21 – Երկրպագություն
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Երկրպագություն.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Երկրպագություն.
Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։ Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։
”Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
”Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։ Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։ Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։ Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)
”Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ, եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան։
”Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։ Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։ Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան։
”Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի,
”Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով.
”Եւ մարդը խոնարհեց եւ Եհովային երկրպագութիւն արաւ.
”Եւ խոնարհեցի եւ Եհովային երկրպագութիւն արի, եւ իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածն օրհնեցի, որ ինձ ուղիղ ճանապարհով առաջնորդեց որ իմ տիրոջ եղբօր աղջիկն իր որդու համար առնեմ։
”Եւ եղաւ երբոր Աբրահամի ծառան նորանց խօսքերը լսեց, մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ Եհովային։
”Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. Եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։
”Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
”Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։
”Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։
”Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։ Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չ’պակասեցրեց։
”Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին,
”Այն ժամանակ երգեց Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով. Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է. Ձին եւ ձիաւորը ծովը գցեց. Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. Եւ ես կ’փառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կ’բարձրացնեմ նորան։
”Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։ Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս։
”Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ. Ո՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի, Հրաշքներ անող։
”Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։
”Եւ եղաւ որ Ահարօնը Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ խօսելիս, դէպի անապատը նայեցին, եւ ահա Եհովայի փառքը ամպի մէջ երեւաց։
”Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կ’գամ թանձր ամպի մէջ, որ ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։
”Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։ Եւ Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. Եւ նորանք սարի տակին կանգնեցին։ Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։
”Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը։ Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. Եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին։ Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին։ Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր։
”Եւ ես կ’հանդիպեմ այն տեղ եւ կ’խօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։
”Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. Եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր։ Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. Եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան երկրպագութիւն էր անում։ Եւ Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կ’խօսէ. Եւ Մովսէսը բանակն էր դառնում. Բայց նորա ծառան Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում։
”Եւ նա ասեց. Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կ’հանգստացնեմ։
”Եւ նա ասեց. Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ։ Եւ Եհովան ասեց. Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ կ’ողորմեմ, եւ որի վերայ որ գթամ կ’գթամ։ Եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել. Որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել։ Եւ Եհովան ասեց. Ահա ինձ մօտ մի տեղ կայ. Եւ այդ ժայռի վերայ կանգնիր. Եւ կ’լինի որ իմ փառքն անցկենալիս, քեզ ժայռի խոռոչի մէջ կ’դնեմ, եւ քեզ իմ ձեռքովը կ’ծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ. Յետոյ իմ ձեռքը վեր կ’առնեմ, եւ իմ ետեւը կ’տեսնես, բայց իմ երեսը չի տեսնուիլ։
”Եւ Եհովան ամպով իջաւ, եւ այնտեղ նորա մօտ կանգնեց. Եւ Եհովայի անունը կանչեց։ Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. Որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։ Եւ Մովսէսը շտապելով մինչեւ գետինը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ,
”Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չ’անես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։
”Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. Եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։ Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. Որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։
”Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։
”Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանը մտան, եւ դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երեւեցաւ։ Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. Եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան։
”Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր քո եղբայր Ահարօնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չ’մտնէ՝ վարագոյրի ներսը տապանակի վերայ եղած քաւութիւնի առաջին, որ չ’մեռնէ. Որովհետեւ ամպի մէջ պիտի երեւամ քաւութիւնի վերայ։
”Եւ այն օրը՝ որ խորանը կանգնուեցաւ, ամպը վկայութեան վրանի վերայովը ծածկեց խորանը. Եւ իրիկուանից մինչեւ առաւօտ մնում էր խորանի վերայ կրակի երեւոյթով։ Միշտ այսպէս էր. Ցերեկն ամպ էր ծածկում նորան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը։
”Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.
”Եւ Կորխը ժողովեց նորանց դէմ բոլոր ժողովքը ժողովքի խորանի դռանը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երեւեցաւ։
”Եւ եղաւ որ երբ ժողովքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ ժողովուած էին, դէպի ժողովքի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նորան, ու Եհովայի փառքը երեւեցաւ։
”Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի առաջիցը գնացին ժողովքի խորանի դուռը եւ իրանց երեսի վերայ ընկան. Եւ Եհովայի փառքը նորանց երեւեցաւ։
”Այն ժամանակ Եհովան բացաւ Բաղաամի աչքերը. Եւ նա տեսաւ Եհովայի հրեշտակին ճանապարհին կանգնած եւ իր սուրը հանած ձեռքին, եւ իր երեսի վերայ ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։
”Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի Եւ աչքը բաց եղողի խօսքը.
”Սա քեզ ցոյց տրուեցաւ, որ գիտենաս թէ Եհովան է Աստուած. չ’կայ մի ուրիշը բացի նորանից։ Երկնքից քեզ իր ձայնը լսել տուաւ, որ քեզ խրատէ, եւ երկրի վերայ իրան մեծ կրակը քեզ ցոյց տուաւ, եւ նորա խօսքերը կրակի միջիցը լսեցիր։
”Եւ այսօր իմացիր եւ սրտիդ մէջը դիր, որ Եհովան է Աստուած վերը երկնքի մէջ եւ ցածը երկրիս վերայ. Ուրիշը չ’կայ։
”Ահա մեր Եհովայ Աստուածը մեզ ցոյց է տալիս իր փառքը եւ մեծութիւնը, եւ նորա ձայնը լսում ենք կրակի միջիցը. Այս օրը տեսանք որ Աստուած մարդի հետ խօսեց, եւ մարդը ողջ մնաց։
”Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։ Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։
”Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ.
”Քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորան պաշտես, եւ նորան յարես, եւ նորա անունովը երդում անես։ Քո պարծանքը նա է, եւ քո Աստուածը նա է, որ քեզ համար այս մեծ եւ սքանչելի բաներն արաւ, որոնք քո աչքերը տեսան։
”Եթէ այս գրքի մէջ գրուած այս օրէնքի ամեն խօսքերը զգուշութեամբ չ’կատարես, որ վախենաս այն պատուական եւ ահաւոր անունիցը՝ ՔՈ ԵՀՈՎԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՆԻՑԸ,
”Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը. Պատիւ տուէք մեր Աստուծուն։ Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. Արդար եւ ուղիղ է նա։
”Հիմա նայեցէք, որ Ես ԵՍ ԵՄ, Եւ Ինձ հետ միասին է՛լ աստուած չ’կայ. Ես կ’մեռցնեմ եւ կ’ապրեցնեմ. Եւ ես կ’զարկեմ եւ կ’բժշկեմ, Եւ իմ ձեռքիցն ազատող չ’կայ։
”Յեսուրունի Աստուծոյ նմանը չ’կայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։ Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորա յաւիտենական բազուկները. Եւ նա կ’քշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կ’ասէ՝ Փչացրու։
”Եւ նա ասեց. Ոչ, այլ ես Տիրոջ զօրավարն եմ, եւ հիմա եկայ: Եւ Յեսուն իր երեսի վերայ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ, եւ նորան ասեց. Ի՞նչ է հրամայում իմ Տէրն իր ծառային: Եւ Տիրոջ զօրավարը Յեսուին ասեց. Ոտքերիցդ կօշիկներդ հանիր, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է. Եւ Յեսուն այնպէս արաւ:
”Եւ եօթը քահանաներ եօթը Յոբելեան փողերն առնեն տապանակի առաջին. եւ եօթներորդ օրը քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տաք, եւ քահանաները փողերը հնչեցնեն: Եւ երբոր Յոբելեան եղջիւրները հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսէք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակէ. եւ քաղաքի պարիսպները վայր կ’ընկնեն. եւ ժողովուրդը վեր գնայ ամէն մէկն ուղիղ իր առաջովն:
”Եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելիս. Եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամէն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան.
”Եւ Յեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վերայ վայր ընկաւ գետինը մինչեւ իրիկուն, ինքն եւ Իսրայէլի ծերերը, եւ իրանց գլխի վերայ հող ցանեցին:
”Լսեցէք, թագաւորներ, Ականջ դրէք, նախարարներ. Ես երգում եմ Տիրոջը. Սաղմոս եմ ասում Իսրայէլի Տէր Աստուծուն։
”Եւ Տիրոջ հրեշտակը նորան ասեց. Այս ի՞նչու ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա սքանչելի է։ Եւ Մանուէն առաւ ուլն ու հացի նուէրը, եւ ապառաժի վերայ զոհեց Տիրոջը. Եւ նա Մանուէի եւ նորա կնկայ աչքերի առաջին հրաշք արաւ։ Որովհետեւ երբոր բոցը բարձրանում էր սեղանիցը դէպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելաւ. Եւ Մանուէն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ երեսի վերայ գետինը ընկան։
”Տիրոջ պէս սուրբ չ’կայ, որովհետեւ քեզանից ջոկը չ’կայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չ’կայ։
”Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։
”Եւ Դաւիթը Տիրոջ առաջին պարում էր բոլոր ուժովը. Եւ Դաւիթը քթանի եփուդ էր հագել։ Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախութեամբ եւ փողերի ձայներով։ Եւ երբոր Տիրոջ տապանակը եկաւ Դաւիթի քաղաքը, Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը պատուհանիցը նայելով՝ տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն։
”Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կ’ազատուիմ իմ թշնամիներիցը։
”Երկնքիցը որոտաց Տէրը, Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։
”Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ, Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.
”Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, ամպը լցրեց Տիրոջ տունը։ Եւ քահանաները ամպի պատճառովը չ’կարողացան կանգնել ծառայելու. Որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։
”Եւ Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առաջին Իսրայէլի բոլոր ժողովքի դիմացը եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք. Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չ’կայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
”Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. Ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։
”Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։
”Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։
”Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
”Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։
”Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։
”Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. Եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։ Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։ Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։
”Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։ Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան, Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։ Պարծեցէք նորա սուրբ անունովը. Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։ Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։
”Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը. Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը, Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։ Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։ Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը, Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը. Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր, Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։ Տիրոջը տուէք նորա անուան փառքը, Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը, Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։ Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ, Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։ Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ, Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է. Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը, Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։ Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։ Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը, Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը, Որ գոհանանք քո սուրբ անունից, Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։ Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը Յաւիտենից մինչեւ յաւիտեան։ Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։
”Եւ ամեն առաւօտ վեր կենան Տիրոջը գովելու եւ օրհնելու, նմանապէս եւ իրիկունը։
”Եւ Դաւիթն օրհնեց Տիրոջը բոլոր ժողովքի աչքի առաջին, եւ Դաւիթն ասեց. Օրհնեալ ես դու, ով մեր հայր Իսրայէլի Տէր Աստուածը, յաւիտենից մինչեւ յաւիտեան. Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։ Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. Եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։ Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը.
”Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, որովհետեւ ոլոր գտնուած քահանաները իրանց սրբել էին առանց իրանց դասակարգութիւնը պահելու. Եւ երգիչ Ղեւտացիների ամենը՝ Ասափը, Եմանը, Իդիթունը եւ նորանց որդիներն ու նորանց եղբայրները բեհեզներ հագած ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով կանգնած էին սեղանի արեւելեան կողմին, եւ նորանց հետ հարիւր քան քահանայ փողեր էին հնչեցնում. Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը. Եւ քահանաները չ’կարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը։
”Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. Եւ իր ձեռքերը տարածեց. (Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. Եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.) Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չ’կայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
”Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։
”Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։ Եւ քահանաները չ’կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
”Եւ քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. Եւ բոլոր Իսրայէլը կանգնած էր։
”Եւ նա ասեց. Ուրեմն լսեցէք Տիրոջ խօսքը, ես տեսայ Տիրոջը՝ նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա աջ եւ նորա ձախ կողմին։
”Եւ խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ սպառազինեալների առաջից դուրս գալով եւ ասելով. Գոհացէք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
”Եւ Եզեկիա թագաւորը եւ իշխաններն ասեցին Ղեւտացիներին որ օրհներգեն Տիրոջը՝ Դաւիթի եւ Ասափ տեսանողի խօսքերովը. Եւ նորանք երգեցին ուրախութեամբ. Եւ խոնարհուելով երկրպագութիւն արին։
”Եւ Երուսաղէմումը գտնուող Իսրայէլի որդիքը կատարեցին բաղարջակերաց տօնը եօթն օր մեծ ուրախութեամբ. Եւ օրհնում էին Տիրոջը Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ զօրութիւնը փառաբանելու գործիքներով։
”Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ. Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. Եւ բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար։
”Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.
”Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը։
”Եւ բարձր տեղի վերայ կանգնել էին Յեսուն, Բանին, Կադմիէլը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին Քենանին Ղեւտացիները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։ Եւ Յեսուն, Կադմիէլը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան Փեթայիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից։ Օրհնեալ լինի քո փառաւորեալ անունը, որ ամեն օրհնութիւնից եւ փառաբանութիւնից բարձրեալ է։ Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։
”Եւ դու քո մեծ ողորմութեամբը նորանց չ’ձգեցիր անապատումը. Ամպի սիւնը չ’հեռացաւ նորանց վերայից ցերեկը նորանց առաջնորդելով ճանապարհին, եւ կրակի սիւնը՝ գիշերը որ նորանց լոյս տայ եւ լուսաւորէ այն ճանապարհը որ գնում էին։
”Եւ Երուսաղէմի պարսպի նաւակատիքին՝ որոնեցին Ղեւտացիներին իրանց բոլոր տեղերիցը, որ նորանց բերեն Երուսաղէմ գոհութիւններով, երգով, ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով նաւակատիք եւ ուրախութիւն անելու համար։
”Որովհետեւ վաղուց Դաւիթի եւ Ասափի օրերին երգեցողների գլխաւոր կար եւ Աստուծուն օրհնելու եւ գովելու երգեր.
”Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ, Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
”Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը, Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։
”Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։
”Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,
”Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ: Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն: Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
”Այն ժամանակ Ամենակարողը կ’լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը: Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ’ցնծաս, եւ երեսդ կ’բարձրացնես դէպի Աստուած:
”Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։ Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կ’համարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։ Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։
”Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։ Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։ Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։ Նորա ետեւիցը մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։ Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, մեծամեծ բաներ է անում, եւ մենք չ’գիտենք։
”Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ կատարեալի հրաշալիքները։
”Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։ նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. Նա զօրութեամբ բարձրացեալ է, եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։
”Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
”Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
”Ես կ’գոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կ’ասեմ բարձրեալ Տիրոջ անունին։
”Երգողների գլխաւորին։ Կիթթիթով։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։
”Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։
”Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կ’պատմեմ քո ամեն հրաշքները։ Ուրախ կ’լինիմ ու կ’ցնծամ քեզանով, սաղմոս կ’ասեմ քո անունին, ով Բարձրեալ։
”Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։
”Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։
”Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։
”Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։
”Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ նորանք ապականուեցան գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ բարի գործէ։
”Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։
”Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։ Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է. Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ։
”Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
”Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար. Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
”Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
”Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
”Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. Եւ մենք կ’օրհնենք եւ սաղմոս կ’ասենք քո կարողութեանը։
”Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։
”Ես քո անունը կ’պատմեմ իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ։ Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։ Որովհետեւ նա չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։ Քեզ օրհնութիւն կ’տամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կ’կատարեմ նորանից վախեցողների առաջին։ Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։ Երկրի ամեն ծայրերը կ’յիշեն եւ Տիրոջ մօտ կ’դառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ’անեն։ Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։ Երկրի ամեն պարարտները կ’ուտեն եւ երկրպագութիւն կ’անեն. նորա առաջին վայր կ’ընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
”Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։ Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։ Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։ Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)
”Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
”Եւ հիմա իմ գլուխը կ’բարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ, կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ Տիրոջը։ Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։ Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
”Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։
”Դաւիթի Սաղմոս։ Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։ Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։ Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։ Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
”Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։ Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. Եւ Տէրը թագաւոր կ’նստի յաւիտեան։
”Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
”Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։ Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ’կենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ’գոհանամ քեզանից։
”Ցնծացէք Տէրով, ով արդարներ. Ուղիղներին վայելում է օրհնութիւն։ Գոհացէք Տէրիցը քնարով. տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։ Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:
”Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։ Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։ Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։ Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
”Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։
”Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։ Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։
”Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կ’տեսնեն եւ կ’վախենան եւ Տիրոջը կ’յուսան։
”Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
”Բայց դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ. Եւ ինձ քո երեսի առաջին կ’կանգնեցնես յաւիտեան։ Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։
”Երգողների գլխաւորին Կորխի որդկանցը համար Երգ։ Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։ Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. Ե՜րբ կ’գամ եւ նորա երեսի առաջին կ’երեւամ։
”Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ’լինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
”Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։
”Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։ Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։
”Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։
”Ես կ’յիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կ’փառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։
”Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ’լինիմ երկրի վերայ։
”Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. Ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։ Որովհետեւ Տէրը բարձրեալ եւ Ահաւոր է. Մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,
”Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։ Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։ Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։ Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։ Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. Նա շատ բարձրացաւ։
”Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։ Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։
”Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։
”Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը, Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
”Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը։
”Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ իմ լեզուն կ’փառաբանէ քո արդարութիւնը։ Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը։
”Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
”Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ։
”Բայց ես կ’օրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կ’փառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։ Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կ’երգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։
”Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կ’ասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։
”Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ։ Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։ Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։ Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը։ Իմ կեանքը կ’կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կ’օրհնէ քեզ ուրախ շրթունքներով։ Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
”Բայց թագաւորն Աստուծով կ’ուրախանայ. Կ’պարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կ’խփուի սուտ խօսողների բերանը։
”Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երգ։ Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։
”Երգողների գլխաւորին. Սաղմոս. Երգ։ Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։ Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։ Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կ’շողոքորթեն քեզ։ Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)
”նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ’բարձրանան։ (Սէլա։) Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։
”Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
”Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։
”Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։) Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կ’տայ։ Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը Իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։ Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։
”Ես կ’գովեմ Աստուծոյ անունը երգով. Եւ կ’փառաբանեմ նորան գովաբանութիւնով,
”Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
”Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։
”Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ օրհնութիւնը միշտ քեզ համար է։ Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. Բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։ Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. Ամեն օր քո փառաբանութիւնովը։
”Բայց ես միշտ կ’սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ’աւելացնեմ։
”Ես կ’գոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կ’ասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։ Իմ շրթունքները կ’ցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
”Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
”Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։
”Նորա անունը կ’լինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կ’կենայ. Նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան։ Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ մինակ նա է հրաշք անող։ Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։
”Յիշում եմ Տիրոջ գործերը. Որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։ Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։ Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։ Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
”Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
”Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
”Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։ Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։ Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
”Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. Դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։
”Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։ Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։ Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։ Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)
”Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին փառք կ’տան։ Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։ Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։ Կ’գոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. Եւ յաւիտեան կ’փառաւորեմ քո անունը։
”Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կ’ասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։
”Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. Կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։
”Եզրահեցի Եթանի Երգ։ Յաւիտեան կ’օրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կ’պատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։
”Եւ երկինքը կ’փառաւորեն քո հրաշքները, Տէր. Եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։ Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։ Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։
”Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.
”Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. Եւ քո հաճութիւնովը կ’բարձրանայ մեր եղջիւրը։ Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։
”Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։ Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։ Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։
”Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
”Սաղմոս. Երգ. Շաբաթ օրուայ համար։ Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով բարձրեալ։
”Տէրը թագաւոր է. նա մեծափառութիւն է հագած. Տէրը զօրութիւն է հագած եւ իր մէջքը կապած է. Սորա համար աշխարհքը հաստատ է եւ չէ շարժվում։ Հաստատ է քո աթոռը սկզբիցը. Յաւիտենից ես դու։ Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը։ Շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. Աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ։ Քո վկայութիւնները շատ հաւատարիմ են. Քո տանը վայելուչ է սրբութիւն, ով Տէր, երկայն օրերով։
”Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։ Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։ Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։
”Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.
”Տիրոջը նոր երգ երգեցէք. Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։ Երգեցէք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։ Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։ Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. Զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։ Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։ Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. Ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։ Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։ Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. Սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կ’դատէ ուղղութիւնով։ Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։ Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. Թող ցնծան անտառի ամեն ծառերը. Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կ’դատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։
”Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։ Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։
”Սարերը մոմի պէս հալվում են Տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։ Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. Եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։
”Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։
”Սաղմոս։ Տիրոջը նոր երգ երգեցէք. Որ նա հրաշքներ արաւ. Փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
”Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. Օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։ Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. Քնարով եւ սաղմոսների ձայնով։ Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։ Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. Աշխարհքը եւ նորանում բնակողները։ Գետերը ծափ տան ձեռքով. Սարերը միասին ցնծան,
”Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։ Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։ Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. Որ սուրբ է։ Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. Դու հաստատեցիր ուղիղ կարգը. Դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։ Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։
”Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։
”Գոհութեան համար Սաղմոս։ Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։ Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. Եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։ Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։ Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. Գոհացէք նորանից օրհնեցէք նորա անունը։ Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. Եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։
”Դաւիթի Սաղմոս։ Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
”Ապա հեթանոսները կ’վախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։ Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը։
”Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նորանք կ’կորչեն, բայց դու կ’մնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. Հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն. Բայց դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։
”Դաւիթի Սաղմոս։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
”Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
”Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
”Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։ Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։
”Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։ Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։
”Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։ Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. Նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։ Ես կ’օրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. Սաղմոս կ’ասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։ Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. Ես ուրախ կ’լինիմ Տէրով։ Մեղաւորները կ’պակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։
”Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։ Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները։ Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։ Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
”Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ Ո՞վ կ’պատմէ Տիրոջ զօրութիւնը. Ո՞վ կ’իմացնէ նորա բոլոր գովասանքը։
”Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։ Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։
”Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։
”Երգ. Դաւիթի Սաղմոս։ Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը։ Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։ Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։ Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։ Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
”Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. Եւ շատերի մէջ օրհնեմ նորան։
”Ալէլուիա։ Տէրիցը կ’գոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։ Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։ Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
”Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. Իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։ Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
”Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։ Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
”Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։ Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։ Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
”Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
”Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։
”Քեզ գոհութեան պատարագ կ’մատուցանեմ. Եւ Տիրոջ անունը կ’կանչեմ։ Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։ Տիրոջ տան սրահներումը. Քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։
”Օրհնեցէք Տիրոջը, ով ամեն ազգեր. Գովեցէք նորան, ով ամեն ժողովուրդներ։ Որովհետեւ նորա ողորմութիւնը զօրաւոր է մեզ վերայ. Եւ Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան է։ Ալէլուիա։
”Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։
”Գոհանում եմ քեզանից, ով ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։ Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։ Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։ Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։
”Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. Ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։ Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Ես կ’գոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. Երբոր քո արդարութեան իրաւունքները կ’սովորեմ։
”Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։
”Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։
”Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։
”Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։
”Ձեր ձեռքերը բարձրացրէք դէպի սրբութիւնը եւ օրհնեցէք Տիրոջը։
”Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները. Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։ Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։
”Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։
”Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։ Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Դաւիթի (Սաղմոս)։ Կ’գոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կ’ասեմ։ Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։ Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։ Տէր, երկրի բոլոր թագաւորները կ’գոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։ Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կ’ասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։
”Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
”Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
”Ով Աստուած, նոր օրհնութիւն կ’երգեմ քեզ. Տասնաղեայ տաւիղով սաղմոս կ’ասեմ քեզ։
”Դաւիթի օրհնաբանութիւն։ Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. Եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։ Ամեն օր կ’օրհնեմ քեզ, եւ քո անունը կ’գովեմ յաւիտեանս յաւիտենից։ Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. Եւ նորա մեծութեանը չափ չ’կայ։ Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. Եւ կ’պատմեն քո զօրութիւնները։ Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ։ Քո ահաւոր զօրութեան մասին կ’խօսեն. Եւ ես քո մեծութիւնը կ’պատմեմ։ Քո շատ քաղցրութեան յիշատակը կ’հրատարակեն. Եւ ցնծութիւնով կ’պատմեն քո մեծութիւնը։
”Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. Եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։ Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։ Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։
”Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կ’խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից։
”Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ։
”Տէրը կ’թագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։
”Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։
”Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։ Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ։ Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։ Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։
”Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։ Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։ Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։ Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. Եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։ Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։ Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. Կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
”Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։ Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք. Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր. Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ. Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ. Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ. Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
”Ալէլուիա։ Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։ Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։ Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. Թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։ Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։ Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։ Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. Եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
”Ալէլուիա։ Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. Օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը։ Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. Օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ։ Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։ Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. Օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով։ Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. Օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։ Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։
”Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.
”Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։
”Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։ Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. Թափուած իւղ է քո անունը. Նորա համար սիրում են քեզ օրիորդները։ Քաշիր ինձ, ետեւիցդ կ’վազենք. Թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. Քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. Ուղղութեամբ սիրում են քեզ։
”Ո՞վ է սա որ վեր է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. Խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
”Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։
”Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։
”Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։
”Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։
”Եւ Տէրը կ’շինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
”Եւ Զօրաց Տէրը կ’բարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կ’սրբուի արդարութիւնով։
”Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։ Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։ Եւ ես ասեցի. Վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. Որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։
”Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։
”Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։
”Եւ այն օրը կ’ասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ բարձր է նորա անունը։ Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։ Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։
”Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։
”Եւ նորանք կ’բարձրացնեն իրանց ձայնը, կ’ցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կ’աղաղակեն ծովի կողմիցը։ Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։
”Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։ Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։ Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։
”Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։
”Այն օրը Զօրաց Տէրն է լինելու զարդի պսակ, եւ շքեղ թագ՝ իր ժողովրդի մնացորդի համար.
”Դուք երգ կ’ունենաք սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն՝ սրինգով գնացողի պէս, որ գնում է Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ։ Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, եւ իր բազուկի իջնելը ցոյց է տալու սաստիկ բարկութիւնով եւ լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով եւ կարկտի քարերով։
”Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։
”Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։
”Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
”Տէրը պատրաստ է ինձ օգնելու. Ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։
”Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. Որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել։
”Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. Եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
”Մի՞թէ չ’գիտէք, մի՞թէ չ’լսեցիք, մի՞թէ չ’պատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։ Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։ Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։
”Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. Մէկը չի կորչիլ։
”Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։
”Դու նորանց պիտի հոսես եւ քամին պիտի տանէ նորանց, եւ փոթորիկը ցիրուցան պիտի անէ նորանց. Բայց դու Տէրովը պիտի ցնծաս, եւ Իսրայէլի Սուրբովը պիտի պարծենաս։
”Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։ Առաջի բաները ահա կատարուել են. Եւ նորերը ես եմ պատմում. Նորանդ դեռ չ’բղխած՝ ձեզ իմացնում եմ։ Տիրոջը նոր երգ երգեցէք, նորա գովութիւնը երկրի ծայրերից, ով ծովը իջնողներ եւ նորան լցնողներ, ով կղզիներ եւ նորանց բնակիչները։ Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. Բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։ Պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը։
”Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։
”Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ Ես՝ ես եմ Եհովայ. Եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ։
”Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը.
”Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։
”Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ։
”Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. Ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. Ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
”Ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ. Ինձանից ջոկ Աստուած չ’կայ. ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում. Որպէս զի իմանան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չ’կայ. Ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ. Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. Որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. Ես Տէրս եմ այս բոլորն անողը։
”Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. Նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ։
”Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. Որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ. Ինձանով երդում արի, իմ բերանից արդարութեան խօսք դուրս եկաւ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անէ,
”Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.
”Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։
”Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։ Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կ’կանգնեն.
”Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։
”Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
”Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։ Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին։
”Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։
”Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։
”Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։
”Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. Այլ Եհովան կ’լինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։ Քո արեւն այլ եւս պիտի մար չ’մտնէ, եւ քո լուսինը չ’նուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։ Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։
”Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
”Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ.
”Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չ’գիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. Դու ես մեր Հայրը, ով Տէր, վաղուց ’ի վեր քո անունը մեր Փրկիչ է։
”Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
”Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։
”Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։ Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը։
”Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում, որ աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն, եւ նա նորանից չի անցնիլ. Թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում։
”Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։
”Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը։
”Կամ մի մարդ կարո՞ղ է ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չ’տեսնեմ, ասում է Տէրը. չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։
”Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։
”Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը.
”Ո՜հ, Տէր Եհովայ, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ. Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է։
”Ահա ես եմ Տէրը՝ ամեն մարմնի Աստուածը, մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ.
”Պիտի լսուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կ’ասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում։ Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը։
”Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։
”Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։
”Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։
”Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։ Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։) Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։ Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։ Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։
”Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ լսեցի իմ ետեւից մի մեծ որոտման ձայն՝ Օրհնեալ է Տիրոջ փառքը իր տեղիցը.
”Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի Քոբար գետի մօտ, եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։
”Եւ ահա այնտեղ էր Իսրայէլի Աստուծոյ փառքը, այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտումը։
”Եւ Տիրոջ փառքը բարձրացաւ քերովբէների վերայից տան սեամի վերայ, եւ տունը լցուեցաւ ամպովը եւ գաւիթն էլ լցուեցաւ Տիրոջ փառաց պայծառութիւնովը։ Եւ քերովբէների թեւերի ձայնը լսվում էր մինչեւ դուրսի սրահը իբրեւ Ամենակարող Աստուծոյ ձայնը երբոր խօսում է։
”Եւ դուրս եկաւ Տիրոջ փառքը տան սեամի վերայից եւ կանգնեց քերովբէների վերայ։ Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ վերացան երկրիցը իմ աչքերի առաջին դուրս գալով, եւ անիւները նորանց մօտին, եւ կանգնեցին Տիրոջ տան արեւելեան դռան մուտքումը, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւից։
”Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ անիւները նորանց կշտին, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւիցը։ Եւ բարձրացաւ Տիրոջ փառքը քաղաքի մէջտեղի վերայից եւ կանգնեց այն սարի վերայ, որ քաղաքի արեւելքումն էր։
”Եւ ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
”Եւ ահա Իսրայէլի Աստուծոյ փառքը գալիս էր արեւելքի ճանապարհից, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ Եւ տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի իբրեւ իմ տեսած տեսիլքը, երբոր գալիս էի քաղաքը աւերելու. Եւ տեսիլքները նման էին այն տեսիլքին, որ տեսել էի Քոբար գետի մօտ. Եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։ Եւ Տիրոջ փառքը եկաւ տունը այն դռան ճանապարհովը որի երեսը դէպի արեւելք է։ Եւ հոգին վեր առաւ ինձ եւ տարաւ ներսի գաւիթը, եւ ահա Տիրոջ փառքը լցրել էր տունը։ Եւ ես տանիցը դէպի ինձ մի խօսող լսեցի, եւ մի մարդ կանգնել էր կշտիս։ Եւ ասեց ինձ. Մարդի որդի, տես իմ աթոռի տեղը եւ ոտների գարշապարների տեղը, ուր որ ես պիտի բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ յաւիտեան. Եւ այլ եւս պիտի չ’պղծեն Իսրայէլի տունը իմ անունը՝ իրանք եւ իրանց թագաւորները իրանց պոռնկութիւններովը եւ իրանց թագաւորների դիերովը իրանց բարձրաւանդակներումը,
”Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. Եւ ես ընկայ երեսիս վերայ։
”Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. Եւ Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն։ Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրհնեալ լինի Աստուծոյ անունը յաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնը եւ զօրութիւնը նորանն է։ Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։ Նա է խոր եւ ծածուկ բաները յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։ Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։
”Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։
”Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։
”Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։
”Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի պէս. Նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։ Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։
”Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։ Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։
”Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։
”Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։
”Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը։
”Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։
”Որովհետեւ երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։
”Աստուած Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։ Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։
”Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. Անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։
”Եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը։
”Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։
”Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ՝ ասելով. Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը։
”Եւ նա կ’շինէ Տիրոջ տաճարը, եւ նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ, եւ խաղաղութեան խորհուրդ պիտի լինի երկուսի մէջտեղը։
”Մեծապէս ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ։
”Եւ նորա ոտները կանգնած կ’լինեն այն օրը Ձիթենեաց սարի վերայ, որ Երուսաղէմի առաջն է դէպի արեւելք, եւ կ’պատառուի Ձիթենեաց սարը միջիցը դէպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ’լինի, եւ սարի կէսը կ’քաշուի դէպի հիւսիս, եւ կէսը՝ դէպի հարաւ։
”Եւ Տէրը Թագաւոր կ’լինի բոլոր երկրի վերայ. Այն օրը մէկ կ’լինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ։
”Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար։
”Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։
”Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. Որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։
”Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։
”Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։
”Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։
”Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։
”Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. Ամէն։
”Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
”Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։
”Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։
”Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
”Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։
”Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։
”Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. Եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. Դորան լսեցէք։ Եւ աշակերտները լսելով՝ իրանց երեսների վերայ ընկան, եւ շատ վախեցան։
”Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։
”Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կ’նստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կ’նստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կ’դատէք։
”Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։
”Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
”Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
”Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։
”Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։ Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
”Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.
”Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։
”Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։
”Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։
”Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
”Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։
”Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։ Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.
”Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։
”Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։
”Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։
”Եւ առաջից գնացողները եւ ետեւից եկողները աղաղակում էին եւ ասում, Ովսաննա. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը. Օրհնեալ է Տիրոջ անունով մեր Դաւիթ հօր եկող թագաւորութիւնը. Ովսաննա ’ի բարձունս։
”Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։ Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։
”Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։
”Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։
”Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։
”Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։
”Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։
”Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
”Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։
”Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։ Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։
”Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։
”Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։ Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։
”Որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ սուրբ է նորա անունը։
”Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։
”Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։
”Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։
”Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գնա յետս, սատանայ. Որովհետեւ գրուած է, թէ քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես։
”Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։
”Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։
”Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։
”Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։
”Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։
”Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։
”Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։ Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր։
”Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։
”Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։
”Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։ Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։ Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։ Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։
”Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։
”Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։
”Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։ Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. Եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։
”Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։
”Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։
”Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։
”Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։ Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. Գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։
”Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։
”Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։
”Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. Դու ես Իսրայէլի թագաւորը։
”Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։ Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.
”Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։ Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։ Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։
”Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չ’պատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։
”Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։
”Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։
”Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։
”Ես եւ Հայրը մի ենք։
”Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։
”Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։ Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. Ինչպէս գրուած է՝ թէ Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։
”Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։
”Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ։
”Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. Եւ Աստուած նորանում փառաւորուեցաւ։ Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կ’փառաւորէ իր անձումը. եւ շուտով կ’փառաւորէ նորան։
”Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։
”Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։
”Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ. Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։ Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։ Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։ Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։
”Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։ Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։
”Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։
”Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։ Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. Պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։
”Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. Արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։
”Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. Եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։ Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. Որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. Եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։ Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։ Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։
”Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։
”Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։
”Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք։
”Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։
”Աստուած նորան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայէլին ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն տայ։
”Եւ Տէրն ասեց նորան. Կօշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետեւ այդ տեղը որ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
”Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։ Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։
”Այն խօսքը որ ուղարկեց Իսրայէլի որդկանցը համար, խաղաղութիւն աւետարանել Յիսուս Քրիստոսի ձեռովը. (սա է ամենի Տէրը.)
”Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։
”Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։
”Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,
”Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։
”Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։
”Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։ Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։
”Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։
”Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։
”Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։
”Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։ Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ։ Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։ Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։ Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։
”Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր, Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենական Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ. Մի միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։
”Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
”Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
”Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։
”Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։
”Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։
”Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։ Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։
”Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ այն Սիրելիովը։
”Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։ Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։ Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար։
”Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը. Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը. Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս, Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը, Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։ Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։
”Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։ Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։ Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
”Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։
”Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։
”Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։
”Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։
”Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
”Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
”Բայց Աստուծուն՝ մեր Հօրը փառք լինի յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
”Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ. Եւ նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէս զի ամեն բանի մէջ նա լինի առաջինը։ Որովհետեւ Աստուած հաճեց, որ նորանում Աստուածութեան բոլոր լիութիւնը բնակուի։ Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը, թէ երկրիս վերայ թէ երկնքումը լինողներին։
”Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը։
”Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։ Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.
”Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։ Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
”Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։ Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։
”Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։
”Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Որը իր ատենին պիտի ցուցնէ Երանելին ու միմիայն Հզօրը, թագաւորներուն Թագաւորը ու տէրերուն Տէրը։ Որ միայն ունի անմահութիւն՝ անմերձենալի լոյսի մէջ բնակած, որ մարդոցմէ մէ՛կը չտեսաւ, ո՛չ ալ տեսնելու կարող է, որուն պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։
”Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,
”Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ. Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,
”Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։ Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց։ Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։
”Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. Փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։
”Կ’պատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ.
”Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։ Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։
”Որովհետեւ այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներիցը ջոկուած եւ երկնքիցը վեր բարձրացած.
”Եւ ասածներիս բովանդակութիւնը սա է. Մենք այնպիսի քահանայապետ ունինք, որ Մեծափառութեան աթոռի աջ կողմը նստեց երկնքումը.
”Եւ ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։
”Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը։
”Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը,
”Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։
”Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ։ Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։
”Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։
”Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։
”Եւ խաղաղութեան Աստուածը որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովիւն յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին, Հաստատէ ձեզ ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու, եւ գործէ ձեզանում ինչ որ հաճոյ է նորա առաջին Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
”Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։
”Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։
”Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։
”Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ. Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։ Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։
”Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։
”Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։
”Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։
”Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։
”Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ. Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։ Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։ Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։ Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։ Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը եւ Վերջինը, Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։
”Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։ Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր. Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։
”Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։ Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։
”Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։ Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։
”Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ։ Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։ Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է։ Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից. Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։
”Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։
”Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։ Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն, Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝.
”Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։
”Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր.
”Եւ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պէս, եւ մեծ որոտմունքների ձայնի պէս. եւ քնար ածողների ձայնի պէս լսեցի, որ իրանց քնարներն ածում էին։ Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. Եւ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին։ Սորանք են որ կանանց հետ չ’խառնակուեցան, որովհետեւ կոյս են. սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի։ Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին։]
”Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։
”Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մէկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ, եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր։
”Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։
”Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. Եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։
”Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։
”Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։
”Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. Ամէն, Ալէլո՜ւիա։ Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկաւ ասելով. Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։ Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։ Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։
”Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։ Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։
”Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։
”Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։
”Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։ Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։ Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։
”Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։ Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։
”Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։ Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։ Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։
”Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։
”