12 – Սեռական անբարոյականություն

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Սեռական անբարոյականություն.

Top 3 ամենանշանակալից համարները

ՄԱՏԹԵՈՍ 5:28

Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:24

Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։

ՄԱՏԹԵՈՍ 19:9

Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 177 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 2:24

Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կ’լինին։

ԾՆՆԴՈՑ 18:20-32

Եւ Եհովան ասեց. Որովհետեւ Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ. Ուստի իջնեմ եւ տեսնեմ թէ ինձ մօտ եկած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ գիտենամ։ Եւ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. Եւ Աբրահամը տակաւին կանգնած էր Եհովայի առաջին։ Եւ Աբրահամը մօտեցաւ, եւ ասեց. Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կ’կորցնես։ Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կ’կորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են. Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քաւ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։ Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմումը յիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կ’խնայեմ։ Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ, Գուցէ յիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կ’կորցնե՞ս։ Եւ ասեց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունեւհինգը գտնեմ։ Եւ դարձեալ խօսեց նորա հետ եւ ասեց. Գուցէ այնտեղ քառասուն գտնուին։ Եւ ասեց. Այն քառասունի համար էլ չեմ անիլ։ Եւ ասեց. Տէրը չ’բարկանայ, թող խօսիմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնուին։ Եւ ասեց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անիլ։ Եւ ասեց. Ահա սկսեցի խօսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնուին։ Եւ ասեց. Այն քսանի համար էլ չեմ կորցնիլ։ Եւ ասեց. Տէրը չ’բարկանայ, եւ միայն այս անգամ էլ խօսիմ. Գուցէ այն տեղ տասը գտնուին։ Եւ ասեց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։

ԾՆՆԴՈՑ 19:1-11

Եւ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան. Եւ Ղովտը նստած էր Սոդոմի դրանը. Եւ Ղովտը տեսաւ եւ վեր կացաւ գնաց նորանց առաջը եւ իր երեսի վերայ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ. Եւ ասեց. Ա՛ղէ իմ տէրերս, եկէք ձեր ծառայի տունը, եւ գիշերը կացէք, եւ ձեր ոտքերը լուացէք. Եւ առաւօտանց կանուխ վեր կ’կենաք ու ձեր ճանապարհը կ’գնաք։ Եւ նորանք ասեցին. Ոչ. Փողոցումը կ’կենանք գիշերը։ Եւ նորանց շատ բռնադատեց, եւ նորա մօտ գնացին եւ նորա տունը մտան, եւ նորանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց, եւ կերան։ Բայց դեռ որ չէին պառկել, եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին։ Եւ Ղովտին կանչեցին եւ նորան ասեցին. Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մօտ եկան. նորանց դուրս բեր մեզ մօտ, եւ գիտենանք նորանց։ Եւ Ղովտը բակը դուրս եկաւ նորանց մօտ եւ դուռը փակեց իր ետեւիցը, Եւ ասեց. Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք։ Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ’գիտեն. Թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. Միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան։ Եւ նորանք ասեցին. Դէն գնա. Եւ ասեցին. Եկաւ մինակ պանդխտութեան համար, եւ դատաստան էլ է անում. Հիմա քեզ նորանցից վատ կանենք։ Եւ սաստիկ բռնադատեցին մարդին այսինքն Ղովտին, եւ մօտեցան որ դուռը կոտրեն։ Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, եւ Ղովտին առին տունը իրանց մօտ եւ դուռը փակեցին։ Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։

ԾՆՆԴՈՑ 19:12-17

Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. Փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր. Վասն զի մենք այս տեղը պէտք է կործանենք. Որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. Եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք։ Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. Բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին։ Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կինդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չ’կորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ։ Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին։ Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չ’կորչիս։

ԾՆՆԴՈՑ 19:24

Եւ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը,

ԾՆՆԴՈՑ 19:26

Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ։

ԾՆՆԴՈՑ 20:3

Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։

ԾՆՆԴՈՑ 34:2

Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։

ԾՆՆԴՈՑ 34:7

Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։

ԾՆՆԴՈՑ 34:26-27

Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։ Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։

ԾՆՆԴՈՑ 34:31

Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։

ԾՆՆԴՈՑ 38:15-26

Եւ Յուդան տեսաւ նորան եւ բոզ կարծեց, որովհետեւ երեսը ծածկել էր։ Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չ’գիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կ’տաս ինձ որ ինձ մօտ մտնես։ Նա էլ ասեց. Ես մի այծի ուլ կ’ուղարկեմ հօտերիցը. Եւ նա ասեց. Արդեօք գրաւ կ’տա՞ս մինչեւ ուղարկելդ։ Եւ Յուդան ասեց. Ի՞նչ գրաւ տամ քեզ. Եւ նա ասեց. Քո կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը. Նա էլ տուաւ նորան. Եւ մտաւ նորա մօտ, եւ Թամարը յղի մնաց նորանից։ Եւ վեր կացաւ գնաց, եւ իր վերայից քօղը հանեց, եւ իր որբեւայրութեան հանդերձները հագաւ. Եւ Յուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոդողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրաւն առնէ. Բայց նա չ’գտաւ նորան։ Եւ այն տեղի մարդկանցից հարցրեց ասելով. Ո՞ւր է այն բոզը որ Ենայիմումը ճանապարհի վերայ էր. Եւ նորանք ասեցին. Այստեղ բոզ չ’կար։ Եւ նա դարձաւ Յուդայի մօտ եւ ասեց. Չ’գտայ նորան, եւ այն տեղի մարդիկն էլ ասեցին՝ թէ Այստեղ բոզ չ’կար։ Եւ Յուդան ասեց. Թող իրան լինի, միայն թէ խայտառակ չ’լինինք, ահա ես այս ուլը ուղարկեցի, եւ դու չ’գտար նորան։ Եւ եղաւ որ երեք ամսից յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ասելով. Քո հարս Թամարը պոռնկացել է, նաեւ ահա պոռնկութիւնիցը յղի է. Այն ժամանակ Յուդան ասեց. Հանեցէք նորան, եւ պէտք է այրուի։ Երբոր նորան դուրս էին հանում, նա գրաւները իր սկեսրայրին ուղարկեց ասելով. Ես այս բաների տիրոջիցն եմ յղի. Նաեւ ասեց. Խնդրեմ՝ ճանաչիր թէ որի՞նն է այս կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը։ Եւ Յուդան ճանաչեց եւ ասեց. Նա ինձանից արդար է. Որովհետեւ նորան իմ որդի Սելօմին չ’տուի. Եւ այլ եւս չ’գիտաց նորան։

ԾՆՆԴՈՑ 39:7-12

Եւ եղաւ այս բաներից յետոյ որ նորա տիրոջ կինը աչք բարձրացրեց Յովսէփի վերայ, եւ ասեց. Պառկիր ինձ հետ։ Բայց նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց. Ահա իմ տէրը ինչ որ տանը մէջ ինձ մօտ կայ չ’գիտէ. Եւ իր բոլոր ունեցածն իմ ձեռքն է յանձնել։ Այս տան մէջ ինձանից մեծը չ’կայ. Եւ ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նորա կինն ես. ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ։ Եւ եղաւ քանի որ նա օրէցօր Յովսէփին ասում էր, բայց նա չէր լսում նորան, որ նորա հետ պառկի կամ նորա հետ լինի։ Եւ եղաւ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկաւ. Եւ այնտեղ տան մէջ տան մարդիկներից մէկը չ’կար. Եւ տիկինը բռնեց նորա հանդերձիցն ասելով, Պառկիր ինձ հետ. Եւ նա իր հանդերձը թողեց նորա ձեռքին եւ փախաւ դուրս գնաց։

ԾՆՆԴՈՑ 39:13-20

Եւ եղաւ երբոր տեսաւ որ նա իր հանդերձը նորա ձեռքին թողեց, եւ դուրս փախաւ, Իր տան մարդկանցը կանչեց եւ պատմեց նորանց ասելով. Տեսէք, մեզ համար մի Եբրայեցի բերաւ մեզ խայտառակ անելու համար. Նա ինձ մօտ եկաւ, որ ինձ հետ պառկի, ու ես բարձր ձայնով աղաղակեցի։ Եւ եղաւ երբոր լսեց թէ ես իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ փախաւ ու դուրս գնաց։ Եւ կինը նորա հանդերձը իր մօտը պահեց, մինչեւ որ նորա տէրը տուն եկաւ։ Եւ խօսեց նորա հետ այս խօսքերի պէս ասելով, Ինձ մօտ եկաւ այն Եբրայեցի ծառան, որ դու մեզ համար բերիր, որ ինձ խայտառակ անի։ Եւ եղաւ երբոր իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ դուրս փախաւ։ Եւ եղաւ երբոր նորա տէրը լսեց իր կնոջ խօսքերը, որ պատմեց իրան ասելով, Քո ծառան ինձ այսպիսի բաներ արաւ, նորա բարկութիւնը բորբոքուեց։ Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։

ԵԼԻՑ 20:14

Շնութիւն մի անիր։

ԵԼԻՑ 20:17

Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

ԵԼԻՑ 22:19

Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։

ՂԵւՏԱՑՈՑ 18:6-18

Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ’մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։ Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չ’բանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չ’բանաս։ Քո հօր կնոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր մերկութիւնն է։ Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չ’բանաս։ Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չ’բանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։ Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չ’բանաս։ Քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր արիւնակիցն է։ Քո մօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։ Քո հօր եղբօր մերկութիւնը չ’բանաս, նորա կնոջը չ’մօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։ Քո հարսի մերկութիւնը չ’բանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չ’բանաս։ Քո եղբօր կնոջ մերկութիւնը չ’բանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։ Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չ’բանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չ’առնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։ Եւ մի կնիկ իր քրոջ հետ չ’առնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։

ՂԵւՏԱՑՈՑ 18:19-23

Եւ կնկան չ’մօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։ Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չ’պառկես, նորա հետ պղծուելով։ Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չ’թողես, եւ քո Աստուծոյ անունը չ’պղծես. Ես եմ Եհովան։ Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չ’պառկես. Պղծութիւն է այդ։ Եւ ոչ մի անասունի հետ չ’զուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չ’կանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։

ՂԵւՏԱՑՈՑ 19:29

Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չ’ընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չ’լցուի։

ՂԵւՏԱՑՈՑ 20:10-16

Եւ ով որ մի ուրիշ մարդի կնոջ հետ շնութիւն անէ, իր դրացու կնոջ հետ շնութիւն անողը անպատճառ պիտի մեռցնուի. Շնացող մարդն էլ՝ շնացեալ կնիկն էլ։ Եւ ով որ իր հօր կնոջ հետ պառկէ, իր հօր մերկութիւնը բացել է. Անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։ Եւ եթէ մի մարդ իր հարսի հետ պառկէ, անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. գարշութիւն են արել. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։ Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։ Եւ եթէ մի մարդ մի կնիկ եւ նորա մայրն էլ առնէ, անօրէնութիւն է. Նորան էլ՝ նորանց էլ կրակով այրեն, որ ձեր մէջը անօրէնութիւն չ’լինի։ Եւ եթէ մի մարդ անասնի հետ պառկէ՝ անպատճառ պիտի մեռցնուի, եւ անասունը սպանէք։ Եւ եթէ մի կնիկ որ եւ իցէ անասնի հետ զուգաւորուելու համար նորան մօտենայ, կնիկն էլ՝ անասունն էլ պիտի սպանես. Նորանք անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

ՂԵւՏԱՑՈՑ 20:17-21

Եւ եթէ մի մարդ իր քրոջն առնէ՝ այսինքն իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկը, եւ նորա մերկութիւնը տեսնէ, եւ աղջիկն էլ նորա մերկութիւնը տեսնէ. Չարութիւն է. Նորանք իրանց ժողովրդի աչքի առջեւից պիտի կորչեն. Նա իր քրոջ մերկութիւնը բացաւ. Իր անօրէնութիւնը պիտի կրէ։ Եւ եթէ մի մարդ մի կնկան հետ պառկէ որ իր դաշտանումն է, եւ նորա մերկութիւնը բանայ, նա նորա աղբիւրը բացաւ, կնիկն էլ իր արեան աղբիւրը բացաւ. Երկուսն էլ իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։ Եւ քո մօր քրոջ կամ քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. որովհետեւ նա իր ազգականի մերկութիւնն է բանում, իրանց անօրէնութիւնը պիտի կրեն։ Եւ եթէ մի մարդ իր հօր եղբօր կնոջ հետ պառկէ, իր հօր եղբօր մերկութիւնը բացաւ. Նորանք իրանց մեղքը պիտի կրեն. Անզաւակ պիտի մեռնեն։ Եւ եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. Նա իր եղբօր մերկութիւնն է բանում. Անզաւակ պիտի լինեն։

ՂԵւՏԱՑՈՑ 21:7-9

Պոռնիկ կամ պղծուած կնիկ չ’առնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չ’առնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։ Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։ Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։

ՂԵւՏԱՑՈՑ 21:14

Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չ’առնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,

ԹՎՈՑ 5:12-13

Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդի կինը խոտորելու լինի եւ նորան անհաւատարմութիւն անէ, Եւ մէկը նորա հետ պառկելով զուգաւորէ եւ նորա մարդի աչքիցը այդ գաղտուկ մնայ, եւ գաղտուկ եղած լինի որ նա պղծուել է, եւ վկայ չէ եղել, եւ կնիկը չ’բռնուի,

ԹՎՈՑ 5:29

Այս է նախանձաւորութեան օրէնքը, երբոր մի կնիկ իր մարդին անհաւատարմութիւն անէ եւ պղծուի,

ԹՎՈՑ 25:6

Եւ ահա Իսրայէլի որդիներից մի մարդ եկաւ եւ իր եղբայրներին մի Մադիանացի կնիկ բերաւ՝ Մովսէսի աչքի առաջին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի աչքի առաջին, երբոր նորանք ժողովքի խորանի դռանը լալիս էին։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 5:18

Եւ մի շնանար։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 5:21

Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:5

Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չ’լինի, եւ մարդը կնկայ հագուստ չ’հագնէ. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:20-21

Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել, Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. Եւ այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:22

Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. Եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:23-24

Եթէ մէկ կոյս աղջիկ մի մարդի նշանուած լինի, եւ մէկ մարդ գտնէ նորան քաղաքի մէջ եւ նորա հետ պառկէ, Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. Աղջկանը նորա համար՝ որ չ’աղաղակեց քաղաքումը. Եւ մարդին նորա համար որ իր դրացիի կնկան լլկեց. Եւ չարութիւնը քո միջիցը վերացնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:25-27

Բայց եթէ մէկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մէջ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, այն ժամանակ միայն նորա հետ պառկող մարդը մեռնէ։ Եւ աղջկանը մի բան չ’անես. Աղջկան մօտ մահի յանցանք չ’կայ. Որովհետեւ ինչպէս որ մէկը իր դրացիի վերայ կ’յարձակէ եւ կ’մեռցնէ նորան, այս դիպուածն էլ այնպէս է։ Որովհետեւ դաշտումը գտաւ նորան. Նշանուած աղջիկը աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:28-29

Եթէ մէկ մարդ մի չ’նշանուած կոյս աղջիկ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, եւ նորանք գտնուին. Այն ժամանակ նորա հետ պառկող մարդը աղջկան հօրը յիսուն սիկղ արծաթ տայ, եւ նա նորա կնիկը լինի, որովհետեւ լլկեց նորան, իր բոլոր օրերումը կարող չ’լինի նորան արձակելու։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 22:30

Մէկ մարդ իր հօրը կնկան չ’առնէ, եւ իր հօր քղանցքը չ’բանայ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 23:2

Պոռնկորդին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 23:17-18

Իսրայէլի աղջիկներիցը բոզ չ’լինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չ’լինի։ Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չ’տանես որ եւ իցէ ուխտի համար. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 27:20

Անիծեալ է իր հօր կնկայ հետ պառկողը. Որովհետեւ իր հօր քղանցքը բաց է անում, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 27:21

Անիծեալ է որ եւ իցէ անասունի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 27:22

Անիծեալ է իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկն եղող իր քրոջ հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 27:23

Անիծեալ է իր զոքանչի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 16:1

Եւ Սամփսոնը գնաց Գազա, եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ, եւ նորա մօտ մտաւ։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 19:1-2

Եւ եղաւ որ (այն օրերը որ Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար.) Եփրեմի սարի կողմերին մէկ պանդուխտ Ղեւտացի էր բնակվում, եւ նա Յուդայի Բեթլեհէմիցը մէկ հարճ առաւ իր համար։ Եւ նորա հարճը նորա դէմ շնութիւն արաւ եւ գնաց նորա մօտիցն իր հօր տունը՝ Յուդայի Բեթլեհէմը, եւ չորս ամսի չափ այնտեղ մնաց։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 19:22-30

Եւ երբոր նորանց սիրտը զուարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զաւակներ տունը պաշարեցին՝ դռան վերայ յարձակուելով, եւ այն տան տէր ծեր մարդի հետ խօսեցին եւ ասեցին. տունդ եկող մարդին հանիր, որ նորան գիտենանք։ Եւ այն տան տէր մարդը նորանց մօտ դուրս գնաց, եւ նորանց ասեց. Ոչ, եղբայրներս, աղաչում եմ, չարութիւն մի անիք. Այս մարդն իմ տունը մտնելուց յետոյ այս անզգամութիւնը մի անիք։ Ահա իմ կոյս աղջկանը, եւ այն մարդի հարճին թող դուրս բերեմ ձեզ մօտ, եւ նորանց լլկեցէք, եւ ձեր ուզածն արէք նորանց, բայց այս մարդին այդ անզգամ գործը մի անիք։ Բայց այն մարդիկը չ’ուզեցին նորա խօսքին լսել, եւ այն մարդն իր հարճին բռնեց դուրս հանեց նորանց մօտ, եւ նորանք նորան գիտեցան, եւ բոլոր գիշերը նորան լլկեցին մինչեւ առաւօտ, եւ երբոր արշալոյսը ծագեց, նորան թող տուին որ գնայ։ Եւ այն կինը առաւօտուայ դէմ գնաց եւ ընկաւ մինչեւ լոյսը այն մարդի տան դռան առաջն ուր որ իր տէրն էր։ Եւ նորա տէրը առաւօտը վեր կացաւ, տան դռները բացաւ, որ դուրս գայ գնայ իր ճանապարհը. Եւ ահա կնիկը՝ իր հարճը, տան դռան առաջին ընկած էր, եւ ձեռքերը սեմի վերայ էր։ Եւ նորան ասեց. Վեր կաց գնանք. Բայց պատասխան տուող չ’կար։ Այն ժամանակ նա նորան իր էշի վերայ դրաւ եւ մարդը վեր կացաւ իր տեղը գնաց։ Եւ երբոր իր տունը հասաւ մի դանակ առաւ, եւ իր հարճը բռնեց եւ կոտորեց նորան ոսկորներովը տասնեւերկու կտոր, եւ Իսրայէլի ամեն սահմաններն ուղարկեց։ Եւ ամեն տեսնողներն ասում էին. Թէ այսպիսի բան ոչ եղել է, ոչ էլ տեսնուել է Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից ելած օրիցը մինչեւ այս օրը, սորա վերայ մտածեցէք, խորհուրդ արէք եւ խօսեցէք։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 20:10-11

Եւ առնենք Իսրայէլի ամեն ցեղերիցը՝ հարիւրիցը տասը, եւ հազարիցը հարիւր, եւ տասը հազարիցը հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով նորան հատուցանեն Իսրայէլի մէջ նորա արած բոլոր անզգամութեան պէս։ Եւ այն քաղաքի վերայ ժողովուեցան Իսրայէլի բոլոր մարդիկը մէկ մարդի պէս միաբանութեամբ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 2:22

Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 11:2-5

Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արաւ այն կնկայ համար. Եւ ասեցին. Ահա դա Բերսաբէն է Էլիամի աղջիկը՝ Քետացի Ուրիայի կինը։ Եւ Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց եւ առաւ նորան, եւ նա եկաւ նորա մօտ. Եւ Դաւիթը պառկեց նորա հետ. Եւ նա նոր էր մաքրուած իր անմաքրութիւնիցը. Եւ նա ետ դառաւ իր տունը։ Եւ կինը յղացաւ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դաւիթին ասելով. Ես յղի եմ։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 12:9-12

Ի՞նչու համար Տիրոջ խօսքն անարգեցիր՝ նորա աչքին այդ չարութիւնը անելով. Քետացի Ուրիային սրով մեռցրիր եւ նորա կինը քեզ համար կին առար. Բայց նորան սպանեցիր Ամմոնի որդկանց սրովը։ Եւ ահա սուրը քո տանիցը չի հեռանալ մինչեւ յաւիտեան, փոխանակ որ անարգեցիր ինձ եւ Քետացի Ուրիայի կինը առար որ քեզ համար կին լինի։ Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։ Որովհետեւ դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայէլի առաջին եւ արեգակի առաջին։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 13:11-14

Եւ մօտեցրեց նորան որ ուտէ. Բայց նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս։ Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. Որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. Այդ անզգամութիւնը մի անիր։ Եւ ես ուր տանեմ իմ նախատինքը, եւ դու էլ Իսրայէլի մէջ անզգամների մէկի պէս կ’լինես. Եւ հիմա դու խօսիր թագաւորի հետ, եւ նա ինձ չի արգելիլ քեզանից։ Բայց նա չ’ուզեց նորա ձայնին լսել եւ բռնեց նորան եւ բռնաբարեց նորան եւ պառկեց նորա հետ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 11:1-6

Եւ Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, բացի Փարաւօնի աղջկանից՝՝, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ. Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ’մտնեն, որ ձեր սիրտերը չ’դարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։ Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։ Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։ Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետեւից։ Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 14:24

Եւ իգացողներ էլ կային այն երկրումը, որ այն ազգերի բոլոր գարշութիւնների պէս էին անում, որոնց քշել էր Տէրը Իսրայէլի որդկանց առաջից։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 15:12

Եւ դուրս արաւ իգացողներին այն երկրից եւ հեռացրեց իր հայրերի շինած ամեն կուռքերը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 22:46

Եւ այն մնացած իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերումը, բնաջինջ արաւ երկրիցը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 23:7

Եւ քանդեց իգացողների տները, որ Տիրոջ տան մէջ էին, ուր որ կանայք Աստարովթի համար վրաններ էին գործում։

ՅՈԲ 31:1

Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ։

ԱՌԱԿԱՑ 2:16-17

Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս. Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։

ԱՌԱԿԱՑ 5:3-4

Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է. Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։

ԱՌԱԿԱՑ 5:20

Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։

ԱՌԱԿԱՑ 6:24-29

Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը. Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը։ Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ։ Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։ կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին։ Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։

ԱՌԱԿԱՑ 6:32

Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։

ԱՌԱԿԱՑ 7:5-10

Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։ Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։ Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին, Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց, Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։ Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.

ԱՌԱԿԱՑ 7:21-27

Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան. Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։ Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չ’գիտէ որ նա իր հոգիին համար է։ Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։ Թող սիրտդ չ’խոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։ Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։ Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։

ԱՌԱԿԱՑ 11:6

Ուղիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին։

ԱՌԱԿԱՑ 22:14

Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ Տէրը բարկացած է՝ նա այնտեղ կ’ընկնի։

ԱՌԱԿԱՑ 23:27-28

Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր. Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները։

ԱՌԱԿԱՑ 29:3

Իմաստութիւն սիրող մարդը կ’ուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ։

ԱՌԱԿԱՑ 30:20

Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։

ԺՈՂՈՎՈՂ 7:26

Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կ’ազատուի նորանից, իսկ մեղաւորը կ’բռնուի նորա մէջ։

ԵՍԱՅԻԱ 1:21

Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։

ԵՍԱՅԻԱ 57:3

Բայց դուք այստեղ մօտեցէք, ով վհուկ կնոջ որդիք, ով պոռնկի եւ բոզի սերունդ։

ԵՐԵՄԻԱ 3:1-3

Կ’ասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կ’դառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. Բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։ Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։ Եւ անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չ’եղաւ, բայց դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. Մէկ կողմ ես դրել ամաչելը։

ԵՐԵՄԻԱ 3:6-8

Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։ Եւ ես ասում էի՝ Այս ամենը անելուց յետոյ ետ կ’դառնայ դէպի ինձ, բայց նա ետ չ’դարձաւ. Եւ նորա խաբեբայ քոյր Յուդան էլ տեսաւ։ Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ’վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։

ԵՐԵՄԻԱ 3:20

Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կ’լինի իր մարդին, դուք նոյնպէս անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 5:7-8

Սորա համար ես ի՞նչպէս ներեմ քեզ, քո որդիքն ինձ թողել են, եւ երդում են անում չաստուածներով. Եւ ես կշտացրի նորանց, բայց նորանք շնացան, եւ խումբով բոզանոցը գնացին։ Պարարտացած ձիերի պէս առաւօտը վեր են կենում, ամեն մէկն իր ընկերի կնոջ վերայ է խխնջում։

ԵՐԵՄԻԱ 7:9

Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում.

ԵՐԵՄԻԱ 13:27

Եւ ես շնութիւնները եւ վրնջիւնները, քո գարշելի պոռնկութիւնը՝ դաշտի բլուրների վերայ տեսել եմ, այսինքն քո պղծութիւնները. Վա՜յ քեզ, Երուսաղէմ. Դու քեզ չես մաքրում. Էլ մինչեւ ե՞րբ։

ԵՐԵՄԻԱ 23:14

Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ շնանալ եւ ստութեամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չ’դառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. Նորանց ամենը ինձ համար Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։

ԵՐԵՄԻԱ 29:23

Որովհետեւ անզգամութիւն արին Իսրայէլի մէջ եւ շնութիւն արին իրանց ընկերների կանանցը հետ, եւ իմ անունովը սուտ խօսք խօսեցին, որ ես իրանց չէի պատուիրել, բայց ես գիտեմ եւ վկայ եմ, ասում է Տէրը։

ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 5:11

Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։

ԵԶԵԿԻԵԼ 16:15-17

Բայց դու վստահացար քո գեղեցկութեանը, եւ շնացար քո անունի պատճառով, եւ թափեցիր քո շնութիւնը ամեն անցնողի վերայ. Եւ նա նորանն էր լինում։ Եւ դու առար քո հանդերձներիցը, եւ քեզ համար գոյնզգոյն բարձրաւանդակներ շինեցիր, եւ շնացար նորանց վերայ. Չ’եղա՜ծ եւ չ’լինելու բա՜ն։ Եւ առար քո զարդարանքի բաները այն ոսկիիցս ու արծաթիցս, որ ես էի քեզ տուել, եւ քեզ համար արուական պատկերներ շինեցիր, եւ նորանցով շնացար։

ԵԶԵԿԻԵԼ 16:20-22

Եւ առար տղերքդ եւ աղջկերքդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, եւ զոհեցիր նորանց ուտելու համար. Մի՞թէ քիչ է քո պոռնկութիւնը։ Եւ դու մորթեցիր իմ որդկանցը, եւ նորանց տուիր՝ նորանց կրակից անցկացնելով։ Եւ քո բոլոր պղծութիւնների ու պոռնկութիւնների հետ չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, երբոր դու մերկ ու տկլոր էիր, եւ քո արեան մէջ կոխ էիր տրվում։

ԵԶԵԿԻԵԼ 16:25-29

Ամեն ճանապարհի գլխին շինեցիր քո բարձրաւանդակները եւ պղծեցիր քո գեղեցկութիւնը, եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո պոռնկութիւնները։ Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները ինձ բարկացնելու համար։ Բայց ահա ես իմ ձեռքը քեզ վերայ եմ մեկնել, եւ կարճացրել եմ քո ռոճիկը, եւ քեզ յանձնեցի քեզ ատող Փղշտացիների աղջկերանց հաճութեանը, որոնք ամաչում են քո ցանկամոլ ընթացքից։ Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար, եւ չ’կշտացար։ Եւ շատացրիր քո շնութիւնները Քանանի երկրի վերայ մինչեւ Քաղդէացիների երկիրը, բայց սորանով էլ չ’կշտացար։

ԵԶԵԿԻԵԼ 16:30-34

Ի՜նչ նուաղ է քո սիրտը, ասում է Տէր Եհովան, որ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը. Բոզանոցներդ ամեն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր. Եւ բոզի պէս չ’եղար՝ կապէնքը անարգելով։ Շնացող կինը իր մարդի փոխարէն օտարներին է առնում։ Ամէն պոռնկին կապէնք կ’տան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ. Այո՛, դու ես նորանց կաշառում, որ քեզ մօտ գան շրջակայքից քո շնութիւնների համար։ Եւ քեզ կանանց պատահածից ներհակն է լինում քո պոռնկութիւններումը, որ քեզ հետեւող չ’կայ շնանալու համար։ Եւ դու կապէնք տալով, եւ քեզ կապէնք չ’տրուելով, դու ներհակը եղար։

ԵԶԵԿԻԵԼ 16:35-38

Ուրեմն, ով պոռնիկ, լսիր Տիրոջ խօսքը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ տարածուեցաւ քո պղինձը, եւ յայտնուեցաւ քո մերկութիւնը հոմանիներիդ հետ քո պոռնկութիւններովը, եւ քո ամեն գարշելի կուռքերովը, եւ քո որդկանց արիւնների չափովը, որ տուիր նորանց. Դորա համար ահա ես պիտի հաւաքեմ քո ամեն հոմանիներին, որոնց դու հաճելի եղար, եւ քո բոլոր սիրածներին, եւ քո բոլոր ատածներին, եւ ես նորանց պիտի շրջակայքից քեզ վերայ ժողովեմ, եւ քո մերկութիւնը բաց անեմ նորանց առաջին, որ նորանք տեսնեն քո մերկութիւնը։ Եւ քեզ պիտի դատեմ շնացող եւ արիւնահեղ կանանց դատաստանովը, եւ քեզ սրտմտութեան ու նախանձի արեանը պիտի տամ։

ԵԶԵԿԻԵԼ 16:41-43

Եւ տներդ պիտի կրակով այրեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեն շատ կանանց աչքի առաջին, եւ ես պիտի դադարեցնեմ քեզ պոռնկութիւնից, եւ միւսանգամ էլ կապէնք չես տալ։ Եւ ես կ’հանգստացնեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ նախանձը կ’հեռանայ քեզանից, որ ես հանգստանամ եւ էլ չ’բարկանամ։ Որովհետեւ դու չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։

ԵԶԵԿԻԵԼ 22:9-11

Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։ Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում. Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։

ԵԶԵԿԻԵԼ 23:1-21

Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. Մարդի որդի, երկու կանայք կային՝ մէկ մօր աղջկերք, Եւ նորանք պոռնկութիւն արին Եգիպտոսումը, իրանց մանկութիւնումը պոռնկութիւն արին, այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները։ Եւ նորանց անունները՝ մեծինը Ոողայ, եւ նորա քրոջինը Ոողիբայ էր. Եւ նորանք իմն էին, եւ տղերք ու աղջկերք ծնեցին. Եւ նորանց անունները՝ Սամարիան Ոողայ է, եւ Երուսաղէմը Ոողիբայ։ Եւ Ոողան՝ իմը լինելովը պոռնկութիւն արաւ եւ սիրահարուեցաւ իր սիրականների վերայ. Այսինքն իր դրացի Ասորեստանցիների վերայ, Կապուտակ հագնող կուսակալների եւ նախարարների վերայ, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիաւորներ՝ ձիանք հեծած։ Եւ նա իր պոռնկութիւնը նորանց ընծայեց՝ Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին. Եւ այն ամենովը, որոնց վերայ սիրահարուել էր՝ նորանց բոլոր կուռքերովը պղծուեցաւ։ Եւ իր Եգիպտոսից բերած պոռնկութիւնները չ’ձգեց, որովհետեւ նորա հետ պառկել էին նորա մանկութեան ժամանակին, եւ նորանք շօշափել էին նորա կուսական ստինքները. Եւ իրանց պոռնկութիւնը թափել էին նորա վերայ։ Դորա համար ես նորան յանձնեցի իր սիրականների ձեռքը Ասորեստանի որդկանց ձեռքը որոնց վերայ նա սիրահարուել էր։ Նորանք բաց արին նորա ամօթոյքը, առան նորա տղերքն ու աղջկերքը, եւ իրան էլ սրով սպանեցին. Եւ նա անուանի եղաւ կանանց մէջ, եւ դատաստաններ գործադրեցին նորա վերայ։ Եւ նորա Ոողիբայ քոյրը տեսաւ, եւ նորանից աւելի ապականութիւն արաւ իր տռփանքովը, եւ իր պոռնկութիւնները իր քրոջ պոռնկութիւններիցն աւելի. Ասորեստանի որդկանցը սիրահարուեցաւ՝ կուսակալներին եւ նախարարներին իր դրացիներին, որոնք հագուած էին շքեղութիւնով՝ ձիաւորներ՝ ձիանք հեծած, բոլորը շնորհալի երիտասարդներ։ Եւ տեսայ որ պղծուեցաւ, երկուսին էլ ճանապարհը մէկ էր։ Եւ իր պոռնկութիւնները աւելացրեց. Երբոր մարդիկ տեսաւ պատի վերայ փորագրուած՝ Քաղդէացիների պատկերները կարմիր ներկերով նկարուած. Իրանց մէջքերը գօտի կապած, գոյնզգոյն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդեան երկրի՝ Քաղդէացիների Բաբիլոնի որդկանց նմանութիւնովը. Այն ժամանակ դորանց սիրահարուեցաւ՝ աչքերը տեսածին պէս, եւ դեսպաններ ուղարկեց նորանց մօտ Քաղդէացիների երկիրը։ Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. Եւ նա պղծուեցաւ նորանցով. Եւ նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։ Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամօթոյքը. Եւ իմ հոգին էլ բաժանուեցաւ նորանից ինչպէս որ հոգիս բաժանուել էր նորա քրոջից։ Եւ նա շատացրեց իր պոռնկութիւնները յիշելով իր մանկութեան օրերը, որ պոռնկացել էր Եգիպտոսի երկրումը. Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, եւ ցանկութիւնը ձիերի ցանկութիւն։ Եւ դու մտիկ տուիր քո մանկութեան եղեռնագործութեանը՝ Եգիպտացիները քո ստինքները շօշափեցին քո մատաղութեան ծծերի պատճառով։

ԵԶԵԿԻԵԼ 23:27-30

Եւ ես պիտի դադարեցնեմ քո պղծագործութիւնները քեզանից եւ Եգիպտոսի երկրից բերած պոռնկութիւններդ. Եւ աչքերդ պիտի չ’բարձրացնես դէպի նորանց, եւ միւս անգամ չես յիշիլ Եգիպտոսը Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը որոնց դու ատում ես, որոնցից բաժանուել է քո հոգին։ Եւ նորանք քեզ հետ ատելութիւնով պիտի վարուին, եւ պիտի առնեն քո բոլոր վաստակը, եւ քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, եւ պիտի բացուի քո պոռնկութեան ամօթոյքը եւ քո պղծագործութիւնն ու քո պոռնկութիւնները։ Սորանք պէտք է կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։

ԵԶԵԿԻԵԼ 23:35-39

Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու ինձ մոռացար եւ ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։ Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, մի՞թէ դու դատելու ես Ոողային եւ Ոողիբային. Ապա նորանց պատմիր իրանց պղծութիւնները։ Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. Եւ իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։ Դեռ սա էլ արին ինձ. Իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ իմ շաբաթները պղծեցին. Որովհետեւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանը որ նորան պղծեն. Եւ ահա այսպէս արին իմ տան մէջ։

ԵԶԵԿԻԵԼ 23:40-45

Եւ մինչեւ անգամ լուր ուղարկեցիք հեռուից եկող մարդկանցը, որոնց մօտ պատգամաւորը գնալուն պէս, նորանք ահա իսկոյն եկան, որոնց համար դու լուացուեցար, աչքերիդ ծարոյր դրիր եւ զարդերով զարդարուեցար։ Եւ պատուական բազմոցի վերայ նստեցիր, եւ պատրաստուած սեղան կար նորա առաջին, եւ իմ խունկն ու իւղը դրիր նորա վերայ։ Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. Եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին. Եւ ես ասեցի շնութիւնների մէջ պառաւածին վերայ, Հիմա նորա պոռնկութիւնների հետ կ’պոռնկանան։ Եւ նորա մօտ կ’մտնեն պոռնիկ կնկայ մօտ մտնելու նման, նոյնպէս մտան Ոողայի եւ Ոողիբայի մօտ՝ այդ պղծագործ կանանց մօտ։ Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց շնացող կանանց դատաստանովը եւ արիւնահեղների դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ արիւն կայ նորանց ձեռքին։

ԵԶԵԿԻԵԼ 23:48-49

Եւ պիտի դադարեցնեմ պղծագործութիւնը երկրից, եւ բոլոր կանայքը պիտի խրատուին, որ ձեր պղծագործութիւնների պէս չ’անեն։ Եւ ձեր պղծագործութիւնը ձեզ վերայ պիտի դնեն, եւ դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրէք եւ գիտենաք որ ես եմ Տէր Եհովան։

ՈՎՍԵ 1:2

Սկզբումը Տէրը Ովսէէի հետ խօսելով՝ Տէրը ասեց Ովսէէին. Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. Որովհետեւ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով։

ՈՎՍԵ 2:2-5

Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. Որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։ Որ մի գուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. Եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան. Եւ նորա որդկանցը չ’ողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։ Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. Խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. Իւղս եւ խմելիքներս։

ՈՎՍԵ 4:2

Երդնուլն ու ստելը եւ սպանելն ու գողանալն ու պոռնկանալը դուրս են թափուել. Եւ արիւնները արիւնների են հասնում։

ՈՎՍԵ 4:12-14

Իմ ժողովուրդը իր փայտին է հարցնում, եւ իր ցուպը պիտի իմացնէ նորան. Որովհետեւ պոռնկութեան հոգին խաբել է, եւ պոռնկացան իրանց Աստուծուն չ’հպատակելով։ Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի, կաղամախի եւ բեւեկնիի տակ՝ ըստ որում հովանին սիրուն է. սորա համար ձեր աղջիկները պիտի պոռնկանան, եւ ձեր հարսերը շնութիւն անեն։ Ես չեմ պատժել ձեր աղջիկներին նորանք պոռնկանալիս, եւ ձեր հարսներին՝ երբոր նորանք շնանան. Որովհետեւ սորանք պոռնիկների հետ բաժանուած են, եւ նուիրեալ բոզերի հետ զոհում են. Եւ ժողովուրդը, որ չէ հասկանում, կորչում է։

ՈՎՍԵ 5:3-4

Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ Իսրայէլը ծածկուած չէ ինձանից. Որովհետեւ դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։ Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ. Որովհետեւ նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։

ՈՎՍԵ 9:1

Մի ուրախանար, ով Իսրայէլ, ցնծութեամբ ժողովուրդների պէս, որ պոռնկութիւն արիր քո Աստուծոյ դէմ. կապէնք սիրեցիր ամեն ցորենի կալի վերայ։

ՀՈՎԵԼ 3:3

Եւ իմ ժողովրդի վերայ վիճակ ձգեցին, եւ տղային տուին պոռնկի կապէնքի տեղ, եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին։

ՆԱՈՒՄ 3:4

Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը։

ՄԱՂԱՔԻԱ 2:14-16

Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. Նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Եւ այն մէկն էլ չ’արա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. Եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։ Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. Եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։

ՄԱՂԱՔԻԱ 3:5

Եւ ես կ’մօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կ’լինեմ կախարդների ու շնացողների եւ սուտ երդում անողների դէմ. Նաեւ վարձկանի վարձը, որբեւայրիին եւ որբին զրկողներին, եւ օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զօրաց Տէրը։

ՄԱՏԹԵՈՍ 5:27-28

Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

ՄԱՏԹԵՈՍ 5:32

Բայց ես ասում եմ ձեզ թէ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. Եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։

ՄԱՏԹԵՈՍ 15:19

Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։

ՄԱՏԹԵՈՍ 19:9

Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։

ՄԱՏԹԵՈՍ 26:41

Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։

ՄԱՐԿՈՍ 7:21-23

Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ, Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։

ՄԱՐԿՈՍ 10:11-12

Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։ Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։

ՄԱՐԿՈՍ 10:19

Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։

ՂՈՒԿԱՍ 16:18

Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։

ՂՈՒԿԱՍ 18:20

Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:3-11

Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով, Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։ Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. Հիմա դու ի՞նչ ես ասում։ Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։ Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։ Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։ Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. Եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։ Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց։ Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:20

Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներն ունի եւ ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:29

Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. Որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. Ողջ կացէք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21:25

Այն ժամանակ Պօղոսը այն մարդկանցն առաւ, հետեւեալ օրը նորանց հետ սրբուեցաւ, եւ տաճարը մտաւ իմաց տալով սրբութեան օրերի լրանալը. Մինչեւ որ նորանց ամեն մէկի համար պատարագը մատուցուեցաւ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:24-27

Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։ Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։ Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։ Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:28-29

Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն. Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:32

Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:12-13

Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։ Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 6:19

Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. Որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:3-5

Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։ Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն։ Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:23

Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:1-8

Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։ Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը. Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։ Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։ Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։ Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։ Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:12-13

Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։ Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:1

Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:9

Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:13-14

Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։ Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:1

Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 5:9-13

Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ։ Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։ Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։ Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։ Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:9-11

Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:13

Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. Բայց Աստուած սորան էլ նորանց էլ կ’խափանէ. Միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 6:15-18

Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։ Կամ թէ չ’գիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. Որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կ’լինին։ Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։ Փախէք պոռնկութիւնիցը. Ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. Բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 7:1-5

Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։ Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։ Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։ Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։ Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 7:9

Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 7:36

Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:8

Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 10:12-13

Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։ Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 5:10

Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 7:1

Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 12:21

Որ մի գուցէ դարձեալ իմ գալու ժամանակ՝ իմ Աստուածն ինձ ցածացնէ ձեզ մօտ, եւ սուգ մտնեմ շատերի համար որ առաջուց մեղք գործեցին, եւ ապաշխարած չ’լինին այն պղծութեան եւ պոռնկութեան եւ գիճութեան համար՝ որ գործեցին։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:16-21

Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։ Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք. Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 5:24

Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:7-8

Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

ԵՓԵՍԱՑԻՍ 2:3

Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.

ԵՓԵՍԱՑԻՍ 4:19

Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:3-5

Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։ Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։ Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:5

Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 4:3-5

Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից, Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով, Ոչ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսներն էլ որ Աստուծուն չ’գիտեն։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 4:7-8

Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ։ Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:9-10

Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին, Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:22

Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:2-6

Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։ Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են.

ՏԻՏՈՍ 2:12

Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:16

Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 13:4

Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ։

ՀԱԿՈԲՈՍ 1:12-15

Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։ Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում. Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։

ՀԱԿՈԲՈՍ 4:3-4

Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։ Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:14

Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:11

Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 4:1-3

Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։ Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը։ Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:4-10

Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ. Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով. Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։ Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը. Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։ Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:14

Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:18

Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:3

Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:16-17

Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։

ՀՈՒԴԱ 1:4

Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. Եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։

ՀՈՒԴԱ 1:6-8

Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։ Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։ Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:14

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:20-22

Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։ Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։ Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. Եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 9:21

Եւ չ’ապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:8

Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 17:1-2

Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:3

Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 18:9

Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը,

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:2

Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. Որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:8

Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net