:16

Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։

ՂՈՒԿԱՍ 3:17

Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։

ՂՈՒԿԱՍ 8:30-31

Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։ Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։

ՂՈՒԿԱՍ 9:25

Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։

ՂՈՒԿԱՍ 10:15-16

Եւ դու՝ Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը պիտի ցածանաս։ Ձեզ լսողը, ինձ է լսում. եւ ձեզ անարգողը, ինձ է անարգում. եւ ինձ անարգողը, ինձ ուղարկողին է անարգում։

ՂՈՒԿԱՍ 12:5

Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. Այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք։

ՂՈՒԿԱՍ 13:3

Ոչ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք.

ՂՈՒԿԱՍ 13:23-28

Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. Նա էլ ասեց նորանց. Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալ։ Նորանից յետոյ որ տան տէրն կ’ելլէ եւ դուռը կ’փակէ. Եւ կ’սկսէք դուրսը կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տէր Տէր, բաց մեզ. Եւ նա պատասխանելով կ’ասէ ձեզ. Չեմ ճանաչում ձեզ, թէ ինչ տեղից էք։ Այն ժամանակ կ’սկսէք ասել. Մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներումը սովորեցրիր։ Եւ կ’ասէ. Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թէ ի՛նչ տեղից էք. հեռու կացէք ինձանից, բոլոր անիրաւութիւն գործողներդ։ Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը. երբոր կ’տեսնէք Աբրահամին եւ Իսահակին եւ Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանած։

ՂՈՒԿԱՍ 16:19-31

Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը. Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։ Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։ Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։ Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։ Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։ Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը. Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չ’գան այս տանջանքի տեղը։ Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16-20

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:36

Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:28-29

Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:6

Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:27

Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:31

Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:18-22

Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։ Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։ Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։ Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։ Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 2:5-8

Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը, Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ. Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք. Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:23

Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:1-2

Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:19

Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:11-12

Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։ Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:10-11

Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։ Արդ Տիրոջ ահաւորութիւնը գիտենալով, մարդկանց համոզում ենք. բայց Աստուծոյ առաջին յայտնի ենք. Եւ ես յոյս ունիմ՝ որ ձեր խղճմտանքումն էլ յայտնի ենք։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:25

Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չ’կայ։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 1:8-9

Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին. Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 9:27

Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:26-27

Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:29-31

Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։ Որովհետեւ գիտենք նրան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը. Եւ դարձեալ, թէ Տէրը կ’դատէ իր ժողովրդին։ Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:18-19

Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։ Որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:1-3

Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կ’գործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:4-11

Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ. Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով. Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։ Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը. Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։ Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։ Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:17

Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:7

Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:9

Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:15

Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:11-12

Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։ Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. Եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի։

ՀՈՒԴԱ 1:4

Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. Եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։

ՀՈՒԴԱ 1:6-7

Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։ Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։

ՀՈՒԴԱ 1:12-13

Սորանք գայթակղութեան ժայռեր են ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած արմատախիլ եղած. Ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամօթն են փրփրեցնում. Մոլար աստղեր, որոնց պահվում է յաւիտեան խաւարի մութը։

ՀՈՒԴԱ 1:23

Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. Ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:18

Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:11

Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 9:1-2

Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. Եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան, Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. Եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:9-11

Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. Եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. Եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:11

Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:2-3

Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:23-24

Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:2-3

Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. Որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։ Եւ երկրորդ անգամ ասեցին, Ալէլո՜ւիա. Եւ նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:13-15

Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:17-18

Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին. Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. Եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:20-21

Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։ Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:1-3

Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:7-10

Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. Եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։ Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։ Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։ Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:11-15

Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:8

Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:11

Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:18-19

Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net