31 – Ավետարանչություն

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ավետարանչություն.

Top 3 ամենանշանակալից համարները

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:14-15

Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի. Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:15-16

Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։ Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։

ՄԱՏԹԵՈՍ 10:14-15

Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 307 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 8:22

Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կ’մնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ։

ԵԼԻՑ 4:1

Եւ Մովսէսը պատասխանեց եւ ասեց. Բայց ահա նորանք ինձ չեն հաւատալ, ոչ էլ իմ ձայնին կ’լսեն. Որովհետեւ կ’ասեն թէ Եհովան քեզ չէ երեւացել։

ԵԼԻՑ 4:10-12

Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուտնից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ։ Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. Կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։ Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կ’լինիմ, եւ քեզ կ’սովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։

ԵԼԻՑ 4:13-16

Եւ նա ասեց. Ոհ, Տէր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել։ Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. Նաեւ ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտումը պիտի ուրախանայ։ Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանումը. Եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կ’լինիմ, եւ ձեզ կ’սովորեցնեմ ինչ որ պիտի անէք։ Եւ քո տեղը նա կ’խօսէ ժողովրդի հետ. Եւ նա քեզ համար բերանի տեղ կ’լինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կ’լինիս։

ՀԵՍՈւ 1:3

Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպէս որ Մովսէսին ասել եմ.

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 16:23-24

Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը. Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը, Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։

ՍԱՂՄՈՍ 40:9-10

Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես. Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։

ՍԱՂՄՈՍ 71:15-18

Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չ’գիտեմ նորանց համրանքը։ Ես կ’գամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. Ես կ’յիշեմ մինակ քո արդարութիւնը։ Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։ Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։

ՍԱՂՄՈՍ 96:2-3

Երգեցէք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։ Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։

ՍԱՂՄՈՍ 119:46

Եւ քո վկայութիւնների համար կ’խօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։

ՍԱՂՄՈՍ 126:5-6

Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն։ Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կ’գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։

ՍԱՂՄՈՍ 141:3

Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։

ՍԱՂՄՈՍ 145:4

Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. Եւ կ’պատմեն քո զօրութիւնները։

ԱՌԱԿԱՑ 11:18

Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։

ԱՌԱԿԱՑ 11:30

Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։

ԱՌԱԿԱՑ 15:30-33

Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։ Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ։ Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։

ԱՌԱԿԱՑ 16:24

Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։

ԱՌԱԿԱՑ 17:27-28

Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։ Յիմարն էլ լռելով իմաստուն կ’համարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։

ԱՌԱԿԱՑ 18:2

Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կ’յայտնէ։

ԱՌԱԿԱՑ 18:6-7

Յիմարի շրթունքը կռիւի մէջ կ’մտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։ Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

ԱՌԱԿԱՑ 18:13

Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։

ԱՌԱԿԱՑ 18:21

Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը։

ԱՌԱԿԱՑ 25:25

Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։

ԺՈՂՈՎՈՂ 3:7

Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ. լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.

ԺՈՂՈՎՈՂ 11:4

Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։

ԺՈՂՈՎՈՂ 11:6

Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։

ԺՈՂՈՎՈՂ 12:9-10

Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։ Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։

ԵՍԱՅԻԱ 6:8

Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար. Եւ ես ասեցի. Ահա ես, ինձ ուղարկիր։

ԵՍԱՅԻԱ 6:9-11

Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. Լսելով կ’լսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, բայց չէք իմանալ։ Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չ’տեսնէ աչքերովը, եւ ականջներովը չ’լսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։ Եւ ես ասեցի. Մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չ’լինելով, եւ տուները՝ մարդ չ’ունենալով. Եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։

ԵՍԱՅԻԱ 8:20

Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին։

ԵՍԱՅԻԱ 11:9

Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։

ԵՍԱՅԻԱ 40:9

Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։

ԵՍԱՅԻԱ 52:7

Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։

ԵՍԱՅԻԱ 61:1-3

Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։

ԵՐԵՄԻԱ 1:6-9

Եւ ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ։ Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։ Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը։ Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի.

ԵՐԵՄԻԱ 16:16

Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տէրը, եւ նորանք պիտի որսան նորանց. Եւ նորանից յետոյ շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նորանք պիտի բռնեն նորանց ամեն սարի վերայից, եւ ամեն բլրի վերայից եւ վէմերի ծակերից։

ԵԶԵԿԻԵԼ 3:1-4

Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։ Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։ Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես կերայ նորան. Եւ նա մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։ Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը.

ԴԱՆԻԵԼ 12:3

Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։

ՀՈՎՆԱՆ 3:1-2

Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով. Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կ’ասեմ.

ՀՈՎՆԱՆ 3:4-10

Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի։ Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն. Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։ Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ’կորչենք։ Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ։

ՆԱՈՒՄ 1:15

Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. Տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. Որ այլ եւս անօրեն պիտի չ’անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։

ՄԱՏԹԵՈՍ 3:1-2

Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը, Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 3:7-8

Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։

ՄԱՏԹԵՈՍ 4:4

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։

ՄԱՏԹԵՈՍ 4:17

Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 4:19-22

Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ։ Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։ Եւ այն տեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։ Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։

ՄԱՏԹԵՈՍ 4:23

Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։

ՄԱՏԹԵՈՍ 5:11-13

Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։ Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։

ՄԱՏԹԵՈՍ 5:14-16

Դուք աշխարհի լոյսն էք. Մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։ Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կ’տայ ամենին՝ որ տան մէջ են։ Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 6:19-21

Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը։

ՄԱՏԹԵՈՍ 8:21-22

Եւ նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։ Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։

ՄԱՏԹԵՈՍ 9:9

Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։

ՄԱՏԹԵՈՍ 9:35

Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։

ՄԱՏԹԵՈՍ 9:37-38

Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 10:7-8

Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։ Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։

ՄԱՏԹԵՈՍ 10:9-13

Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ. Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։ Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։ Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան։ Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 10:14-15

Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

ՄԱՏԹԵՈՍ 10:16-18

Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։ Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։

ՄԱՏԹԵՈՍ 10:19-20

Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։ Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։

ՄԱՏԹԵՈՍ 10:21-23

Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։ Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։ Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։

ՄԱՏԹԵՈՍ 10:32-33

Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 10:34-40

Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։ Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։ Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։ Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։ Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։

ՄԱՏԹԵՈՍ 11:1

Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։

ՄԱՏԹԵՈՍ 11:5-6

Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում. Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։

ՄԱՏԹԵՈՍ 11:12

Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։

ՄԱՏԹԵՈՍ 12:41

Նինուէացի մարդիկը վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։

ՄԱՏԹԵՈՍ 13:3-8

Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. Եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։ Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չ’կար, եւ շուտով բուսան՝ խոր հող չ’ունենալու պատճառովը։ Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. Եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան։ Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։ Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. Որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։

ՄԱՏԹԵՈՍ 13:18-23

Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։ Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։ Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։ Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։ Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։ Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. Որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։

ՄԱՏԹԵՈՍ 13:31-32

Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց. Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կ’աճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։

ՄԱՏԹԵՈՍ 15:13

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։

ՄԱՏԹԵՈՍ 16:24-27

Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։ Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

ՄԱՏԹԵՈՍ 19:29

Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։

ՄԱՏԹԵՈՍ 20:1-15

Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու։ Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին։ Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին։ Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կ’տամ ձեզ։ Նորանք էլ գնացին. Եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ։ Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ի՞նչու էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել։ Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չ’վարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կ’առնէք։ Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց. Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինչեւ առաջինները։ Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։ Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կ’առնեն. Եւ նորանք էլ մի մի դահեկան առան։ Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում. Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք։ Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. Չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր։ Քոնը առ եւ գնա. Բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ։ Կամ մի՞թէ ես իշխանութիւն չ’ունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. Կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ։

ՄԱՏԹԵՈՍ 22:2-7

Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։ Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. Եւ նորանք չ’կամեցան գալ։ Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. Եկէք հարսանիքը։ Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին։ Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին։ Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց։

ՄԱՏԹԵՈՍ 22:8-10

Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։ Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։ Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։

ՄԱՏԹԵՈՍ 24:9-11

Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։ Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։

ՄԱՏԹԵՈՍ 24:14

Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։

ՄԱՏԹԵՈՍ 28:18-20

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

ՄԱՐԿՈՍ 1:4

Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։

ՄԱՐԿՈՍ 1:14-15

Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։

ՄԱՐԿՈՍ 1:16-18

Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։ Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։ Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։

ՄԱՐԿՈՍ 1:38

Եւ նորանց ասեց. Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած։

ՄԱՐԿՈՍ 2:14

Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։

ՄԱՐԿՈՍ 3:14-15

Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու. Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։

ՄԱՐԿՈՍ 4:3-12

Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։ Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։ Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար։ Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ։ Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. Եւ պտուղ չ’տուաւ։ Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ ու աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։ Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։ Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։ Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում. Որ տեսնելով տեսնեն՝ եւ չ’տեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։

ՄԱՐԿՈՍ 4:13-20

Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։ Սերմողը Խօսքն է սերմում. Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։ Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։ Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։ Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։

ՄԱՐԿՈՍ 4:26-29

Եւ ասում էր. Այսպէս է Աստուծոյ արքայութիւնը, որպէս թէ մի մարդ սերմ գցէր հողի մէջ։ Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. Եւ սերմը բուսնէ եւ աճի. Այնպէս որ նա չ’գիտէ։ Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ։ Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է։

ՄԱՐԿՈՍ 4:30-32

Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան։ Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է. Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մէծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել։

ՄԱՐԿՈՍ 5:19-20

Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։ Եւ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մէջ քարոզել, ինչ բաներ որ Յիսուսը իրան արել էր, եւ ամենքը զարմանում էին։

ՄԱՐԿՈՍ 6:7-10

Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։ Եւ նորանց պատուիրում էր, որ ճանապարհի համար ոչինչ վեր չ’առնեն, բայց միայն մի գաւազան. Ոչ պարկ, ոչ հաց, ոչ պղնձէ փող գօտիի մէջ. Այլ հողաթափ հագնեն. Եւ երկու հանդերձ չ’հագնէք ասեց։ Եւ նորանց ասում էր. Որ տուն որ մտնէք, այնտեղ մնացէք, մինչեւ որ այնտեղից դուրս գնաք։

ՄԱՐԿՈՍ 6:11-12

Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, եւ ձեզ ականջ էլ չ’դնեն, այնտեղից դուրս գալիս՝ ձեր ոտների տակի փոշին թօթափեցէք, նորանց վկայութիւն լինելու համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի եւ Գոմորի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։ Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։

ՄԱՐԿՈՍ 7:9

Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։

ՄԱՐԿՈՍ 8:7-9

Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։ Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։ Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։

ՄԱՐԿՈՍ 8:34-37

Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։

ՄԱՐԿՈՍ 8:38

Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։

ՄԱՐԿՈՍ 10:29-30

Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար, Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։

ՄԱՐԿՈՍ 13:9-10

Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։ Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։

ՄԱՐԿՈՍ 13:11

Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։

ՄԱՐԿՈՍ 13:12-13

Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։ Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։

ՄԱՐԿՈՍ 16:15-16

Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։

ՄԱՐԿՈՍ 16:20

Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։

ՂՈՒԿԱՍ 1:2

Ինչպէս մեզ աւանդեցին սկզբիցն ականատես եւ խօսքին սպասաւոր լինողները,

ՂՈՒԿԱՍ 1:77

Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,

ՂՈՒԿԱՍ 2:10

Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

ՂՈՒԿԱՍ 3:3-6

Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար. Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է՝ որ ասում է Կանչողի ձայնը անապատումը. Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները։ Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. Եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն. Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ’տեսնէ։

ՂՈՒԿԱՍ 3:18

Եւ ուրիշ էլ շատ բաներ յորդորելով աւետարանում էր ժողովրդին։

ՂՈՒԿԱՍ 4:18

Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,

ՂՈՒԿԱՍ 4:43

Նա էլ ասեց նորանց, Ես ուրիշ քաղաքներին էլ պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ։

ՂՈՒԿԱՍ 5:4-11

Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։ Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։ Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։ Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։ Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։ Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։ Այնպէս էլ Զեբեդեայի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որ Սիմօնի ընկերներն էին, եւ Յիսուսը Սիմօնին ասեց. Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես։ Եւ նաւերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին։

ՂՈՒԿԱՍ 5:27-28

Եւ նորանից յետոյ Յիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ՝ անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց, Իմ ետեւից եկ։ Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից։

ՂՈՒԿԱՍ 6:23

Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։

ՂՈՒԿԱՍ 7:22-23

Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։ Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղիլ։

ՂՈՒԿԱՍ 8:1

Եւ նորանից յետոյ եղաւ, որ նա ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ.

ՂՈՒԿԱՍ 8:5-10

Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու. Եւ նա սերմելիս՝ որը ճանապարհի մօտ ընկաւ՝ եւ կոխուեցաւ, եւ երկնքի թռչունները նորան կերան։ Եւ ուրիշը ապառաժի վերայ ընկաւ. Եւ բուսնելու ժամանակին չորացաւ՝ հիւթի պակասութեան պատճառովը։ Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը նորա հետ բուսան եւ խեղդեցին նորան։ Եւ ուրիշն ընկաւ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. Եւ բուսաւ՝ հարիւրապատիկ պտուղ տուաւ. Այս բաները խօսելիս՝ աղաղակեց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։ Աշակերտներն էլ նորան հարցնում էին, թէ Ի՞նչ է այն առակը։ Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։

ՂՈՒԿԱՍ 8:11-15

Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։ Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։ Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։ Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։ Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

ՂՈՒԿԱՍ 8:39

Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. Եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։

ՂՈՒԿԱՍ 9:1-4

Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։ Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։ Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. Ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։ Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք։

ՂՈՒԿԱՍ 9:5-6

Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար։ Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։

ՂՈՒԿԱՍ 9:23-25

Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։ Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։

ՂՈՒԿԱՍ 9:26

Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։

ՂՈՒԿԱՍ 9:59-60

Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։ Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։

ՂՈՒԿԱՍ 9:61-62

Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։ Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։

ՂՈՒԿԱՍ 10:1

Սորանից յետոյ Տէրն ուրիշ եօթանասուն հոգի էլ կարգեց. Եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր։

ՂՈՒԿԱՍ 10:2

Եւ ասում էր նորանց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը։

ՂՈՒԿԱՍ 10:3-4

Գնացէք. ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ։ Վեր մի առնէք ոչ քսակ, ոչ պարկ, ոչ կօշիկներ. Եւ ճանապարհին ոչ ոքի բարեւ չ’տաք։

ՂՈՒԿԱՍ 10:10-12

Բայց որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ չ’ընդունեն՝ դուրս նորա հրապարակները գալով ասեցէք. Այն փոշին էլ, որ ձեր քաղաքիցը մեզ կպել է, թօթափում ենք ձեզ վերայ. Միայն թէ սա գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ։ Եւ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար աւելի հեշտ կ’լինի այն օրումը՝ քան թէ այն քաղաքին։

ՂՈՒԿԱՍ 10:16

Ձեզ լսողը, ինձ է լսում. եւ ձեզ անարգողը, ինձ է անարգում. եւ ինձ անարգողը, ինձ ուղարկողին է անարգում։

ՂՈՒԿԱՍ 11:32

Նինուէի մարդիկը դատաստանումը վեր կ’կենան այս ազգի հետ եւ կ’դատապարտեն սորան, որովհետեւ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցն էլ աւելին է այստեղ։

ՂՈՒԿԱՍ 12:8-9

Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։

ՂՈՒԿԱՍ 12:11-12

Եւ երբոր տանեն ձեզ ժողովարանները եւ դատաւորների եւ պետութիւնների առաջին, հոգս մի՛ անէք՝ թէ ինչպէս եւ ի՛նչ պատասխանէք, կամ ի՛նչ ասէք։ Որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամումը կ’սովորեցնէ ձեզ՝ թէ ինչ պէտք է խօսել։

ՂՈՒԿԱՍ 12:33-34

Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։ Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։

ՂՈՒԿԱՍ 12:51-53

Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք։ Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ։ Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը։

ՂՈՒԿԱՍ 13:5

Ո՛չ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։

ՂՈՒԿԱՍ 14:16-24

Եւ նա ասեց նորան. Մի մարդ մեծ ընթրիք արաւ եւ շատերին հրաւիրեց։ Եւ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրաւիրածներին ասէ. Եկէք, որովհետեւ արդէն ամենը պատրաստ է։ Եւ ամենքն սկսեցին մէկ մէկ ետ քաշուիլ. Առաջինն ասեց նորան. Ագարակ առայ, եւ պէտք է գնամ՝ նորան տեսնեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։ Եւ միւսն ասեց. Հինգ լուծ եզ առայ, եւ գնում եմ որ նորանց փորձեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։ Եւ միւսն ասեց. Կին եմ առել, եւ նորա համար չեմ կարող գալ։ Եւ այն ծառան եկաւ, այս բաները պատմեց իր տիրոջը. Այն ժամանակ տան տէրը բարկացած ասեց իր ծառային. Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները եւ փողոցները, եւ աղքատներին եւ խեղերին, եւ կաղերին եւ կոյրերին մտցրու այստեղ։ Եւ ծառան ասեց. Տէր, եղաւ ինչպէս հրամայեցիր, եւ դեռ էլ տեղ կայ։ Եւ տէրն ասեց ծառային. Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։ Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակիլ։

ՂՈՒԿԱՍ 14:26-27

Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չ’ատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։ Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։

ՂՈՒԿԱՍ 14:33-34

Արդ այսպէս էլ ձեզանից ամեն մէկն, որ իր բոլոր ինչքիցը չ’հրաժարուի, չէ կարող ինձ աշակերտ լինել։ Աղը լաւ բան է. Բայց եթէ աղն անհամանայ, ի՞նչով պիտի համեղանայ։

ՂՈՒԿԱՍ 15:7

Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։

ՂՈՒԿԱՍ 15:10

Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։

ՂՈՒԿԱՍ 19:10

Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։

ՂՈՒԿԱՍ 20:1

Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան։

ՂՈՒԿԱՍ 21:12-13

Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։

ՂՈՒԿԱՍ 21:14-15

Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։ Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։

ՂՈՒԿԱՍ 21:16-17

Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։ Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։

ՂՈՒԿԱՍ 22:35-36

Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։ Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։

ՂՈՒԿԱՍ 24:47-48

Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։ Եւ դուք այս բաների համար վկաներ էք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:12-13

Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:43

Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. Եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:3-8

Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։ Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։ Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։ Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։ Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. Բայց չ’գիտես թէ ո՞ր տեղից է գալիս եւ ո՞ր տեղ է գնում. Այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:11-12

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։ Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16-21

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:36

Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:35-38

Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կ’գայ. Ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել։ Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։ Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը։ Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. Ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:24

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:24

Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:31-32

Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:4

Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:1

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:48-49

Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։ Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:6

Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:31

Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:6-11

Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կ’գտնէք. Նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։ Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։ Իսկ միւս աշակերտները եկան նաւակովը. Որովհետեւ ցամաքիցը հեռու չէին. Այլ երկու հարիւր կանգունի չափ, եւ ուռկանը ձկներովը քաշում էին։ Երբոր դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած, եւ նորա վերայ դրած ձուկ եւ հաց։ Յիսուսը նորանց ասեց. Բերէք այդ ձկներից՝ որ հիմա բռնեցիք։ Սիմօն Պետրոսը նաւը մտաւ եւ ուռկանը քաշեց դէպի ցամաքը՝ մեծ մեծ ձկներով լիքը՝ հարիւր յիսունեւերեք հատ. Եւ այդքան լինելով՝ ուռկանը չ’պատառուեցաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:8

Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:21

Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:38-40

Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։ Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։ Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր դնում, եւ յորդորում եւ ասում. Ազատուեցէք այս թիւր ազգիցը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:41

Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:47

Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3:19-21

Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին. Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:4

Եւ այս խօսքը լսողներից շատերը հաւատացին. Եւ մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:12

Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:13

Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմանում էին. Միայն ճանաչում էին նորանց՝ որ Յիսուսի հետ էին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:18-20

Եւ նորանց կանչեցին՝ պատուէր տուին, որ ամենեւին չ’խօսեն, եւ ոչ էլ սովորեցնեն Յիսուսի անունովը։ Բայց Պետրոսը եւ Յովհաննէսը պատասխանեցին նորանց եւ ասեցին. Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք։ Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:29-31

Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել. Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Յիսուսի անունովը։ Եւ նորանք աղօթք անելիս՝ շարժուեցաւ այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. Եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:33

Եւ առաքեալները մեծ զօրութիւնով վկայութիւն էին տալիս Տէր Յիսուսի յարութեան համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վերայ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:27-29

Եւ երբոր բերին նորանց՝ կանգնեցրին ատեանումը. Եւ քահանայապետը հարցրեց նորանց, Եւ ասեց. Չէ՞ որ պատուիրելով պատուիրեցինք ձեզ՝ որ չ’սովորեցնէք այդ անունովը. Եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը, եւ կամենում էք այն մարդի արիւնը մեզ վերայ բերել։ Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:40-42

Նորանք էլ համոզուեցան նորան. եւ առաքեալներին կանչեցին՝ ծեծեցին, եւ պատուէր տուին, որ չ’խօսեն Յիսուսի անունովը. Եւ արձակեցին նորանց։ Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։ Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:4-5

Եւ Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։ Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:12

Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:25

Եւ Տիրոջ հրեշտակը խօսեց Փիլիպպոսի հետ եւ ասեց. Վեր կաց եւ գնա հարաւային կողմը՝ այն ճանապարհը, որ Երուսաղէմիցն իջնում է Գազա, որ անապատ է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:35-38

Երբոր ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մօտ. Եւ ներքինին ասեց. Ահա ջուր, ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ։ Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։ Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։ Եւ երբոր ջրիցը դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:40

Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:27-29

Եւ նորանց հետ էր Երուսաղէմումը մտնելով եւ դուրս գալով, եւ Տէր Յիսուսի անունը համարձակ քարոզելով։ Եւ Հելլենախօսների հետ էլ խօսում էր՝ եւ վիճաբանութիւն էր անում. եւ նորանք որոնում էին, որ սպանեն նորան։ Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:36-37

Այն խօսքը որ ուղարկեց Իսրայէլի որդկանցը համար, խաղաղութիւն աւետարանել Յիսուս Քրիստոսի ձեռովը. (սա է ամենի Տէրը.) Դուք ինքներդ գիտէք այն բանն, որ եղաւ բոլոր Հրէաստանումը Գալիլեայից սկսած այն մկրտութիւնից յետոյ, որ Յովհաննէսը քարոզեց.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:42-44

Եւ պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին։ Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին, որ նորա անունովը մեղքերի թողութիւն կ’առնէ ամեն նորան հաւատացողը։ Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջաւ այն խօսքը լսողների բոլորի վերայ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11:1

Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծոյ խօսքը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11:13-14

Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին. Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11:18

Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11:20-21

Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։ Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ դէպի Տէրը դարձան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:24

Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:32

Եւ մենք աւետարանում ենք ձեզ այն խոստմունքը, որ հայրերին եղած էր.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:44

Եւ հետեւեալ շաբաթ օրն, համարեա թէ բոլոր քաղաքը հաւաքուեցաւ՝ Աստուծոյ խօսքը լսելու։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:46-47

Պօղոսը եւ Բառնաբասն էլ համարձակութեամբ ասում էին. Առաջ պէտք էր որ Աստուծոյ բանը ձեզ խօսուէր. բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին, ահա դէպի հեթանոսներն ենք դառնում։ Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ Քեզ հեթանոսների լոյս դրի, որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:48-49

Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը։ Եւ Տիրոջ խօսքը տարածվում էր այն բոլոր գաւառը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:50-51

Բայց Հրէաները գրգռեցին բարեպաշտ եւ պատուաւոր կանանցը եւ քաղաքի գլխաւորներին, եւ հալածանք վերկացնելով Պօղոսի եւ Բառնաբասի վերայ՝ նորանց դուրս արին իրանց սահմաններիցը։ Եւ նորանք իրանց ոտների փոշին թօթափեցին նորանց վերայ, եւ եկան Իկոնիոն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:1-2

Եւ եղաւ Իկոնիոնումն որ նորանք միասին մտնում էին Հրէաների ժողովարանը, եւ այնպէս խօսում որ Հրէաներից եւ Յոյներից մեծ բազմութիւն հաւատացին։ Բայց չ’հաւատացող Հրէաները հեթանոսների սիրտերը գրգռեցին եւ չարացրին եղբայրների դէմ.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:3

Եւ նորանք շատ ժամանակ այնտեղ մնացին համարձակ խօսելով Տիրոջ վերայ, որ վկայում էր իր շնորհաց խօսքին. Եւ նշաններ եւ հրաշքներ էր լինել տալիս նորանց ձեռովը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:15

Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:21-22

Աշակերտների սրտերը հաստատեցին, եւ յորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մէջ. Եւ թէ շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։ Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:7

Եւ սրտագէտ Աստուածը վկայութիւն տուաւ նորանց, Սուրբ Հոգին տալով նորանց ինչպէս եւ մեզ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:6-10

Եւ Փռիւգիան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուցն արգելուելով որ Ասիայի մէջ Աստուծոյ խօսքը չ’խօսեն։ Երբոր եկան Միւսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բիւթանիա, եւ Հոգին թոյլ չ’տուաւ նորանց։ Եւ Միւսիայովն անցնելով իջան Տրովադա։ Եւ գիշերումը տեսիլք երեւեցաւ Պօղոսին. Մէկ Մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նորան՝ եւ ասում. Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ։ Եւ երբոր տեսաւ տեսիլքը, շուտով ուզեցինք դուրս գալ Մակեդոնիա. Հասկանալով որ Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:29-31

Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։ Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։ Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:2-4

Եւ Պօղոսը սովորութեանը պէս մտաւ նորանց մօտ, եւ երեք շաբաթ օրեր նորանց հետ խօսեց գրքերիցը. Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։ Եւ նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ Շիղայի հետ միացան. Եւ աստուածավախ Յոյներից էլ շատ բազմութիւն, եւ գլխաւոր կանանցիցն էլ ոչ սակաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:11

Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:22-31

Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում. Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ, որի վերայ գրած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. Ես նորան եմ պատմում ձեզ։ Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։ Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։ Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։ Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։ Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18:24-26

Եւ մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը։ Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. Բայց միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր։ Սա սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. Եւ երբոր Ակիւղասն եւ Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19:8-10

Եւ ժողովարանի մէջ մտած երեք ամիս համարձակ խօսում էր, եւ Աստուծոյ արքայութեան մասին համոզում էր։ Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։ Եւ այս եղաւ մի երկու տարի, մինչեւ որ Ասիայի բոլոր բնակիչները՝ Հրէաները եւ Յոյները Տիրոջ խօսքը լսեցին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:20-24

Հրէաներին եւ Յոյներին վկայութիւն տալով՝ ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ։ Եւ հիմա ահա ես հոգով կապուած գնում եմ Երուսաղէմ. Եւ չ’գիտեմ թէ այնտեղ ինչ պիտի պատահէ ինձ։ Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ նեղութիւններ սպասում են ինձ։ Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։ Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 22:15

Եւ հիմա ի՞նչու ես ուշանում, վեր կաց մկրտուիր եւ քո մեղքերը լուա Տիրոջ անունը կանչելով։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23:11

Եւ երբոր առաւօտ եղաւ Հրէաներից ոմանք միաբանեցան եւ իրանց անձերը նզովեցին ասելով, որ չ’ուտեն՝ եւ չ’խմեն, մինչեւ որ Պօղոսին չ’սպանեն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:16

Որ ազատեմ քեզ այդ ժողովրդիցը եւ հեթանոսներիցը. որոնց մէջ ես հիմա քեզ ուղարկում եմ.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:18

Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:22-23

Թէ Քրիստոսը պիտի չարչարուի, եւ նա առաջինը մեռելներից յարութիւն առած՝ լոյս պիտի քարոզէ ժողովրդին եւ հեթանոսներին։ Եւ նա այս պատասխանը տալիս, Փեստոսը մեծ ձայնով ասեց. Գժվում ես, Պօղոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:30-31

Եւ ամեն իրան մօտ եկողներին ընդունում էր Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:8

Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. Որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:14-16

Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։ Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։ Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:8

Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:23

Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:9-13

Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։ Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։ Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։ Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:14-15

Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի. Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:16

Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:17-18

Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։ Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 15:19

Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 16:25-26

Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր, Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենական Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:17-19

Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը։ Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։ Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:21-25

Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։ Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։ Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։ Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:1-5

Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։ Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:6-9

Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։ Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։ Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ. Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:10-13

Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. Որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։ Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։ Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։ Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:14-16

Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։ Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։ Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:1-2

Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը. Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:6-9

Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. Բայց աճեցնող Աստուածը։ Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը։ Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:10-15

Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. Բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։ Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։ Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն. Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։ Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ. Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 9:16

Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. Եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 9:17-18

Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. Իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ։ Ապա ի՞նչ է իմ վարձքը. Այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 9:19-22

Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։ Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։ Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չ’ունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չ’ունեցողներին շահեմ։ Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 13:2-3

Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:1-2

Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք. Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:10-11

Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. Եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։ Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:36-37

Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։ Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:14-16

Բայց շնորհակալութիւն Աստուծուն՝ որ ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտութեան հոտը մեզանով յայտնվում է ամենայն տեղ։ Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։ Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:17

Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են. այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:7-11

Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր, Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։ Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։ Վասնզի այն փառավորն էլ փառավոր չէ այս մասին այն գերազանցող փառքի համար։ Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:12

Արդ այսպիսի յոյս ունենալով շատ համարձակութեամբ ենք վարվում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:18-19

Բայց այն ամենն Աստուածանից է. որ մեզ իրան հետ հաշտեցրեց Յիսուս Քրիստոսի ձեռովը. Եւ մեզ հաշտութեան պաշտօնը տուաւ։ Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:20

Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 6:2

Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 6:3

Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի.

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 7:10

Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 9:6

Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 9:10

Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 10:16

Որ ձեզանից այն կողմն էլ աւետարանը քարոզենք՝ եւ օտար կանոնով պատրաստուածների վերայ չ’պարծենանք։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 11:7

Կամ թէ մե՞ղք գործեցի՝ որ իմ անձը խոնարհեցրի. Որ դուք բարձրանաք. որովհետեւ Աստուծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:8-9

Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։ Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:10-11

Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։ Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 2:20

Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:7-8

Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:17

Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:11-14

Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ, Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար. Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. Եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը. Որ այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:2

Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.

ԵՓԵՍԱՑԻՍ 6:19-20

Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը. Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1:14-18

Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։ Ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։ Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։ Իսկ ոմանք սէրից. Գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։ Բայց ի՞նչ. Ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. Եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կ’լինիմ։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:23-28

Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։ Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին, Որի ես պաշտօնեայ եղայ, Աստուծոյ այն տնտեսութեան պէս, որ ինձ տրուած է ձեզ համար Աստուծոյ խօսքը կատարելու համար. Այն խորհուրդը որ ծածկուած էր յաւիտենից եւ դարերից, իսկ հիմա յայտնուեցաւ իր սուրբերին. Որոնց Աստուած կամեցաւ ցոյց տալ, թէ ինչ է այս խորհուրդի փառաւոր ճոխութիւնը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի յոյսը։ Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Յիսուսումը.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:24

Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 4:3-6

Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։ Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։ Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։ Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 1:5-6

Որ մեր աւետարանը ձեզ մօտ չ’եղաւ միայն խօսքով, այլ եւ զօրութիւնով եւ Հոգով Սուրբով եւ շատ լիութիւնով. ինչպէս լաւ գիտէք, թէ որպիսիք եղանք ձեր միջումը ձեզ համար։ Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը.

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 2:2-9

Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։ Որովհետեւ մեր յորդորանքը ոչ մոլութիւնից է, եւ ոչ պղծութիւնից, եւ ոչ խաբեբայութիւնով։ Այլ ինչպէս մենք Աստուածանից ընտրուեցանք որ աւետարանը մեզ հաւատացուի, այնպէս էլ խօսում ենք ոչ թէ իբր մարդկանց հաճոյ լինողներ, այլ Աստուծուն՝ որ մեր սրտերը քննում է։ Որովհետեւ երբէք շողոքորթութեան խօսքերով չ’եղանք, ինչպէս գիտէք. Եւ ոչ էլ ագահութեան պատճառանքով. Աստուած վկայ է։ Եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից, եւ ոչ ուրիշներից, Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։ Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք։ Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք. Եւ Աստուծոյ աւետարանը քարոզում էինք ձեզ։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 1:10

Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 2:14-15

Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։ Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:12

Պատերազմէ հաւատքին բարի պատերազմը, բռնէ յաւիտենական կեանքը՝ որուն կանչուեցար եւ շատ վկաներու առջեւ դաւանեցար բարի դաւանութիւնը։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:8-12

Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ, Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ, Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով, Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։ Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:2

Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:10-12

Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։ Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։ Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:14-16

Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։ Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։ Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. Որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:2-5

Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։ Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:17

Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։

ՏԻՏՈՍ 2:11

Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, ամեն մարդկանց համար.

ՓԻԼԷՄՈՆ 1:6-8

Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը։ Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։ Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ այն որ արժան է,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:1-3

Ուրեմն վախենանք, մի գուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։ Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. Բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։ Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. Թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:12-13

Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:35

Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:6

Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։

ՀԱԿՈԲՈՍ 1:5

Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։

ՀԱԿՈԲՈՍ 1:26

Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է.

ՀԱԿՈԲՈՍ 5:19-20

Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:12

Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:23-25

Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:2-3

Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը]. Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:7-8

Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:9

Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:15-16

Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։ Եւ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:16

Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:9

Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 1:9

Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:9-10

Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։ Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:6

Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:9-11

Եթէ մարդկանց վկայութիւնն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին։ Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։ Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:2

Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:20

Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:10

Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:3-6

Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կ’մարգարէանան քուրձ հագած։ Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։ Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. Եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։ Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. Եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:7-11

Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։ Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։ Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. Եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:11

Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:17

Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:5

Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին։]

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:1

Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:9-10

Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։ Եւ ես ընկայ նորա ոտների առաջին որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. Ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր. Որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:4

Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:12

Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net