18 – Կեղծ ուսուցիչներ

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Կեղծ ուսուցիչներ.

Top 3 ամենանշանակալից համարները

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:1-3

Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կ’գործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:16

Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 18:20

Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 328 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 3:1-5

Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։ Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք. Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։ Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող։

ԾՆՆԴՈՑ 3:13-15

Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։ Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը։ Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։

ԵԼԻՑ 20:5-6

Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ Եւ կ’ողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։

ԵԼԻՑ 23:1-2

Սուտ լուր չ’տարածես. Անօրէնի հետ ձեռքդ չ’դնես որ անիրաւ վկայ դառնաս։ Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես. Եւ չ’խօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։

ՂԵւՏԱՑՈՑ 19:11

Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։

ՂԵւՏԱՑՈՑ 19:16-17

Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս. քո ընկերի արիւնը չ’մտնես. Ես եմ Եհովան։ Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։

ԹՎՈՑ 23:19

Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:3

Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան Բելփեգովրին արաւ, որովհետեւ Բելփեգովրի ետեւից գնացող բոլոր մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 5:32

Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ աջ կամ ձախ չ’խոտորուէք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:2-3

Եւ յիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովայ Աստուածը այս քառասուն տարիումը քեզ ման ածեց անապատի մէջ, որ քեզ խոնարհեցնէ, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թէ արդեօք նորա պատուիրանքները կ’պահես թէ ոչ։ Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:5-6

Եւ իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կ’խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում։ Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:16

Ձեր անձերին զգուշութիւն արէք, մի գուցէ ձեր սիրտը խաբուի, ու դուք խոտորուելով օտար աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 12:32

Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. նորա վերայ մի բան չ’աւելացնես, եւ նորանից մի բան չ’պակասեցնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 13:1-3

եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ, Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում. Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 18:20

Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 18:21-22

Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել. Եթէ այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չ’կատարուի, ահա այն է Եհովայի չ’ասած խօսքը. Մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. Նորանից չ’վախենաս։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 15:23

Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:21-23

Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կ’խաբեմ. Եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով. Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինեմ. Եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես եւ կարող էլ ես. Գնա եւ այդպէս արա։ Եւ արդ Տէրը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարէների բերանում, բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 18:20-22

Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես Նորան կ’խաբեմ. եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով։ Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինիմ. եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես, եւ կարող էլ ես. գնա եւ այդպէս արա։ Եւ արդ՝ Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանումը. բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:15-16

Եւ նորանց հայրերի Տէր Աստուածն ուղարկում էր նորանց իր պատգամաւորների ձեռքով առաւօտանց կանուխ իր պատգամները. Որովհետեւ խնայում էր իր ժողովրդին ու իր բնակարանին. Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց։

ՅՈԲ 13:4

Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։

ՍԱՂՄՈՍ 2:1-4

Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։

ՍԱՂՄՈՍ 5:6

Դու կ’կորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։

ՍԱՂՄՈՍ 5:9

Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չ’կայ. Նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. Եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։

ՍԱՂՄՈՍ 14:1-3

Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։ Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։ Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։

ՍԱՂՄՈՍ 31:18

Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով։

ՍԱՂՄՈՍ 34:13

Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն։

ՍԱՂՄՈՍ 50:16-17

Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։ Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։

ՍԱՂՄՈՍ 52:2-5

Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։ Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։) Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։ Աստուած էլ կ’կործանէ քեզ յաւիտեան. կ’խլէ եւ կ’հանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)

ՍԱՂՄՈՍ 55:21

Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. Նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։

ՍԱՂՄՈՍ 59:12

Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. Եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,

ՍԱՂՄՈՍ 101:7

Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։

ՍԱՂՄՈՍ 119:118

Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։

ՍԱՂՄՈՍ 119:163

Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. Բայց քո օրէնքը սիրում եմ։

ԱՌԱԿԱՑ 1:7

Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կ’անարգեն իմաստութիւնը եւ խրատը։

ԱՌԱԿԱՑ 1:22-23

Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։ Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կ’թափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կ’հասկացնեմ ձեզ։

ԱՌԱԿԱՑ 3:5-7

Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։

ԱՌԱԿԱՑ 4:24

Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։

ԱՌԱԿԱՑ 4:25-27

Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։ Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կ’հաստատուին։ Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։

ԱՌԱԿԱՑ 6:16-19

Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին. Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր. Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր. Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։

ԱՌԱԿԱՑ 9:7-9

Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։ Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ։ Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կ’դառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կ’աւելացնէ ուսումը։

ԱՌԱԿԱՑ 9:10

Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.

ԱՌԱԿԱՑ 12:19

Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։

ԱՌԱԿԱՑ 12:22

Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։

ԱՌԱԿԱՑ 14:5-7

Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կ’փչէ ստախօս վկան։ Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չ’կայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։ Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։

ԱՌԱԿԱՑ 14:25

Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կ’փչէ։

ԱՌԱԿԱՑ 15:12

Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։

ԱՌԱԿԱՑ 17:4

Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։

ԱՌԱԿԱՑ 19:5

Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։

ԱՌԱԿԱՑ 19:9

Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կ’կորչի։

ԱՌԱԿԱՑ 22:10

Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կ’գնայ, եւ վէճն ու անարգանքը կ’դադարէ։

ԱՌԱԿԱՑ 24:28

Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։

ԱՌԱԿԱՑ 27:5-6

Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։ Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։

ԱՌԱԿԱՑ 29:12

Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կ’լինեն։

ԱՌԱԿԱՑ 30:5-6

Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։ Չ’աւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։

ԺՈՂՈՎՈՂ 7:1

Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։

ԵՍԱՅԻԱ 1:2-5

Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։ Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։ Վա՜յ մեղաւոր ազգին. Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. Թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։ Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։

ԵՍԱՅԻԱ 1:28

Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կ’լինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։

ԵՍԱՅԻԱ 5:20-21

Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։ Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։

ԵՍԱՅԻԱ 8:13-14

Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. Եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։ Եւ նա ձեզ համար սրբարան կ’լինի. Իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։

ԵՍԱՅԻԱ 8:20

Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին։

ԵՍԱՅԻԱ 14:12-16

Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։ Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները.

ԵՍԱՅԻԱ 19:3

Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։

ԵՍԱՅԻԱ 28:7

Բայց սորանք էլ են գինիով մոլորուած, եւ խոտորում են ցքիով. քահանան եւ մարգարէն մոլորուած են ցքիով, կուլ են գնացել գինիի մէջ, ցքիով խոտորել են. Մոլորվում են տեսիլքի մէջ, դանդաչում են դատաստանումը։

ԵՍԱՅԻԱ 29:13

Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է.

ԵՍԱՅԻԱ 29:16

Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. Եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։

ԵՍԱՅԻԱ 29:24

Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու։

ԵՍԱՅԻԱ 30:9

Որովհետեւ դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։

ԵՍԱՅԻԱ 30:10-13

Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։ Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից Իսրայէլի Սուրբին։ Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. Որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք. Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կ’լինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կ’գայ։

ԵՍԱՅԻԱ 44:25

Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,

ԵՍԱՅԻԱ 56:10-11

Նորա պահապանները բոլորը կոյր են, չ’գիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը. Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չ’գիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չ’գիտեն բան հասկանալը. Նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.

ԵՍԱՅԻԱ 57:4

Ո՞ւմ վերայ էք ծաղրում, ո՞ւմ վերայ էք լայնացնում ձեր բերանը, եւ լեզուն՝ երկարացնում. Չէ՞ որ դուք անօրէնութեան զաւակներ՝ ստութեան սերունդ էք.

ԵՐԵՄԻԱ 5:11-13

Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։ Նորանք ուրացան Տիրոջը եւ ասեցին՝ Նա չէ, եւ մեզ վերայ չարիք չի գալ. Եւ սուր ու սով չենք տեսնելու։ Եւ մարգարէքը քամի են դառնալու, եւ խօսողը չի լինելու նորանցում. Այսպէս է լինելու նորանց։

ԵՐԵՄԻԱ 5:30-31

Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ. Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. Եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. Բայց վերջը ի՞նչ պիտի անէք։

ԵՐԵՄԻԱ 6:13-14

Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։ Եւ իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չ’կայ։

ԵՐԵՄԻԱ 9:5-6

Եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտութիւն չեն խօսում, սովորեցրել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրաւութիւն անելով յոգնում են։ Քո բնակութիւնը խարդախութեան մէջ է. Խարդախութեան համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 9:8

Մահաբեր նետ է նորանց լեզուն՝ նենգութիւն է խօսում, բերանովը խաղաղութիւն է խօսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նորան։

ԵՐԵՄԻԱ 14:14-15

Եւ Տէրն ինձ ասեց. Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. Նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար։ Ուրեմն այսպէս է ասում Տէրն այն մարգարէների համար, որոնք մարգարէանում են իմ անունովը. Թէեւ ես նորանց չեմ ուղարկել, եւ նորանք ասում են. Սուր ու սով չէ լինելու այս երկրումը. Այն մարգարէները սրով ու սովով պիտի փչանան։

ԵՐԵՄԻԱ 17:5

Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։

ԵՐԵՄԻԱ 17:9-10

Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. Նորան ո՞վ կարող է հասկանալ։ Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։

ԵՐԵՄԻԱ 23:9

Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, երերում են բոլոր ոսկորներս. Ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։

ԵՐԵՄԻԱ 23:11-12

Որովհետեւ թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։ Սորա համար նորանց ճանապարհն իրանց համար խաւարի մէջ սահելկոտ տեղերի պէս պիտի լինի. Նորանք պէտք է հրուին, եւ նորանում վայր ընկնեն, որովհետեւ ես նորանց վերայ չարիք եմ բերելու նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 23:14-15

Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ շնանալ եւ ստութեամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չ’դառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. Նորանց ամենը ինձ համար Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։ Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը մարգարէների մասին. Ահա ես նորանց օշինդր պիտի ուտեցնեմ, եւ նորանց լեղի ջուր պիտի խմեցնեմ, որովհետեւ Երուսաղէմի մարգարէներից ապականութիւն դուրս եկաւ բոլոր երկրի մէջ։

ԵՐԵՄԻԱ 23:16-17

Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. Նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։ Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, խաղաղութիւն է լինելու ձեզ համար եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. Ձեզ վերայ չարիք չի գալու։

ԵՐԵՄԻԱ 23:20-21

Տիրոջ բարկութիւնը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի պարզ հասկանաք այդ։ Ես այդ մարգարէներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նորանց հետ չեմ խօսել, բայց իրանք մարգարէանում են։

ԵՐԵՄԻԱ 23:25-29

Ես լսել եմ ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարէացող մարգարէքը, ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։ Մինչեւ ե՞րբ է լինելու այս սուտ մարգարէացող մարգարէների սրտումը, որ մարգարէանում են իրանց սրտի խաբէութիւնը. Որոնք մտածում են որ իմ ժողովրդին մոռացնել տան իմ անունը, այն երազներովն որ իրար պատմում են, ինչպէս որ իրանց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։ Այն մարգարէն, որի մօտ երազ կայ, թող երազ պատմէ, եւ որի մօտ իմ խօսքը կայ, թող իմ խօսքը խօսէ ճշմարտութեամբ. Յարդը ի՞նչ բան ունի ցորենի հետը, ասում է Տէրը։ Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։

ԵՐԵՄԻԱ 23:31-32

Ահա ես այն մարգարէների դէմ եմ՝ ասում է Տէրը, որ վեր են առնում իրանց լեզուն եւ պատգամ հրատարակում։ Ահա ես այն սուտ երազներ մարգարէացողների դէմ եմ, ասում է Տէրը, որ պատմում են նորանց եւ մոլորեցնում իմ ժողովրդին իրանց ստութիւններովն ու իրանց սնապարծութիւնովը, եւ ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ մի շահ եւ օգուտ չ’ունեն այս ժողովրդի համար, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 23:34-36

Եւ Տիրոջ բեռն ասող մարգարէին եւ քահանային ու ժողովրդին՝ ես այնպիսի մարդին ու նորա տանը պիտի այցելեմ։ Այսպէս ասեցէք՝ ամեն մարդ իր ընկերին եւ ամեն մարդ իր եղբօրը. Տէրն ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։ Եւ այլ եւս մի յիշէք Տիրոջ բեռը. Որովհետեւ բեռն է դառնալու ամեն մարդի համար իր խօսքը, եւ դուք փոխել էք կենդանի Աստուծոյ խօսքը, որ Զօրաց Տէրն է մեր Աստուածը։

ԵՐԵՄԻԱ 23:38-40

Բայց եթէ Տիրոջ բեռը ասէք, ուրեմն այսպէս է ասում Տէրը, որովհետեւ դուք ասում էք այդ «Տիրոջ բեռը» խօսքը, թէեւ լուր ուղարկեցի ձեզ մօտ ասելով՝ Մի ասիք Տիրոջ բեռը, Դորա համար ահա ես ձեզ բոլորովին պիտի մոռանամ, եւ ձեզ պիտի ձգեմ իմ երեսի առաջից, եւ այն քաղաքը, որ տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին։ Եւ ձեզ վերայ պիտի դնեմ յաւիտենական անարգանք եւ յաւիտենական նախատինք, որ չի մոռացուիլ։

ԵՐԵՄԻԱ 27:9-10

Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։ Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։

ԵՐԵՄԻԱ 27:14-16

Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։ Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։ Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։

ԵՐԵՄԻԱ 29:8-9

Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չ’խաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։ Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 50:6

Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորանց հովիւները մոլորեցնում են նորանց, սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։

ԵԶԵԿԻԵԼ 3:18-21

Երբոր ես ամբարշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չ’զգուշացնես եւ չ’խօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կ’մեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կ’պահանջեմ։ Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չ’դառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կ’մեռնէ, իսկ դու կ’ազատես քո անձը։ Եւ երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ չարութիւն անէ, եւ ես գայթակղութիւն դնեմ նորա առաջին եւ նա մեռնէ, որովհետեւ դու նորան չ’զգուշացրիր. Նա իր մեղքովը կ’մեռնէ եւ չի յիշուիլ նորա արած արդարութիւնը. Իսկ նորա արիւնը քո ձեռից կ’պահանջեմ։ Եւ եթէ դու զգուշացնես արդարին, որ չ’մեղանչէ արդարը եւ նա էլ չ’մեղանչէ. Նա անպատճառ կ’ապրէ, որովհետեւ զգուշացրուել է, եւ դու կ’ազատես քո անձը։

ԵԶԵԿԻԵԼ 12:24

Որովհետեւ այլ եւս ոչ մի տեսիլք դարտակ պիտի չ’լինի եւ շողոքորթութեան գուշակութիւն Իսրայէլի տան մէջ։

ԵԶԵԿԻԵԼ 13:1-3

Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի մարգարէացող մարգարէների դէմ, եւ ասիր իրանց սրտիցը մարգարէացողներին. Լսեցէք Տիրոջ խօսքը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ յիմար մարգարէներին, որ իրանց հոգիի ետեւիցն են գնում, եւ ոչինչ չեն տեսել։

ԵԶԵԿԻԵԼ 13:4-7

Աւերակներում եղող աղուէսների պէս են դառել քո մարգարէները, ով Իսրայէլ։ Դուք վեր չ’գնացիք խրամատութիւնների տեղերը, եւ պարսպով չ’պատեցիք Իսրայէլի տունը, պատերազմումը կանգնելու Տիրոջ օրումը։ Նորանք դարտակ տեսիլք եւ սուտ գուշակութիւն են տեսնում, որ ասում են. Տէրն է ասում, թէեւ Տէրը նորանց չէ ուղարկել. Եւ յոյս են տալիս թէ խօսքը պիտի կատարուի։ Չէ՞ որ դարտակ տեսիլքներ տեսաք, եւ սուտ գուշակութիւն խօսեցիք, եւ ասեցիք. Տէրն է ասում, թէեւ ես չէի խօսել։

ԵԶԵԿԻԵԼ 13:8

Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեր խօսքերը դարտակ են եւ ձեր գուշակութիւնը՝ սուտ, Սորա համար ես ձեզ դէմ եմ, ասում է Տէր Եհովան։

ԵԶԵԿԻԵԼ 13:9-16

Եւ իմ ձեռքը պիտի լինի այն մարգարէների դէմ, որոնք դարտակ տեսիլք են տեսնում եւ սուտ գուշակում. Նորանք պիտի չ’լինին իմ ժողովրդի խորհրդումը, եւ Իսրայէլի տան գրքումը պիտի չ’գրուին, եւ Իսրայէլի երկիրը պիտի չ’մտնեն, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Նորա համար եւ հէնց նորա համար որ մոլորեցնում են իմ ժողովուրդը ասելով թէ՝ Խաղաղութիւն է, քանի որ խաղաղութիւն չ’կայ. Եւ սա մի պատ է շինում, եւ ահա նորանք ցեխով ծեփում են։ Ասիր այն ցեխով ծեփողներին, թէ Վայր է ընկնելու, յորդահոս անձրեւ է լինելու, եւ դուք, ով կարկուտի քարեր, վայր ընկէք, եւ մրրկալից հողմը յարձակուի։ Եւ ահա պատը վայր պիտի ընկնէ. Մի՞թէ ձեզ չեն ասելու. Ո՞ւր է այն ծեփը, որ ծեփեցիք։ Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ իմ սրտմտութիւնովը մրրկալից հողմ պիտի բաց թողեմ, եւ յորդահոս անձրեւ պիտի լինի իմ բարկութիւնովը, եւ կարկուտի քարեր սրտմտութիւնով փչացնելու համար։ Եւ պիտի քանդեմ այն պատը, որ ցեխով ծեփեցիք, եւ պիտի տափովը տամ նորան, որ նորա հիմքը բացուի, եւ վայր ընկնէ, եւ դուք նորա միջումը բնաջինջ լինէք, որ իմանաք թէ ես եմ Տէրը։ Եւ իմ սրտմտութիւնը պիտի կատարեմ այդ պատի վերայ եւ նորան ցեխով ծեփողների վերայ, եւ ձեզ պիտի ասեմ. Չ’կայ պատը եւ չ’կան նորա ծեփողները. Այսինքն Իսրայէլի մարգարէները, որոնք մարգարէանում են Երուսաղէմի վերայ, եւ նորա մասին խաղաղութեան տեսիլք են տեսնում, քանի որ խաղաղութիւն չ’կայ, ասում է Տէր Եհովան։

ԵԶԵԿԻԵԼ 13:17

Եւ դու մարդի որդի, երեսդ դարձրու դէպի քո ժողովրդի աղջիկները, որոնք իրանց սրտիցը մարգարէանում են, եւ մարգարէացիր նորանց մասին.

ԵԶԵԿԻԵԼ 13:22-23

Որովհետեւ դուք տրտմեցնում էք արդարի սիրտը ստութիւնով, որին ես չեմ տրտմեցնում, եւ ուժովացնում էք ամբարշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհիցը ետ չ’դառնայ եւ ապրէ. Ուրեմն դարտակ տեսիլք մի տեսնէք եւ այլ եւս գուշակութիւն մի գուշակէք. Եւ ես պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, եւ կ’գիտենաք, որ ես եմ Տէրը։

ԵԶԵԿԻԵԼ 22:28

Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։

ԵԶԵԿԻԵԼ 28:6-7

Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի նման շինեցիր, Դորա համար ահա ես քեզ վերայ պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնաւորներին, եւ նորանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստութեան գեղեցկութեան վերայ, եւ պիտի ապականեն քո գեղեցկութիւնը։

ԵԶԵԿԻԵԼ 33:3-6

Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ. Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չ’զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։ Նա լսել էր փողի ձայնը եւ չ’զգուշացաւ. Նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կ’ազատէր։ Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չ’հնչեցնէ, եւ ժողովուրդը չ’զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։

ԵԶԵԿԻԵԼ 33:7-9

Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։ ես ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չ’խօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. Այն ամբարիշտը կ’մեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կ’պահանջեմ։ Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չ’դառնայ, նա իր անօրէնութեան համար կ’մեռնէ, բայց դու ազատած կ’լինես քո անձը։

ԵԶԵԿԻԵԼ 33:14-15

Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ. Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. Նա անշուշտ պիտի ապրէ եւ չ’պիտի մեռնէ։

ԵԶԵԿԻԵԼ 33:17-20

Եւ քո ժողովրդի որդիքը կ’ասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։ Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։ Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։ Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։

ԵԶԵԿԻԵԼ 34:2-6

Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. Հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։ Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. Իսկ հօտը չէք արածեցնում։ Տկարներին չ’ուժովացրիք, եւ հիւանդին չ’բժշկեցիք, եւ դուք կոտրածին չ’կապեցիք, եւ մոլորուածին ետ չ’բերիք, եւ կորածին չ’որոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։ Եւ նորանք ցրիւ եկան հովիւ չ’լինելու պատճառով, եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։ Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չ’կայ, ու հարցանող չ’կայ։

ԵԶԵԿԻԵԼ 34:8-10

Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չ’լինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չ’որոնեցին իմ ոչխարներին, եւ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում. դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլ եւս պիտի չ’արածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չ’լինեն։

ԵԶԵԿԻԵԼ 34:17

Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։

ԵԶԵԿԻԵԼ 34:20-22

Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։ Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։ Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չ’յափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։

ԵԶԵԿԻԵԼ 35:13

Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. Ես լսել եմ։

ՈՎՍԵ 4:6

Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չ’լինելուն համար. Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու։

ՈՎՍԵ 4:12

Իմ ժողովուրդը իր փայտին է հարցնում, եւ իր ցուպը պիտի իմացնէ նորան. Որովհետեւ պոռնկութեան հոգին խաբել է, եւ պոռնկացան իրանց Աստուծուն չ’հպատակելով։

ՄԻՔԻԱ 3:5-7

Այսպէս է ասում Տէրը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ ով որ նորանց բերանը մի բան չ’դնէ, նորա դէմ պատերազմ կ’հրատարակեն. Վասն որոյ գիշեր կ’լինի ձեզ որ տեսիլք չ’տեսնէք. Եւ ձեզ խաւար կ’լինի որ գուշակութիւն չ’անէք. Եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։ Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, որովհետեւ չ’կայ Աստուծոյ պատասխան։

ՄԻՔԻԱ 3:11

Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է մեզ վերայ չարիք չի գալ։

ԶԱՔԱՐԻԱ 8:16-17

Սորանք են այն բաները, որ պէտք է անէք. Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը։ Եւ ամեն մէկդ իր ընկերի չարիքը մի խորհէք ձեր սրտերումը, եւ սուտ երդում մի սիրէք, որովհետեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տէրը։

ԶԱՔԱՐԻԱ 10:2

Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չ’կայ։

ԶԱՔԱՐԻԱ 11:17

Վա՜յ փուչ հովիւին, որ ձգում է հօտը. Սո՜ւրը նորա բազուկի վերայ եւ նորա աջ աչքի վերայ. Նորա բազուկը պիտի անպատճառ չորանայ, եւ նորա աջ աչքը պիտի անպատճառ խաւարուի։

ԶԱՔԱՐԻԱ 13:2-5

Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չ’յիշուին. Եւ մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։ Եւ պիտի լինի որ երբ մի մարդ էլի մարգարէանայ, այն ժամանակ նորան պիտի ասեն նորա հայրը եւ մայրը՝ նորա ծնողները. Չ’ապրիս, որ սուտ խօսեցիր Տիրոջ անունովը. Եւ նորան պիտի խոցեն նորա հայրն ու մայրը՝ նորա ծնողները՝ նա մարգարէանալիս։ Եւ այն օրը պիտի լինի որ պիտի ամաչեն մարգարէները, ամեն մէկը իր տեսիլքիցը՝ մարգարէանալիս. Եւ մազի վերարկու չեն հագնելու՝ խաբելու նպատակով։ Եւ պիտի ասէ. Ես մարգարէ չեմ. Ես մի երկրագործ մարդ եմ. Որովհետեւ մի մարդ ինձ ծախու է առել իմ երեխայութիւնիցը։

ՄԱՂԱՔԻԱ 2:7-9

Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է։ Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը։ Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. Ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. Եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 5:10-12

Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

ՄԱՏԹԵՈՍ 5:17-19

Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։ Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։ Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։

ՄԱՏԹԵՈՍ 7:3-6

Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում, Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. Եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։ Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։ Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. Որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։

ՄԱՏԹԵՈՍ 7:13-14

Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

ՄԱՏԹԵՈՍ 7:15

Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։

ՄԱՏԹԵՈՍ 7:19-20

Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։

ՄԱՏԹԵՈՍ 7:21-23

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։

ՄԱՏԹԵՈՍ 12:32

Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։

ՄԱՏԹԵՈՍ 13:13-14

Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։ Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։

ՄԱՏԹԵՈՍ 13:18-23

Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։ Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։ Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։ Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։ Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։ Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. Որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։

ՄԱՏԹԵՈՍ 15:3

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։

ՄԱՏԹԵՈՍ 15:8-9

Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։ Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։

ՄԱՏԹԵՈՍ 15:13-14

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։ Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կ’ընկնեն։

ՄԱՏԹԵՈՍ 16:11-12

Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։ Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։

ՄԱՏԹԵՈՍ 16:23

Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։

ՄԱՏԹԵՈՍ 18:15-17

Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։ Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կ’հաստատուի։ Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն. Ապա եթէ եկեղեցուն էլ չ’լսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։

ՄԱՏԹԵՈՍ 22:18

Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ի՞նչու էք փորձում ինձ, կեղծաւորներ։

ՄԱՏԹԵՈՍ 23:1-5

Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց. Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին։ Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. Որովհետեւ ասում են բայց չեն անում։ Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց։ Եւ իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում.

ՄԱՏԹԵՈՍ 23:6-12

Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները. Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը։ Բայց դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. Եւ դուք ամենքդ եղբարք էք։ Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։ Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։ Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։ Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ։

ՄԱՏԹԵՈՍ 23:13-15

Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։ [Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. Նորա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք։] Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. Եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։

ՄԱՏԹԵՈՍ 23:23-28

Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. Որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. Սա պետք էր անել՝ եւ այն չ’թողել։ Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս։ Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։ Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի։ Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։ Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։

ՄԱՏԹԵՈՍ 23:29-35

Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում. Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին։ Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ որդիք էք մարգարէների սպանողներին։ Եւ դուք ձեր հայրերի չափը լցրէք։ Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։ Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք, Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։

ՄԱՏԹԵՈՍ 24:4-5

Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։ Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։

ՄԱՏԹԵՈՍ 24:10-12

Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։ Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։ Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։

ՄԱՏԹԵՈՍ 24:24-25

Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։ Ահա առաջուց ասեցի ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 24:35

Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

ՄԱՏԹԵՈՍ 28:18-20

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

ՄԱՐԿՈՍ 4:14-20

Սերմողը Խօսքն է սերմում. Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։ Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։ Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։ Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։

ՄԱՐԿՈՍ 7:6-7

Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։ Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։

ՄԱՐԿՈՍ 7:8-9

Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։ Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։

ՄԱՐԿՈՍ 13:22-23

Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։ Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։

ՄԱՐԿՈՍ 13:31

Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՂՈՒԿԱՍ 4:4

Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։

ՂՈՒԿԱՍ 6:26

Վայ ձեզ՝ երբոր ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն, որովհետեւ այդպէս էին անում սուտ մարգարէներին նորանց հայրերը։

ՂՈՒԿԱՍ 6:39-40

Մի առակ էլ ասեց նորանց, Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն. Աշակերտն իր վարդապետիցը բարձր չէ. Բայց ամեն կատարեալն իր վարդապետի պէս կ’լինի։

ՂՈՒԿԱՍ 8:11-15

Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։ Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։ Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։ Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։ Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

ՂՈՒԿԱՍ 8:17-18

Որովհետեւ ծածուկ բան չ’կայ՝ որ չ’յայտնուի. Եւ ոչ թագուն բան, որ չ’իմացուի եւ յայտնուի։ Ուրեմն տեսէք թէ ինչպէս էք լսում. որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի, եւ ով որ չ’ունի, այն էլ որ կարծում է թէ ունի, նորանից վեր կ’առնուի։

ՂՈՒԿԱՍ 16:17

Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։

ՂՈՒԿԱՍ 21:8

Նա էլ ասեց. Զգոյշ կացէք՝ մի խաբուիք. Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն, թէ Ես եմ. Եւ ժամանակը մօտեցաւ. Արդ նորանց ետեւից մի գնաք։

ՂՈՒԿԱՍ 21:33

Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:24-25

Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. Որովհետեւ ինքն ամենը գիտէր։ Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:18-20

Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:23-24

Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:16-17

Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:19-20

Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։ Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. Ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. Ո՞վ է ուզում քեզ սպանել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:24

Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:12

Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:31-32

Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:43-44

Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։ Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:47

Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:39-41

Եւ Յիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, որ չ’տեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։ Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կոյր ենք։ Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. Բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. Նորա համար ձեր մեղքերը մնում են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:1-5

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։ Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։ Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։ Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։ Բայց օտարի ետեւից չեն գնում. Այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:12-13

Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ թողում է ոչխարները եւ փախչում. Եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։ Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չ’ունի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:37-40

Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է. Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:48

Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:6

Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15

Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:17

Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:26

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:26

Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ’վկայէ ինձ համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13

Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:17

Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:3-4

Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։ Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:51

Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:28

Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:29-31

Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն։ Սորա համար արթուն կացէք, յիշելով որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։ Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ յանձնում, եղբարք, եւ նորա շնորհքի խօսքին, որ նա կարող է շինել՝ եւ ամեն սրբուածների հետ ձեզ ժառանգուիթիւն տալ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:18

Ուստի, ով Ագրիպպաս արքայ, ես անհնազանդ չ’եղայ այն երկնային տեսիլքին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:18

Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:20-21

Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։ Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:22

Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:25

Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 2:13

(Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:4

Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:11-13

Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող, Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։ Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:12

Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 9:1

Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:2-4

Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։ Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։ Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:17

Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 11:8

Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:1

Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 16:17-18

Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։ Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:21-25

Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։ Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։ Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։ Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:1-5

Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։ Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:6-8

Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։ Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։ Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:11-13

Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։ Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։ Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:14-16

Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։ Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։ Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:11

Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 3:18-20

Ոչ ով իր անձը չ’խաբէ. Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։ Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. Վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։ Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 9:18

Ապա ի՞նչ է իմ վարձքը. Այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:9

Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 11:16

Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 11:18-19

Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։ Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 11:27-32

Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։ Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։ Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։ Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. Եւ շատեր էլ ննջած են։ Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։ Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. Որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:19-21

Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։ Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք։ Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. Բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:33-38

Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։ Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. Որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. Որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։ Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։ Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։ Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:1-2

Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք. Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:33-34

Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:11

Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:14-17

Բայց շնորհակալութիւն Աստուծուն՝ որ ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտութեան հոտը մեզանով յայտնվում է ամենայն տեղ։ Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։ Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։ Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են. այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:6

Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:14-16

Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։ Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ։ Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 4:2-4

Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։ Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 10:4-6

Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում, Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. Եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 11:3-4

Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։ Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չ’առաք, կամ ուրիշ աւետարան որ չ’ընդունեցիք, լաւ կ’համբերէիք։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 11:13-15

Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 13:5

Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:6-7

Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։ Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:8-9

Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։ Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:10-12

Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։ Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։ Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 2:4-5

Եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատութիւնը լրտեսելու համար, որ Քրիստոս Յիսուսումն ունինք, որ մեզ ծառայեցնեն։ Որոնց մի ժամ էլ ականջ չ’դրինք՝ հնազանդ լինելու համար, որ աւետարանի ճշմարտութիւնը ձեզանում հաստատ մնայ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 2:11-14

Բայց երբ որ Պետրոսը եկաւ Անտիոք, ես նորան հակառակ կեցայ, որ մեղադրելի էր։ Վասնզի մի քանի մարդիկ դեռ չ’եկած Յակոբիցը, նա անխտիր ուտում էր հեթանոսների հետ. Բայց երբոր եկան, ետ էր քաշվում եւ իր անձը ջոկում, վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին։ Եւ նորա հետ ուրիշ Հրէաներն էլ կեղծաւորութիւն արին. Մինչեւ որ Բառնաբասն էլ ծռուեցաւ նորանց կեղծաւորութիւնովը։ Բայց երբոր տեսայ, որ աւետարանի ճշմարտութեան համեմատ ուղիղ չեն գնում, ամենքի առաջին ասեցի Պետրոսին. Եթէ դու, Հրէայ լինելովդ, հեթանոսի պէս ես վարվում եւ ոչ թէ Հրէայի պէս, էլ ի՞նչու ես բռնադատում հեթանոսներին որ Հրէայի պէս վարուին։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:1

Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չ’հնազանդիք. Որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:1-3

Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս։ Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։ Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:6-8

Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։ Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:14-15

Որ այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։ Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը.

ԵՓԵՍԱՑԻՍ 4:17-18

Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը, Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:25

Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:29

Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:6

Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:8-10

Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։ Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։ Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:11

Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։

ԵՓԵՍԱՑԻՍ 6:12

Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

ԵՓԵՍԱՑԻՍ 6:14-17

Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած, Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։ Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1:9-10

Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով. Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:4

Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:8

Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:18

Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:20-23

Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր. Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։ Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:9-10

Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։ Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 5:21

Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 2:3

Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին,

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 2:9-12

Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան. Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 2:15

Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 3:6

Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. Եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:3-7

Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն. Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։ Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից. Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին, Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 2:4-7

Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։ Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։ Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 2:11-14

Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։ Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։ Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։ Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:1-2

Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:6-7

Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։ Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. Բայց վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:11-16

Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։ Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով, Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։ Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։ Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 5:17-18

Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. Մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։ Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. Թէ մշակը արժանի է իր վարձքին։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 5:19-22

Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով։ Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։ Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։ Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. Քո անձը սուրբ պահիր։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:3-5

Եթէ մէկը ուրիշ կերպ բան սորվեցնէ ու մտիկ չընէ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին ողջամիտ խօսքերուն եւ այն վարդապետութեանը, որ աստուածպաշտութեան համաձայն է, Այնպիսին հպարտացած է ու բան մը չի գիտեր, հապա վէճերով ու հակառակութիւններով ախտացած է. որոնցմէ կը յառաջանան նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, գէշ կասկածներ, Մտքով ապականած ու ճշմարտութենէն հեռացած մարդոց զրաբանութիւններ, որոնք աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն մը կը սեպեն. այնպիսիներէն մէկդի՛ կեցիր։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:20-21

Ո՜վ Տիմոթէոս, քեզի տրուած աւանդը պահէ, փախչելով պիղծ ունայնաբանութիւններէ եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններէ։ Մէկ քանիները զանոնք դաւանելով՝ հաւատքէն մոլորեցան։ Շնորհքը քեզի հետ ըլլայ։ Ամէն։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:14

Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:15-16

Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։ Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. Որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:17-19

Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը, Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. Եւ կործանում են ոմանց հաւատքը։ Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. Եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:23-26

Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. Իմանալով որ կռիւներ են ծնում։ Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար, Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:2-5

Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:6-7

Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են. Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:8-9

Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։ Բայց աւելի չեն յառաջանալ. Որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:12-13

Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն. Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:14-17

Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր. Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։ Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:2-4

Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։

ՏԻՏՈՍ 1:9-16

Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։ Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։ Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով։ Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։ Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը. Եւ մտիկ չ’տան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։ Ամեն բան սուրբ է սուրբերին. բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։ Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։

ՏԻՏՈՍ 2:1-2

Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։ Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.

ՏԻՏՈՍ 2:3-5

Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող. Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր, Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։

ՏԻՏՈՍ 2:6-8

Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն. Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն, Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։

ՏԻՏՈՍ 2:9-10

Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր. Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։

ՏԻՏՈՍ 3:9-11

Բայց յիմար վիճաբանութիւններից, ազգահամարներից եւ հակառակութիւններից, եւ օրէնքի կռիւներից ետ քաշուիր. որ անօգուտ եւ ունայն են։ Հերձուածող մարդից, երբոր առաջին եւ երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց։ Գիտենալով որ այնպիսին ծռուած է եւ մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:1-3

Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք։ Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը, Ապա մենք ի՞նչպէս կ’պրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ

ԵԲՐԱՅԵՑԻՍ 3:12

Նայեցէք. Եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 3:18-19

Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չ’պիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին։ Եւ տեսնում ենք որ չ’կարողացան մտնել անհաւատութեան պատճառով։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:12-13

Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 6:4-6

Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած, Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են, Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:26-29

Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։ Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։ Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:15-17

Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չ’լինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չ’բուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։ Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։ Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:9

Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանուիք. Որովհետեւ լաւ է որ սիրտը շնորհքով հաստատուի ոչ թէ կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չ’ունեցան նորանք որ այնպէս գնացին։

ՀԱԿՈԲՈՍ 1:3-5

Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։ Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։

ՀԱԿՈԲՈՍ 1:22-24

Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։

ՀԱԿՈԲՈՍ 3:1-2

Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։ Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։

ՀԱԿՈԲՈՍ 3:5-6

Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։ Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:7-8

Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:10

Որովհետեւ ով որ կամենում է կեանք սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող իր լեզուն չարութիւնից լուռ պահէ, եւ իր շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:15-16

Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։ Եւ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 5:8-9

Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:20-21

Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:1-3

Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կ’գործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:20-21

Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։ Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:16

Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:17-18

Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։ Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 1:5-6

Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։ Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:3-6

Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։ Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։ Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։ Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:26-27

Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։ Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:1-3

Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:5-6

Նորանք աշխարհքիցն են. Նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց։ Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:6

Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:7-8

Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։ Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:9-11

Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։

3 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Գ) 1:9-10

Ես գրեցի եկեղեցուն. Բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։ Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում։

ՀՈՒԴԱ 1:3-4

Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, որ մրցիք սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը։ Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. Եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:2

Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. Եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:9

Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:14-16

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։ Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ։ Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:20

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:15-17

Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:19

Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:9-11

Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։ Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր. Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:4

Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:23

Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:20

Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:2-3

Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 20:10

Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:8

Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:27

Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:15

Բայց դուրսն են շները եւ կախարդները եւ պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները. Եւ ամեն ստութիւն սիրողն ու գործողը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:18-19

Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net