24 – Ընտանիք
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ընտանիք.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ընտանիք.
Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.
”Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։ Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։
”Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։
”Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։
”Եւ Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. Նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար։ Եւ Եհովայ Աստուածը շինեց հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, եւ բերաւ Ադամի մօտ, որ տեսնէ թէ նորանց ինչ անուն կ’կոչէ, եւ ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանին կոչեց՝ նա է նորա անունը։ Եւ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրաւ. Բայց Ադամին իր նման մի օգնական չ’գտնուեցաւ։
”Եւ Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւ Ադամի վերայ, եւ նա քնեց. Եւ նորա կողի ոսկորներից մէկն առաւ, եւ նորա տեղը միս լցրեց. Եւ Եհովայ Աստուածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ նորան բերաւ Ադամի մօտ։ Եւ Ադամն ասեց. Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. Սորան կ’կոչեն Կին. Որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ։
”Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կ’լինին։ Եւ նորանք երկուսը մերկ էին՝ Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։
”Եւ Ադամն ասեց. Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ։ Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։
”Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։ Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։ Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չ’ուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։
”Եւ Ադամն իր կնոջ անունը Եւայ կոչեց. Որովհետեւ նա եղաւ բոլոր կենդանեաց մայրը։
”Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով։ Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր։ Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։ Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. Բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։ Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։ Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չ’գիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։ Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։ Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։
”Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։
”Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը Սէթ կոչեց։ Եւ Ադամի օրերը՝ Սէթին ծնելուց յետոյ ութ հարիւր տարի էին, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ Եւ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ։
”Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց.
”Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։
”Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը.
”Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս։ Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին։
”Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կ’լինիս. Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ լինի. Որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի։ Եւ քեզ խիստ շատ կ’աճեցնեմ, եւ քեզ ազգեր կ’շինեմ. Եւ քեզանից թագաւորներ դուրս կ’գան։ Եւ կ’հաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար։
”Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը։ Եւ նորան կ’օրհնեմ, նաեւ նորանից մի որդի կ’տամ քեզ. Եւ կ’օրհնեմ նորան, եւ նա ազգեր կ’լինի. Ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից։ Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կ’լինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կ’ծնէ՞։
”Որովհետեւ ես ճանաչեցի նորան, որ իր որդկանցը եւ իրանից յետոյ իր տանը կ’պատուիրէ, եւ նորանք Եհովայի ճանապարհը կ’պահեն, արդարութիւն եւ իրաւունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վերայ բերէ ինչ որ ասել է նորան։
”Եւ Եհովան այցելութիւն արաւ Սարրային ինչպէս ասել էր, եւ Եհովան արաւ Սարրային ինչպէս որ խօսել էր։ Եւ Սարրան յղացաւ, եւ մի որդի ծնեց Աբրահամի իր ծերութիւնումը, այն որոշեալ ժամանակին, որ Աստուած ասել էր նորան։ Եւ Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարրան նորա համար ծնել էր, Իսահակ կոչեց։
”Եւ Իսահակը նորան իր մօր Սարրայի վրանը տարաւ, եւ առաւ Ռեբեկային, եւ նա նորա կին եղաւ. Եւ նա սիրեց նորան։ Եւ Իսահակ մխիթարուեցաւ իր մօրից յետոյ։
”Եւ քո սերունդը երկրի աւազի չափ կ’լինի եւ կ’տարածուի դէպի արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ քեզանով կ’օրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։
”Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։ Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։ Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։
”Եւ Ռաքէլը տեսաւ որ ինքը Յակոբի համար չէ ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վերայ եւ ասեց Յակոբին. Ինձ որդիներ տուր. Եթէ ոչ՝ կ’մեռնիմ։ Եւ Յակոբի բարկութիւնը բորբոքեց Ռաքէլի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգիլել է։
”Եւ Եհովան ասեց Յակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդեան երկիրը, եւ ես քեզ հետ կ’լինիմ։
”Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։
”Եւ Յովսէփը չ’կարողացաւ զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չ’կար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։ Եւ ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։ Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։
”Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։
”Եւ Յովսէփը բնակեցրեց իր հօրն ու եղբայրներին եւ նորանց ստացուածքը Եգիպտոսի երկրի ամենալաւ տեղը՝ Ռամսեսի երկրումը, ինչպէս որ Փարաւօնը հրամայել էր։ Եւ Յովսէփը սնուցանում էր իր հօրն եւ իր եղբայրներին եւ իր հօր բոլոր տանը՝ հաց տալով ընտանիքներին։
”Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։
”Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ։
”Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։
”Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։
”Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. Որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։
”Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։
”Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
”Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։
”Ով որ իր հօրը կամ իր մօրն անիծէ, անպատճառ պիտի մեռցնուի. Նա իր հօրը կամ իր մօրը անիծել է, նորա արիւնը իր վերայ լինի։
”Պոռնիկ կամ պղծուած կնիկ չ’առնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չ’առնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։
”Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ։ Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չ’առնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,
”Այս է նախանձաւորութեան օրէնքը, երբոր մի կնիկ իր մարդին անհաւատարմութիւն անէ եւ պղծուի, Կամ երբոր մի մարդի վերայ նախանձաւորութեանոի գայ՝ եւ իր կնոջ վերայ նախանձէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ կինը. Եւ քահանան կատարէ այս բոլոր օրէնքը նորա վերայ. Եւ այն մարդը ազատ լինի յանցանքիցը եւ կինն իր յանցանքը կրէ։
”Ուղիղ են խօսում Սալպաադի աղջկերքը. անպատճառ նորանց ժառանգութեան կալուածք տաս իրանց հօր եղբայրների մէջ եւ նորանց հօր ժառանգութիւնը դարձնես նորանց վերայ. Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես եւ ասես. Եթէ մի մարդ մեռնէ եւ տղայ չ’ունենայ, նորա ժառանգութիւնը նորա աղջկան վերայ դարձնէք։ Եւ եթէ նա աղջիկ էլ չ’ունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա եղբայրներին տաք։ Եւ եթէ եղբայրներ էլ չ’ունենայ, այն ժամանակ նորա ժառանգութիւնը նորա հօր եղբայրներին տաք։ Եւ եթէ հօր եղբայրներ էլ չ’ունենայ, նորա ժառանգութիւնը նորա տոհմի մէջ նորան ամենից մօտ ազգականին տաք, եւ նա լինի նորա ժառանգը. Եւ սա Իսրայէլի որդկանց համար դատաստանի կանոն լինի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց։
”Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կ’հաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն. Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի. Որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։ Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։ Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի, բայց Իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։
”Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես։ Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. Ժողովրդին ինձ մօտ ժողովիր, եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կ’ապրեն, եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն։
”Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։
”Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.
”Եւ նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես. Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։
”Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց եւ հանդերձ տալով։
”Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ.
”Զգոյշ եղիր եւ լսիր այս բոլոր խօսքերին, որոնք ես քեզ պատուիրում եմ, որպէս զի բարի լինի քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար մինչեւ յաւիտեան՝ քո Եհովայ Աստուծոյ առաջին բարի եւ հաճոյ եղածը անելովդ։
”Եւ տօնիդ մէջ ուրախութիւն անես՝ դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը եւ դռներումդ եղող Ղեւտացին, օտարականը, որբը եւ որբեւայրին։
”Նաեւ իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ. Եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չ’շատացնէ։
”Եւ ով է այն մարդը որ կնկայ է նշանուել եւ նորան չէ առել, թող ետ դառնայ գնայ իր տունը. Մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մէկ ուրիշ մարդ առնէ նորան։
”Եթէ մէկ մարդ երկու կնիկ ունենայ, մէկը սիրելի եւ միւսը ատելի. Սիրելին էլ ատելին էլ նորա համար զաւակներ ծնած են, եւ եթէ անդրանիկ զաւակը ատելի կնոջը լինի, Իր ստացուածքը որդիներին բաժանելու օրը կարող չէ սիրելի կնկայ զաւակը անդրանկացնելու, ատելիին անդրանիկից առաջ գցելով. Այլ ատելիին զաւակին անդրանիկ ճանաչէ, եւ բոլոր իր մօտ գտնուածիցը երկու բաժին տայ նորան. Որովհետեւ նա է նորա զօրութեան սկիզբը. անդրանկութեան իրաւունքը նորանն է։
”Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում. Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի մօտ եւ նորա բնակած տեղի դուռը. Եւ քաղաքի ծերերին ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է. Այն ժամանակ նորա քաղաքի բոլոր մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Եւ չարութիւնը քո միջիցը վերացնես. Եւ բոլոր Իսրայէլը լսեն եւ վախենան։
”Եթէ մէկ մարդ կնիկ առնէ, եւ նորա մօտ մտնէ եւ յետոյ նորան ատէ, Եւ նորա վերայ զրպարտութեան խօսքեր դնէ եւ նորա վերայ վատ անուն հանէ, եւ ասէ. Ես այս կնկան առայ, բայց երբոր նորան մօտեցայ, նորա վերայ կուսութիւն չ’գտայ, Այն ժամանակ աղջկան հայրը եւ մայրը աղջկան կուսութեան նշանը առնեն եւ դուրս տանեն դուռը քաղաքի ծերերի առաջը։ Եւ աղջկան հայրը ծերերին ասէ. Իմ աղջիկը այս մարդին կին տուի, բայց նա ատում է նորան, Ահա զրպարտութեան խօսքեր է դնում ասելով. Թէ Ես քո աղջկան վերայ կուսութիւն չ’գտայ. Բայց ահա իմ աղջկան կուսութեան նշանը. Եւ հանդերձը փռեն քաղաքի ծերերի առաջին։ Եւ այն քաղաքի ծերերն այն մարդին առնեն եւ նորան խրատեն, Եւ նորա վերայ տուգանք դնեն հարիւր սիկղ արծաթ եւ տան աղջկան հօրը, որովհետեւ վատ անուն հանեց Իսրայէլացի կոյսի վերայ. Եւ նա նորա կին լինի. Եւ իր բոլոր օրերումը կարող չ’լինի նորան արձակելու։ Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել, Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. Որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. Եւ այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։ Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. Եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։
”Պոռնկորդին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ։
”Երբոր մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չ’լինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։ Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի, Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ, Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չ’լինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. Որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. Եւ այսպէս դու մեղքով չ’լեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրև ժառանգութիւն։
”Նոր ամուսնացած մարդը պատերազմի չ’գնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չ’տրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ ուրախացնէ իր առած կնկան։
”Անիծեալ է իր հօրը կամ մօրը անարգողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
”Անիծեալ է պանդուխտի, որբի եւ որբեւայրիի իրաւունքը ծռողը, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
”Ծածուկ բաները մեր Եհովայ Աստուծոյ համար է, բայց յայտնուած բաները մեզ եւ մեր որդկանց համար յաւիտեան, որ այս օրէնքի ամեն խօսքերը կատարենք։
”Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն. Եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կ’լսեն եւ կ’սովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կ’ապրէք այն երկրի վերայ՝ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու։
”Եւ հիմա աղաչում եմ, Տէրով երդում արէք ինձ, որ ես ձեզ ողորմութիւն եմ արել, եւ դուք էլ ողորմութիւն կ’անէք իմ հօր տանը. եւ ինձ մի ճշմարիտ նշան տուէք, Որ իմ հօրը, մօրը, իմ եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նորանց վերաբերեալներին ողջ կ’թողէք, եւ մեր անձը մահից կ’ազատէք:
”Եւ առաւօտեանց ձեր ցեղերովը մօտեցէք, եւ Տէրը որ ցեղին որ վիճակով բռնելու լինի, նա մօտենայ իր ազգատոհմներովը. եւ Տէրը որ ազգատոհմին որ բռնելու լինի, նա մօտենայ իր տուներովը, եւ Տէրը որ տունը որ բռնելու լինի, նա մօտենայ իր մարդիկներովը:
”Բայց եթէ նորանից ետ դառնաք, եւ ձեզ մօտ մնացած այս ազգերի մնացորդին յարիք, եւ նորանց հետ խնամութիւն անէք, եւ դուք նորանց հետ խառնուիք եւ նորանք էլ ձեզ հետ, Ստոյգ գիտացէք, որ ձեր Տէր Աստուածը այլ եւս այս ազգերին ձեր առաջից չի հալածիլ. այլ նորանք ձեզ համար որոգայթ ու գայթակղութիւն կ’դառնան, եւ ձեր կողերի համար խթաններ, եւ ձեր աչքերի համար փուշեր, մինչեւ որ բնաջինջ լինէք այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ:
”Բայց եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում Էք. բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու:
”Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. Եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։
”Եւ Հռութն ասեց. Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. Որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։
”Եւ Մաալոնի կինը՝ Մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առայ որ մեռնողի անունը պահեմ իր ժառանգութեան մէջ, եւ մեռնողի անունը չ’վերանայ իր եղբայրներիցը եւ իր բնակարանի դռնիցը. Դուք այսօր վկայ էք։
”Եւ մարդը՝ Եղկանան նորան ասեց. Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է։ Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ։
”Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. Եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ։
”Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի։ Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. Իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի. Եւ նա այնտեղ Տիրոջը երկրպագութիւն արաւ։
”Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։
”Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։
”Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։
”Ես նորան հայր կ’լինեմ, եւ նա ինձ որդի կ’լինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կ’պատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։
”Եւ Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, բացի Փարաւօնի աղջկանից՝՝, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ. Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ’մտնեն, որ ձեր սիրտերը չ’դարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։ Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։ Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։
”Ուրեմն ձեր աղջկերքը չ’տաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չ’առնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չ’ուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։
”Եւ վեր կացաւ Եզրաս քահանան եւ ասեց նորանց. Դուք անօրէնութիւն էք գործել եւ օտար կիներ էք առել Իսրայէլի յանցանքը աւելացնելու համար։ Բայց հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը։ Եւ բոլոր ժողովքը պատասխանեց եւ ասեցին մեծ ձայնով. Այդպէս, քո խօսքին համեմատ մեր պարտքն է անել։
”Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։ Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։
”Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։
”Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չ’հալածէ։
”Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։ Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
”Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
”Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։ Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
”Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։ Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ։
”Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։ Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
”Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։ Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։ Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։ Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։ Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։ Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
”Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։
”Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։
”Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,
”Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։ Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։ Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.
”Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։
”Տէրը օրհնութիւն կ’շատացնէ ձեզ վերայ. Ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
”Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. Եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։ Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։ Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. Նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կ’խօսեն դռան մէջ։
”Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. Որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։
”Եւ քո որդկանցն որդիքը կ’տեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։
”Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն։
”Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։ Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար։
”Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ. Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
”Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։
”Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար. Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։
”Որդիք, լսեցէք հօր խրատը. Եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք. Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք. Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր էի։ Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կ’ապրես։
”Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները։ Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։
”Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։ Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։ Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։
”Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։
”Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։
”Սողոմոնի առակները։ Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
”Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ, եւ յիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։
”Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։
”Իմաստուն որդին կ’լսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։
”Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։
”Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան։
”Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։
”Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։
”Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը։
”Իմաստուն ծառան կ’տիրէ նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կ’առնէ։
”Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։
”Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։
”Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։
”Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։
”Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շարունակուող կաթկաթոց է։ Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։
”Խրատիր որդիիդ քանի որ յոյս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։
”Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։
”Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։
”Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թէ մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը։
”Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կ’հանգչի մթին խաւարի մէջ։
”Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ։
”Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։
”Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։
”Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։
”Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից։
”Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։ Դու նորան գաւազանով կ’ծեծես, բայց հոգին կ’ազատես դժոխքիցը։ Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ, Եւ իմ երիկամունքները կ’ցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։
”Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։ Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։ Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։ Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։ Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։
”Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։
”Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։
”Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կ’ամաչեցնէ իր հօրը։
”Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։
”Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ, բայց բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար։
”Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. Եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին։
”Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։ Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։ Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։
”Այն աչքը որ իր հօրը կ’ծաղրէ եւ կ’անարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։
”Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում. Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։
”Ի՞նչ ասեմ, որդիս. Ի՞նչ, ով հարազատ որդիս. Ի՞նչ, ով իմ ուխտերի որդին. Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին։
”Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։ Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։ Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։ Նա կ’որոնէ բուրդ եւ քթան, եւ կ’գործէ իր ձեռքի յօժարութեամբը. Նա վաճառականի նաւերին կ’նմանուի, հեռուից կ’գայ նորա հացը։ Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը։ Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում։ Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները։ Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. Նորա ճրագը գիշերը չէ հանգչում։ Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում։ Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին։ Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։ Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի։ Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ։ Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին. Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար։ Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։ Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։ Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան. Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար. Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի։ Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը։
”Երկուսը լաւ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ։ Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կ’տաքանան. Բայց մէկը ի՞նչպէս կ’տաքանայ։ Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն. Եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։
”Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ քո ունայն կեանքի բոլոր օրերումը, որ քեզ տուել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետեւ նա է քո բաժինը ապրողների մէջ, եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մէջ։
”Ինչպէս որ չ’գիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։
”Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։
”Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։
”Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ։
”Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։
”Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։ Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չ’գործեցինք երկրի համար, եւ աշխարհի բնակիչները չ’ընկան։
”Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։
”Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.
”Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. Նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։
”Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։ Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։
”Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։
”Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
”Որովհետեւ երիտասարդը կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանա, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք ՝ քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը։
”Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կ’մխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք։
”Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ’եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։
”Կ’ասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կ’դառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. Բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։
”Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ’վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։
”Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։
”Օտարին, որբին եւ որբեւայրիին չ’զրկէք, եւ անմեղ արիւն չ’թափէք այս տեղը, եւ ուրիշ աստուածների ետեւից չ’գնաք ձեր չարիքովը. Այն ժամանակ ես ձեզ կ’թողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս։
”Կանայք առէք եւ տղերք ու աղջկերք ծնեցէք, եւ ձեր տղերանց համար կանայք առէք, եւ ձեր աղջկերքը մարդի տուէք, որ նորանք տղերք եւ աղջկերք ծնեն, եւ շատացէք այդտեղ, եւ մի քիչանաք։
”Որովհետեւ դու չ’յիշեցիր քո մանկութեան օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տէր Եհովան, եւ դու չես անիլ այդ չար խորհուրդը քո բոլոր պղծութիւններից յետոյ։ Ահա ամեն առակախօսը պիտի առակ ասէ քեզ վերայ թէ, Ինչպէս մայրը՝ նոյնպէս էլ աղջիկը։
”Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չ’կրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չ’կրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։
”Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։
”Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։
”Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չ’առնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։
”Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։ Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կ’ճանաչես Տիրոջը։
”Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի։
”Ողբա կոյսի պէս, որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ։
”Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։
”Մի՞թէ երկուսը կ’գնան միասին, եթէ համաձայնուած չ’լինեն։
”Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. Մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։
”Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Արդար դատաստան արէք, եւ ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը. Եւ որբեւայրիին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկէք, եւ միմեանց դէմ չարութիւն մի մտածէք ձեր սրտերումը։
”Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. Նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Եւ այն մէկն էլ չ’արա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. Եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։ Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. Եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։
”Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. Որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով։
”Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։ Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նորա եղբայրներին. Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին։ Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը. Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային. Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին. Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային։ Յովսիան ծնեց Յեքոնիային՝ եւ նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին։ Բաբիլոնի գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին. Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին. Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։
”Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։
”Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. Այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։ Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չ’ուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։ Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։ Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։ Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։ Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. Եւ առաւ իր կնիկն իր մօտ։ Եւ չ’գիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։
”Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։
”Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։ Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։
”Էլի ասուեցաւ՝ թէ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. Եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։
”Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան։ Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից։
”Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։ Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։ Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։ Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։
”Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։
”Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։ Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։ Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։ Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։ Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։
”Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. Եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա. Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա ո՞րտեղից է սորան այս ամեն բաները։ Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։
”Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։ Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։ Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։
”Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը. Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։ Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։ Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։ Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
”Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։
”Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։
”Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։ Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։
”Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։ Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ։ Նորան ասեցին. Ապա ի՞նչու Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։ Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. Բայց սկզբիցն այնպէս չ’եղաւ։ Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։ Իրան աշակերտները նորան ասեցին. Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։
”Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. Իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։ Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։
”Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։
”Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
”Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։ Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. Եւ նորանք չ’կամեցան գալ։ Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. Եկէք հարսանիքը։
”Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։ Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։ Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած. Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. Եւ նա պապանձուեցաւ։
”Այն օրը Սադուկեցիները նորա մօտ եկան՝ որ ասում են թէ յարութիւն չ’կայ՝ եւ նորան հարցրին, Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսն ասեց, Եթէ մի մարդ առանց զաւակի մեռնէ, թող նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։ Հիմա մեզ մօտ եօթը եղբարք կային. Եւ առաջինը կին առաւ եւ մեռաւ, եւ որովհետեւ զավակ չ’ունէր՝ իրան կինը թողեց իր եղբօրը։ Այնպէս էլ երկրորդ եղբայրը եւ երրորդը՝ մինչեւ եօթներորդը։ Եւ ամենից յետոյ կինը մեռաւ։ Հիմա յարութիւնումը այն եօթից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ ամենքը նորան առան։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չ’գիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։ Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։ Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։
”Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։
”Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.
”Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։
”Եւ Զեբեդեան Յակոբին՝ եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ նորանց անունները Բաներեգէս դրաւ, որ է՝ Որոտմունքի որդիք.
”Եւ եթէ մի տուն իր միջումը բաժանուի, այն տունը կարող չէ կենալ։
”Եւ յետոյ նորա եղբարքը եւ մայրը եկան, եւ դուրսը կանգնած՝ նորա մօտ ուղարկեցին կանչեցին նորան։ Եւ ժողովուրդը նորա չորս կողմովը նստած էր. Եւ ասեցին նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը քեզ ուզում են։ Եւ նա նորանց պատասխանեց եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբարքը։ Եւ իր չորս կողմովը նստածներին մտիկ տուաւ եւ ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբարքը. Որովհետեւ ով որ կատարէ Աստուծոյ կամքը, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը։
”Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մէջ։
”Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։ Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։ Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։ Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։
”Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց. Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին։
”Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։
”Բայց Փարիսեցիները մօտ եկան, նորան հարցրին, թէ Արժա՞ն է մարդիս որ կինը արձակէ. Եւ փորձում էին նորան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, Մովսէսն ի՞նչ պատուիրեց ձեզ։ Նորանք էլ ասեցին. Մովսէսը հրաման տուաւ՝ արձակման թուղթ գրել, եւ արձակել։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Նա ձեր քարասրտութեան համար այն պատուիրանքը գրեց ձեզ։ Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց. Սորա համար մարդ իր հօրը եւ մօրը կ’թողէ, եւ իր կնոջը կ’յարի. Եւ երկուսը մէկ մարմին կ’լինեն. Այնպէս որ այլ եւս երկու չեն՝ բայց մէկ մարմին։ Ուրեմն ինչ որ Աստուած միաւորեց՝ թող մարդը չ’բաժանէ։ Եւ տանը աշակերտները դարձեալ մի եւ նոյն բանը հարցրին նորանից։ Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։ Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։
”Եւ նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին։ Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։ Եւ նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց։
”Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար, Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։
”Վարդապետ, Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։ Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։ Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։ Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։ Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։ Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։ Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։
”Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։
”Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։ Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։ Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։ Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։ Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։
”Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։ Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։ Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։ Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։ Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։
”Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։ Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը. Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։ Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։
”Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. Որովհետեւ նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր. Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։ Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։ Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։
”Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։ Եւ երբոր նորա մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։ Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։
”Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. Ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։ Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ։ Եւ նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։ Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. Եւ նորանց հնազանդ էր. եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։
”Եւ ինքն Յիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպէս կարծվում էր, Յովսէփի որդին էր. Եւ նա Հեղիին. Եւ նա Մատթատի. Եւ նա Ղեւիի. Եւ նա Մեղքիի. Եւ նա Յաննէի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Մատաթիայի. Եւ նա Ամովսի. Եւ նա Նաւումի. Եւ նա Եսղիի. Եւ նա Նանգէի, Եւ նա Մաաթի. Եւ նա Մատաթիայի. Եւ նա Սէմէիի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յուդայի. Եւ նա Յովհաննայի. Եւ նա Րէսայի. Եւ նա Զօրաբաբէլի. Եւ նա Սաղաթիէլի. Եւ նա Նէրէիի. Եւ նա Մեղքիի. Եւ նա Ադդէիի. Եւ նա Կովսամի. Եւ նա Եղմովդադի. Եւ նա Էրի. Եւ նա Յովսէսի. Եւ նա Եղիազարի. Եւ նա Յովրիմի. Եւ նա Մատթատի. Եւ նա Ղեւիի. Եւ նա Սիմէօնի. Եւ նա Յուդայի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յովնանի. Եւ նա Եղիակիմի. Եւ նա Մելիայի. Եւ նա Մայնանի. Եւ նա Մատտաթայի. Եւ նա Նաթանի. Եւ նա Դաւիթի. Եւ նա Յեսսէի. Եւ նա Ովբէդի. Եւ նա Բոոսի. Եւ նա Սաղմոնի, եւ նա Նաասոնի. Եւ նա Ամինադաբի. Եւ նա Արամի. Եւ նա Եսրոնի. Եւ նա Փարէսի. Եւ նա Յուդայի. Եւ նա Յակոբի. Եւ նա Իսահակի. Եւ նա Աբրահամի. եւ նա Թարայի. Եւ նա Նաքովրի. Եւ նա Սերուքի. Եւ նա Ռագաւի. Եւ նա Փաղեկի. Եւ նա Եբերի. Եւ նա Սաղայի. Եւ նա Կայնանի. Եւ նա Արփաքսադի. եւ նա Սէմի. Եւ նա Նոյի. Եւ նա Ղամէքի. Եւ նա Մաթուսաղայի. Եւ նա Ենովքի. Եւ նա Յարեդի. Եւ նա Մաղաղիէլի. Եւ նա Կայնանի. Եւ նա Ենովսի. Եւ նա Սէթի. Եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։
”Եւ նորա մայրը եւ նորա եղբայրները նորա մօտ եկան, եւ չէին կարողանում բազմութեան պատճառով նորա մօտ հասնել։ Նորան իմաց արին եւ ասեցին. Մայրդ եւ եղբայրներդ դուրսը կանգնած ուզում են քեզ տեսնել։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։
”Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. Կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան։ Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից։
”Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը։
”Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չ’ատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։ Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։
”Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր. Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։ Եւ շատ օր չ’անցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. Եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։ Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։ Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. Եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։ Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։ Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. Եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։ Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. Ինձ քո վարձկանների մէկի պէս արա։ Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։ Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։ Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք. Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ. Եւ սկսեցին զուարճանալ։
”Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։
”Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։ Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։
”Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. Աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։ Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։
”Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար, Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։
”Սադուկեցիներիցը, որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան, Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։ Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զավակի մեռաւ։ Եւ երկրորդն առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զավակի։ Երրորդն էլ առաւ նորան. Այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան։ Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ։ Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում։ Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։
”Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։
”Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայումը, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր։
”Հարսն ունեցողն է փեսայ. բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. Արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։ Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։
”Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ։ Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չ’ունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ Մարդ չ’ունիմ. Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. Դա ճշմարիտ ասեցիր։
”Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։
”Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յիսուսն է Յովսէփի որդին, որի հօրը եւ մօրը ճանաչում ենք. Ապա սա ի՞նչպէս է ասում, Ես երկնքիցն եմ իջել։
”Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։ Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։ Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։
”Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ։
”Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։
”Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։ Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։ Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան։
”Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ։
”Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։
”Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։
”Նա օրուայ իբրեւ իններորդ ժամին տեսիլքի մէջ յայտնի տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտնելով նորա մօտ՝ ասում էր նորան, Կոռնելիոս։
”Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։
”Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց տարաւ մեզ։
”Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։ Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։ Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։ Եւ նորանց տարաւ իր տունը, նորանց առաջին սեղան դրաւ. Եւ ուրախ եղաւ բոլոր ընտանիքովն Աստուծուն հաւատալով։
”Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. Բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։ Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։
”Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։ Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։ Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։
”Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։
”Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին, Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։
”Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։ Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։ Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։ Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։ Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը. Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։ Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. Մէկն այսպէս եւ միւսն այնպէս։
”Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։ Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։ Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չ’բաժանուի իր մարդիցը։ Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. Եւ որ մարդն էլ կինը չ’թողէ։
”Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։ Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։ Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կ’լինէին. Բայց հիմա սուրբ են։ Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. Այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։ Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կ’ապրեցնես. Կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կ’ապրեցնես.
”Բայց կոյսերի համար հրաման չ’ունիմ Տէրիցը. Միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։ Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։ Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. Կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։ Բայց եթէ ամուսնանաս, չ’մեղանչեցիր. Եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չ’մեղանչեց. Միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կ’ունենան. Իսկ ես խնայում եմ ձեզ։ Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին.
”Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. Չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։ Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։ Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. Չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։ Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. Եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. Այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։
”Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։ Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։ Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։ Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. Բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։ Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։
”Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։ Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։ Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. Վասնզի մի եւ նոյնն է թէ ածիլուած է։ Որովհետեւ եթէ կինը չ’ծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։ Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. Բայց կինը մարդի փառքն է։ Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։ Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։ Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։ Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։ Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մարդը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։ Դուք ինքներդ դատեցէք. Մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն։ Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։ Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. Որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։ Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։
”Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
”Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։
”Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. Որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. Որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։ Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։ Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։ Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։
”Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։
”Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին։
”Բայց ասում եմ. Քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է։ Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։
”Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։ Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։
”Որ այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։
”Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։ Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։ Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար. Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։ Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։ Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։ Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։
”Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։
”Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը։ Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։ Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։ Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։
”Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։
”Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝
”Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։ Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։ Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։ Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։ Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։ Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։
”Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար. Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր. Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով. (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)
”Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։ Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։
”Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։ Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։ Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։ Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։
”Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։
”Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է. Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։ Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. Որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ. Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։ Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. Եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։ Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։ Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։ Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։
”Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր. Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։
”Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն։
”Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր, Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։
”Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։
”Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. Եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։
”Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։ Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։ Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։ Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։
”Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ։
”Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել։
”Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։ Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։
”Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, Տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը։ Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը. Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. Որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։ Որովհետեւ այսպէս էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով։ Ինչպէս Սառան հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով, որի որդիներ էք եղել դուք, որ բարեգործ լինէք եւ ոչ մի երկիւղից չ’վախենաք։ Նմանապէս, մարդիկ, իմաստութիւնով բնակուեցէք նորանց հետ. ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով, իբրեւ կեանքի շնորհքի ժառանգակիցներ. որ ձեր աղօթքը չ’խափանուի։ Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։
”Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։
”Մենք գիտենք որ մահիցը ’ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։ Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում. Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։ Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։
”Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը։
”Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։
”Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. Մի կին՝ արեգակն իր վերայ առած. Եւ լուսինը նորա ոտների տակ. Եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։ Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։ Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ. Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։ Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ։ Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր։
”Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. ( որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։) Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։
”Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։
”Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է.
”Եւ Հոգին եւ հարսն ասում են. Եկ. Եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։
”