27 – Տառապանք
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Տառապանք.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Տառապանք.
Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։ Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։
”Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։ Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։ Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։ Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
”Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։
”Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։
”Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։ Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չ’ուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։
”Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. Որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ. Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։ Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. Եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց։
”Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք։
”Եւ ասեց. Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. Որովհետեւ ես եմ Եհովան քո բժիշկը։
”Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը.
”Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ։
”Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։
”Եւ ես խաղաղութիւն կ’տամ երկրին, եւ հանգիստ կ’պառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես կ’վերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ։
”Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չ’անէք, եւ իմ ուխտը դրժէք. Ես էլ սա կ’անեմ ձեզ, ձեր վերայ կ’ուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կ’սերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կ’ուտեն նորան, Եւ իմ երեսը ձեզ վերայ կ’դարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կ’սպանուիք. Եւ ձեզ ատողները կ’իշխեն ձեզ վերայ, եւ կ’փախչէք առանց մէկը ձեզ հալածելու։
”Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները վերջին օրերը քեզ պատահեն, եւ դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես. Ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. Եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։
”Եւ Եհովան վեր կ’առնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. Եւ Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կ’ուղարկէ։
”Քո վերայ հանդերձ չ’հինացաւ, եւ ոտքերդ չ’ուռեցան այս քառասուն տարումը։ Եւ իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կ’խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում։ Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։
”Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց եւ հանդերձ տալով։
”Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք. Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ. Եւ անէծքը՝ եթէ չ’լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում։
”Երբոր քո թշնամիների դէմ դուրս գաս պատերազմի եւ տեսնես ձիեր եւ կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նորանցից չ’վախենաս. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, որ քեզ Եգիպտացիների երկրիցը հանեց։
”Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կ’անէ։
”Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. Որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար։
”Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ։
”Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ մի զարհուրիր։
”Հիմա նայեցէք, որ Ես ԵՍ ԵՄ, Եւ Ինձ հետ միասին է՛լ աստուած չ’կայ. Ես կ’մեռցնեմ եւ կ’ապրեցնեմ. Եւ ես կ’զարկեմ եւ կ’բժշկեմ, Եւ իմ ձեռքիցն ազատող չ’կայ։
”Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս:
”Եւ Յեսուն ասեց նորանց. Մի վախենաք եւ մի զարհուրիք, ուժովացէք եւ քաջ եղէք. որովհետեւ Տէրը այսպէս կ’անէ ձեր ամեն թշնամիներին, որոնց հետ դուք պատերազմէք:
”Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը, Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։ Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը, Ցածացնողը եւ բարձրացնողը։ Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
”Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց. Եւ Տէրը աղօթքը լսեց երկրի մասին, եւ հարուածը դադարեց Իսրայէլի վերայից։
”Այն օրերը Եզեկիան մերձ ’ի մահ հիւանդացաւ. Եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակ արա քո տան մասին. Որովհետեւ դու պիտի մեռնես ու չ’ապրես։ Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով. Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։ Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով. Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. Ահա ես քեզ կ’բժշկեմ երրորդ օրը վեր կ’գնաս Տիրոջ տունը։ Եւ ես կ’աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. Եւ կ’ազատեմ քեզ եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքից. Եւ այս քաղաքը կ’պաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
”Պարծեցէք նորա սուրբ անունովը. Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։ Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։ Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ, նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
”Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։ Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։
”Նորա հետ կայ մարմնեղէն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստուածը՝ Եհովան որ մեզ օգնէ եւ մեր պատերազմները պատերազմէ. Եւ ժողովուրդը վստահացաւ Յուդայի թագաւոր Եզեկիայի խօսքերի վերայ։
”Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս, Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը. Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,
”Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
”Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։ Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։ Եւ նա մի խեցի առած քերվում էր նորանով, եւ նստած էր մոխրի մէջ։
”Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։ Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։
”Եւ Յոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքը, որ եկել էր նորա վերայ. Եւ եկան ամեն մէկն իր տեղիցը՝ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին եւ Սոփար Նաամացին. Եւ համաձայնուեցան միասին, որ գնան նորան ցաւակից լինին եւ նորան մխիթարեն։ Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չ’ճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. Եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։ Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. Որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։
”Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։ Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։
”Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կ’ունենայի, եւ կ’ոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ չեմ ուրացել Սուրբի խօսքերը։ Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. Եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։
”Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։
”Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
”Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։
”Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.
”Որովհետեւ թշուառութիւնը կ’մոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կ’գայ. Եւ կեանքը կէսօրից պայծառ կ’կանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։ Եւ դու ապահով կ’լինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կ’մտնես՝ ապահով կ’քնես. Եւ կ’պառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կ’աղաչեն։
”Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
”Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
”Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։
”Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։
”Մորթիս եւ մարմինս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:
”Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ: Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
”Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։ Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։
”Աղիքներս եռացին եւ չ’հանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։ Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։ Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։ Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։
”Նա խրատվում էլ է ցաւով իր անկողնի վերայ, եւ նորա ոսկորների կռիւը սաստիկ է լինում։ Եւ նորա կեանքը զզվում է հացից, եւ նորա հոգին՝ ցանկալի կերակուրից։ Նա վերջացնում է նորա միսը, որ էլ չէ երեւում. Եւ դուրս են ցցվում նորա ոսկորները, որ առաջ չէին երեւում։ Եւ նորա անձը մօտենում է կորստեան, եւ նորա կեանքը՝ սպանողներին։
”Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ. Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։
”Եւ Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր ստացուածքը։ Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։
”Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
”Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։ Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։) Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։ Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։
”Ես խաղաղութիւնով կ’պառկիմ եւ կ’քնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։
”Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։ Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։ Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
”Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։ Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
”Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.
”Դու տեսնում ես. Որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։
”Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։ Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ’ննջեմ.
”Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի։ Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։ Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։ Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։
”Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։ Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։
”Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։ Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է. Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ։ Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ, Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։ Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
”Որովհետեւ նա չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
”Դաւիթի Սաղմոս։ Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։ Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. Իմ բաժակը խիստ լիքն է։ Հէնց բարիք եւ ողորմութիւն կ’գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. Եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ երկար ժամանակ։
”Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։ Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։ Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
”Դաւիթի (Սաղմոս)։ Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։ Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։ Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կ’յուսամ։ Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։ Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։
”Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
”Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։
”Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։ Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։ Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։ Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
”Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կ’գոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կ’պատմէ՞։ Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։ Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։ Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ’կենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ’գոհանամ քեզանից։
”Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։ Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։
”Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. Տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը. Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. Իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան։ Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանաւանդ իմ դրացիների առաջին. Եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝ Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. Կորած ամանի նման եմ դառել։
”Իմ ժամանակը քո ձեռքին է. Փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։
”Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։ Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
”Ահա Տիրոջ աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում. Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ սովի ժամանակին նորանց կերակրէ:
”Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
”Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։ Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։ Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին, Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։ Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի։
”Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. Իմ անձը ծոմով չարչարում էի. Բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։ Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. Եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։
”Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։ Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։ Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
”Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։ Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։ Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ’մտնէ, եւ նորանց աղեղները կ’փշրուին։
”Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
”Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար։ Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։ Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։ Ես կռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։ Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը։ Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։ Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։ Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։
”Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։ Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։) Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
”Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։ Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կ’տեսնեն եւ կ’վախենան եւ Տիրոջը կ’յուսան։
”Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
”Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը։ Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
”Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։ Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։
”Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։ Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։
”Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։ Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։ Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
”Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ’լինիմ երկրի վերայ։ Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
”Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։
”Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
”Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
”Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
”Եւ արդարները կ’տեսնեն եւ կ’վախենան, եւ նորա վերայ կ’ծիծաղեն։ Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չ’արաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
”Նա խաղաղութիւնով կ’փրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. Որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։
”Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
”Ինչ օր որ վախենամ՝ քեզ կ’յուսամ։ Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարմինը։ Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։ Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ սպասում են իմ անձին։
”Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
”Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարդը։ Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ քեզ։ Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։
”Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր։ Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ ես քո թեւերի շուքին կ’յուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
”Բայց դու, Տէր, կ’ծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կ’անես այդ ամեն հեթանոսներին։ Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։
”Բայց ես կ’օրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կ’փառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։ Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կ’երգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։
”Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։ Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։ Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։ Ես քո խորանումը կ’բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ’ապաւինիմ։ (Սէլա։)
”Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։ Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ’շարժուիմ։
”Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։ Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։ Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։ Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
”Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ։ Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։ Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։ Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը։ Իմ կեանքը կ’կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կ’օրհնէ քեզ ուրախ շրթունքներով։ Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։ Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ’ցնծամ։ Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
”Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։ Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
”Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։ Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. Ով Աստուած, ո՞վ է քեզ նման։ Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։ Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։ Ես կ’գոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կ’ասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։ Իմ շրթունքները կ’ցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
”Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ։ Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։ Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
”Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։
”Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։ Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։ Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)
”Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։
”Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։
”Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։ Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չ’տեսնէ. Եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)
”Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։ Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։
”Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։ Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։ Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։ Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։ Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։ Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։
”Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր. Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։ Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։ Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս։ Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կ’լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. Կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։ Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան։
”Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։
”Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։
”Գոհութեան համար Սաղմոս։ Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։ Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. Եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։ Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։ Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. Գոհացէք նորանից օրհնեցէք նորա անունը։ Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. Եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։
”Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։ Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։ Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։ Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. Որ հաց ուտելս էլ մոռացայ։ Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ։
”Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ։ Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
”Դաւիթի Սաղմոս։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները. Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։ Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։
”Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք։ Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։ Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չ’կայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։ Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,
”Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։ Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։ Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։ Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։
”Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում. Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
”Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։ Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած. Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին. Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չ’կար որ օգնէր. Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը. Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
”Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին. Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան. Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը. Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։
”Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։ Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։ Ես ման կ’գամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։
”Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։
”Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։ Տէրն ինձ հետ է. Ես չեմ վախենալ. Մարդն ինձ ի՞նչ կ’անէ։
”Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։ Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։
”Ես չեմ մեռնիլ՝ կ’ապրիմ. Եւ Տիրոջ գործերը կ’պատմեմ։
”Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չ’մատնեց ինձ։
”Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
”Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. Հաստատիր ինձ քո խօսքին պէս։
”Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։
”Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։
”Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։
”Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. Եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։ Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։ Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
”Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չ’լինէր, ես վաղուց կորած կ’լինէի իմ խեղճութիւնումը. Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։
”Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
”Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. Քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։
”Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
”Տէրը կ’պահպանէ քեզ ամեն չարից, նա կ’պահպանէ քո անձը։ Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
”Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն։ Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կ’գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։
”Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։ Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
”Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. Պահիր ինձ բռնաւոր մարդիցը. Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։ Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)
”Գիտեմ որ Տէրը դատաստան կ’անէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։
”Դաւիթի երգ. երբոր քարայրումն էր. Աղօթք։ Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։ Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. Իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։ Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։ Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չ’կայ որ ինձ ճանաչէ. Ապաստանը կորաւ ինձանից. Մէկը չ’կայ որ իմ անձի համար հոգս անէ։ Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. Դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը։ Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. Փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։ Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կ’պատեն ինձ, երբոր ինձ բարութիւն անես։
”Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։) Շուտ արա, լսիր ինձ, Տէր. Հոգիս մաշվում է. Երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չ’նմանիմ։
”Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. Եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. Բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ։ Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կ’խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից։
”Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։ Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։ Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։
”Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։
”Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։ Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։
”Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ։
”Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի։
”Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ։
”Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։
”Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։
”Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը։
”Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի։ Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։
”Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին. Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չ’յիշէ։ Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։
”Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ. Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանակ. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ. Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.
”Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։ Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կ’պահէ այդ իր սրտումը։ Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կ’ուրախանայ։ Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։
”Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չ’գտնէ։
”Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։ Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չ’կայ նորա վերայ. Հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։
”Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։
”Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։
”Սորա համար երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։
”Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։ Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։ Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
”Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։
”Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
”Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած։ Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։
”Ով Տէր, դու կ’հաստատես մեզ համար խաղաղութիւնը. Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։
”Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. Որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։ Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. Նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։ Եւ Տէրը ձեզ տալու է նեղութեան հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլ եւս ետ չեն քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։ Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք։
”Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։ Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։ Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։
”Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ’անցնի. Նա նորանցն է. Ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։ Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. Եւ փրկուածները ման կ’գան։ Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
”Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը. Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
”Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։
”Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։ նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կ’յոգնեն եւ կ’վաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կ’թուլանան, Բայց Տիրոջ ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ։
”Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։
”Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չ’կայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։
”Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ’վառէ։
”Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. Որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. Ես Տէրս եմ այս բոլորն անողը։
”Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
”Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։
”Նորանք պիտի չ’սովածանան եւ չ’ծարաւեն, եւ նորանց պիտի չ’զարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց։
”Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
”Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։
”Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. Ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։
”Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։ Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։
”Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չ’կար, որ նորան ախորժէինք։ Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ։ Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։ Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չ’կար նորա բերանումը։ Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։ Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։ Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։
”Մի վախենար որովհետեւ պիտի չ’ամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չ’նախատուիս. Որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չ’յիշես։
”Արդարութիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։
”Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. Սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։
”Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։
”Նա մտնում է խաղաղութեան մէջ. Նորանք հանգչում են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում։
”Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։
”Նորա ճանապարհները ես տեսել եմ, եւ ես բժշկելու եմ նորան. Եւ նորան առաջնորդելու ու նորան եւ նորա սգաւորներին մխիթարելու եմ։ Շրթունքների պտուղն ստեղծելով, Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռուներին եւ մօտիներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան։
”Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։ Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։
”Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։ Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես, Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս։ Եւ Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ, եւ կ’կշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։
”Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
”Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. Եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
”Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահ ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։ Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. Եւ այլ եւս պիտի չ’լսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։
”Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կ’մխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ, եւ Երուսաղէմով պիտի մխիթարուիք։
”Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ’լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ’ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ’լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։
”Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կ’բժշկուիմ. Փրկիր ինձ, եւ ես կ’փրկուիմ. Որովհետեւ իմ պարծանքը դու ես։
”Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։ Եւ դուք կ’կանչէք ինձ, եւ կ’գնաք ու աղօթք կ’անէք դէպի ինձ, եւ ես կ’լսեմ ձեզ. Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը.
”Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. Որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չ’կայ։
”Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ։ Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար։
”Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց, եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն.
”Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։ Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։
”Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները. Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։ Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։ Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։ Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։
”Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կ’գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։ Որովհետեւ նա ’ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։
”Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։ Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանքը։
”Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։
”Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։ Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։ Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։
”Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։
”Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։ Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չ’գտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։
”Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։
”Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ’բժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կ’պատէ մեզ։ Նա մեզ կ’կենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կ’կանգնեցնէ, եւ մենք կ’ապրենք նորա առաջը։
”Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։
”Եւ ես կ’հատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։ Եւ պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. Եւ իմ ժողովուրդը պիտի չ’ամաչէ յաւիտեան։
”Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։
”Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։
”Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս։
”Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թէ խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. Եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլէհէմումը եւ նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։ Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածն, որ ասում է. Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չ’կան։
”Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։ Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։
”Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։ Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։
”Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։
”Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.
”Սորա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. Եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։ Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. Չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։ Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել։ Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. Մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։ Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։ Իսկ թէ որ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ էգուց փուռն է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, չէ՞ որ շատ աւելի ձեզ, թերահաւատներ։ Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։ Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. Օրուայ համար բաւական է իր նեղութիւնը։
”Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։
”Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։
”Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան, Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։ Յիսուսն էլ ասեց նորան. Ես կ’գամ կ’բժշկեմ նորան։ Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի։ Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. Եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. Եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. Եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։ Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։ Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կ’գան, եւ կ’նստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը, Իսկ արքայութեան որդիքը դուրս կ’գցուին դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։ Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. Եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։
”Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։ Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վերկացաւ եւ ծառայում էր նորանց։
”Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց. Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։
”Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր։ Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։ Եւ նորանց ասեց. Ի՞նչու վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վերկացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։
”Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։ Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։ Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։ Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։ Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։
”Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. Եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։ Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։ Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։ Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։ Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։
”Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։
”Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։ Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կ’փրկուիմ։ Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։
”Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը, Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։ Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վերկացաւ։
”Եւ Յիսուսն այն տեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։ Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. Եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։ Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։ Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չ’իմանայ։
”Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։ Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ։
”Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։
”Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
”Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։
”Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։
”Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։
”Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.
”Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։
”Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։ Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։ Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։ Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։
”Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այն տեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։
”Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։
”Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։ Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։
”Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։
”Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։ Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։
”Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։ Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։ Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։
”Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։ Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
”Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։ Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չ’կարողացան նորան բժշկել։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։ Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։
”Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։
”Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։ Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
”Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։
”Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. Երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։ Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի։ Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։ Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին։ Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։
”Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չ’երկմտիք, ոչ թէ միայն կ’անէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կ’լինի։ Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կ’առնէք։
”Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։ Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։ Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։ Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։
”Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։ Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։
”Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։
”Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. Այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։
”Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։ Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք։ Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու։
”Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։
”Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։
”Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։
”Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց. Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։ Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։ Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։
”Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։ Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։
”Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։ Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։ Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։
”Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։ Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։ Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։ Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։
”Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։ Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։ Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։ Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում. Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։ Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։ Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց). Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։ Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։
”Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։
”Եւ դարձեալ ժողովարանը մտաւ, եւ այնտեղ մի մարդ կար՝ ձեռքը չորացած։ Եւ սպասում էին նորան՝ թէ արդեօք շաբաթ օրը կ’բժշկէ՞ նորան որ չարախօսեն նորանից։ Եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին. Կանգնիր մէջտեղը։ Եւ ասեց նորանց. Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. Մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել. Իսկ նորանք լռեցին։ Նա էլ բարկութիւնով չորս կողմովը նորանց մտիկ տալով՝ նորանց սրտերի կուրութեան համար տրտմած՝ այն մարդին ասեց. Ձեռքդ մեկնիր. Եւ նա մեկնեց, եւ նորա ձեռքը ողջացաւ ինչպէս միւսը։
”Որովհետեւ շատերին բժշկեց. Մինչեւ որ նորա վերայ էին թափվում, որ նորան դպչեն, որոնք որ ցաւ ունէին։ Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում,
”Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու. Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
”Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։
”Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։ Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։
”Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով, Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։ Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։ Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։ Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ. Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։ (Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։) Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։ Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։ Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։ Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։
”Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի, Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել, Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։ Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։ Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։
”Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։ Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։ Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ. Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։ Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։ Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։
”Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։
”Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։
”Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է։ Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։
”Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։ Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։ Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։ Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։ Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։
”Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։ Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։ Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։ Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։ Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։ Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։
”Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։ Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։ Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։ Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։
”Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։ Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։ Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։ Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը. Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։ Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։ Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։ Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։ Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։ Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։
”Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ. Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
”Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։ Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։ Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։ Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։ Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։ Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։
”Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։ Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։
”Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։ Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։ Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։ Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։ Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
”Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։
”Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։ Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։ Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։ Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։
”Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
”Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։ Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։
”Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։
”Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն. Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
”Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,
”Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց, Եւ ասեց. Թող տուր. Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։ Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։
”Եւ վերկացաւ ժողովարանիցը, եւ մտաւ Սիմօնի տունը. Սիմօնի զոքանչն էլ սաստիկ տենդով բռնուած էր. Եւ նորան աղաչեցին նորա համար։ Եւ նա նորա մօտը կանգնեց՝ սաստեց տենդին. Եւ տենդը թողեց նորան. Եւ նա իսկոյն վերկացաւ՝ եւ ծառայում էր նորանց։
”Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. Նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։
”Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. Եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից։
”Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով։
”Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. Եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. Եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար։ Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել։ Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին։ Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ։ Եւ դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած։ Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը. Ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. Անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը։ Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով։
”Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։
”Եւ մի ուրիշ շաբաթ օր էլ եղաւ, որ ժողովարանը մտաւ՝ եւ սովորեցնում էր. Եւ այնտեղ մի մարդ կար, եւ նորա աջ ձեռքը չորացած էր։ Եւ դպիրները եւ Փարիսեցիները սպասում էին նորան, թէ շաբաթ օրումը կ’բժշկէ՞, որ նորանից չարախօսելու պատճառ գտնեն։ Նա էլ գիտէր նորանց խորհուրդները, եւ այն մարդին, որի ձեռքը չորացած էր, ասեց. Վեր կաց, եւ կանգնիր մէջ տեղը. Եւ նա վեր կացաւ կանգնեց։ Արդ Յիսուսը ասեց նորանց. Հարցնում եմ ձեզանից. Ի՞նչ է արժան շաբաթ օրը, բարի՞ բան անել՝ թէ չար գործել. Հոգի ապրեցնե՞լ՝ թէ կորցնել։ Եւ չորս կողմովը նորանց ամենի վերայ նայելով ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպէս արաւ. Եւ նորա ձեռքը առողջացաւ միւսի պէս։
”Եւ իջաւ նորանց հետ՝ մի տափարակ տեղ կանգնեց. Եւ այնտեղ էր նորա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմութիւն բոլոր Հրէաստանից եւ Երուսաղէմից եւ Տիւրոսի եւ Սիդօնի ծովեզերքից, Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. Եւ պիղծ ոգիներից չարչարուողները. Եւ բժշկվում էին։ Եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դպչել նորան, որովհետեւ նորանից զօրութիւն էր դուրս գալիս եւ ամենին բժշկում։
”Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք։ Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։ Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։
”Եւ մի հարիւրապետի ծառայ հիւանդացած մեռնելու մօտ էր, որ պատուական էր նորա համար։ Եւ նա Յիսուսի համար լսելով, Հրէաներից ծերեր նորա մօտ ուղարկեց՝ նորան աղաչելով, որ գայ իր ծառային ապրեցնէ։ Նորանք էլ Յիսուսի մօտ եկան՝ նորան թախանձանօք աղաչում էին եւ ասում, թէ Արժանի է նա, որ այս անես նորան։ Որովհետեւ մեր ազգին սիրում է, եւ ժողովարանն էլ նա շինեց մեզ համար։ Եւ Յիսուսը նորանց հետ գնաց. Երբոր նա տանիցը տակաւին շատ հեռու չէր, հարիւրապետը բարեկամներ ուղարկեց նորա մօտ եւ ասեց նորան. Տէր, մի յոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես։ Նորա համար ես իմ անձն էլ արժանավոր չ’համարեցի՝ քեզ մօտ գալու. Այլ խօսքով ասիր, եւ ծառաս կ’բժշկուի։ Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ դրուած մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ, եւ սորան ասում եմ՝ Գնա, եւ նա գնում է. Եւ ուրիշին՝ Եկ, եւ գալիս է. Եւ իմ ծառային՝ Այս բանն արա, եւ անում է։ Եւ Յիսուսը այս լսելով՝ զարմացաւ նորա վերայ, եւ դարձաւ իր ետեւից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ՝ թէ Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։ Եւ այն ուղարկուած մարդիկը ետ դառան տուն, եւ հիւանդ ծառային բժշկուած գտան։
”Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. Եւ նա որբեւայրի էր. Եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։ Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։ Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը։
”Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։
”Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.
”Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։ Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։ Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։
”Եւ նաւով գնացին Գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։ Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։ Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։ Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. Որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։ Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։ Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։ Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։ Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։
”Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։ Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։
”Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին։ Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։ Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։ Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։ Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։ Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց. Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։
”Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։ Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։
”Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։
”Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։
”Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։ Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։ Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։ Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։
”Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. Եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ։
”Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։
”Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. Եւ ավազակների ձեռք ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։ Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։ Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։ Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։ Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. Եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։
”Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։
”Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում. Եւ նորանցից մէկն էլ Աստուծոյ առաջին մոռացուած չէ։ Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. Ուրեմն մի վախենաք. Որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։
”Իր աշակերտներին էլ ասեց. Դորա համար ասում եմ ձեզ. հոգս մի անէք ձեր կեանքի համար՝ թէ ինչ պիտի ուտէք. Ոչ էլ մարմնի համար՝ թէ ինչ պիտի հագնիք։ Հոգին աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։ Մտիկ արէք ագռաւներին. Որ ոչ սերմում են եւ ոչ հնձում են. Որոնք ոչ շտեմարաններ ունին եւ ոչ ամբարներ, եւ Աստուած կերակրում է նորանց. Դուք ո՞րքան աւելի արժէք ունիք թռչուններիցը։ Ձեզանից ո՞վ կարող է իր հոգս անելովն իր հասակի վերայ մի կանգուն աւելացնել։ Արդ եթէ ամենափոքր բանի համար կարող չէք, ի՞նչու էք ուրիշ բաների համար հոգս անում։ Մտիկ արէք շուշաններին. Ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում եւ ոչ մանում. Բայց ասում եմ ձեզ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։ Իսկ եթէ յանդի խոտն, որ այսօր կայ եւ էգուց փռան մէջ է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, ո՞րքան եւս առաւել ձեզ, թերահաւատներ։ Եւ դուք մի որոնէք թէ ինչ ուտէք կամ ինչ խմէք, եւ մի գրգռուիք։ Որովհետեւ այդ բոլոր բաներն աշխարհքի հեթանոսներն են որոնում. Բայց ձեր Հայրը գիտէ՝ որ դորանք ձեզ պէտք են։ Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ։ Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։
”Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։ Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։
”Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը։ Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն։
”Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։
”Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. Եւ երրորդ օրը կ’կատարուիմ։
”Եւ ահա մի ջրգողուած մարդ կար նորա առաջին։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ Փարիսեցիներին ասեց թէ Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։ Եւ նորանք լռեցին. Եւ նա բռնեց բժշկեց նորան եւ արձակեց։
”Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։
”Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը. Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։ Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։ Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։ Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։ Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։ Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը. Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չ’գան այս տանջանքի տեղը։ Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։
”Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին, Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։ Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. Եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։ Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։
”Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։
”Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։ Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։ Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։ Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։ Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. Իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։ Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. Եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց. Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. Եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։ Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. քո հաւատքը ապրեցրեց քեզ։ Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։
”Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։
”Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։
”Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։ Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։ Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։ Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։ Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։ Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։
”Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։
”Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս. Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։
”Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։
”Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։ Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։
”Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։
”Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։
”Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։
”Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. Մի ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։ Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. Որովհետեւ մեռնելու մօտ էր։ Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ։ Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։ Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. Եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։ Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է։ Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. Եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։ Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։
”Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. Կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։ Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. Եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։] Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսուն եւ ութ տարի էր հիւանդութեան մէջ։ Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։ Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չ’ունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. Եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։ Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։ Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։
”Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլ եւս չ’մեղանչես, որ էլ աւելի չար բան չ’լինի քեզ։
”Եւ շատ ժողովուրդ գնում էր նորա ետեւից. Որովհետեւ տեսնում էին նորա նշանները, որ անում էր հիւանդների վերայ։
”Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։ Բայց ես ասեցի ձեզ, թէ տեսաք էլ ինձ, եւ չէք հաւատում։ Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կ’գայ. եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ։
”Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։
”Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։ Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։ Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։ Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։ Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի. Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ, Եւ նորան ասեց. Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։
”Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։
”Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։ Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։
”Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։ Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։
”Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։
”Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։ Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։ Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. Նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։ Յիսուսը արտասուեց։ Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։
”Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։ Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։ Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։
”Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
”Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։
”Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ։
”Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։ Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։
”Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։
”Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կ’տեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կ’ուրախանայ. Եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։ Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ։ Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
”Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։
”Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց։
”Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի։ Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ խաչ հանեցին նորան. Եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը։
”Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. Եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։
”Եւ դարձեալ մի ուրիշ գրուած ասում է, թէ Մտիկ կ’տան նորան, որ խոցեցին։
”Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։
”Սորա համար իմ սիրտն ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծացաւ, եւ իմ մարմինն էլ յուսով կ’բնակուէ։ Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս։ Կեանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ. Քո երեսի ուրախութիւնովը կ’լցնես ինձ։
”Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։ Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը։ Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։ Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։
”Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։ Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։
”Եւ վերկացաւ քահանայապետը եւ ամենքը որ նորա հետ էին, եւ Սադուկեցիների աղանդը, եւ նախանձով լցուեցան. Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։ Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց. Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։
”Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։
”Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։ Եւ Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։
”Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։ Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։ Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով թէ ինքը մի մեծ բան է։
”Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։
”Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։ Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։ Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։ Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։ Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։ Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։
”Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։
”Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։ Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։
”Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։ Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։ Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։ Եւ Պօղոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք։ Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։ Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։
”Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։ Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։
”Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։
”Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ նեղութիւններ սպասում են ինձ։ Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։ Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։
”Եւ երբոր այս ասեց, ծունկ դրաւ ամենի հետ եւ աղօթք արաւ։
”Եւ երբոր նա ականջ չ’դրաւ, լուռ կացինք՝ եւ ասեցինք. Տիրոջ կամքը լինի։ Եւ այն օրերից յետոյ պատրաստուած վեր ելանք Երուսաղէմ։
”Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում։ Որոնք շատ պատուով էլ պատուեցին մեզ. Եւ երբոր գնացինք, ինչ որ պէտք էր տուին։
”Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։
”Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։ Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։
”Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. Եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին։
”Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։ Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։ Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։ Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
”Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։ Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։ Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։ Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։ Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։ Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.
”Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։ Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։
”Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
”Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։
”Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։ Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը. Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։ Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։ Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։ Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։ Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։
”Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։ Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։ Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։
”Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։ Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։ Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։ Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։ Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։
”Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։ Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։ Որովհետեւ յոյսով փրկուեցանք. բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. Վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։ Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։
”Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։ Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։
”Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։ Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։ Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։
”Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։ Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։ Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։
”Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։
”Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց, Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։
”Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին. Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.
”Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։
”Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։ Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։
”Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։
”Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։ Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։ Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։ Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։
”Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։ Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։
”Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
”Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։
”Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. Որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք։
”Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։ Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. Եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։
”Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։
”Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։
”Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։
”Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։ Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։
”Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը, Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։ Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։ Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։
”Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։ Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։ Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է.
”Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։ Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։ Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։ Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։ Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
”Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։
”Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։ Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։
”Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք։ (Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։) Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։
”Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։ Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չ’գիտենք։
”Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։
”Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում, Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում, Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
”Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ, Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։
”Ոչ թէ դատապարտելու համար եմ ասում. որովհետեւ առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն էք՝ ձեզ հետ միասին կենդանի լինելու եւ մեռնելու էլ։ Իմ համարձակութիւնը շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ. մխիթարութիւնով լիքն եմ. Ուրախութիւնով աւելացած եմ մեր ամեն նեղութիւնումը։
”Որովհետեւ երբոր հասանք Մակեդոնիա, մեր մարմինը ոչինչ հանգիստ չ’ունեցաւ, այլ ամեն բանի մէջ նեղվում էինք. դրսիցը կռիւներ՝ ներսիցն ահ ու վախ։ Բայց խոնարհներին մխիթարող Աստուածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը.
”Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։ Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։
”Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։
”Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։ Ինչպէս գրուած է. Փռեց՝ աղքատներին տուաւ. Նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։ Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։ Ամեն բանի մէջ հարստացած ամեն լիութիւնով՝ որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն։
”Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ աշխատանքներով, ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, մահերով շատ անգամ։ Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։ Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։ Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։ Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. շատ անգամ արթնութիւների մէջ. սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։ Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։ Ո՞վ կ’տկարանայ՝ եւ ես չեմ տկարանալ. Ո՞վ կ’գայթակղէ՝ եւ ես չեմ բորբոքուիլ։ Եթէ պարծենալ պէտք լինի, իմ տկարութիւնովը կ’պարծենամ։
”Այնպիսուն համար կ’պարծենամ. բայց իմ անձի համար չեմ պարծենալ, բայց միայն իմ տկարութիւններովը։
”Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։ Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։ Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։
”Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։ Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։
”Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,
”Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։
”Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
”Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.
”Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։
”Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։ Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
”Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար, Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը. Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։
”Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։ Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։ Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.
”Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։
”Եւ իրաւի որ հիւանդացաւ մերձ ի մահ, բայց Աստուած ողորմեց նորան. Ոչ միայն նորան, այլ ինձ էլ, որ տրտմութիւն տրտմութեան վերայ չ’ունենամ։
”Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
”Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.
”Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
”Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
”Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. Աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։ Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։ Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։
”Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։
”Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ ուրախութիւնով. Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը. Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ,
”Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,
”Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։ Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
”Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։
”Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։
”Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։ Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։ Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի։
”Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։ Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։ Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։
”Ամեն ժամանակ ուրախ եղէք։ Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։
”Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. Եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։ Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։
”Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։ Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում, Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։
”Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ բարի յոյս շնորհքով, Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ։
”Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։
”Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։
”Վասն զի բան մը չբերինք աշխարհ ու յայտնի է որ չենք կրնար անկէ բան մը տանիլ։ Հապա կերակուր ու հանդերձ ունենալով՝ անոնցմով բաւականանանք։
”Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։
”Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ, Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ, Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով, Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։ Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
”Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։ Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։ Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։ Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
”Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը, Հալածմունքներին, չարչարանքներին. Ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. Ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։ Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.
”Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։
”Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
”Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց։ Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
”Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.
”Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցին,
”Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։
”Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային, Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։
”Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։
”Ուրեմն վախենանք, մի գուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։ Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. Բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։ Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. Թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։ Որովհետեւ մէկ տեղ եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրումը հանգիստ առաւ իր բոլոր գործերիցը։ Եւ այս տեղ դարձեալ ասում է թէ Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։ Արդ որովհետեւ մնում է որ մի քանիսը նորա մէջ մտնեն, եւ նորանք որ առաջուց աւետիքն առան, չ’մտան անհաւատութեան պատճառով. Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. Ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը։ Որովհետեւ եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ։ Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։
”Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։
”Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։
”Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։ Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։ Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։ Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։ Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք։ Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է՝ կ’գայ եւ չի ուշանալ։ Բայց արդարը հաւատքից կ’ապրի. Եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ։
”Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։
”Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. Եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։
”Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չ’կամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։ Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. Որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։
”Եւ էլ ի՞նչ ասեմ. Որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար, Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին. Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. Պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին. Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. Ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն. Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան. Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։ Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չ’ընդունեցին. Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չ’կատարուին։
”Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։ Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։
”Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին. Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. Նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է։ Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. Որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում։ Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք։ Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք։ Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ նորա սրբութիւնն ընդունենք։ Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում։
”Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը, Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, այլ մանաւանդ բժշկուի։
”Յիշեցէք կապեալներին որպէս թէ դուք էլ նորանց հետ կապուածներ. Եւ չարչարուողներին որպէս թէ դուք էլ մարմնում լինողներ էք։
”Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. Որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը։
”Նորա համար Յիսուս էլ որպէսզի բուն իր արիւնովը ժողովրդին սրբէ, դռան դրսի կողմումը չարչարուեցաւ։ Ուրեմն եկէք բանակի դուրսը գնանք նորա մօտ, եւ նորա նախատինքը մեզ վերայ առնենք։ Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չ’ունինք. Այլ հանդերձեալն ենք որոնում։
”Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ։ Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած։
”Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։
”Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։
”Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
”Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ։ Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։ Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։
”Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ, Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը.
”Որովհետեւ սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը։ Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. Այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից։ Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին. Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։
”Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք։
”Որովհետեւ աւելի լաւ է, եթէ Աստուծոյ կամքը սա կամենում է, բարի գործելով չարչարուիլ, քան թէ չար գործելով։ Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։
”Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։
”Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։ Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։ Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։
”Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։
”Ձեր մէջի երէցներին աղաչում եմ երէցընկերս եւ Քրիստոսի չարչարանքների վկայս, եւ այն յայտնուելու էլ փառքի մասնակիցս,
”Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։ Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։ Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.
”Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.
”Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։
”Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։ Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
”Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։
”Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։ Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։ Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ։
”Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
”Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
”Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։
”Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։
”Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։
”Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։ Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ։
”Ով որ ականջ ունէ թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կ’տամ նորան. Եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. Եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է։
”Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ. (Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. Բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։) Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. Եւ ես կ’տամ նորան առաւօտեան աստղը։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. Եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։ Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝. Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
”Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։
”Այստեղ է սուրբերի համբերութիւնը. Այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները։ Եւ երկնքից մի ձայն լսեցի որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները որ Տէրումն են ննջում այսուհետեւ. Այո, Հոգին ասում է որ իրանց աշխատանքիցը հանգիստ կ’առնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից։
”Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։
”Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.
”Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։
”