26 – Կառավարություն

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Կառավարություն.

Top 3 ամենանշանակալից համարները

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 21:16

Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդային մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։

ՍԱՂՄՈՍ 2:1-4

Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:15-18

Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։ Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 419 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 2:7

Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։

ԾՆՆԴՈՑ 9:6

Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. Որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։

ԾՆՆԴՈՑ 10:32

Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։

ԾՆՆԴՈՑ 11:1-9

Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր։ Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան։ Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։ Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չ’ցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։ Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։ Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։ Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չ’հասկանան։ Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։ Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։

ԾՆՆԴՈՑ 12:2

Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս։

ԾՆՆԴՈՑ 35:11

Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։

ԾՆՆԴՈՑ 41:40-44

Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ։ Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի։ Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հանդերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ։ Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան։ Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չ’բարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ։

ԵԼԻՑ 7:10-13

Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։ Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։ Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։ Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։

ԵԼԻՑ 11:4-8

Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կ’գամ Եգիպտոսի մէջ։ Եւ ամեն առաջինեկը կ’մեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։ Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կ’լինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կ’լինի. Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. Որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։ Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. Եւ նորանից յետոյ դուրս կ’գնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։

ԵԼԻՑ 12:29-30

Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չ’կար որ նորա մէջ մեռել չ’լինէր։

ԵԼԻՑ 15:18

Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։

ԵԼԻՑ 18:19-22

Հիմա լսիր իմ խօսքին. Ես քեզ խրատ եմ տալիս, եւ Աստուած քեզ հետ կ’լինի։ Ժողովրդի համար դու գնա Աստուծոյ առաջը. Եւ դատերը դու ներկայացրու Աստուծոյն. Եւ սովորեցրու նորա կանոններն ու օրէնքները. Եւ հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը եւ իրանց անելու գործը։ Եւ դու բոլոր ժողովրդիցը կարող մարդիկ՝ Աստուածանից վախող՝ հաւատարիմ՝ ագահութիւնը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ դիր նորանց վերայ։ Եւ ամեն ժամանակ թող նորանք դատեն ժողովրդին. Եւ ամեն մեծ բան որ լինի քեզ ներկայացնեն, եւ ամեն փոքր բանը նորանք դատեն. Եւ քո վերայիցը բեռը թեթեւացրու եւ նորանք քեզ հետ թող կրեն։

ԵԼԻՑ 18:25-26

Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլիցը կարող մարդիկ ընտրեց, եւ նորանց ժողովրդի վերայ գլխաւորներ այսինքն հազարապետներ՝ հարիւրապետներ՝ յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։ Եւ ամեն ժամանակ նորանք էին դատում ժողովրդին. Դժուար բանը Մովսէսին էին բերում, բայց ամեն փոքր բանը իրանք էին դատում։

ԵԼԻՑ 19:6-7

Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։ Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։

ԵԼԻՑ 22:28

Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։

ՂԵւՏԱՑՈՑ 18:24-28

Սորանց ոչ մէկովը չ’պղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։ Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։ Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չ’անէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը. Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ. Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չ’փսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։

ՂԵւՏԱՑՈՑ 20:22-24

Եւ իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չ’փսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ այնտեղ բնակուելու։ Եւ չ’գնաք այն ազգերի սովորութիւններովը, որոնք ես ձեր առաջիցը պիտի քշեմ. Որովհետեւ այս բոլոր բաներն արին նորանք, եւ ես զզուեցի նորանցից. Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում. Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ որոշեցի ձեզ ազգերիցը։

ՂԵւՏԱՑՈՑ 26:46

Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 17:14-17

Երբոր մտնես այն երկիրը որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ, եւ նորան տիրես եւ նորանում բնակուես, եւ ասես. Ինձ վերայ թագաւոր դնեմ այն ամեն ազգերի պէս որ իմ շուրջնեն, Անպատճառ քո Եհովայ Աստուծոյ ընտրած մարդին քեզ վերայ թագաւոր դնես. քո եղբայրներիցը քեզ վերայ թագաւոր դնես. Դու չես կարող քեզ վերայ թագաւոր դնել մի օտարականին որ քո եղբայրը չէ։ Սակայն նա շատ ձիեր չ’ունենայ, եւ ժողովրդին ետ չ’դարձնէ Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար. Որովհետեւ Եհովան ձեզ ասեց, որ այն ճանապարհովն այլ եւս ետ չ’դառնաք։ Նաեւ իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ. Եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չ’շատացնէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 17:18-20

Եւ լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։ Եւ այն իր մօտ մնայ. Եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել. Որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ. որ իր թագաւորութեան վերայ երկար կեանք ունենայ Իսրայէլի մէջ՝ ինքը եւ իր որդիքը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 32:8

Երբոր Բարձրեալը ազգերին ժառանգութիւն բաժանեց, Եւ տարածեց Ադամի որդիները, Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի որդկանց թիւովը.

ԴԱՏԱՎՈՐԱՑ 8:22-23

Եւ Իսրայէլի մարդիկը Գեդէօնին ասեցին. Մեզ վերայ թագաւորիր, դու էլ, քո որդին էլ, քո որդիի որդին էլ, որովհետեւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեցիր։ Եւ Գեդէօնը նորանց ասեց. Ես ձեզ վերայ չ’եմ թագաւորիլ, ոչ էլ իմ որդին ձեզ վերայ կ’թագաւորէ, Եհովան թագաւորէ ձեզ վերայ։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 17:6

Այն օրերն Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 8:1-3

Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ։ Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում։ Եւ նորա որդիքը չ’գնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 8:6-7

Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. Եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը։ Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. Որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 8:9-18

Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. Բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ։ Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանից թագաւոր ուզող ժողովրդին. Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կ’առնէ եւ կ’տանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կ’դնէ, որ վազեն իր կառքերի առաջից. Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն։ Եւ կ’առնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կ’շինէ։ Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կ’առնէ եւ իր ծառաներին կ’տայ։ Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կ’առնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կ’տայ։ Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կ’առնէ եւ իր համար կ’գործածէ։ Ձեր հօտերիցը տասանորդ կ’առնէ, եւ դուք նորա ծառաները կ’լինէք։ Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կ’աղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 8:19-20

Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չ’ուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի. Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. Եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 9:17

Եւ երբոր Սամուէլը Սաւուղին տեսաւ, Տէրը նորան ասեց. Ահա այն մարդը որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 10:1

Եւ Սամուէլն առաւ իւղի շիշը, եւ նորա գլուխի վերայ ածեց, եւ նորան համբուրեց եւ ասեց. Ահա Տէրը քեզ իր ժառանգութեան վերայ իշխան օծեց։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 10:19

Եւ դուք այսօր մերժում էք ձեր Աստուծուն, որ ձեր ամեն չարիքներիցն ու նեղութիւններիցը ձեզ ազատեց եւ նորան ասում էք. Անպատճառ մեզ վերայ մէկ թագաւոր դիր։ Եւ հիմա կանգնեցէք ձեր ցեղերովը եւ հազարաւորներովը Տիրոջ առաջին։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 10:24-25

Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին ասեց. Տեսա՞ք Տէրը որին է ընտրել. Որ բոլոր ժողովրդի մէջ նորա պէսը չ’կայ, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց եւ ասեց. Կեցցէ՜ թագաւորը։ Եւ Սամուէլը թագաւորութեան իրաւունքն ասեց ժողովրդին եւ գրքի մէջ գրեց եւ Տիրոջ առաջը դրաւ. Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին արձակեց՝ ամեն մարդին իր տունը։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 10:26-27

Սաւուղն էլ գնաց իր տունը Գաբաա. Եւ նորա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը Աստուած գրգռեց։ Բայց չար մարդիկ ասեցին. Սա մեզ ի՞նչ կ’ազատէ. Եւ նորան անարգեցին, եւ նորա համար ընծայ չ’տարին. Բայց նա լռեց։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 11:6-7

Եւ Աստուծոյ Հոգին Սաւուղի վերայ եկաւ այս խօսքերը լսելիս, եւ նորա բարկութիւնը շատ բորբոքուեց։ Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կտորեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չ’գայ, նորա եզներին այսպէս կ’անեն։ Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 11:12

Եւ ժողովուրդն ասեց Սամուէլին. Ո՞վ էր այն ասողը՝ թէ Սաւո՞ւղը մեր վերայ թագաւոր լինի. Տուէք այն մարդիկը որ մեռցնենք։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 11:15

Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. Եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 12:12-15

Եւ երբոր տեսաք որ Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. Թէ եւ ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։ Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք. Եւ ահա Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։ Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չ’կենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կ’լինէք։ Բայց եթէ Տիրոջ ձայնին չ’լսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կ’լինի։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 12:19-20

Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չ’մեռնենք. Որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։ Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. Դուք այս բոլոր չարութիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 12:25

Իսկ եթէ չարութիւն անէք, դուք էլ ձեր թագաւորն էլ կ’կորչէք։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 13:8-14

Եւ նա Սամուէլի որոշած ժամանակի չափ եօթն օր սպասեց, բայց Սամուէլը Գաղգաղա չ’եկաւ, եւ ժողովուրդը նորա մօտից ցրուեցաւ։ Եւ Սաւուղն ասեց. Ողջակէզը եւ խաղաղութեան զոհը ինձ մօտ բերէք. Եւ ինքը մատուցրեց ողջակէզը։ Եւ երբոր նա ողջակէզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուէլը եկաւ. Եւ Սաւուղը դուրս եկաւ նորան դիմաւորելու որ նորան բարեւէ։ Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչ ես արել։ Եւ Սաւուղն ասեց. Տեսայ որ ժողովուրդն իմ մօտիցը ցրվում է, եւ դու քո որոշած օրերիդ չ’եկար. Եւ Փղշտացիները ժողովուած են Մաքմասի մէջ։ Այն ժամանակ ասեցի. Փղշտացիները հիմա ինձ վերայ կ’իջնեն Գաղգաղա, եւ ես տակաւին Տիրոջ առաջին աղօթք չեմ արել. Եւ ես ինձ ստիպելով ողջակէզը մատուցրի։ Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Դու յիմարութիւն արիր, չ’պահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է. Որովհետեւ հիմա Տէրը քո թագաւորութիւնը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան կ’հաստատէր։ Բայց հիմա քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու։ Տէրն իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որին իշխան նշանակէ Տէրը իր ժողովրդի վերայ. Որովհետեւ դու չ’պահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 15:22-23

Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 15:24-26

Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։ Եւ հիմա, աղաչում եմ, ներիր իմ յանցանքը. Եւ ինձ հետ ետ դարձիր որ Տիրոջը երկրպագութիւն անեմ։ Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ես քեզ հետ ետ չեմ դառնալ. որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, Տէրն էլ քեզ է մերժել, որ Իսրայէլի վերայ թագաւոր չ’լինես։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 16:13

Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. Եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. Եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 24:5-8

Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։ Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չ’անէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։ Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չ’տուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։ Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 24:20-22

Եւ հիմա ահա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։ Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։ Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 26:9-12

Բայց Դաւիթն Աբեսսային ասեց. Մի մեռցնիր նորան. Որովհետեւ Տիրոջ օծեալին ո՞վ կարող է ձեռքը մեկնել անպարտ լինիլ։ Եւ Դաւիթն ասեց. Տէրը կենդանի է որ Տէրը նորան կ’զարկէ կամ նորա օրը կ’գայ կ’մեռնէ, կամ թէ պատերազմի մէջ կ’մտնէ ու կ’մեռնէ։ Տէրը չ’անէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ. Միայն թէ հիմա նորա գլխի մօտի նիզակը եւ ջրի կուժը առ եւ գնանք։ Եւ Դաւիթը Սաւուղի գլխի մօտից նիզակն ու ջրի կուժն առաւ եւ գնացին, եւ տեսնող չ’կար, իմացող չ’կար եւ զարթնացող չ’կար. Որովհետեւ ամենքը քնել էին. Նորա համար որ Տիրոջ կողմանէ նորանց վերայ խոր քուն էր եկել։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 1:14-16

Եւ Դաւիթը նորան ասեց. Ի՞նչպէս չ’վախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր։ Եւ Դաւիթը երիտասարդների մէկին կանչեց եւ ասեց. Մօտեցիր՝ սորան մեռցրու. Եւ նա նորան զարկեց, որ նա մեռաւ։ Եւ Դաւիթը նորան ասեց. Քո արիւնը քո գլուխը. Որովհետեւ քո բերանը քեզ համար վկայութիւն տուաւ՝ ասելով. Տիրոջ օծեալին ես մեռցրի։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 2:4

Եւ Յուդայի մարդիկն եկան, եւ Դաւիթին այնտեղ Յուդայի տան վերայ թագաւոր օծեցին։ Եւ Դաւիթին պատմեցին եւ ասեցին թէ՝ Գաղաադի Յաբիսի բնակիչները Սաւուղին թաղեցին։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 7:12-17

Երբոր քո օրերը լրանան եւ դու քո հայրերի հետ ննջես, քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ։ Նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նորա թագաւորութեան աթոռը կ’հաստատեմ յաւիտեան։ Ես նորան հայր կ’լինեմ, եւ նա ինձ որդի կ’լինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կ’պատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։ Բայց իմ ողորմութիւնը նորանից չի հեռանալ, ինչպէս որ Սաւուղից հեռացրի, որին քշեցի քո առաջիցը։ Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան։ Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջէ ասեց Դաւիթին։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 8:15

Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլի վերայ թագաւորութիւն արաւ. Եւ Դաւիթն իր բոլոր ժողովրդին իրաւունք եւ արդարութիւն էր անում։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 23:3

Իսրայէլի Աստուածն ասեց. Իսրայէլի Վէմը խօսեց ինձ հետ. Թէ մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 1:23

Եւ թագաւորին պատմեցին ասելով՝ Ահա Նաթան մարգարէն. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 1:39-40

Եւ Սադովկ քահանան առաւ իւղի եղջիւրը խորանիցը եւ օծեց Սողոմոնին, եւ փողը հնչեցրին ու բոլոր ժողովուրդն ասեցին. Կեցցէ՜ Սողոմոն արքայ։ Եւ բոլոր ժողովուրդը վեր էին գալիս նորա ետեւիցը եւ ժողովուրդը սրինգներ հնչեցնելով մեծ ուրախութեամբ ուրախանում էին. Եւ երկիրը դղրդում էր նորանց ձայնովը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 3:3-4

Եւ Սողոմոնը սիրեց Տիրոջը, որ գնայ իր հայր Դաւիթի պատուէրներովը, միայն թէ զոհում եւ խնկարկում էր բարձր տեղերի վերայ։ Եւ թագաւորը գնաց Գաբաւոն, որ այնտեղ զոհ մատուցանէ. որովհետեւ նա էր մեծ բարձր տեղը. Սողոմոնը այն սեղանի վերայ հազար ողջակէզ զոհեց։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 3:5-14

Գաբաւոնի մէջ Տէրը երեւեցաւ Սողոմոնին գիշերը երազում, եւ Աստուած ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։ Եւ Սողոմոնն ասեց. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին՝ քո ծառային, ինչպէս որ նա գնաց քո առաջին հաւատարմութեամբ եւ արդարութեամբ եւ սրտի ուղղութեամբ քեզ հետ. Եւ նորա համար պահեցիր այդ մեծ ողորմութիւնը եւ նորան մի որդի տուիր որ նստում է նորա աթոռի վերայ ինչպէս այսօր։ Եւ արդ, ով Տէր իմ Աստուած, դու թագաւորեցրիր ծառայիդ իմ հայր Դաւիթի տեղ, բայց ես մի փոքր տղայ եմ չ’գիտեմ ելնել ու մտնելը։ Եւ ծառադ քո ընտրած ժողովրդի մէջ է՝ մի մեծ ժողովրդի որ շատութիւնից չի հաշվուիլ եւ չի համարուիլ։ Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարիի ու չարի մէջտեղը ջոկելու. Որովհետեւ ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել։ Եւ այս խօսքը, որ Սողոմոնն այս բանը խնդրեց, հաճոյ երեւեցաւ Տիրոջ աչքին։ Եւ Աստուած ասեց նորան. Որովհետեւ դու այդ բանը խնդրեցիր եւ քեզ համար չ’խնդրեցիր շատ օրեր, եւ քեզ համար չ’խնդրեցիր հարստութիւն եւ չ’խնդրեցիր քո թշնամիների կեանքը, այլ քեզ համար դատ լսելու իմաստութիւն խնդրեցիր, Ահա քո խօսքի պէս պիտի անեմ, ահա ես քեզ իմաստուն եւ հանճարեղ սիրտ տուի, որ քեզանից առաջ քեզ նմանը եղած չէ, եւ քեզանից յետոյ էլ քեզ նմանը վեր չի կենալ։ Ու նաեւ քո չ’ուզածն էլ տուի քեզ, հարստութիւն էլ, փառք էլ, որ քեզ նման մի մարդ չի լինիլ թագաւորների մէջ քո բոլոր օրերումը։ Եւ եթէ գնաս իմ ճանապարհներումը, որ իմ պատուիրանքներն ու հրամանները պահես ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, այն ժամանակ քո օրերը կ’երկայնացնեմ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 8:22-23

Եւ Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առաջին Իսրայէլի բոլոր ժողովքի դիմացը եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք. Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չ’կայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 10:23

Եւ մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 11:1-8

Եւ Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, բացի Փարաւօնի աղջկանից՝՝, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ. Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ’մտնեն, որ ձեր սիրտերը չ’դարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։ Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։ Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։ Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից։ Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։ Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ շինեց Մովաբացիների գարշելի Քամովսի համար Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։ Եւ այսպէս էլ արաւ իր բոլոր օտարազգի կանանց համար որ իրանց աստուածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 11:9-11

Եւ Տէրը բարկացաւ Սողոմոնի վերայ, որ իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ երկու անգամ իրան երեւեցել էր։ Եւ նորան այս բանի համար պատուիրել էր որ ուրիշ աստուածների ետեւից չ’գնայ. Բայց նա չ’պահեց ինչ որ Տէրը նորան հրամայել էր։ Եւ Տէրն ասեց Սողոմոնին. Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չ’պահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 12:12-14

Եւ Յերոբովամն ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ երրորդ օրը, ինչպէս որ թագաւորը խօսել էր ասելով. Երրորդ օրը դարձեալ ինձ մօտ եկէք։ Եւ թագաւորը խիստ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի խորհուրդը, որ տուել էին իրան։ Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի պէս ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 12:31-32

Նաեւ շինեց բարձրաւանդակների տունը, եւ քահանաներ շինեց ժողովրդի այն մասերից՝՝ որ Ղեւիի որդիներից չէին։ Եւ Յերոբովամը տօն կատարեց ութերորդ ամսի տասնեւհինգին Յուդայումն եղող տօնի պէս, եւ վեր ելաւ սեղանը այսպէս արաւ Բեթէլումը, որ զոհէ իր շինած որթերին. Եւ Բեթէլումը դրաւ իր շինած բարձրաւանդակների քահանաները։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 13:4-5

Եւ եղաւ երբոր թագաւորը լսեց Աստուծոյ մարդի այն խօսքը, որ կանչեց Բեթէլում եղած սեղանի վերայ, այն ժամանակ Յերոբովամը մեկնեց իր ձեռքը սեղանի վերայից ասելով. Բռնեցէք դորան. Բայց չորացաւ նորա ձեռքը, որ մեկնել էր նորա վերայ, եւ չ’կարողացաւ նորան ետ քաշել դէպի իրան։ Եւ սեղանը պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան, որ Աստուծոյ մարդը Տիրոջ խօսքովը տուել էր։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 13:33-34

Այս բանից յետոյ էլ Յերոբովամը ետ չ’դառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի մասերից բարձրաւանդակների համար քահանաներ շինեց, ուզողին՝ ձեռքերը լցնում էր, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում։ Եւ այս բանովը առիթ եղաւ Յերոբովամի տան մեղք անելուն, որ կորչի եւ բնաջինջ լինի երկրիս երեսիցը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 14:9-10

Եւ քեզանից առաջ եղածների ամենից աւելի չարութիւն գործեցիր, եւ գնացիր քեզ համար ուրիշ աստուածներ եւ կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար, եւ ինձ քո ետեւը գցեցիր։ Ահա ես էլ չարիք պիտի բերեմ Յերոբովամի տան վերայ եւ պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մէջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւերեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ վերջանայ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 14:16

Եւ Իսրայէլին պիտի մատնէ, այն մեղքերի համար որ Յերոբովամն արաւ, եւ որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:1-3

Եւ Նաբատեան Յերոբովամի թագաւորութեան տասնեւութերորդ տարին Աբիամը թագաւորեց Յուդայի վերայ։ Երեք տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մաաքա՝ դուստր Աբիսողոմի։ Եւ նա գնաց իր հօր բոլոր մեղքերումը, որ արել էր իրանից առաջ, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ առաջին ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:11-14

Եւ Ասան ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։ Եւ դուրս արաւ իգացողներին այն երկրից եւ հեռացրեց իր հայրերի շինած ամեն կուռքերը։ Եւ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից. Որովհետեւ նա անտառի գարշութիւն էր շինել. Եւ Ասան բնաջինջ արաւ նորա գարշութիւնը եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։ Բայց բարձրաւանդակները վեր չ’առնուեցան, սակայն Ասայի սիրտը ուղիղ էր Տիրոջ հետ իր բոլոր օրերումը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:25-26

Եւ Յերոբովամի որդի Նադաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի թագաւոր Ասայի երկրորդ տարիումը, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։ Եւ նա չորութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը եւ նորա մեղքերովը, որոնցով մեղանչել տուաւ Իսրայէլին։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:30

Յերոբովամի արած եւ Իսրայէլին մեղանչել տուած մեղքերի համար նորա այն բարկութեան համար, որով բարկացրել էր Իսրայէլի Տէր Աստուծուն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:33-34

Յուդայի Ասա թագաւորի երրորդ տարիումը Աքիայի որդի Բաասան թագաւոր եղաւ բոլոր Իսրայէլի վերայ Թերսայում, թագաւորեց քսանեւչորս տարի. Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց Յերոբովամի ճանապարհովը եւ նորա մեղքովը, որով մեղանչել տուաւ Իսրայէլին։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:4

Բաասայից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ նորա դաշտում մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:7

Նաեւ Անանիի որդի Յէու մարգարէի ձեռովն եղաւ Տիրոջ խօսքը Բաասային եւ նորա տանը եւ այն բոլոր չարութեան համար, որ արաւ Տիրոջ աչքի առաջին նորան իր ձեռքերի գործովը բարկացնելու համար, որ Յերոբովամի տան նման դառնայ, եւ որովհետեւ նորան սպանել էր։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:12-13

Եւ Զամրին բնաջինջ արաւ Բաասայի բոլոր տունը Տիրոջ այն խօսքի համեմատ, որ խօսել էր Բաասայի վերայով Յէու մարգարէի ձեռով, Բաասայի բոլոր մեղքերի եւ նորա որդի Էլայի մեղքերի մասին, որ մեղանչեցին եւ մեղանչել տուին Իսրայէլին, որ Իսրայէլի Աստուծուն բարկացնեն իրանց սնոտիապաշտութիւններովը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:18-19

Եւ երբոր Զամրին տեսաւ որ քաղաքը առնուեցաւ, մտաւ թագաւորի տան սենեակը եւ իր վերայ կրակի տուաւ թագաւորի տունը եւ մեռաւ, Իր արած մեղքերի համար, որ չարութիւն էր արել Տիրոջ աչքի առաջին Յերոբովամի ճանապարհովը, եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը գնալովը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:25-26

Եւ Ամրին Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործեց, եւ իրանից առաջ եղողների ամենից աւելի չարը եղաւ։ Եւ գնաց Նաբատեան Յերոբովամի բոլոր ճանապարհներովը եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը որ Իսրայէլի Տէր Աստուծուն իրանց սնոտիապաշտութիւններովը բարկացնեն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 16:30-33

Եւ Ամրիի որդի Աքաաբը չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իրանից առաջ բոլոր եղածներիցն աւելի։ Եւ այդ դեռ քիչ էր որ նա գնում էր Նաբատեան Յերոբովամի մեղքերովը. Սիդոնացիների թագաւոր Եթբաաղի աղջիկ Յեզաբէլին էլ իր համար կին առաւ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան։ Եւ Բահաղի համար մի սեղան շինեց իր Սամարիայում շինած Բահաղի տանը։ Եւ Աքաաբը մի անտառի կուռք շինեց, եւ Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 18:4

Եւ երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիսուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 18:17-19

Եւ հէնց որ Աքաաբը Եղիային տեսաւ, իսկոյն ասեց Աքաաբը նորան. Սա դո՞ւ ես, ով Իսրայէլի խանգարողը։ Եւ նա ասեց. Ես չեմ խանգարել Իսրայէլին, այլ դու եւ քո հօր տունը, որ թողելով Տիրոջ պատուէրները գնում ես Բահաղների ետեւից։ Եւ հիմա մարդ ուղարկիր հաւաքիր բոլոր Իսրայէլին ինձ մօտ Կարմեղոս սարի վերայ. Եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներին, որ ուտում են Յեզաբէլի սեղանից։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 19:1-2

Եւ Աքաաբը պատմեց Յեզաբէլին բոլոր ինչ որ Եղիան արել էր, եւ այն բոլորը որ ամեն մարգարէներին սրով սպանել էր։ Եւ Յեզաբէլը պատգամաւոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով. Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ էգուց այս ժամանակին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չ’դնեմ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 21:17-24

Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային թէ Վեր կաց իջիր գնա Իսրայէլի Աքաաբ թագաւորի դէմ որ Սամարիայումն է. Ահա նա Նաբովթի այգիումն է, ուր որ իջել է նորան ժառանգելու համար։ Եւ նորա հետ խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Սպանեցիր, եւ ժառանգո՞ւմ էլ ես. Եւ ասիր նորան թէ այսպէս է ասում Տէրը. Այն տեղը ուր որ շուները լակեցին Նաբովթի արիւնը, շուները քո արիւնն էլ պիտի լակեն։ Եւ Աքաաբն ասեց Եղիային. Ինձ գտա՞ր, ով իմ թշնամի. Եւ նա ասեց. Գտայ, որովհետեւ դու քեզ ծախել ես, որ Տիրոջ աչքի առաջին չարութիւն անես։ Ահա ես քեզ վերայ չարիք եմ բերելու եւ աւելելու եմ քո ետեւից եւ բնաջինջ եմ անելու Աքաաբի ամեն արու մարդին եւ Իսրայէլի մէջ կապուածին եւ արձակուածին։ Եւ քո տունը պիտի շինեմ Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս այն բարկութեան համար, որով բարկացրիր Տիրոջը, եւ մեղանչել տուիր Իսրայէլին։ Նաեւ Յեզաբէլի համար խօսեց Տէրն ասելով. Շուները պիտի ուտեն Յեզաբէլին Յեզրայէլի պարսպի մօտ։ Աքաաբից քաղաքումը մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտումը մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 21:25-29

Բնաւ չէ եղել Աքաաբի պէսը, որ իրան ծախած լինէր Տիրոջ աչքի առաջին չարութիւն անելու համար, որ նորան մոլորեցրեց իր Յեզաբէլ կինը։ Եւ նա շատ գարշելի եղաւ կուռքերի ետեւից գնալով բոլորովին այն Ամօրհացիների արածին պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։ Եւ հէնց որ Աքաաբը լսեց այս խօսքերը, պատառեց իր հանդերձները եւ իր մարմնի վերայ քուրձ հագաւ եւ ծոմ պահեց, եւ քուրձով էր քնում եւ կամաց շրջում։ Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային ասելով. Տեսնո՞ւմ ես որ Աքաաբն իրան խոնարհեցրեց իմ առաջին. Որովհետեւ նա իրան խոնարհեցրեց իմ առաջին ես այն չարիքը չեմ բերիլ նորա օրերումը, այլ նորա որդիի օրերումը կ’բերեմ չարիքը նորա տան վերայ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:38-39

Եւ կառքը լուացին Սամարիայի աւազանի մօտ, եւ շուները լակեցին նորա արիւնը. (եւ բոզերը այնտեղ լուացուեցան) Տիրոջ խօսած խօսքի համեմատ։ Եւ Աքաաբի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածները, եւ նորա փղոսկրով շինած տունը եւ նորա շինած բոլոր քաղաքները, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:43-44

Եւ նա գնաց բոլորովին իր հայր Ասայի ճանապարհումը, նորանից չ’խոտորուեց, եւ արաւ Տիրոջ աչքի առաջին ուղիղ եղածը։ Բայց բարձրաւանդակները չվերացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր մատուցանում բարձրաւանդակների վերայ։ Եւ Յովսափատը խաղաղութիւն արաւ Իսրայէլի թագաւորի հետ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:51-53

Աքաաբի որդի Ոքոզիան թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Սամարիայումը Յուդայի թագաւոր Յովսափատի տասնեւեօթներորդ տարիում, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը, իր մօր ճանապարհովը եւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամի ճանապարհովը։ Եւ պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան, եւ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին իր հօր արածին պէս։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 1:16-17

Եւ ասեց նորան. Տէրն այսպէս է ասում. Որովհետեւ դու պատգամաւորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու իբր թէ Իսրայէլումն Աստուած չ’լինէր, որ նորանից բան հարցնէիր, նորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։ Եւ նա մեռաւ Տիրոջ խօսքի համեմատ, որը ասել էր Եղիան, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Յովրամը Յուդայի Յովսափատեան Յովրամ թագաւորի երկրորդ տարիումը, որովհետեւ նա որդի չ’ունէր։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 3:1-3

Եւ Աքաաբի որդի Յովրամը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի Յովսափատ թագաւորի տասնեւութերորդ տարիումը, եւ թագաւորեց տասնեւերկու տարի։ Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ թէ իր հօրը եւ մօրը պէս, եւ հեռացրեց իր հօր շինած Բահաղի արձանը։ Սակայն Նաբատեան Յերոբովամի այն մեղքին հետեւեց, որով նա Իսրայէլին մեղանչել տուաւ. Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չ’հեռացաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 8:16-18

Եւ Իսրայէլի թագաւոր Աքաաբեան Յովրամի հինգերորդ տարիումը, դեռ որ Յովսափատ Յուդայի վերայ թագաւորում էր, Յուդայի թագաւոր Յովսափատի որդի Յովրամը թագաւորեց։ Երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը. Որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 8:26-27

Քսանեւերկու տարեկան էր Ոքոզիան երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ Իսրայէլի Ամրի թագաւորի դուստրը։ Եւ նա գնաց Աքաաբի տան ճանապարհովը եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ Աքաաբի տան փեսան էր։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 9:5-8

Եւ եկաւ. Եւ ահա զօրքի իշխանները նստել էին. Եւ նա ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ հետ, ով զօրագլուխ. Եւ Յէուն ասեց. Մեր ամենիցը որի՞ հետ. Եւ նա ասեց. Քեզ հետ, ով զօրագլուխ։ Նա էլ վեր կացաւ գնաց տունը. Եւ նա իւղը թափեց նորա գլխին եւ նորան ասեց Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի վերայ։ Եւ դու ջարդիր քո տիրոջ Աքաաբի տունը, որ Յեզաբէլի ձեռքից առնեմ իմ մարգարէ ծառաների եւ Տիրոջ ամեն ծառաների արիւնների վրէժը։ Եւ Աքաաբի բոլոր տունը պիտի փչանայ, եւ պիտի ջնջեմ Աքաաբի համար ամեն արու մարդին եւ կապուածին ու արձակուածին Իսրայէլի մէջ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 9:30-37

Եւ Յէուն եկաւ Յեզրայէլ։ Եւ երբոր Յեզաբէլը լսեց, ծարոյր դրաւ աչքերին եւ զարդարեց իր գլուխը եւ պատուհանովը դուրս էր նայում։ Եւ Յէուն մտաւ քաղաքի դուռը. Եւ Յեզաբէլն ասեց. Մի՞թէ խաղաղութիւն գտաւ իր տիրոջն սպանող Զամբրին։ Իսկ նա իր երեսը վեր բարձրացրեց դէպի պատուհանը եւ ասեց. Ո՞վ է ինձ հետ, ո՞վ. Եւ երկու երեք ներքինիներ մտիկ տուին իրան։ Եւ ասեց. Դորան վայր գցեցէք. Եւ նորանք վայր գցեցին նորան. Եւ նորա արիւնը պատովը եւ ձիերովը տուաւ. Եւ նորան կոխ տուին։ Յետոյ նա եկաւ եւ կերաւ ու խմեց եւ ասեց. Գտէք այդ անիծուածին եւ թաղեցէք դորան. Որովհետեւ թագաւորի աղջիկ է։ Եւ գնացին նորան թաղելու, բայց նորա վերայ բան չ’գտան բացի գագաթից եւ ոտներից եւ ձեռքերի թաթերից։ Եւ ետ դառան նորան իմացրին. Եւ նա ասեց. Այդ Տիրոջ խօսքն է որ խօսել է իր ծառայ Թեզբացի Եղիայի ձեռով ասելով. Յեզրայէլի ագարակումը շուները պիտի ուտեն Յեզաբէլի միսը. Եւ Յեզաբէլի դիակը աղբի պէս պիտի լինի Յեզրայէլի ագարակի վերայ այնպէս որ չ’ասեն թէ Սա Յեզաբէլն է։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 10:18-24

Եւ Յէուն ժողովեց բոլոր ժողովրդին եւ ասեց նորանց. Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Յէուն նորան շատ պիտի ծառայէ։ Եւ արդ՝ ինձ մօտ կանչեցէք Բահաղի բոլոր մարգարէներին, նորա բոլոր պաշտօնեաներին եւ նորա բոլոր քահանաներին, մէկ մարդ պակաս չ’լինի. Որովհետեւ ես մեծ զոհ ունեմ Բահաղի համար. Ով որ չ’գտնուի, պիտի ողջ չ’մնայ. Բայց Յէուն խորամանգութեամբ արաւ որպէս զի Բահաղի պաշտօնեաներին փչացնէ։ Եւ Յէուն ասեց Սուրբ տօնախմբութիւն որոշեցէք Բահաղի համար. Եւ նորանք ծանուցում արին։ Եւ Յէուն մարդիկ ուղարկեց բոլոր Իսրայէլին, եւ Բահաղի բոլոր պաշտօնեաներն եկան, եւ մէկ մարդ չ’մնաց չ’եկած. Եւ գնացին Բահաղի տունը, եւ Բահաղի տունը լցուեցաւ ծայրէ ի ծայր։ Եւ Յէուն ասեց հանդերձարանապետին. Հանդերձ հանիր Բահաղի բոլոր ծառաների համար. Եւ նորանց համար հանդերձը հանեց։ Եւ Յէուն ու Ռեքաբի որդի Յովնադաբն եկան Բահաղի տունը, եւ նա ասեց Բահաղի պաշտօնեաներին. Որոնեցէք ու տեսէք, մի գուցէ Եհովայի ծառաներից մէկը լինի այստեղ ձեզ հետ, այլ լինեն միմիայն Բահաղի պաշտօնեաները։ Եւ եկան զոհեր եւ ողջակէզներ մատուցանելու. Եւ Յէուն իր համար դրսումը ութսուն մարդ դրաւ եւ ասեց. Այն մարդը, որի ձեռքից որ ազատուի այս իմ ձեր ձեռքը տրուած մարդկանցից մէկը, նորա անձը պէտք է լինի այն փախչող անձի տեղ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 10:27

Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 10:31

Բայց Յէուն չ’զգուշացաւ որ Իսրայէլի Տէր Աստուծոյ օրէնքի մէջ գնար իր բոլոր սրտովը. Նա չ’հեռացաւ Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 11:14

Եւ մտիկ տուաւ, որ ահա թագաւորը կանգնած էր սիւնի մօտ սովորութեան պէս, եւ զօրապետներն ու փողերը թագաւորի մօտ, եւ երկրի բոլոր ժողովուրդը ուրախանում էր եւ փողերը հնչեցնում. Եւ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ աղաղակեց. Դաւաճանութի՜ւն դաւաճանութի՜ւն։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 12:2-3

Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իր բոլոր օրերումը, քանի որ Յովիադա քահանան նորան սովորեցնում էր։ Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 13:1-2

Յուդայի թագաւոր՝ Ոքոզիայի որդի Յովասի քսանեւերեքերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յէուի որդի Յովաքազը Սամարիայում տասնեւեօթը տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ գնաց Նաբատեան Յերոբովամի մեղքի ետեւից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չ’հեռացաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 13:10-11

Յուդայի Յովաս թագաւորի երեսունեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յովաքազի որդի Յովասը Սամարիայում՝ տասնեւվեց տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի բոլոր մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանով գնաց։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 14:1-4

Իսրայէլի Յովաքազի որդի Յովաս թագաւորի երկրորդ տարին թագաւորեց Յուդայի Յովաս թագաւորի որդի Ամասիան։ Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում. Եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմից։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բայց ոչ թէ իր հօր՝ Դաւիթի պէս. Բոլոր իր հօր՝ Յովասի արածին պէս արաւ նա։ Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 14:23-24

Յուդայի թագաւոր Յովասեան Ամասիայի տասնեւհինգերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամը Սամարիայում քառասունեւմէկ տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ նա Իսրայէլին մեղանչել տուաւ, չ’հեռացաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:1-5

Իսրայէլի թագաւոր Յերոբովամի քսանեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Ամասիայի որդի Ազարիան։ Տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յեքէլիա՝ Երուսաղէմից։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս, ինչպէս որ արաւ իր հայրը՝ Ամասիան։ Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։ Եւ Տէրը զարկեց թագաւորին, եւ նա բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ նա հիւանդանոցումն էր կենում. Իսկ թագաւորի որդի Յովաթամը՝ տան վերատեսուչը՝ դատում էր երկրի ժողովրդին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:8-9

Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւութերորդ տարին թագաւորեց Իսրայէլի վերայ Յերոբովամի որդի Զաքարիան՝ Սամարիայում վեց ամիս թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս որ իր հայրերն էին արել. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:13-14

Յաբիսի որդի Սեղղումը թագաւոր եղաւ Յուդայի Ոզիա թագաւորի երեսունեւիններորդ տարին, եւ թագաւորութիւն արաւ մէկ ամիս ժամանակ Սամարիայում։ Եւ վեր եկաւ Գադդիյի որդի Մանայեմը Թերսայից. Եւ եկաւ Սամարիա եւ զարկեց Յաբիսի որդի Սեղղումին Սամարիայում եւ սպանեց նորան ու թագաւորեց նորա տեղ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:17-18

Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւիններորդ տարին թագաւոր եղաւ Գադդիի որդի Մանայեմը Իսրայէլի վերայ տասը տարի Սամարիայումը թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, չ’հեռացաւ իր բոլոր օրերումը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:23-24

Յուդայի Ազարիա թագաւորի յիսուներորդ տարին թագաւոր եղաւ Մանայեմի որդի Փակէիան Իսրայէլի վերայ Սամարիայումն երկու տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նափատեան Յերոբովամի մեղքերիցը որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:27-28

Յուդայի Ազարիա թագաւորի յիսունեւերկուերորդ տարին, թագաւոր եղաւ Ռովմելայի որդի Փակէէն Իսրայէլի վերայ Սամարիայումը քսան տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքերից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 15:32-35

Իսրայէլի թագաւոր Ռովմելայի որդի Փակէէի երկրորդ տարին թագաւոր եղաւ Յովաթամը՝ Յուդայի թագաւոր Ոզիայի որդին։ Քսանեւհինգ տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։ Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, բոլորովին իր հայր Ոզիայի արածին պէս արաւ. Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ. Նա շինեց Տիրոջ տան բարձր դուռը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 16:1-4

Ռովմելայի որդի Փակէէի տասնեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Աքազը՝ Յուդայի Յովաթամ թագաւորի որդին։ Աքազը քսան տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նա ուղղութիւն չ’արաւ իր հայր Դաւիթի պէս Տէր Աստուծոյ աչքի առաջին։ Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, նաեւ իր որդին անցկացրեց կրակով այն ազգերի գարշելութեան պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։ Եւ զոհեր էր մատուցանում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 17:1-2

Յուդայի թագաւոր Աքազի տասնեւերկուերորդ տարին թագաւոր եղաւ Էլայի որդի Ովսէէն Սամարիայումը Իսրայէլի վերայ ինը տարի թագաւորելով։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն թէ Իսրայէլի այն թագաւորներին պէս չէ, որ իրանից առաջ կային։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 18:1-6

Եւ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէի երրորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Աքազի որդի Եզեկիան։ Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Աբի՝ դուստր Զաքարիայի։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին՝ ինչպէս որ արել էր իր հայր Դաւիթը։ Նա վերցրեց բարձրաւանդակները եւ կոտրատեց արձանները եւ քանդեց կուռքի անտառը, եւ փշրեց այն օձի պղինձը, որ Մովսէսը շինել էր. Որովհետեւ մինչեւ այն օրերը Իսրայէլի որդիքը խունկ էին ծխում նորան, եւ նորա անունը դրաւ Նէեսթան. Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, եւ նորանից յետոյ չ’եղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել։ Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 18:14-16

Եւ Յուդայի Եզեկիա թագաւորը մարդ ուղարկեց Լաքիս Ասորեստանի թագաւորի մօտ ասելով. Յանցանք եմ արել, իմ վերայիցը ետ դարձիր. Ինչ որ ինձ վերայ դնես՝ կ’հատուցանեմ։ Եւ Ասորեստանի թագաւորը Յուդայի Եզեկիա թագաւորի վերայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի հարկ դրաւ։ Եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի տանը գանձերումը գտնուած բոլոր արծաթը տուաւ։ Այն ժամանակ Եզեկիան քանդեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիների ոսկին, որ ինքը Յուդայի Եզեկիա թագաւորը նորանց պատել էր, եւ տուաւ Ասորեստանի թագաւորին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 20:13-17

Եւ Եզեկիան լսեց նորանց, եւ ցոյց տուաւ նորանց իր թանգագին բաների տունը, արծաթը, ոսկին եւ խունկերը եւ պատուական իւղը, եւ իր զէնքերի բոլոր տունը եւ բոլորը ինչ որ գտնվում էր իր գանձարաններումը. Մի բան չ’կար որ Եզեկիան նորանց ցոյց տուած չ’լինէր իր տանը եւ իր բոլոր տէրութեան մէջ։ Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ ասեցին այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց Հեռու երկրից են եկել՝ Բաբիլոնից։ Եւ ասեց. Ինչ են տեսել քո տանը. Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ իմ տանը՝ տեսել են. Մի բան չ’կար որ ես ցոյց տուած չ’լինիմ նորանց իմ գանձարաններումը։ Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Տիրոջ խօսքը. Ահա օրեր են գալիս, որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ էլ քո հայրերը հաւաքել են մինչեւ այս օրը, կ’տարուի Բաբիլոն. Մէկ բան չի մնալ, ասում է Տէրը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 21:1-7

Տասնեւերկու տարեկան էր Մանասէն երբոր թագաւոր եղաւ, ու յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Էփսիբայ։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։ Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ կանգնեցրեց, եւ կուռքի անտառներ շինեց ինչպէս որ շինել էր Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։ Եւ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի համար Տէրն ասել էր, Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։ Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։ Եւ իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. Եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։ Եւ իր շինած անտառի կուռքը դրաւ այն տանը, որի համար Տէրն ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 21:16

Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդային մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 21:19-22

Ամոնը քսանեւերկու տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մեսողոմիթ՝ դուստր Ետեբացի Արուսի։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ արել էր իր հայրը՝ Մանասէն։ Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։ Եւ թողեց իր հայրերի Տէր Աստուծուն, եւ չ’գնաց Տիրոջ ճանապարհովը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 22:1-2

Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Յեդիդա՝ Դուստր Բազկադացի Ադայիայի։ Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի բոլոր ճանապարհովը եւ չ’խոտորեց աջ կամ ձախ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 22:8-13

Եւ Քեղկիա քահանայապետն ասեց Սափան դպրին. Մի օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափանին, եւ նա կարդաց նորան։ Եւ Սափան դպիրն եկաւ թագաւորի մօտը եւ պատասխան բերաւ թագաւորի համար եւ ասեց. Ծառաներդ թափեցին տանը գտնուած արծաթը եւ տուին գործաւորների ձեռքը, որ նշանակուած են Տիրոջ տանը։ Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով թէ Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տուել, եւ Սափանը կարդաց նորան թագաւորի առաջին։ Եւ երբոր թագաւորը լսեց օրէնքի գրքի խօսքերը, պատառեց իր հանդերձները։ Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանային եւ Սափանի որդի Աքիկամին եւ Միքայի որդի Աքոբորին եւ Սափան դպրին եւ թագաւորի ծառայ Ասայիային ասելով. Գնացէք հարցրէք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար եւ բոլոր Յուդայի համար այս գտնուած գրքի խօսքերին համեմատ. Որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 23:12-14

Եւ այն սեղանները, որ Աքազի վերնատան տանիքի վերայ էին, որ շինել էին Յուդայի թագաւորները եւ Մանասէի Տիրոջ տան երկու գաւիթներումը շինած սեղանները քանդեց եւ այնտեղից բնաջինջ արաւ եւ նորանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։ Եւ այն բարձրաւանդակները, որ Երուսաղէմի դիմացը Ապականութեան սարի աջ կողմին էին, որ շինեց Իսրայէլի թագաւոր Սողոմոնը Սիդոնացիների գարշելի Աստարովթին եւ Մովաբացիների գարշելի Քամովսին եւ Ամմոնի որդկանց պիղծ Մեղքոմին, թագաւորը պղծեց։ Եւ արձանները փշրեց եւ կուռքի անտառները կոտրատեց եւ նորանց տեղերը լցրեց մարդի ոսկորներով։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 23:24-26

Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։ Եւ նորանից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զօրութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսի բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չ’կացաւ։ Սակայն Տէրը ետ չ’դարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, որ բորբոքուել էր Յուդայի դէմ այն բոլոր պատճառած բարկութիւնների համար, որ Մանասէն նորան բարկացրել էր։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 23:31-32

Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։ Եւ նա Տիրոջ աչքի առաջին չարութիւն արաւ բոլորովին իր հայրերի արածին պէս։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 23:36-37

Քսանեւհինգ տարեկան էր Յովակիմը, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Զաբիդա՝ դուստր Ռումացի Փադայիայի։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հայրերի արածին պէս։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 24:8-9

Տասնեւութ տարեկան էր Յովաքինը, երբոր թագաւոր եղաւ եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Նեհուսթա՝ դուստր Երուսաղէմացի Եղնաթանի։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հօր արածին պէս։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 24:13-16

Եւ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը եւ թագաւորի տան գանձերը, եւ կոտրատեց այն բոլոր ոսկի անօթները, որ Իսրայէլի Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տաճարումը, ինչպէս որ Տէրը ասել էր։ Եւ գերի փոխադրեց բոլոր Երուսաղէմին եւ բոլոր իշխաններին եւ բոլոր քաջազուններին՝ տասը հազար գերի եւ բոլոր հիւսերին եւ դարբիններին. Ոչ ոք չ’մնաց բացի ժողովրդի աղքատներից։ Եւ գերի փոխադրեց Յովաքինին Բաբիլոն, եւ թագաւորի մօրը եւ թագաւորի կնիկներին եւ նորա ներքինիներին եւ երկրի զօրաւորներին գերի տարաւ Երուսաղէմից Բաբիլոն։ Եւ բոլոր զինուորներին՝ եօթը հազար, եւ հիւսերին եւ դարբիններին՝ հազար, բոլոր քաջերին, պատերազմ անողներին Բաբիլոնի թագաւորը գերի տարաւ Բաբիլոն։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 24:18-20

Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին Յովակիմի արածին պէս։ Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի դէմ էր, մինչեւ որ նորանց մերժէ իր երեսի առաջից։ Եւ ապստամբուեց Սեդեկիան Բաբիլոնի թագաւորի դէմ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 25:6-7

Եւ բռնեցին թագաւորին եւ նորան վեր տարին Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա. Եւ նորա դատաստանն արին։ Եւ Սեդեկիայի որդկանցը մորթեցին նորա աչքի առաջին, եւ Սեդեկիայի աչքերը կուրացրին, եւ պղնձի շղթաներով կապեցին եւ տարին նորան Բաբիլոն։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 10:13-14

Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չ’պահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։ Բայց Տիրոջը չ’հարցրեց, եւ նա նորան մեռցրեց եւ թագաւորութիւնը դարձրեց Յեսսէի որդի Դաւիթին։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 11:1-2

Եւ բոլոր Իսրայէլը ժողովուեցան Դաւիթի մօտ Քեբրոն ասելով. Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք. Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր՝ դու էիր Իսրայէլին դուրս հանում եւ ներս բերում։ Եւ քո Տէր Աստուածն ասեց քեզ. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին եւ դու լինիս իշխան իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 28:4-5

Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր բոլոր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. Որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրայէլի վերայ։ Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ Իսրայէլի վերայ։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 28:6-8

Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. Որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու. Եւ ես կ’հաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։ Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ մինչեւ յաւիտեան։

1 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Ա) 29:26-28

Այսպէս Յեսսէի որդի Դաւիթը թագաւորեց բոլոր Իսրայէլի վերայ. Եւ Իսրայէլի վերայ նորա արած թագաւորութեան օրերը քառասուն տարի էին. Քեբրոնում թագաւորեց եօթը տարի, իսկ Երուսաղէմում թագաւորեց երեսունեւերեք տարի։ Եւ մեռաւ բարի ծերութեամբ, կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. Եւ նորա որդի Սողոմոնը թագաւորեց նորա տեղ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 1:1-4

Եւ Դաւիթի որդի Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. Եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մեծացրեց բարձրացնելով։ Եւ Սողոմոնը խօսեց բոլոր Իսրայէլի հետ՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների հետ. Եւ Սողոմոնը եւ բոլոր ժողովքը նորա հետ գնացին Գաբաւոնի բարձրաւանդակը. Որովհետեւ Աստուծոյ ժողովքի խորանը, որ Տիրոջ ծառան Մովսէսը շինել էր անապատումը, այնտեղէր։ Միայն թէ Դաւիթը վեր էր տարել Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից նորա համար պատրաստած տեղը. Որովհետեւ նորա համար Երուսաղէմումը մի վրան էր կանգնեցրել։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 6:12-14

Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. Եւ իր ձեռքերը տարածեց. (Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. Եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.) Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չ’կայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 7:1-5

Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։ Եւ քահանաները չ’կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ Եւ թագաւորն՝ ու բոլոր ժողովուրդը զոհեր էին մատուցանում Տիրոջ առաջին։ Եւ Սողոմոն թագաւորը քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար զոհ արաւ, այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 7:12-14

Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։ Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չ’լինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 12:13-14

Եւ Ռոբովամ թագաւորը զօրացաւ Երուսաղէմում եւ թագաւորութիւն էր անում. Արդէն քառասունեւմէկ տարեկան էր Ռոբովամը երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում, այսինքն այն քաղաքում որ Տէրը ընտրեց նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը իր անունը այնտեղ դնելու համար։ Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ Եւ նա չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չ’ուղղեց, որ Տիրոջը խնդրէր։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 13:17

Եւ Աբիան ու նորա ժողովուրդը մեծ կոտորած արին նորանց մէջ. Եւ Իսրայէլից հինգ հարիւր հազար ընտիր մարդիկ ընկան կոտորուած։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 13:20

Եւ Յերոբովամն այլ եւս ոյժ չ’գտաւ Աբիայի օրերումը. Եւ Տէրը նորան զարկեց, եւ նա մեռաւ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 14:2-5

Եւ Ասան բարութիւն եւ ուղղութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։ Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց։ Եւ հրամայեց Յուդային որ իրանց հայրերի Տէր Աստուծուն խնդրեն, եւ որ օրէնքն ու պատուիրանքը կատարեն։ Եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձրաւանդակները եւ արեգական կուռքերը, եւ թագաւորութիւնը հանգստացաւ նորա առաջին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 15:17

Սակայն բարձրաւանդակները չ’հեռացան Իսրայէլից, միայն թէ Ասայի սիրտն ուղիղ էր իր բոլոր օրերումը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 16:10

Եւ Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ նորան բանտը դրաւ. Որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ. Եւ այն ժամանակ Ասան ժողովրդից մի քանիսին հարստահարեց։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 16:12

Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. Մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. Բայց իր հիւանդութիւնումն էլ չ’խնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 17:3-6

Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որովհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չ’որոնեց։ Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։ Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։ Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 18:18-22

Եւ նա ասեց. Ուրեմն լսեցէք Տիրոջ խօսքը, ես տեսայ Տիրոջը՝ նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա աջ եւ նորա ձախ կողմին։ Եւ Տէրն ասեց. Ո՞վ կ’խաբէ Իսրայէլի Աքաաբ թագաւորին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. եւ մէկն այսպէս էր ասում, եւ միւսն այնպէս էր ասում։ Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես Նորան կ’խաբեմ. եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով։ Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինիմ. եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես, եւ կարող էլ ես. գնա եւ այդպէս արա։ Եւ արդ՝ Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանումը. բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 18:23-27

Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ զարկեց Միքիայի ծնօտին եւ ասեց. Ո՞ր ճանապարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, որ քեզ հետ խօսէ։ Միքիան էլ ասեց. Ահա կ’տեսնես այն օրը որ սենեակից սենեակ կ’մտնես թաքնուելու համար։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առէք Միքիային եւ տարէք քաղաքագլուխ Ամօնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ. Եւ ասեցէք. Այսպէս է ասում թագաւորը. Սորան բանտը դրէք, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։ Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դարձար եկար, Տէրն ինձանով չէ խօսել, նաեւ ասեց. լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 18:33-34

Եւ մի մարդ իր անմեղութեամբը քաշեց աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի միջովը. Եւ նա ասեց կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը. Որովհետեւ վիրաւորուեցայ։ Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը. Եւ Իսրայէլի թագաւորը կանգնած էր կառքումը Ասորիների դէմ, եւ մեռաւ արեգակը մար մտնելու ժամանակին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 20:35-37

Եւ սորանից յետոյ ընկերացաւ Յուդայի Յովսափատ թագաւորը Իսրայէլի Ոքոզիա թագաւորի հետ, որ չարութիւն էր գործում. Եւ նորա հետ ընկերացաւ, որ նաւեր շինեն Թարսիս գնալու համար. Եւ նաւեր շինեցին Գասիոնգաբերում։ Եւ Մարեսացի Դօդիայի որդի Եղիազարը մարգարէացաւ Յովսափատի մասին ասելով. Որովհետեւ դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տէրը քանդել է քո գործքը։ Եւ նաւերը կոտրատուեցան եւ չ’կարողացան Թարսիս գնալ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 21:5-6

Յովրամը երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում։ Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ Աքաաբի տունն էր անում. Որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ չարութիւն արաւ Տիրոջ առաջին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 21:16-19

Եւ Տէրը գրգռեց Յովրամի դէմ Փղշտացիների եւ Արաբացիների ոգին, որ բնակվում էին Եթովպացիների կողմերին. Եւ նորանք գնացին Յուդայի վերայ եւ ճեղքեցին նորան եւ գերի արին թագաւորի տանը գտնուած բոլոր ստացուածքը. Նաեւ նորա որդիներին եւ նորա կիներին. Եւ նորա համար մի որդի չ’մնաց միայն թէ նորա որդիներից ամենափոքրը՝ Յովաքազը։ Եւ այս ամենից յետոյ Տէրը զարկեց նորան փորոտիքի հիւանդութիւնով որ անբուժելի էր։ Եւ մի քանի ժամանակներից յետոյ, երբոր երկու տարուայ չափ ժամանակ էր անցել վերջացել, նորա փորոտիքը թափուեցան իր հիւանդութիւնիցը, եւ նա մեռաւ չարաչար հիւանդութիւնով։ Եւ նորա ժողովուրդը նորա համար խունկեր չ’ծխեցին ինչպէս որ նորա հայրերի վերայ ծխել էին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 22:2-4

Ոքոզիան քառասունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ դուստր Ամրիի։ Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներովը. Որովհետեւ նորա մայրը նորան խրատում էր չարութիւն անելու։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ նորանք էին նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 22:9

Եւ որոնեց Ոքոզիային, եւ նորան բռնեցին երբոր նա թաք էր կացել Սամարիայումը, եւ նորան բերին Յէուի մօտ, եւ նորան սպանեց. Եւ նորան թաղեցին. Որովհետեւ ասեցին. Սա այն Յովսափատի որդին է որ Տիրոջը խնդրում էր իր բոլոր սրտովը։ Եւ Ոքոզիայի տանը մէկը չ’կար որ կարողանար թագաւորել։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 23:12-13

Եւ Գոթողիան լսեց վազող եւ թագաւորին շնորհաւորող ժողովրդի ձայնը եւ գնաց ժողովրդի մօտ Տիրոջ տունը. Եւ մտիկ տուաւ, եւ ահա թագաւորը կանգնած էր իր սիւնի մօտ մուտքի կշտին, եւ զօրապետներն ու փողերը՝ թագաւորի մօտ. Եւ երկրի բոլոր ժողովուրդն ուրախանում եւ փողերը հնչեցնում էին, եւ երգիչները եւ երաժիշտները նուագարաններով օրհներգում, այն ժամանակ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ ասեց. Դաւաճանութի՜ւն, դաւաճանութի՜ւն։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 23:16-18

Եւ Յովիադան ուխտ դրաւ իր մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ եւ թագաւորի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինին։ Եւ բոլոր ժողովուրդը գնաց Բահաղի տունը եւ քանդեցին նորան, նորա սեղանները եւ պատկերները փշրեցին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին։ Եւ Յովիադան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ այն Ղեւտացի քահանաների ձեռովը, որոնց որոշել էր Դաւիթը Տիրոջ տան համար որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն, ինչպէս գրուած է Մովսէսի օրէնքումը՝ ուրախութիւնով եւ երգով Դաւիթի սահմանածին համեմատ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 24:1-2

Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ. Եւ քառասուն տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում. Եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէցի։ Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Յովիադա քահանայի բոլոր օրերին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 24:20-22

Եւ Աստուծոյ հոգին եկաւ Յովիադա քահանայի որդի Զաքարիայի վերայ, եւ նա կանգնեց ժողովրդի առաջին մի բարձր տեղ եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Աստուած. Ի՞նչու համար էք դուք անցնում Տիրոջ պատուիրանքովը. Ուրեմն յաջողութիւն չէք ունենալ, որովհետեւ դուք թողել էք Տիրոջը, նա էլ կ’թողէ ձեզ։ Եւ նորանք յարձակուեցան նորա վերայ եւ նորան քարկոծ արին թագաւորի հրամանովը Տիրոջ տան սրահումը։ Եւ Յովաս թագաւորը չ’յիշեց այն ողորմութիւնը, որ նորա հայրը Յովիադան արել էր նորան, եւ սպանեց նորա որդիին. Եւ նա մեռնելիս ասեց. Տէրը տեսնէ եւ պահանջէ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 25:1-2

Ամասիան քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմացի։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ կատարեալ սրտով։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 25:27

Եւ այն ժամանակից, որ Ամասիան խոտորուեց Տիրոջը հետեւելուց, նորա դէմ դաւաճանութիւն հնարեցին Երուսաղէմումը, եւ նա փախաւ Լաքիս, բայց նորա ետեւից մարդիկ ուղարկեցին Լաքիս, եւ նորան այնտեղ մեռցրին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 26:3-5

Ոզիան տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յեքելիա՝ Երուսաղէմից։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, բոլորովին ինչպէս որ իր հայր Ամասիան արել էր։ Եւ խնդրում էր Աստուծուն Զաքարիայի օրերումը, որ Աստուծոյ տեսիլքներին հմուտ էր. Եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 26:16-21

Բայց երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ։ Եւ նորա ետեւից Ազարիա քահանան մտաւ, եւ նորա հետ Տիրոջ ութսուն քահանաները որ զօրաւոր մարդիկ էին։ Եւ նորանք Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին եւ ասեցին նորան. Քո գործը չէ, ով Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ Ահարօնի որդիք քահանաներին՝ որոնք սրբուած են խունկ ծխելու. Դուրս եկ սրբարանիցը, որովհետեւ յանցանք գործեցիր եւ սա քեզ համար պատիւ չէ Տէր Աստուածանից։ Եւ Ոզիան բարկացաւ, եւ ձեռքին էր բուրվառը որ խունկ ծխէ. Եւ նա քահանաների վերայ բարկանալիս՝ բորոտութիւնը երեւեցաւ նորա ճակատին քահանաների առաջին Տիրոջ տանը խունկ ծխելու սեղանի մօտ։ Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. Եւ հէնց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։ Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ մի առանձին տան էր բնակվում բորոտուած. Որովհետեւ արգիլուած էր Տիրոջ տանիցը. Իսկ նորա որդին՝ Յովաթամը որ թագաւորի տան վերայ էր, դատում էր երկրի ժողովրդին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 27:1-2

Յովաթամը քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր իր հայրը՝ Ոզիան. Միայն որ Տիրոջ տաճարը չ’մտաւ. Բայց ժողովուրդը տակաւին ապականուած էր։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 28:1-3

Աքազ քսան տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ ուղղութիւն չ’արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։ Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհներովը, եւ Բահաղիմների համար ձուլածոյ կուռքեր էլ շինեց։ Եւ Ենովմի որդիի ձորումը խունկ էր ծխում, եւ իր որդիներին կրակով այրեց այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը Իսրայէլի որդկանց առաջից քշել էր։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 28:22-25

Եւ այն ժամանակ էլ որ նեղութեան մէջ էր, շարունակ մեղք էր գործում Տիրոջ դէմ դա՝ այդ Աքազ թագաւորը։ Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին որ իրան ջարդել էին, եւ ասում էր թէ Ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց. Ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն. Բայց նորանք իրան եւ բոլոր Իսրայէլին անկման պատճառ եղան։ Եւ Աքազը ժողովեց Աստուծոյ տան անօթները, եւ կոտրատեց Աստուծոյ տան անօթները, եւ գոցեց Տիրոջ տան դուռը. Եւ Երուսաղէմի բոլոր անկիւններումը սեղաններ շինեց։ Եւ Յուդայի ամեն մէկ քաղաքի մէջ բարձրաւանդակներ շինեց ուրիշ աստուածների խունկ ծխելու համար. Եւ բարկացրեց իրան հայրերի Տէր Աստուծուն։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 29:1-3

Եզեկիան թագաւոր եղաւ քսանեւհինգ տարեկան, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Աբիա՝ դուստր Զաքարիայի։ Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր նորա հայր Դաւիթը։ Սա իր թագաւորութեան առաջին տարուայ առաջին ամիսը Տիրոջ տան դռները բացաւ, եւ նորոգեց նորանց։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 32:20-23

Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։ Եւ Եհովան մի հրեշտակ ուղարկեց եւ բնաջինջ արաւ ամեն քաջ զօրաւորին, զօրավարին եւ իշխանին Ասորեստանի թագաւորի բանակումը. Եւ նա ամօթով ետ դառաւ իր երկիրը. Եւ մտաւ իր աստուծոյ տունը, եւ նորա երանքից դուրս եկած որդիքը նորան այնտեղ սրով սպանեցին։ Եհովան այսպէս ազատեց Եզեկիային եւ Երուսաղէմի բնակիչներին Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի եւ բոլորի ձեռքից, եւ նորանց պաշտպանեց ամեն կողմանէ։ Եւ շատերը ընծաներ էին բերում Երուսաղէմ Տիրոջ համար, եւ պատուական բաներ՝ Յուդայի Եզեկիա թագաւորի համար. Եւ նա բարձրացաւ բոլոր ազգերի աչքում սորանից յետոյ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 32:31

Եւ այսպէս Բաբիլոնի իշխանների դեսպանների մօտ, որ ուղարկել էին նորա մօտ այն նշանի համար հարցնելու որ երկրի մէջ եղել էր, Աստուած նորան թող տուաւ նորան փորձելու համար, որ նորա սրտինը բոլորն իմանայ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 33:1-9

Մանասէն տասնեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց քշել էր Եհովան Իսրայէլի որդկանց առաջից։ Եւ դարձեալ շինեց այն բարձրաւանդակները, որ քանդել էր նորա հայր Եզեկիան. Եւ Բահաղիմի համար սեղաններ կանգնեցրեց, եւ Աստարովթներ շինեց, եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ, եւ նորանց ծառայեց։ Եւ սեղաններ շինեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր թէ Իմ անունը Երուսաղէմումը լինի յաւիտեան։ Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։ Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։ Եւ իր շինած քանդակած կուռքը դրաւ Աստուծոյ տանը, որի համար Աստուած ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։ Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չ’շարժեցնեմ այն երկրիցը, որի մէջ հաստատեցի ձեր հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածը՝ այն բոլոր օրէնքը եւ պատուիրանքը եւ իրաւունքները՝ Մովսէսի ձեռքով տրուած։ Եւ Մանասէն մոլորեցրեց Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին, որ այն ազգերից աւելի չարութիւն անեն, որոնց փչացրեց Տէրը Իսրայէլի որդկանց առաջին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 33:10-13

Եւ Տէրը խօսեց Մանասէի եւ նորա ժողովրդի հետ. Բայց նորանք ականջ չ’դրին։ Եւ Տէրը նորանց վերայ բերաւ Ասորեստանի թագաւորի զօրագլուխներին, եւ նորանք բռնեցին Մանասէին կարթերով, եւ նորան կապեցին զոյգ ոտնակապերով եւ տարին Բաբիլոն։ Եւ երբոր նեղութեան մէջ էր, խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը։ Եւ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. Եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 33:15-17

Եւ Տիրոջ տանից հեռացրեց օտար աստուածները եւ կուռքը, եւ բոլոր այն սեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան սարի վերայ եւ Երուսաղէմումը եւ քաղաքիցը դուրս գցեց նորանց։ Եւ շինեց Տիրոջ սեղանը եւ նորա վերայ զոհեց խաղաղութեան եւ շնորհակալութեան զոհեր. Եւ պատուիրեց Յուդային, որ Իսրայէլի Տէր Աստուծուն ծառայեն։ Սակայն ժողովուրդը տակաւին զոհում էր բարձրաւանդակների վերայ թէեւ իրանց Տէր Աստուծոյ համար։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 33:21-23

Ամոնը քսանեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը։ Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, ինչպէս որ արել էր իր հայր Մանասէն, եւ այն ամեն կուռքերին, որոնք իր հայր Մանասէն շինել էր, Ամոնը զոհեր մատուցրեց եւ նորանց ծառայեց։ Եւ չ’խոնարհուեցաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ իր հայր Մանասէն էր խոնարհուել, այլ այս Ամոնը յանցանքը աւելացրեց։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 34:1-4

Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։ Եւ նա Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի ճանապարհներովը, եւ չ’խոտորուեց աջ կամ ձախ։ Եւ իր թագաւորութեան ութերորդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն, եւ տասնեւերկուերորդ տարին սկսեց նա մաքրել Յուդան եւ Երուսաղէմը բարձրաւանդակներից, Աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։ Եւ քանդեցին նորա առաջին բահաղիմի սեղանները, եւ նա նորանց վերայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ Աստարովթի կուռքերն ու ձուլածոյ կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ ցրուեց նորանց զոհողների գերեզմանների վերայ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 34:15-21

Եւ Քեղկիան պատասխանեց եւ ասեց Սափան դպիրին. Օրէնքի գիրքը գտայ Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափան դպիրին։ Եւ Սափանն այն գիրքը բերաւ թագաւորին, եւ պատասխան բերաւ թագաւորին ասելով. Ամեն ինչ որ յանձնուել է քո ծառաների ձեռքը՝ նորանք կատարում են։ Եւ Տիրոջ տան մէջ գտնուած փողը թափեցին եւ տուին նորան վերակացուների ձեռքը եւ գործաւորների ձեռքը։ Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով. Քեղկիա քահանան ինձ մէկ գիրք է տուել. Եւ Սափանը նորա միջիցը կարդաց թագաւորի առաջին։ Եւ թագաւորը լսելով օրէնքի խօսքերը՝ պատառեց իր հանդերձները։ Եւ թագաւորը հրամայեց Քեղկիային, եւ Սափանի որդի Աքիկամին, եւ Միքիայի որդի Աբդօնին եւ Սափան դպիրին եւ թագաւորի ծառայ Ասայիային, եւ ասեց. Գնացէք ինձ համար եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդների համար այս գտնուած գրքի խօսքերի մասին հարցրէք Տիրոջը. Որովհետեւ մեծ է Տիրոջ մեզ վերայ թափուած բարկութիւնը, որովհետեւ մեր հայրերը չ’պահեցին Տիրոջ խօսքը որ անէին բոլոր այս գրքումը գրուածին համեմատ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 34:24-27

Տէրը այսպէս է ասում. Ահա ես այս տեղի եւ նորա բնակիչների վերայ չարիք եմ բերելու՝ այն բոլոր անէծքները որ գրուած են այն գրքի մէջ որ կարդացել են Յուդայի թագաւորի առաջին։ Նորա համար որ ինձ թողած ուրիշ աստուածների խունկ ծխեցին, որ բարկացնեն իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. Եւ իմ բարկութիւնը պիտի թափուի այս տեղի վերայ եւ պիտի չ’հանգչէ։ Եւ Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպէս ասեցէք նորան. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը այն քո լսած խօսքերի համար. Որովհետեւ քո սիրտը կակղացաւ եւ խոնարհուեցար Աստուծոյ առաջը այս տեղի եւ նորա բնակիչների մասին եղած խօսքերը լսելով, եւ խոնարհուեցար իմ առաջը, եւ պատառեցիր քո հանդերձները, եւ լաց եղար իմ առաջը, ուրեմն ես էլ քեզ լսեցի, ասում է Եհովան։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 34:31-33

Եւ թագաւորը կանգնած էր իր տեղը, եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին, որ գնայ Տիրոջ ետեւից եւ պահէ նորա պատուէրները, վկայութիւնները եւ կանոնները իր բոլոր սրտովը եւ իր բոլոր հոգովը, որ կատարէ այս գրքի մէջ գրուած ուխտի խօսքերը։ Եւ նա կանգնեցրեց բոլոր Երուսաղէմում եւ Բենիամինում գտնուողներին. Եւ Երուսաղէմի բնակիչներն արին Աստուծոյ՝ իրանց հայրերի Աստուծոյ ուխտին համեմատ։ Եւ Յովսիան հեռացրեց բոլոր գարշութիւններն Իսրայէլի որդկանց բոլոր երկիրներիցը. Եւ Իսրայէլի մէջ բոլոր գտնուողներին ծառայութիւն անել տուաւ իրանց Տէր Աստուծոյ ծառայութիւնը. Եւ նորանք նորա բոլոր օրերումը չ’խոտորուեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ ետեւից։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:2

Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:5

Յովակիմը քսանեւհինգ տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:9

Տասնևութը տարեկան էր Յովաքինը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմումը, եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:10

Եւ հետեւեալ տարին Նաբուգոդոնոսոր թագաւորը զօրք ուղարկեց, եւ նորան տանել տուաւ Տիրոջ տան պատուական անօթներովը մէկտեղ Բաբիլոն. Եւ նորա հօր եղբայր Սեդեկիային թագաւոր դրաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:11-14

Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան՝ երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը։ Եւ չարութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին՝ Տիրոջ բերանից խօսող Երեմիա մարգարէի առաջին չ’խոնարհուեցաւ։ Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ էլ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չ’դառնա։ Քահանաների բոլոր իշխաններն ու ժողովուրդն էլ խիստ շատ անօրէնութիւններ արին ուրիշ ազգերի բոլոր գարշութիւնների պէս, եւ պղծեցին Տիրոջ տունը, որ նա սրբել էր Երուսաղէմումը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:16-21

Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց։ Եւ նորանց վերայ բերաւ Քաղդէացիների թագաւորին, որ նա էլ սրով սպանեց նորանց երիտասարդներին իրանց սրբարանի տանը, եւ չ’խնայեց երիտասարդին, կոյսին, ծերին եւ ալեւորին. Բոլորը նորա ձեռքը մատնեց։ Եւ Աստուծոյ տան բոլոր անօթները՝ մեծերը եւ փոքրերը եւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի եւ նորա իշխանների գանձերը՝ բոլորը տարաւ Բաբիլոն. Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։ Իսկ սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը, Որպէս զի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի, մինչեւ որ երկիրը վայելէ իր շաբաթները. Աւերման բոլոր օրերը նա շաբաթ պահեց, մինչեւ եօթանասուն տարին լրանալը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:22-23

Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին, Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելով, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա իր բոլոր թագաւորութեան մէջ մունետիկ կանչել տուաւ, նաեւ գրուածով հրատարակեց ասելով. Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկնքի Եհովայ Աստուածը տուել է ինձ երկրի բոլոր թագաւորութիւնները, եւ նա ինձ պատուիրել է նորա համար մի տուն շինել Երուսաղէմումը որ Յուդայումն է։ Ձեզանից ամեն ով որ նորա ժողովրդիցն է, նորա Եհովայ Աստուածն իր հետ լինի, եւ թող գնայ։

ԵԶՐԱՍ 1:1-3

Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրատարակեց ասելով. Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ։ Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է։

ԵԶՐԱՍ 10:14

Հիմա մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովքի տեղ, եւ ամեն ով որ մեր քաղաքներումը օտար կիներ է առել թող որոշեալ ժամանակներին գայ, եւ նորանց հետ իւրաքանչիւր քաղաքի ծերերը եւ նորա դատաւորները, մինչեւ որ մեր Աստուծոյ բարկութեան բորբոքումը մեզանից ետ դարձնեն այս բանի մասին։

ԵՍԹԵՐ 3:1-4

Այս բաներից յետոյ Ասուերոս թագաւորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նորան, եւ նորա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրաւ։ Եւ թագաւորի բոլոր ծառաները, որ թագաւորի դռանն էին, խոնարհվում եւ երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը այսպէս էր պատուիրել նորա մասին, բայց Մուրթքէն նորա առաջին չ’խոնարհուեցաւ եւ չ’երկրպագեց նորան։ Եւ թագաւորի դռան եղող թագաւորի ծառաներն ասեցին նորան. Դու ի՞նչու համար ես զանց անում թագաւորի պատուէրը։ Եւ երբոր նորանք ամեն օր ասում էին նորան, եւ նա նորանց չէր լսում, այն ժամանակ յայտնեցին Համանին, որ տեսնեն թէ Մուրթքէին խօսքերը կ’հաստատուի՞ն. Որովհետեւ նա նորանց ասել էր թէ Հրէայ է։

ԵՍԹԵՐ 3:12-15

Եւ առաջին ամսի տասնեւերեքերորդ օրը կանչուեցան թագաւորի գրագիրները, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս, ինչպէս որ Համանը պատուիրեց, թագաւորի նախարարներին, եւ ամեն գաւառների վերայ եղող կուսակալներին, եւ իւրաքանչիւր գաւառի եւ իւրաքանչիւր ազգի իշխաններին իրանց գրովը, եւ իւրաքանչիւր ազգի իր լեզուովը. Ասուերոս թագաւորի անունովը գրուեցաւ եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը։ Եւ հրովարտակներ ուղարկուեցան սուրհանդակների ձեռքով թագաւորի բոլոր գաւառները, որ կորցնեն, սպանեն եւ փչացնեն բոլոր Հրէաներին երեխայիցը մինչեւ ծերը՝ տղերանցը եւ կանանցը մէկ օրում՝ տասնեւերկուերորդ ամսի այսինքն Ադար ամսի տասնեւերեքին, եւ նորանց աւարը յափշտակեն։ Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իւրաքանչիւր գաւառում իբրեւ օրէնք՝ ամեն ազգերի հրատարակուած, որ նոյն օրուայ համար պատրաստ լինին։ Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագաւորի խօսքովը. Եւ հրամանը տրուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։ Եւ թագաւորն ու Համանը նստեցին խմելու, եւ Շուշան քաղաքը շփոթուած էր։

ԵՍԹԵՐ 5:1-3

Եւ եղաւ որ երրորդ օրը Եսթերը հագուեցաւ թագուհիի կերպով եւ կանգնեց թագաւորի տան ներքին գաւիթումը թագաւորի պալատի դիմացը, եւ թագաւորը նստել էր իր թագաւորական աթոռի վերայ թագաւորի պալատումը՝ պալատի դռան դիմացը։ Եւ երբոր թագաւորը տեսաւ Եսթեր թագուհիին գաւիթումը կանգնած, նա շնորհք գտաւ նորա աչքի առաջին, եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերն իր ձեռքի ոսկի գաւազանը. Եւ Եսթերը մօտեցաւ եւ դպաւ գաւազանի ծայրին։ Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունիս, ով Եսթեր թագուհի, եւ ի՞նչ է ուզածդ. Մինչեւ իմ թագաւորութեան կէսն էլ քեզ տրուի։

ՅՈԲ 9:24

Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։

ՅՈԲ 34:17

Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.

ՅՈԲ 34:18

Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։

ՍԱՂՄՈՍ 2:1-4

Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։

ՍԱՂՄՈՍ 2:6-11

Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։ Կ’պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ. Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։ Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց։ Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։ Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։

ՍԱՂՄՈՍ 9:17-20

Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։ Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։ Վեր կաց, Տէր, որ մարդը չ’զօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։ Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)

ՍԱՂՄՈՍ 10:16

Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։

ՍԱՂՄՈՍ 11:5

Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։

ՍԱՂՄՈՍ 22:27-28

Երկրի ամեն ծայրերը կ’յիշեն եւ Տիրոջ մօտ կ’դառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ’անեն։ Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։

ՍԱՂՄՈՍ 24:10

Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)

ՍԱՂՄՈՍ 33:10-12

Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները: Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ: Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:

ՍԱՂՄՈՍ 47:2-8

Որովհետեւ Տէրը բարձրեալ եւ Ահաւոր է. Մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ, Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։) Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։ Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։ Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։ Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։

ՍԱՂՄՈՍ 95:3

Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։

ՍԱՂՄՈՍ 98:6

Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։

ՍԱՂՄՈՍ 102:15

Ապա հեթանոսները կ’վախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։

ԱՌԱԿԱՑ 8:15-16

Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։ Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։

ԱՌԱԿԱՑ 14:34-35

Արդարութիւնը կ’բարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կ’լինի նախատինք բերողի վերայ։

ԱՌԱԿԱՑ 16:10-15

Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չ’սխալուի նորա բերանը դատաստանում։ Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։ Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի։ Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն։ Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կ’մեղմացնէ։ Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։

ԱՌԱԿԱՑ 19:10-12

Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։ Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։ Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։

ԱՌԱԿԱՑ 20:2

Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. Նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ։

ԱՌԱԿԱՑ 20:8

Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը։

ԱՌԱԿԱՑ 21:1

Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ։

ԱՌԱԿԱՑ 24:21-22

Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար. Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կ’կենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։

ԱՌԱԿԱՑ 25:2-7

Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։ Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։ Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կ’գայ։ Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կ’հաստատուի արդարութեամբ։ Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։ Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։

ԱՌԱԿԱՑ 28:15-16

Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։ Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կ’լինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կ’երկարացնէ։

ԱՌԱԿԱՑ 29:2-4

Արդարները շատանալիս ժողովուրդը կ’ուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ։ Իմաստութիւն սիրող մարդը կ’ուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ։ Թագաւորը արդարութեամբ կ’հաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կ’քանդէ։

ԱՌԱԿԱՑ 29:12-14

Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կ’լինեն։ Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։ Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կ’մնայ։

ԱՌԱԿԱՑ 31:4-5

Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։ Եթէ ոչ՝ կ’խմէ եւ կ’մոռանայ օրէնքը, եւ կ’ծռէ ամեն տառապեալի դատը։

ԺՈՂՈՎՈՂ 8:2-4

Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը. Մի շտապիր նորա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մէջ. Որովհետեւ ամեն ինչ որ ուզէ կ’անէ. Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։

ԺՈՂՈՎՈՂ 10:20

Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. Որովհետեւ երկնքի թռչունը ձայն կ’տանէ. Եւ թեւաւորը խօսքը կ’պատմէ։

ԵՍԱՅԻԱ 1:7-10

Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. Ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. Եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։ Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։ Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չ’թողէր, Սոդոմի պէս կ’լինէինք, Գոմորին կ’նմանէինք։ Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։

ԵՍԱՅԻԱ 1:13-14

Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։ Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։

ԵՍԱՅԻԱ 2:4

Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. Եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. Ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ։

ԵՍԱՅԻԱ 8:12

Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։

ԵՍԱՅԻԱ 9:6-7

Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։

ԵՍԱՅԻԱ 13:19-20

Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։ Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. Եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը.

ԵՍԱՅԻԱ 14:4-5

Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։ Տէրը կոտրել է ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը.

ԵՍԱՅԻԱ 24:5-6

Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։ Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։

ԵՍԱՅԻԱ 32:1

Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։

ԵՍԱՅԻԱ 33:22

Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։

ԵՍԱՅԻԱ 44:28

Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. Եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։

ԵՍԱՅԻԱ 45:1

Այսպէս է ասում Տէրը իր օծեալին՝ Կիւրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նորա առաջին, եւ թագաւորների երանքները թուլացնեմ, որ բանամ նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չ’կապուին։

ԵՍԱՅԻԱ 60:12

Որովհետեւ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. Եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։

ԵՐԵՄԻԱ 1:10

Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորութիւնների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես։

ԵՐԵՄԻԱ 5:11

Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 5:15

Ահա ես ձեզ վերայ հեռուից մէկ ազգ եմ բերում, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը, նա զօրաւոր ազգ է, նա հին ազգ է. Մի ազգ՝ որի լեզուն չ’գիտես, եւ չես իմանում թէ ինչ է խօսում։

ԵՐԵՄԻԱ 6:13

Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։

ԵՐԵՄԻԱ 10:10

Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։

ԵՐԵՄԻԱ 12:17

Բայց եթէ չ’լսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 18:5-10

Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Մի՞թէ ես չեմ կարող այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. Ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։ Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար, Եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար։ Եւ ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան մասին, նորան շինելու եւ տնկելու համար, Եթէ նա չարութիւն է անում իմ աչքի առաջին եւ չէ լսում իմ խօսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի թէ նորան բարիք եմ անելու։

ԵՐԵՄԻԱ 25:26-27

Եւ հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորութիւններին, որ երկրի երեսին են, եւ նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։ Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։

ԵՐԵՄԻԱ 25:32-36

Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։ Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ’լինեն. նորանց համար սուգ պիտի չ’լինի, եւ նորանք պիտի չ’ժողովուին եւ չ’թաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։ Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։ Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։ Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալը լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։

ԵՐԵՄԻԱ 29:7

Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կ’լինի։

ԵՐԵՄԻԱ 50:23

Ի՜նչպէս կոտրուեցաւ ու փշրուեցաւ բոլոր երկրի մուրճը, ի՜նչպէս աւերակ եղաւ Բաբիլոնը ազգերի մէջ:

ԵՐԵՄԻԱ 51:6-7

Փախէք Բաբիլոնի միջիցը եւ ամեն մարդ ազատէ իր անձը, որ չ’փչանաք նորա անօրէնութիւնովը. Որովհետեւ վրէժխնդրութեան ժամանակ է Տիրոջ համար, նորա արարքը պիտի հատուցանէ նորան։ Ոսկի բաժակ էր Բաբիլոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը։ Նորա գինիիցը խմեցին ազգերը, սորա համար յիմարացան ազգերը։

ԵՐԵՄԻԱ 51:53

Թէեւ Բաբիլոնը բարձրանայ մինչեւ երկինքը եւ բարձրումը պնդացնէ իր զօրութիւնը, իմ կողմանէ աւերողներ պիտի գան նորա համար, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 51:57-58

Եւ ես պիտի արբեցնեմ նորա իշխաններին, եւ նորա իմաստուններին՝ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չ’զարթնեն, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։ Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ պիտի լինեն, եւ նորա բարձր դռները կրակով պիտի այրուին, եւ ժողովուրդները դարտակ տեղը պիտի յոգնեն, եւ ազգերը կրակի համար պիտի աշխատեն։

ԴԱՆԻԵԼ 2:21

Եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին։

ԴԱՆԻԵԼ 2:36-45

Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։ Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել. Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը։ Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։ Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կ’փշրէ եւ կ’կոտրատէ։ Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։ Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։ Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չ’կպչեն. Ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։ Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։ Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. Մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. Եւ երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։

ԴԱՆԻԵԼ 2:46-49

Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ, եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց որ մատուցանեն նորան։ Թագաւորը պատասխանեց Դանիէլին եւ ասեց. Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. Որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը։ Այն ժամանակ թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ՝ գլխաւոր իշխան։ Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. Եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում։

ԴԱՆԻԵԼ 3:1-7

Նաբուգոդոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. Նորան կանգնեցրեց Դուրայի դաշտումը Բաբիլոնի գաւառումը։ Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բոլոր իշխաններին, որ գան Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։ Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապետները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։ Եւ մունետիկը կանչում էր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ, Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւորը։ Եւ ով որ չ’ընկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։

ԴԱՆԻԵԼ 3:8-15

Այս պատճառով այն ժամանակին մօտեցան մի քանի Քաղդէացի մարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից. Խօսեցին եւ ասեցին Նաբուգոդոնոսոր թագաւորին. Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսէ փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկի արձանին. Եւ ով որ չ’ընկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. Այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։ Այն ժամանակը Նաբուգոդոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հրամայեց որ բերեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւորի առաջին։ Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։ Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. Բայց եթէ երկրպագութիւն չ’անէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. Եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։

ԴԱՆԻԵԼ 3:16-23

Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չ’ունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։ Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։ Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը. Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։

ԴԱՆԻԵԼ 3:24-27

Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։

ԴԱՆԻԵԼ 3:28-30

Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։ Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել։ Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։

ԴԱՆԻԵԼ 4:1-3

Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։ Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ, Նորա նշանները ո՜րքան մեծ են. Եւ նորա հրաշքները ո՜րքան զօրաւոր են. Նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար։

ԴԱՆԻԵԼ 4:17

Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպէս զի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։

ԴԱՆԻԵԼ 4:25

Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, եւ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջուելու ես. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ տալիս է այն։

ԴԱՆԻԵԼ 4:27

Դորա համար, ով թագաւոր, թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի՝՝ քո խաղաղութիւնը։

ԴԱՆԻԵԼ 4:28-33

Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։ Տասնեւերկու ամսից յետոյ նա ճեմում էր թագաւորական պալատի վերայ որ Բաբելոնումն է։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։ Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից։ Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։ Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ. Եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։

ԴԱՆԻԵԼ 4:34-37

Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։ Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չ’կայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։ Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. Եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ։ Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։

ԴԱՆԻԵԼ 5:11

Քո թագաւորութեան մէջ մի մարդ կայ, որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ քո հօր օրերումը լոյս եւ հանճար եւ աստուածների իմաստութեան պէս իմաստութիւն գտնուեցաւ նորանում, եւ հայրդ Նաբուգոդոնոսոր թագաւորը նորան մոգերի, հմայողների, Քաղդէաների, բաղդ նայողների գլխաւոր դրաւ՝ քո հայրը, ով թագաւոր։

ԴԱՆԻԵԼ 5:18-21

Դու, ով թագաւոր, Բարձրեալն Աստուած թագաւորութիւն եւ մեծութիւն եւ փառք ու պատիւ տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։ Եւ այն մեծութիւնից, որ տուել էր նորան, բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները դողում եւ վախենում էին նորա առաջին. Որին որ ուզում էր՝ սպանում էր, եւ որին որ ուզում էր՝ ապրեցնում էր, եւ որին որ ուզում էր՝ բարձրացնում էր, եւ որին որ ուզում էր՝ ցածացնում էր։ Բայց երբոր նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիւը առնուեցաւ նորանից։ Եւ մարդկանց որդիների միջից արտաքսուեցաւ, եւ նորա սիրտը անասունների պէս եղաւ, եւ նորա բնակութիւնը վայրի էշերի հետ էր, արջառների պէս խոտ էին ուտեցնում նորան, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը, մինչեւ որ իմացաւ որ բարձրեալ Աստուածն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ դնում է նորա վերայ։

ԴԱՆԻԵԼ 5:22-31

Եւ դու նորա որդի, Բաղդասար, չ’խոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր. Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չ’փառաւորեցիր. Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարուեցաւ։ Եւ այս է այն նկարուած գրուածքը. ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ Այս է խօսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել. Թեկէղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար. Փարէս, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից։ Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, եւ Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ՝ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մէջ։ Նոյն գիշերը Քաղդէացիների Բաղդասար թագաւորը սպանուեցաւ։ Եւ Մարաց Դարեհը առաւ թագաւորութիւնը՝ երբոր վաթսունեւերկու տարեկանի չափ էր։

ԴԱՆԻԵԼ 6:1-9

Հաճոյ երեւեցաւ Դարեհի առաջին՝ թագաւորութեանը վերայ հարիւր քսան կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագաւորութեան մէջ։ Եւ սորանց վերայ երեք հրամանատար, որոնցից մէկը Դանիէլն էր, որոնց այն կուսակալները հաշիւ տան, որ թագաւորին վնաս չ’լինի։ Այն ժամանակ այս Դանիէլը նախապատիւ եղաւ հրամանատարներից եւ կուսակալներից որովհետեւ նորանում գերազանց հոգի կար, եւ թագաւորը մտածում էր որ նորան բոլոր թագաւորութեան վերայ դնէ։ Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիէլի դէմ կառավարութեան կողմանէ, բայց բնաւ մի պատճառ եւ չարութիւն չ’կարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չ’գտնուեցաւ նորա վերայ։ Այն ժամանակ այս մարդիկն ասեցին թէ Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու, այլ նորա վերայ կ’գտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ։ Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները ժողովուեցան թագաւորի մօտ եւ այսպէս ասեցին նորան. Ով Դարեհ թագաւոր, յաւիտեան կաց։ Խորհրդակցել են թագաւորութեան բոլոր հրամանատարները, նախարարները եւ կուսակալները, խորհրդականները եւ կառավարիչները, որ թագաւորը մի հրաման որոշէ եւ մի արգելք հաստատուի, որ ամեն ով որ մի խնդրուած խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը։ Հիմա, ով թագաւոր, հաստատիր այս արգելքը եւ ստորագրիր հրովարտակը, որ չ’փոխուի Մարաց եւ Պարսից օրէնքի համեմատ, որ անխափանելի է։ Վասն որոյ Դարեհ թագաւորը ստորագրեց հրովարտակը եւ արգելքը։

ԴԱՆԻԵԼ 6:10-15

Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։ Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։ Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։ Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. Թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։ Այն ժամանակ թագաւորը, երբոր լսեց այս խօսքը, շատ տրտմեց ինքնիրանում, եւ միտքը դրաւ Դանիէլի վերայ որ նորան ազատէ, եւ մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում նորան ազատելու։ Այն ժամանակ այն մարդիկը թագաւորի մօտը ժողովուեցան եւ թագաւորին ասեցին. Իմացիր, ով թագաւոր, որ Մարաց եւ պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ։

ԴԱՆԻԵԼ 6:16-18

Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։ Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չ’փոխուի։ Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չ’տուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։

ԴԱՆԻԵԼ 6:19-23

Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը. Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. Թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։ Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։ Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։ Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չ’գտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։

ԴԱՆԻԵԼ 6:24-28

Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը՝ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին։ Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը։ Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է. Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։ Եւ այս Դանիէլը յաջողութիւն գտաւ Դարեհի թագաւորութիւնումը եւ Պարսիկ Կիւրոսի թագաւորութիւնումը։

ԴԱՆԻԵԼ 7:14

Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։

ԴԱՆԻԵԼ 7:17-18

Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։ Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։

ԴԱՆԻԵԼ 7:19-20

Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս. Եւ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միւսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղջիւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խօսող բերան. Եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։

ԴԱՆԻԵԼ 7:23-24

Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։ Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու.

ԴԱՆԻԵԼ 7:25-26

Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։ Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։

ԴԱՆԻԵԼ 7:27

Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։

ԴԱՆԻԵԼ 11:27

Եւ այս երկու թագաւորների էլ սրտերը չարութեան համար է. Եւ մէկ սեղանի վերայ սուտ են խօսելու, բայց չէ յաջողելու, որովհետեւ տակաւին վախճան կայ որոշուած ժամանակի համար։

ԴԱՆԻԵԼ 12:1

Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։

ՈՎՍԵ 8:4

Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չ’իմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։

ՈՎՍԵ 13:9-11

Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո օգնութեանը դէմ ես։ Ո՞ւր է հիմա քո թագաւորը, որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։ Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կ’առնեմ իմ սրտմտութիւնովը,

ՀՈՎՆԱՆ 3:5-8

Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն. Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։

ՄԻՔԻԱ 3:1-3

Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը. Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։ Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց կտորում ինչպէս կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ։

ՄԻՔԻԱ 3:9-10

Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք. Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։

ՄԻՔԻԱ 4:3

Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. Եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն։

ՄԻՔԻԱ 5:2

Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է։

ԶԱՔԱՐԻԱ 14:9

Եւ Տէրը Թագաւոր կ’լինի բոլոր երկրի վերայ. Այն օրը մէկ կ’լինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ։

ԶԱՔԱՐԻԱ 14:16-19

Եւ բոլոր այն ազգերից մնացածը, որոնք եկել էին Երուսաղէմի վերայ, վեր պիտի գնան տարուց տարի Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, եւ տաղաւարահարաց տօնը կատարելու։ Եւ պիտի լինի որ երկրի ազգատոհմներից ով որ վեր չ’գնայ Երուսաղէմ Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, նորանց վերայ անձրեւ չի լինելու։ Եւ եթէ Եգիպտոսի ազգատոհմը վեր չ’ելնէ եւ չ’գայ, ( որ նորանց վերայ անձրև չէ գալիս.) պիտի լինի նորանց վերայ այն հարուածը, որով Տէրը պիտի զարկէ այն ազգերին որ վեր չ’գնացին, որ տօնէին տաղաւարահարաց տօնը։ Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը եւ այն ամեն ազգերի պատիժը, որ վեր չ’գնացին տաղաւարահարաց տօնը տօնելու։

ՄԱՏԹԵՈՍ 2:1-6

Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ, Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. Որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։ Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։ Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։ Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհէմումը. Որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը. Եւ դու, Բեթլէհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. Որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։

ՄԱՏԹԵՈՍ 2:13-15

Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երեւեցաւ երազում Յովսէփին եւ ասեց. Վեր կաց՝ վեր առ երեխային եւ նորա մօրը, եւ փախիր Եգիպտոս, եւ մնա այնտեղ, մինչեւ որ ասեմ քեզ. Որովհետեւ Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան։ Եւ նա վերկացաւ վեր առաւ երեխային եւ նորա մօրը գիշերով, եւ տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, եւ այնտեղ էր մինչեւ Հերովդէսի վախճանը. Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին։

ՄԱՏԹԵՈՍ 2:16

Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլէհէմումը եւ նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։

ՄԱՏԹԵՈՍ 4:8-10

Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցոյց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը, Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. Որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։

ՄԱՏԹԵՈՍ 6:24

Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։

ՄԱՏԹԵՈՍ 7:12

Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։

ՄԱՏԹԵՈՍ 10:17-20

Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։ Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։ Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։

ՄԱՏԹԵՈՍ 10:23

Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։

ՄԱՏԹԵՈՍ 14:1-2

Այն ժամանակը Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց. Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։

ՄԱՏԹԵՈՍ 14:3-11

Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։ Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։ Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։ Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։ Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։ Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։ Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։ Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. Եւ նա տարաւ իր մօրը։

ՄԱՏԹԵՈՍ 17:24-27

Եւ երբոր նորանք Կափառնայում եկան, երկդրամեան ուզողները Պետրոսի մօտ եկան եւ ասեցին. Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում։ Նա ասեց՝ Այո։ Եւ երբոր տունը մտաւ, Յիսուսը նորանից առաջ սկսեց եւ ասեց, Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը։ Պետրոսն ասեց նորան. Օտարներիցը։ Յիսուսը նորան ասեց. Ապա ուրեմն ազատ են որդիները։ Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. Այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։

ՄԱՏԹԵՈՍ 22:17-21

Արդ՝ ասիր մեզ, ի՞նչպէս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ։ Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ի՞նչու էք փորձում ինձ, կեղծաւորներ։ Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան։ Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Ասեցին նորան. Կայսեր։ Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն։

ՄԱՏԹԵՈՍ 23:34

Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք,

ՄԱՏԹԵՈՍ 24:6-9

Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարաժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։

ՄԱՏԹԵՈՍ 26:59-60

Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չ’գտան։ Եւ թէպէտ շատ սուտ վկաներ էին եկել, բայց չ’գտան. Վերջապէս երկու սուտ վկաներ առաջ եկան,

ՄԱՏԹԵՈՍ 26:67-68

Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով. Մարգարէացիր մեզ, Քրիստոս, ո՞վ էր քեզ զարկողը։

ՄԱՏԹԵՈՍ 27:11-14

Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, Դու ես ասում։ Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ ոչինչ չ’պատասխանեց։ Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. Չե՞ս լսում՝ ո՞րչափ բաներ են վկայում քեզ հակառակ։ Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. Մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ։

ՄԱՏԹԵՈՍ 27:27-31

Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։ Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։ Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. Եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։ Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։ Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։

ՄԱՏԹԵՈՍ 27:37

Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։

ՄԱՏԹԵՈՍ 27:42

Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. Թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան։

ՄԱՏԹԵՈՍ 28:18

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

ՄԱՐԿՈՍ 1:14-15

Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։

ՄԱՐԿՈՍ 6:14-16

Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։ Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. Ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս։ Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. Նա մեռելների միջից յարութիւն է առել։

ՄԱՐԿՈՍ 6:17-28

Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբոր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան։ Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ։ Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում։ Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. Եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան։ Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին. Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. Թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ։ Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը։ Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. Եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ թագաւորը շատ տրտմեց. Բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան։ Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. Նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ։ Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը։

ՄԱՐԿՈՍ 12:14-17

Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։ Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։ Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։

ՄԱՐԿՈՍ 13:7-8

Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։

ՄԱՐԿՈՍ 13:9-11

Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։ Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։ Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։

ՄԱՐԿՈՍ 14:53-56

Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։ Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասաւորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։ Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։ Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։

ՄԱՐԿՈՍ 14:63-65

Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։ Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։ Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։

ՄԱՐԿՈՍ 15:1-5

Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։ Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։ Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից. Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։ Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։

ՄԱՐԿՈՍ 15:9

Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։

ՄԱՐԿՈՍ 15:12-13

Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր. Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։

ՄԱՐԿՈՍ 15:15-20

Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։ Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։ Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին. Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։ Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։ Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։

ՄԱՐԿՈՍ 15:26

Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։

ՄԱՐԿՈՍ 15:32

Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։

ՂՈՒԿԱՍ 1:32-33

Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։

ՂՈՒԿԱՍ 2:1-3

Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։ Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։ Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։

ՂՈՒԿԱՍ 3:1-2

Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում, Պոնտացի Պիղատոսի Հրէաստանի վերայ կուսակալութեան ժամանակին, եւ Հերովդէսի՝ Գալիլեայի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ նորա եղբայր Փիլիպպոսի՝ Իտուրացիների եւ Տրաքոնացիների երկրի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ Լիւսանիայի Աբելինացիների վերայ չորրորդապետութեան ժամանակին, Աննայի եւ Կայիափայի քահանայապետութեան օրերումը Աստուծոյ խօսքն եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատումը։

ՂՈՒԿԱՍ 3:19-20

Բայց Հերովդէս չորրորդապետը՝ նորանից յանդիմանուած իր եղբայր Փիլիպպոսի կնկայ Հերովդիայի մասին, եւ այն ամեն չար գործերի համար, որ Հերովդէսն արաւ, Ամենի վերայ սա էլ աւելացրեց, որ Յովհաննէսին բանտի մէջ դրաւ։

ՂՈՒԿԱՍ 9:7-9

Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. Եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին, Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. Եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել. Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. Բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։

ՂՈՒԿԱՍ 11:49-50

Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։ Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։

ՂՈՒԿԱՍ 12:58

Երբոր քո ոսոխի հետ իշխանի մօտ ես գնում, ճանապարհին տուր տալիքը, որ նորա ձեռիցն ազատուիս. Մի գուցէ քեզ դատաւորի մօտ քաշէ, եւ դատաւորը քեզ դահճին մատնէ, եւ դահիճը բանտի մէջ գցէ։

ՂՈՒԿԱՍ 16:13

Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։

ՂՈՒԿԱՍ 19:26-27

Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. Եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։ Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին։

ՂՈՒԿԱՍ 20:22-25

Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ։ Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. Ցոյց տուէք ինձ մի դահեկան։ Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։ Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն։

ՂՈՒԿԱՍ 21:12

Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։

ՂՈՒԿԱՍ 22:30

Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։

ՂՈՒԿԱՍ 22:63-67

Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։ Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։ Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։ Եւ երբոր առաւօտ եղաւ, ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։ Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։

ՂՈՒԿԱՍ 23:2-4

Եւ սկսեցին ամբաստանութիւն անել նորանից եւ ասել. Սորան գտանք որ ազգին մոլորեցնում էր՝ եւ արգելում էր կայսրին հարկ տալ՝ ինքն իրան համար ասելով, թէ Քրիստոս՝ թագաւորն է։ Բայց Պիղատոսը հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու ասեցիր։ Պիղատոսն էլ ասեց քահանայապետներին եւ ժողովուրդներին. Ես մի յանցանք չեմ գտնում այս մարդումը։

ՂՈՒԿԱՍ 23:36-38

Զինուորներն էլ էին ծաղր անում նորան. Եւ մօտ գալով քացախ էին տալիս նորան. Եւ ասում. Եթէ դու ես Հրէաների թագաւորը, փրկիր քո անձը։ Եւ մի գիր էր գրուած նորա վերայ, Յունարէն, Հռովմայեցերէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ԱՅՍ Է ՀՐԷԱՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:17

Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:49

Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. Դու ես Իսրայէլի թագաւորը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:1-3

Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։ Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. Որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չ’լինի։ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:16

Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:15

Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:12-13

Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:33-39

Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսը նորան պատասխանեց. Դու քեզանի՞ց ես ասում այդ, թէ ուրիշներն ասեցին քեզ ինձ համար։ Պիղատոսը պատասխանեց. Մի՞թէ ես էլ Հրէայ եմ. Քո ազգը եւ քահանայապետները քեզ մատնեցին ինձ. Ի՞նչ ես արել։ Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։ Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. Պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։ Պիղատոսը նորան ասեց. Ի՞նչ է ճշմարտութիւնը։ Եւ սա ասելով դարձեալ դուրս գնաց Հրէաների մօտ եւ նորանց ասեց. Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։ Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. Արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:3

Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. Եւ ապտակներ էին տալիս նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:8-12

Երբոր Պիղատոսը այս խօսքը լսեց, էլ աւելի վախեցաւ։ Եւ դարձեալ մտաւ պալատը, եւ Յիսուսին ասեց. Դու ի՞նչ տեղից ես. եւ Յիսուսը չ’պատասխանեց նորան։ Պիղատոսն էլ ասեց նորան. Ինձ հետ չե՞ս խօսում. Մի՞թէ չ’գիտես, որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչելու, եւ իշխանութիւն ունիմ քեզ արձակելու։ Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չ’լինէր քեզ. Նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է։ Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. Բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:14-15

Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը։ Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:19-22

Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. Եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։ Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. Որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. Եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։ Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։ Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:18-21

Եւ նորանց կանչեցին՝ պատուէր տուին, որ ամենեւին չ’խօսեն, եւ ոչ էլ սովորեցնեն Յիսուսի անունովը։ Բայց Պետրոսը եւ Յովհաննէսը պատասխանեցին նորանց եւ ասեցին. Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք։ Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել։ Իսկ նորանք սպառնալով արձակեցին նորանց, եւ ոչինչ չ’գտնելով թէ ինչպէս պատիժ տան նորանց ժողովրդի պատճառովը. Որովհետեւ ամենքն էլ այն եղածի համար փառք էին տալիս Աստուծուն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:23-29

Եւ արձակուելուց յետոյ եկան իրանցների մօտ, եւ պատմեցին ինչ որ քահանայապետները եւ ծերերն ասեցին նորանց։ Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին. Տէր, դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները։ Որ քո Դաւիթ ծառայի բերանովը խօսեցիր եւ ասեցիր. Ի՞նչու համար ազգերը խռովեցին՝ եւ ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին։ Երկրի թագաւորները վերկացան, եւ իշխանները մէկտեղ հաւաքուեցան Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ։ Որովհետեւ արդարեւ հաւաքուեցան քո սուրբ Որդի Յիսուսի վերայ, որին օծեցիր, Հերովդէսը եւ Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, Որ անեն՝ ինչ որ քո ձեռքը եւ կամքն առաջուց սահմանեց լինելու։ Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:17-18

Եւ վերկացաւ քահանայապետը եւ ամենքը որ նորա հետ էին, եւ Սադուկեցիների աղանդը, եւ նախանձով լցուեցան. Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:19-29

Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց. Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։ Եւ երբոր լսեցին, առաւօտանց մտան տաճարը եւ սովորեցնում էին. քահանայապետն էլ եկաւ եւ նորանք էլ որ նորա հետ էին, եւ կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ծերակոյտը մէկտեղ, եւ ուղարկեցին բանտը որ բերեն նորանց։ Եւ երբոր սպասաւորներն եկան, նորանց չ’գտան բանտի մէջ. Եւ ետ դառան պատմեցին, Եւ ասեցին թէ Բանտը բոլոր զգուշութեամբ փակած գտանք, եւ պահապաններն էլ դուրսը դռան մօտ կանգնած. Բայց երբոր բաց արինք՝ ներսումը ոչ ովին չ’գտանք. Եւ երբոր քահանայապետը եւ տաճարի իշխանը այս խօսքը լսեցին, հիանում էին նորանց համար, թէ սա ինչ պիտի լինի։ Եւ մէկն եկաւ նորանց պատմեց, թէ Ահա այն մարդիկը, որ բանտի մէջ դրիք, տաճարումը կանգնած սովորեցնում են ժողովրդին։ Այն ժամանակ իշխանն սպասաւորներին հետ գնաց՝ նորանց բերաւ առանց բռնութեան. որովհետեւ ժողովրդիցը վախենում էին՝ որ չ’քարկոծեն։ Եւ երբոր բերին նորանց՝ կանգնեցրին ատեանումը. Եւ քահանայապետը հարցրեց նորանց, Եւ ասեց. Չէ՞ որ պատուիրելով պատուիրեցինք ձեզ՝ որ չ’սովորեցնէք այդ անունովը. Եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը, եւ կամենում էք այն մարդի արիւնը մեզ վերայ բերել։ Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:41

Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:1-5

Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։ Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։ Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։) Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։ Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:6-17

Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։ Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։ Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։ Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։ Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։ Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։ Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ. Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։ Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։ Բայց Պետրոսը կանգնած ստէպ դուռը թակում էր. Երբոր բաց արին, տեսան նորան եւ զարմացան։ Եւ նա ձեռքով նշան արաւ նորանց որ լուռ կենան. Եւ պատմեց նորանց, թէ ինչպէս Տէրը բանտիցն իրան հանեց. Եւ ասեց. Այս բանը պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին. Եւ դուրս եկաւ գնաց ուրիշ տեղ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:18-19

Եւ երբոր առաւօտ եղաւ՝ մեծ խռովութիւն կար այն զինուորների մէջ, թէ Պետրոսը ի՞նչ եղաւ։ Բայց Հերովդէսը երբոր նորան ուզեց եւ չ’գտաւ, պահապաններին քննեց եւ հրամայեց սպանել. Եւ Հրէաստանիցն իջաւ Կեսարիա՝ եւ այնտեղ էր լինում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:20-23

Եւ Հերովդէսը շատ բարկացած էր Տիւրացիների եւ Սիդոնացիների վերայ. Եւ նորանք միաբան եկան նորա մօտ. Եւ Բղաստոսին՝ թագաւորի ներսի տան վերակացուին՝ համոզելով՝ խաղաղութիւն էին խնդրում. որովհետեւ նորանց երկիրը՝ արքունիքիցն էր կերակրվում։ Մի որոշուած օր, Հերովդէսը թագաւորական զգեստ հագած ատեանումը նստած էր, եւ հրապարակաւ ատենաբանում էր դէպի նորանց։ Եւ ամբոխն աղաղակում էր, թէ Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի։ Եւ իսկոյն Տիրոջ հրեշտակը զարկեց նորան, որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը. Եւ որդներով լցուեցաւ՝ մեռաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:22-24

Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։ Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։ Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:25-30

Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։ Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։ Եւ Պօղոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք։ Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։ Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:35-40

Եւ երբ որ լուսացաւ, զօրագլուխները նուիրակներին ուղարկեցին եւ ասեցին. Արձակիր այն մարդկանցը։ Եւ բանտապետն այս խօսքերը պատմեց Պօղոսին, թէ Զօրագլուխներն ուղարկեցին՝ որ արձակուիք. Ուրեմն հիմա դուրս եկէք, գնացէք խաղաղութեամբ։ Բայց Պօղոսն ասեց նորանց. Հրապարակաւ ծեծեցին մեզ՝ անմեղներիս որ Հռովմայեցի մարդիկ ենք, եւ բանտը գցեցին. Եւ հիմա մեզ թագո՞ւն են հանում. Ոչ. Այլ թող իրանք գան մեզ հանեն։ Եւ նուիրակներն այն խօսքերը պատմեցին զօրագլուխներին. Եւ նորանք վախեցան՝ երբոր լսեցին թէ Հռովմայեցի են. Եւ եկան աղաչեցին նորանց։ Եւ երբոր հանեցին, խնդրում էին որ քաղաքիցը գնան։ Եւ բանտիցը դուրս եկան մտան Լիդիայի տունը. Եւ եղբայրներին տեսնելով, նորանց մխիթարեցին եւ գնացին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:6-8

Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան. Որոնց Յասոնն ընդունել է. Եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը։ Եւ շփոթեցրին ժողովուրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:26

Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 22:24-30

Եւ երբոր նորան կաշէ փոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասեց մօտը կանգնած հարիւրապետին թէ Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք։ Եւ երբոր լսեց հարիւրապետը, մօտեցաւ հազարապետին պատմեց եւ ասեց. Զգուշացիր թէ ինչ ես կամենում անել, որովհետեւ այս մարդը Հռովմայեցի է։ Եւ հազարապետը մօտ եկաւ եւ նորան ասեց. Ասիր ինձ թէ դու Հռովմայեցի՞ ես. Եւ նա ասեց. Այո. Եւ հազարապետը պատասխանեց թէ Ես շատ փողով ստացայ այս քաղաքացիութիւնը, եւ Պօղոսը ասեց. Ես հէնց դորանում ծնուած եմ։ Եւ նորանք՝ որ նորան ծեծելով հարցաքննելու էին, շուտով հեռացան նորանից. Եւ հազարապետն էլ վախեցաւ երբոր իմացաւ թէ Հռովմայեցի է. Որովհետեւ կապել էր նորան։ Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. Եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց։ Եւ Պօղոսն ատեանին մտիկ տուաւ՝ եւ ասեց. Մարդիկ եղբարք, ես բոլորովին բարի խղճմտանքով վարուել եմ Աստուծոյ առաջին մինչեւ այսօր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23:1-5

Եւ Անանիա քահանայապետը մօտը կանգնողներին հրամայեց, որ նորա բերանին զարկեն։ Այն ժամանակ Պօղոսն ասեց նորան. Աստուած պիտի քեզ զարկէ՝ ծեփած պատ. Եւ դու նստել ես ինձ օրէնքի համեմատ դատելու, եւ օրէնքի հակառակ հրամայում ես՝ որ ես զարկուի՞մ։ Եւ նորա մօտ կանգնածներն ասեցին. Աստուծոյ քահանայապետի՞ն ես հայհոյանք տալիս։ Եւ Պօղոսը ասեց. Եղբարք, ես չ’գիտէի՝ որ քահանայապետ է. Որովհետեւ գրուած է՝ թէ Քո ժողովրդի իշխանին չ’հայհոյես։ Երբոր Պօղոսն իմացաւ որ մէկ մասը Սադուկեցիներից է՝ եւ միւս մասը Փարիսեցիներից, ատեանի մէջ աղաղակեց. Մարդիկ եղբարք, ես Փարիսեցի եմ՝ եւ Փարիսեցու որդի. Մեռելների յոյսին եւ յարութեանը համար եմ ես դատվում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23:6-10

Եւ երբոր նա այս ասեց, Փարիսեցիների եւ Սադուկեցիների մէջ երկպառակութիւն ընկաւ. Եւ բազմութիւնը բաժանուեցաւ։ Որովհետեւ Սադուկեցիք ասում են թէ ոչ յարութիւն կայ, ոչ հրեշտակ, եւ ոչ հոգի. Բայց Փարիսեցիք երկուսն էլ դաւանում են։ Եւ մեծ աղաղակ եղաւ. Եւ Փարիսեցիների կողմից դպիրները վերկացան, հակառակում էին եւ ասում. Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը. բայց եթէ հոգի խօսեց դորանում կամ հրեշտակ, մենք Աստուծոյ հետ չ’մարտնչենք։ Եւ երբոր խռովութիւնը շատացաւ, հազարապետը վախեցաւ՝ մի գուցէ Պօղոսը նորանցից պատառուի. Զինուորներին հրամայեց, որ իջնեն նորան յափշտակեն նորանց միջիցը, եւ բերեն բերդը։ Եւ հետեւեալ գիշերը Տէրը կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25:6-12

Եւ նա երբոր եկաւ՝ նորա չորս կողմովը կանգնեցին Երուսաղէմից եկած Հրէաները. շատ եւ ծանր ամբաստանութիւններ բերելով Պօղոսի դէմ որ չէին կարողանում ապացուցանել։ Որովհետեւ նա պատասխան էր տալիս, թէ Ոչ Հրէից օրէնքի, եւ ոչ տաճարի, եւ ոչ Կայսեր դէմ մի մեղք եմ գործել։ Բայց Փեստոսը կամենալով Հրէաներին շնորհք անել, պատասխանեց Պօղոսին եւ ասեց. Կամենո՞ւմ ես Երուսաղէմ գնալ՝ եւ այնտեղ այդ բաների համար դատուիլ իմ առաջին։ Պօղոսն էլ ասեց. Ես Կայսեր ատեանումն եմ կանգնած, որ այնտեղ պէտք է ես դատուիմ. Հրէաներին ոչինչ վնաս չեմ տուել, ինչպէս դու էլ լաւ գիտես։ Բայց թէ որ անիրաւութիւն ունիմ եւ մեռնելու արժանի բան եմ գործել՝ մեռնելուց չեմ քաշվում. Իսկ եթէ այնպիսի մի բան չ’կայ, որ սորանք ինձանից ամբաստանում են, ոչ ով ինձ կարող չէ դորանց շնորհել. ես դէպի Կայսրն եմ բողոքում։ Այն ժամանակ Փեստոսը խորհրդակիցների հետ խօսեց՝ եւ պատասխանեց, Դէպի Կայսրը բողոքեցիր, Կայսեր մօտ կ’գնաս։ Երբոր մի քանի օր անցաւ, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէն եկան Կեսարիա՝ Փեստոսին շնորհաւորելու։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25:20-21

Բայց երբոր Պօղոսը բողոքեց, որ Վեհափառ Կայսեր քննութեան համար պահուի, հրաման տուի նորան պահել, մինչեւ որ ուղարկեմ Կայսեր մօտ։ Ագրիպպասն էլ Փեստոսին ասեց. Ես էլ կ’կամենայի լսել այդ մարդին. Եւ նա ասեց. Էգուց կ’լսես։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:25-32

Որովհետեւ թագաւորն էլ այս բաները գիտէ, որի հետ էլ համարձակ խօսում եմ. որովհետեւ չեմ կարծում որ սորանցից մէկն էլ նորանից ծածկուած լինի. որովհետեւ այս բանը անկիւնի մէջ եղած չէ։ Հաւատո՞ւմ ես մարգարէներին, ով Ագրիպպաս արքայ. գիտեմ որ դու հաւատում ես։ Ագրիպպասն էլ Պօղոսին ասեց. քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ։ Եւ Պօղոսն ասեց. Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ։ Եւ երբոր նա այս ասել էր, վերկացաւ թագաւորը եւ կուսակալը եւ Բերինիկէն, եւ նորանց հետ նստողները. Եւ գնալիս, իրար հետ խօսում էին եւ ասում թէ Այս մարդը մեռնելու կամ կապանքի արժանի բան չէ գործել։ Բայց Ագրիպպասը Փեստոսին ասեց. Կարելի էր այս մարդին արձակել՝ եթէ դէպի Կայսրը բողոքած չ’լինէր։ Երբոր հրաման եղաւ մեզ, որ նաւով գնանք Իտալիա, Պօղոսին եւ ուրիշ մի քանի կապուածներ էլ տուին մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր՝ Սեբաստոսի գնդիցը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27:23-24

Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսեր առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նաւողները։ Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ. որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:16-19

Եւ երեք օրից յետոյ եղաւ որ Պօղոսը Հրէաների գլխաւորներին կանչեց. Եւ երբոր եկան, նորանց ասեց. Մարդիկ եղբարք, ես ժողովրդի կամ հայրենական սովորութիւնների հակառակ մի բան չ’գործած, Երուսաղէմիցը կապուած մատնուեցայ Հռովմայեցիների ձեռը։ Որոնք ինձ դատելով կամեցան թող տալ, որովհետեւ ինձանում մեռնելու ոչինչ յանցանք չ’կար։ Բայց երբոր Հրէաները հակառակում էին, ստիպուեցայ դէպի Կայսրը բողոքել. Ոչ թէ իբր իմ ազգիցը մի ամբաստանելու բան ունէի։ Եւ այս պատճառի համար աղաչեցի ձեզ հիմա որ տեսնեմ եւ խօսեմ. Որովհետեւ Իսրայէլի այն յոյսին համար եմ ես այս շղթայովը կապուած։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:1-7

Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։ Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։ Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։ Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։ Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։ Սորա համար հարկ էլ էք վճարում. Որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։ Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. Ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:6-8

Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։ Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։ Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:12

Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:23

Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:24-25

Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:28-29

Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։ Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 4:30-31

Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։ Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:1

Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:14

Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:22-23

Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:21-22

Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։ Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ,

ԵՓԵՍԱՑԻՍ 2:12

Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:19

Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,

ԵՓԵՍԱՑԻՍ 6:12

Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:9-11

Նորա համար էլ Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է. Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 3:20

Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:16

Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:8

Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:8-10

Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան, Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին, Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:17

Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 2:1-2

Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար, Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:15

Որը իր ատենին պիտի ցուցնէ Երանելին ու միմիայն Հզօրը, թագաւորներուն Թագաւորը ու տէրերուն Տէրը։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:12

Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։

ՏԻՏՈՍ 3:1-2

Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին. Ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 1:8

Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:1-2

Եւ ասածներիս բովանդակութիւնը սա է. Մենք այնպիսի քահանայապետ ունինք, որ Մեծափառութեան աթոռի աջ կողմը նստեց երկնքումը. Պաշտօնեայ սրբութիւններին եւ ճշմարիտ խորանին, որն որ Տէրը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:36-38

Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան. Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:17

Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. Որ դա ձեզ օգուտ չէ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:9

Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:11-18

Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։ Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը։ Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի. Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։ Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը։ Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ։ Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք։ Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:6-8

Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով. Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։ Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը.

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:10-11

Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։ Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:4

Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։

ՀՈՒԴԱ 1:8

Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:4-6

Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են. Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:21

Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:2-6

Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։ Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր. Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ։ Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։ Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 4:9-10

Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 5:10-13

Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։ Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:9-11

Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։ Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:15

Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 11:15-18

Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։ Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 13:1-2

Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։ Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:8

Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 16:19-20

Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։ Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:1-2

Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:9-13

Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. Եւ եօթը թագաւորներ են. Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. Եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։ Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում, Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. Որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։ Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:14-18

Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։ Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։ Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։ Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։ Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:2-3

Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:9-10

Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը, Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:21

Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:15

Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:16

Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:17-19

Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին. Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. Եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։ Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:6

Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:11-13

Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:5-6

Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:1-5

Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։ Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։ Եւ նորա երեսը կ’տեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։ Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net