23 – Սեր

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Սեր.

Top 3 ամենանշանակալից համարները

ՂՈՒԿԱՍ 6:27-29

Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։ Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։ Քո մեկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա. Եւ նա՝ որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:7-11

Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։ Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։ Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։

ՅՈԲ 6:14

Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 326 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 2:24

Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կ’լինին։

ԾՆՆԴՈՑ 29:20

Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։

ԵԼԻՑ 20:12

Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ։

ԵԼԻՑ 20:17

Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

ԵԼԻՑ 23:4-5

Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։ Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չ’կամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։

ԵԼԻՑ 34:6

Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով,

ՂԵւՏԱՑՈՑ 19:17-18

Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։ Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։

ՂԵւՏԱՑՈՑ 19:34

Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

ՂԵւՏԱՑՈՑ 25:35-37

Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։ Վաշխ եւ տոկոսիք չ’առնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի։ Փողդ վաշխով պիտի չ’տաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չ’տաս։

ԹՎՈՑ 12:3

Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 6:5

Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:9-10

Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։ Եւ պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 10:18-19

Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց եւ հանդերձ տալով։ Ուրեմն պանդուխտին սիրեցէք. Ըստ որում դուք Եգիպտացիների երկրումը պանդուխտ էիք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:1

Ուրեմն սիրիր քո Եհովայ Աստուծուն եւ նորա պատուիրած բաները, կանոնները, դատաստանները եւ պատուիրանքները պահիր ամեն ժամանակ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:13

Եւ եթէ լինի որ ուշադրութեամբ լսէք իմ պատուիրանքներին, որ այսօր ձեզ պատուիրում եմ, որ ձեր Եհովայ Աստուծուն սիրէք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը,

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 13:3

Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 15:10-11

Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս սիրտդ չ’նեղուի. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կ’օրհնէ քեզ քո ամեն գործքերումը եւ քո ամեն ձեռնարկած բաներումը։ Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 16:17

Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 30:6

Եւ քո Եհովայ Աստուածը կ’թլփատէ քո սիրտը եւ քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն սիրես, որ ապրես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 30:20

Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։

ՀԵՍՈւ 22:5

Միայն թէ շատ զգուշութիւն արէք որ գործադրէք այն պատուիրանքը եւ այն օրէնքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք, եւ նորա ամեն ճանապարհներումը գնաք, եւ նորա պատուիրանքները պահէք, եւ նորան յարիք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ ձեր բոլոր հոգիովը:

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 2:3

Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք, Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չ’գայ, Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է, Եւ նա կշռում է գործքերը։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 18:1-4

Եւ երբոր Սաւուղի հետ խօսեց եւ վերջացրեց. Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. Եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։ Եւ նոյն օրը Սաւուղը նորան առաւ եւ թող չ’տուաւ որ ետ դառնայ իր հօր տունը։ Եւ Յովնաթանը եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։ Եւ Յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 20:41-42

Եւ տղան գնաց եւ Դաւիթը հարաւային կողմից դուրս եկաւ եւ գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արաւ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերայ լաց եղան մինչեւ որ Դաւիթը շատ լաց եղաւ։ Եւ Յովնաթանը Դաւիթին ասեց. Գնա խաղաղութեամբ, ինչպէս որ մենք երկուսս Տիրոջ՝ անունովը երդում արինք եւ ասեցինք թէ Տէրը իմ ու քո մէջ՝ եւ իմ սերունդի ու քո սերունդի մէջ վկայ լինի մինչեւ յաւիտեան։ Եւ Դաւիթը վեր կացաւ գնաց, Յովնաթանն էլ գնաց քաղաքը։

ՅՈԲ 6:14

Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։

ՍԱՂՄՈՍ 25:6-7

Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։ Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։

ՍԱՂՄՈՍ 25:9

Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։

ՍԱՂՄՈՍ 25:10

Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։

ՍԱՂՄՈՍ 31:23

Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. Եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։

ՍԱՂՄՈՍ 36:5-7

Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։ Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։ Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։

ՍԱՂՄՈՍ 40:11

Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։

ՍԱՂՄՈՍ 41:1-3

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։ Տէրը կ’պահէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. Նա երանելի կ’լինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։ Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը։

ՍԱՂՄՈՍ 51:1

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։

ՍԱՂՄՈՍ 69:16

Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։

ՍԱՂՄՈՍ 86:5

Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։

ՍԱՂՄՈՍ 86:15

Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։

ՍԱՂՄՈՍ 101:5

Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կ’ջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։

ՍԱՂՄՈՍ 103:8-12

Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։ Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։ Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։ Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։ Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։

ՍԱՂՄՈՍ 103:17

Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,

ՍԱՂՄՈՍ 107:1

Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 107:8-9

Թող գոհանան տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին. Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։

ՍԱՂՄՈՍ 117:2

Որովհետեւ նորա ողորմութիւնը զօրաւոր է մեզ վերայ. Եւ Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան է։ Ալէլուիա։

ՍԱՂՄՈՍ 133:1

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն։

ՍԱՂՄՈՍ 136:26

Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

ՍԱՂՄՈՍ 145:8-9

Ողորմած եւ գթած է Տէրը. Երկայնամիտ եւ բազումողորմ։ Բարի է Տէրը ամենի համար. Եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։

ՍԱՂՄՈՍ 147:6

Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։

ԱՌԱԿԱՑ 3:3

Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։

ԱՌԱԿԱՑ 5:15-20

Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։ Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։ Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։ Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։ Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։

ԱՌԱԿԱՑ 6:16-19

Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին. Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր. Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր. Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։

ԱՌԱԿԱՑ 8:13

Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։

ԱՌԱԿԱՑ 8:17

Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ։

ԱՌԱԿԱՑ 10:12

Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կ’ծածկէ։

ԱՌԱԿԱՑ 11:2

Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։

ԱՌԱԿԱՑ 11:17

Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը։

ԱՌԱԿԱՑ 11:24-25

Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։ Օրհնութիւն տուող անձը կ’գիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կ’ոռոգուի։

ԱՌԱԿԱՑ 13:24

Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան։

ԱՌԱԿԱՑ 14:21

Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։

ԱՌԱԿԱՑ 14:31

Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ։

ԱՌԱԿԱՑ 15:1

Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ։

ԱՌԱԿԱՑ 15:25

Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։

ԱՌԱԿԱՑ 16:5-6

Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։ Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կ’քաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը։

ԱՌԱԿԱՑ 16:18-19

Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։ Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։

ԱՌԱԿԱՑ 16:24

Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։

ԱՌԱԿԱՑ 17:9

Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կ’բաժանէ։

ԱՌԱԿԱՑ 17:17

Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։

ԱՌԱԿԱՑ 18:21

Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը։

ԱՌԱԿԱՑ 18:24

Բարեկամներ ունեցող մարդը վնաս կ’քաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։

ԱՌԱԿԱՑ 19:17

Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը։

ԱՌԱԿԱՑ 19:22

Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։

ԱՌԱԿԱՑ 21:3-4

Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։ Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։

ԱՌԱԿԱՑ 21:13

Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կ’կանչէ, եւ պատասխան չի գտնիլ։

ԱՌԱԿԱՑ 21:21

Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կ’գտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։

ԱՌԱԿԱՑ 21:23-24

Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ։ Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։

ԱՌԱԿԱՑ 22:9

Բարի աչք ունեցողը օրհնուած կ’լինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։

ԱՌԱԿԱՑ 22:10-11

Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կ’գնայ, եւ վէճն ու անարգանքը կ’դադարէ։ Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։

ԱՌԱԿԱՑ 25:21-22

Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան. Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կ’դիզես. Եւ Տէրը քեզ կ’հատուցանէ։

ԱՌԱԿԱՑ 28:27

Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։

ԱՌԱԿԱՑ 29:22

Բարկացող մարդը կռիւ կ’հնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կ’ունենայ։

ԱՌԱԿԱՑ 29:23

Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կ’կործանէ, բայց հեզահոգին փառք կ’ստանայ։

ԱՌԱԿԱՑ 30:18-19

Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում. Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։

ԱՌԱԿԱՑ 31:8-9

Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։ Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը։

ԺՈՂՈՎՈՂ 7:9

Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:1-4

Սողոմոնի երգ երգոցը։ Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։ Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. Թափուած իւղ է քո անունը. Նորա համար սիրում են քեզ օրիորդները։ Քաշիր ինձ, ետեւիցդ կ’վազենք. Թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. Ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. Քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. Ուղղութեամբ սիրում են քեզ։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:9-16

Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։ Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։ Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։ Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։ Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. Ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։ Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։ Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. Ահա գեղեցիկ ես. Աչքերդ աղաւնիների աչքեր են։ Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:1-9

Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ։ Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։ Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։ Ինձ տարաւ խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։ Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. Որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։ Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։ Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։ Իմ սիրականի ձայնն է. Ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։ Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. Ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:10-17

Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։ Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։ Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։ Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։ Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. Ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. Որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։ Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. Որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։ Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. Նա արածեցնում է շուշանների մէջ։ Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. Ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 3:5-6

Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։ Ո՞վ է սա որ վեր է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. Խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:1-7

Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. Աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. Մազերդ Գաղաադի սարումը պառկող այծերի հօտին են նման։ Ատամներդ լուացարանից դուրս եկող խուզած հօտի նման են. Որոնք ամենքը երկուորեակ ծնողներ են, եւ ամուլը չ’կայ նորանց մէջ։ Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. Կիսած նռնի նման՝ այտերդ ծամերիդ տակին։ Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին՝ զինարանի համար շինուած. Ուր հազար ասպար կան կախուած, բոլորն էլ քաջազունների վահաններ։ Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկուորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ։ Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը։ Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. Եւ քեզ վերայ չ’կայ մի արատ։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:9-16

Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. Սիրտս յափշտակել ես նայուածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը։ Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինիից, եւ քո իւղերի բուրմունքը՝ ամեն խունկերից։ Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. Եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։ Փակուած այգի է իմ քոյր հարսը, փակուած ակն է, կնքուած աղբիւր է։ Քո ոստերը նռնենիների դրախտ է պատուական պտուղներով, հինաներով ու նարդոսներով. Նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալուէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով. Պարտէզների աղբիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ։ Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:1-4

Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս. Քաղեցի իմ զմուռսն իմ բուրմունքի հետ. կերայ իմ խորիսխը իմ մեղրի հետ. Խմեցի իմ գինին իմ կաթի հետ. Կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ։ Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. Սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. Որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։ Իմ պատմուճանը ես հանել եմ. Ես ի՞նչպէս հագնեմ նորան. Ոտներս լուացել եմ, ես ի՞նչպէս աղտոտեմ նորանց։ Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. Եւ աղիքս գալարուեցան նորա համար.

ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:8-9

Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. Ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։ Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:10-16

Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։ Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։ Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիներին նման են. Կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։ Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։ Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։ նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. Կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։ Նոր քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. Ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 6:3

Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 6:5

Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. Մազերդ Գաղաադում պառկող այծերի հօտին նման են։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:1-9

Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. Քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։ Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. Քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։ Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։ Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. Քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։ Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. Թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։ Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։ Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։ Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։ Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:10-13

Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում։ Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։ Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. Ծաղկե՞լ են նռնենիները. Այնտեղ սէրս քեզ եմ տալու։ Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. Ով իմ սիրական, քեզ եմ պահել։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:3

Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կ’գրկէր ինձ։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:4-5

Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։ Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. Այնտեղ էր ծնե; քեզ քո մայրը. Այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:6-7

Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. Որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. Նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։ Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կ’անարգեն նորան։

ԵՍԱՅԻԱ 2:11-12

Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կ’բարձրանայ այն օրը։ Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։

ԵՍԱՅԻԱ 32:8

Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կ’կանգնէ։

ԵՍԱՅԻԱ 50:6

Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.

ԵՍԱՅԻԱ 53:3-7

Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ։

ԵՍԱՅԻԱ 58:7

Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։

ԵՍԱՅԻԱ 58:10

Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս։

ԵՍԱՅԻԱ 63:7

Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։

ԵՐԵՄԻԱ 31:3

Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։

ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 3:22-23

Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։

ԴԱՆԻԵԼ 9:4

Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին.

ՈՎՍԵ 2:19-20

Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։ Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կ’ճանաչես Տիրոջը։

ՄԻՔԻԱ 6:8

Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։

ՍՈՓՈՆԻԱ 2:3

Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը.

ՍՈՓՈՆԻԱ 3:17

Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։

ԶԱՔԱՐԻԱ 7:9-10

Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը. Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք ձեր սրտերումը։

ՄԱՏԹԵՈՍ 5:3-12

Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։ Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։ Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը։ Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կ’կշտանան։ Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն։ Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ’տեսնեն։ Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։ Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

ՄԱՏԹԵՈՍ 5:22-24

Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։ Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։

ՄԱՏԹԵՈՍ 5:38-42

Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։ Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։ Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։ Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։ Քեզանից բան ուզողին տուր. Քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։

ՄԱՏԹԵՈՍ 5:43-48

Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։ Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։ Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։

ՄԱՏԹԵՈՍ 6:1-4

Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չ’անէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չ’ունիք ձեր Հօրիցն որ երկնքումն է։ Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. Ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. Ճշմարիտն ասում եմ ձեզ. Նորանք իրանց վարձքն առած են։ Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չ’իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը. Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ։

ՄԱՏԹԵՈՍ 6:14-15

Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։ Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։

ՄԱՏԹԵՈՍ 6:24

Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։

ՄԱՏԹԵՈՍ 7:1-5

Մի դատէք, որ չ’դատուիք։ Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. Եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ։ Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում, Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. Եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։ Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։

ՄԱՏԹԵՈՍ 7:12

Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։

ՄԱՏԹԵՈՍ 11:28-30

Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

ՄԱՏԹԵՈՍ 18:3-4

Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։ Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 18:12-14

Ի՞նչպէս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։ Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կ’ուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։ Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։

ՄԱՏԹԵՈՍ 18:15

Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։

ՄԱՏԹԵՈՍ 18:21-22

Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։ Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։

ՄԱՏԹԵՈՍ 19:19

Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրիր քո ընկերին քո անձի պէս։

ՄԱՏԹԵՈՍ 19:21

Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։

ՄԱՏԹԵՈՍ 20:16

Այսպէս յետիններն առաջինք կ’լինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։

ՄԱՏԹԵՈՍ 20:26-28

Բայց այնպէս չ’լինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի։ Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի։ Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ։

ՄԱՏԹԵՈՍ 22:37-39

Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։ Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։

ՄԱՏԹԵՈՍ 23:11-12

Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։ Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ։

ՄԱՏԹԵՈՍ 25:34-40

Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։

ՄԱՏԹԵՈՍ 25:41-45

Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։ Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։ Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։ Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։

ՄԱՏԹԵՈՍ 26:7

Նորա մօտ մի կին եկաւ, որ մի շիշ ծանրագին իւղ ունէր, եւ նորա գլխի վերայ թափեց, երբոր նա սեղան նստած էր։

ՄԱՏԹԵՈՍ 26:39

Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։

ՄԱՐԿՈՍ 9:35

Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի։

ՄԱՐԿՈՍ 10:43-45

Այնպէս պիտի չ’լինի ձեր միջումը. Այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառայ լինի։ Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառայ լինի։ Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;

ՄԱՐԿՈՍ 11:25-26

Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։ Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։

ՄԱՐԿՈՍ 12:30-33

Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։ Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։ Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։ Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։

ՄԱՐԿՈՍ 14:3

Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։

ՂՈՒԿԱՍ 3:11

Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Նա որ երկու հանդերձ ունի, թող մինը չ’ունեցողին տայ. Եւ նա էլ, որ կերակուր ունի, թող նոյնպէս անէ։

ՂՈՒԿԱՍ 6:27-31

Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։ Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։ Քո մեկ երեսին զարկողին միւսն էլ դէմ արա. Եւ նա՝ որ քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի արգելիր նորանից։ Ամենին՝ որ ուզում է քեզանից, տուր, եւ քոնը առնողիցը ետ մի առնիր։ Եւ ինչպէս կամենում էք՝ որ մարդիկ ձեզ անեն, նոյնպէս էլ դուք արէք նորանց։

ՂՈՒԿԱՍ 6:32-34

Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում։ Եւ եթէ ձեր բարերարներին բարի անէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են այնպէս անում. Եւ եթէ փոխ էք տալիս նորանց՝ որ նորանցից ետ առնելու յոյս ունիք, ի՞նչ շնորհք է ձեզ. Որովհետեւ մեղաւորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որ հաւասար չափը ետ առնեն։

ՂՈՒԿԱՍ 6:35-38

Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. Եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. Որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։ Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։ Եւ մի դատէք, եւ չէք դատուիլ. Մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ. արձակեցէք՝ եւ կ’արձակուիք։ Տուէք եւ կ’տրուի ձեզ. Լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։

ՂՈՒԿԱՍ 7:37-38

Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։ Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում։

ՂՈՒԿԱՍ 7:41-47

Մի փոխ տուող երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան էր պարտական եւ միւսը յիսուն։ Եւ երբոր նորանք բան չ’ունէին վճարելու, երկուսին էլ շնորհեց. Արդ նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան, ասիր։ Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպէս է երեւում, թէ նա՝ որ նորան շատ շնորհեց. Նա էլ ասեց նորան. Ուղիղ դատեցիր։ Եւ դառնալով դէպի կինը, Սիմօնին ասեց. Տեսնո՞ւմ ես այս կինը. Ես քո տունը մտայ, իմ ոտներին դու ջուր չես տուել, բայց սա իր արտասունքովը թրջեց ոտներս, եւ իր գլխի մազերովը սրբեց։ Դու ինձ համբոյր չես տուել. Իսկ սա՝ քանի որ այստեղ եմ մտել՝ ոտներս համբուրելուց չ’դադարեց։ Դու իւղով չ’օծեցիր իմ գլուխը. Սա անուշահոտ իւղով օծեց իմ ոտները։ Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. Բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ։

ՂՈՒԿԱՍ 10:27

Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։

ՂՈՒԿԱՍ 10:30-37

Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. Եւ ավազակների ձեռք ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։ Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։ Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։ Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։ Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. Եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։ Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ։ Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին։ Նա էլ ասեց. Նա՝ որ ողորմութիւն արաւ նորան։ Ապա Յիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։

ՂՈՒԿԱՍ 14:8-11

Երբոր մէկից հարսանիք ես կանչվում, մի նստիր առաջի բարձի վերայ. Մի գուցէ քեզանից մի առաւել պատուաւորը լինի կանչուած նորա կողմից։ Եւ նա՝ որ քեզ եւ նորան կանչեց, գայ եւ քեզ ասէ. Սորան տեղ տուր. Եւ այն ժամանակ սկսես ամօթով վերջի տեղը նստել։ Բայց երբոր կանչվում ես, գնա վերջի տեղը նստիր. Որպէս զի, երբոր քեզ կանչողը գայ, ասէ քեզ. Բարեկամ, վերեւ նստիր. Այն ժամանակ քեզ հետ նստողների առաջին փառք կ’լինի քեզ։ Որովհետեւ ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ։

ՂՈՒԿԱՍ 14:12-14

Եւ իրան կանչողին էլ ասեց. Երբոր ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, եւ ոչ քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարեւաններին, մի գուցէ նորանք էլ նորա փոխարէն կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։ Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։ Եւ երանելի կլինիս. Որովհետեւ բան չ’ունին որ փոխարէն վճարեն քեզ. Որովհետեւ արդարների յարութեան ժամանակին կ’լինի քեզ հատուցումը։

ՂՈՒԿԱՍ 15:20-24

Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։ Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։ Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք. Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ. Եւ սկսեցին զուարճանալ։

ՂՈՒԿԱՍ 16:13

Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։

ՂՈՒԿԱՍ 17:4

Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։

ՂՈՒԿԱՍ 18:14

Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ

ՂՈՒԿԱՍ 19:8

Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ։

ՂՈՒԿԱՍ 21:3-4

Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։ Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց։

ՂՈՒԿԱՍ 22:26-27

Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։ Որովհետեւ ո՞վ է մեծ. Սեղան նստո՞ղը թէ ծառայողը. Չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։

ՂՈՒԿԱՍ 22:33

Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։

ՂՈՒԿԱՍ 23:34

Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16-17

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:30

Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:17

Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:35-36

Յիսուսը արտասուեց։ Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:3

Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. Եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1

Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. Եւ մինչեւ վերջը սիրեց նորանց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:5

Յետոյ ջուր ածեց կոնքը, եւ սկսեց աշակերտների ոտները լուանալ, եւ այն ղենջակովը սրբել որ մէջքին պատած էր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:14-17

Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք։ Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք։ Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. Ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը։ Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:23

Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր, որին Յիսուսը սիրում էր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34-35

Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15

Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:21

Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:23-24

Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կ’պահէ եւ իմ Հայրը կ’սիրէ նորան. եւ նորա մօտը կ’գանք եւ բնակութիւն կ’անենք նորա մօտ։ Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:9-15

Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։ Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։ Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։ Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։ Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չ’գիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. Բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:17

Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:27

Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. Որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:23

Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:26

Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. Որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:15-17

Եւ երբոր ճաշեցին, Յիսուսն ասեց Սիմօն Պետրոսին. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւելի, նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նորան ասեց. Արածեցրու իմ գառները։ Դարձեալ ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. Նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ. նորան ասեց, Արածեցրու իմ ոչխարները։ Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեցաւ. Որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. Եւ նորան ասեց. Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:44-46

Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին։ Եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին, եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։ Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:34-35

Որովհետեւ նորանց մէջ ոչ մէկը կարօտութիւն չ’ունէր. վասնզի նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին, Առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:59-60

Եւ ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն։ Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:32-33

Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։ Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:35

Եւ երբոր այս ասեց, ծունկ դրաւ ամենի հետ եւ աղօթք արաւ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 5:5-10

Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։ Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։ Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.) Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:35-37

Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:38-39

Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:3

Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:9-13

Սէրն առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարիին հետեւեցէք։ Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։ Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. Հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։ Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։ Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:14-18

Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։ Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։ Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. Այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։ Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։ Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:19-21

Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։ Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։ Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:8-10

Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։ Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։ Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:1

Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:10-12

Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։ Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։ Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:13-15

Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. Այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։ Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։ Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:19

Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 15:1-7

Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։ Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար։ Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։ Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։ Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։ Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 16:16

Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 16:17-18

Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։ Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:9

Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:7

Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ի՞նչու չէք աւելի դուք զրկվում. Եւ ի՞նչու չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 7:1-5

Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։ Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։ Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։ Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։ Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 9:19

Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:24

Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:32-33

Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։ Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 12:25-26

Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։ Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. Եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 13:1-8

Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 13:13

Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:1

Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 16:14

Ձեր բոլոր բաները թող սիրով լինին։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:14-15

Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 6:4-10

Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում, Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում, Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից. Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ. Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ, Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 8:2-5

Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։ Որովհետեւ իրանց կարողութեան չափ, վկայում եմ, եւ կարողութիւնիցն էլ աւելի յօժար կամքով, Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ սուրբերի համար, ընդունենք մենք։ Եւ ոչ թէ որքան որ յոյս ունէինք, այլ իրանց անձերն էլ տուին առաջ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստուծոյ կամքովը.

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 8:7-9

Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում էք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք։ Ոչ թէ հրաման տալով եմ ասում, բայց ուրիշների ջանք անելու համար, եւ ձեր սէրի անկեղծութիւնը փորձելով։ Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 8:12

Որովհետեւ եթէ յօժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 8:24

Ուրեմն ձեր սէրի եւ մեր ձեր համար պարծենալու ապացոյցը ցոյց տուէք դորանց ամեն եկեղեցիների առաջին։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 9:7

Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 10:1

Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութիւնովն ու հանդարտութիւնովը, որ խոնարհ եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հեռուից համարձակ եմ դէպի ձեզ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 12:10

Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 13:11-12

Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի։ Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով.

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 13:14

Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:28

Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:6

Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:13-15

Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար։ Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։ Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չ’փճանաք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:19-21

Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:22-23

Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:1-2

Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս։ Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:3-4

Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։ Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:9-10

Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։ Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:4

Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.

ԵՓԵՍԱՑԻՍ 1:15-16

Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը, Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով.

ԵՓԵՍԱՑԻՍ 2:4-5

Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ, Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:10

Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։

ԵՓԵՍԱՑԻՍ 3:17-19

Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։ Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:1-3

Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։ Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։

ԵՓԵՍԱՑԻՍ 4:28-32

Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։ Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։ Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։ Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։ Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:1-2

Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։ Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.

ԵՓԵՍԱՑԻՍ 5:21

Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:25

Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.

ԵՓԵՍԱՑԻՍ 5:28-30

Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։ Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:31-33

Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։ Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։

ԵՓԵՍԱՑԻՍ 6:1-5

Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։ Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.

ԵՓԵՍԱՑԻՍ 6:23-24

Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։ Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1:8-10

Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը. Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով. Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:1-4

Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն, եթէ Հոգու հաղորդութիւն, եթէ գթածութիւն եւ ողորմութիւն. Ապա լցրէք իմ ուրախութիւնը, որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ մի եւ նոյնը խորհէք։ Ոչ մի բան չ’լինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։ Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:5-8

Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 4:1

Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:3-4

Գոհանում ենք Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղօթք անելով. Երբոր լսեցինք ձեր հաւատքը, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի վերայ, եւ սէրը՝ որ դէպի ամեն սուրբերն ունիք.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:24

Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:2

Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:8-11

Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։ Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։ Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։ Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:12-17

Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։ Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։ Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:18-21

Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը։ Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։ Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։ Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:22-23

Ծառաներ, հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. Բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։ Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.

ԿՈՂՈՍԱՑԻՍ 4:5-6

Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։ Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 3:12-13

Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։ Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 4:9-10

Բայց եղբայրսիրութեան համար պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու. Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք,

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 5:11-15

Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։ Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։ Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։ Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքրասիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։ Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 1:3-5

Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հաւատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ։ Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։ Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում,

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 3:5

Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:5

Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:14

Բայց էլ աւելի շատ եղաւ մեր Տիրոջ շնորհքը հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:12

Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով,

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 5:8

Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 6:11

Բայց դո՛ւն, ո՛վ մարդ Աստուծոյ, փախի՛ր այս բաներէն ու գնա՛ արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սիրոյ, համբերութեան ու հեզութեան ետեւէն։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:3-4

Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. Մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ, Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:7-8

Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։ Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:24-25

Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:2-5

Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:10

Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը,

ՏԻՏՈՍ 2:1-8

Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։ Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ. Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող. Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր, Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։ Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն. Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն, Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։

ՏԻՏՈՍ 3:1-5

Նորանց միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին. Ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան։ Որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ, վարվում էինք չարութիւնով եւ նախանձով, ատելի էինք, եւ իրար ատող։ Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ, Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը,

ՓԻԼԷՄՈՆ 1:4-5

Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը. Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը,

ՓԻԼԷՄՈՆ 1:7-9

Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։ Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ այն որ արժան է, Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 6:10

Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:12

Որովհետեւ նորանց անօրէնութիւնները ներող կ’լինիմ, եւ նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւններն այլ եւս չեմ յիշիլ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:24-25

Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:6-9

Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։ Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։ Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։ Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:1-3

Եղբայրսիրութիւնը հաստատ մնայ. Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։ Յիշեցէք կապեալներին որպէս թէ դուք էլ նորանց հետ կապուածներ. Եւ չարչարուողներին որպէս թէ դուք էլ մարմնում լինողներ էք։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:16

Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած։

ՀԱԿՈԲՈՍ 1:9

Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։

ՀԱԿՈԲՈՍ 1:19-21

Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։ Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։ Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։

ՀԱԿՈԲՈՍ 1:26

Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է.

ՀԱԿՈԲՈՍ 2:2-6

Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով, Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. Կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ. Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղա՞ք չար խորհուրդների դատաւորներ։ Լսեցէք, սիրելի եղբարքս, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ Աստուած խոստացաւ իրան սիրողներին։ Բայց դուք անպատուեցիք աղքատին. Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նորանք են ձեզ դատաստան քաշում։

ՀԱԿՈԲՈՍ 2:8-9

Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում։ Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ։

ՀԱԿՈԲՈՍ 2:13

Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ։

ՀԱԿՈԲՈՍ 2:15-17

Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։ Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։

ՀԱԿՈԲՈՍ 3:5-6

Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։ Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։

ՀԱԿՈԲՈՍ 3:13-14

Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը։ Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։

ՀԱԿՈԲՈՍ 3:16-18

Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։ Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։ Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։

ՀԱԿՈԲՈՍ 4:1-3

Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. Չէ՞ որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը որ պատերազմում են ձեր անդամներումը։ Ցանկանում էք եւ չ’ունիք. Սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. Պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում։ Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։

ՀԱԿՈԲՈՍ 4:6-11

Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։ Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։ Իրար մի բամբասէք, եղբարք, իր եղբօրը բամբասողը կամ իր եղբօրը դատողը օրէնքն է բամբասում եւ օրէնքն է դատում. Արդ՝ եթէ օրէնքը դատում ես, էլ օրէնքի կատարող չես այլ դատաւոր։

ՀԱԿՈԲՈՍ 4:17

Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է։

ՀԱԿՈԲՈՍ 5:8-10

Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է։ Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։ Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։

ՀԱԿՈԲՈՍ 5:16

Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:22

Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:1-2

Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը, Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:17-18

Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք։ Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:21-23

Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին.

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 3:8-9

Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։ Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. Այլ ընդհակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, որ օրհնութիւնը ժառանգէք։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 4:8-10

Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի։ Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 5:5-7

Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 5:14

Իրար բարեւ տուէք սէրի համբոյրով. խաղաղութիւն լինի ձեզ ամենիդ որ Քրիստոս Յիսուսումն էք։ Ամէն։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:5-7

Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը, Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:5

Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:9-11

Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։ Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։ Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:15

Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:1

Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:11

Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:14-18

Մենք գիտենք որ մահիցը ’ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։ Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում. Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։ Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։ Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 3:23

Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:7-12

Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։ Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։ Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։ Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. Եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:16-21

Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։ Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։ Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ։ Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ։ Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. Որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։ Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:1-3

Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է։ Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։ Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:3

Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, ճշմարտութիւնով եւ սիրով։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:5-6

Եւ հիմա աղաչում եմ քեզ, Կիւրիայ, ոչ իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, որ իրար սիրենք։ Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։

ՀՈՒԴԱ 1:21-23

Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։ Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. Ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:5

Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:4

Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:19

Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:19

Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 7:16-17

Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:2

Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:4-7

Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net