30 – The Rapture
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. The Rapture.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. The Rapture.
Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։ Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
”Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն, Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։
”Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար. Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։ Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին, Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։
”Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։
”Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ: Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն: Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
”Եւ կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը։ Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. Եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը. Որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։ Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. Եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. Ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ։
”Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։ Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կ’բարձրանայ այն օրը։ Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։ Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ, Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ, Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ, Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ. Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կ’լինի այն օրը։ Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։ Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։ Այն օրը մարդ կ’գցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ. Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։
”Երբոր Տէրը լուացած կ’լինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կ’լինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։ Եւ Տէրը կ’շինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
”Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս։
”Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։ Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։ Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։ Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. Որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։ Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։ Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։ Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։ Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։
”Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
”Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։ Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։ Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։ Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։ Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։ Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։ Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։ Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։ Գիշեր ու ցերեկ պիտի չ’հանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չ’լինի։
”Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. Որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ. Ինձանով երդում արի, իմ բերանից արդարութեան խօսք դուրս եկաւ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անէ,
”Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.
”Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։
”Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։
”Որովհետեւ ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։
”Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ’կայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից։
”Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու. Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը. Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը.
”Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։ Եւ դուք կ’իմանաք որ ես եմ Տէրը, երբոր կ’բանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կ’հանեմ ձեր գերեզմաններիցը։
”Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է.
”Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից. Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։ Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։ Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։
”Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։ Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւորութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել. Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. Դու ես նորա այն ոսկի գլուխը։ Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։
”Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կ’փշրէ եւ կ’կոտրատէ։ Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։ Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։ Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սա է՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չ’կպչեն. Ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։
”Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։ Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին. Մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. Եւ երազը հաստատ է եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։
”Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։ Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։ Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. Եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնեցուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։ Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։ Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. Եւ չորս գլուխ ունէր գազանը. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։ Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. Եւ տասը եղջիւր ունէր։ Ես մտիկ էի տալիս այն եղջիւրներին, եւ ահա մի ուրիշ փոքր եղջիւր դուրս ելաւ նորանց մէջ, եւ այն առաջի եղջիւրներից երեքը խլուեցան նորա առաջիցը. Եւ ահա մարդի աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վերայ եւ մի մեծ մեծ բաներ խօսող բերան։
”Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի պէս. Նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։ Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։
”Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։ Եւ միւս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։
”Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։ Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։
”Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։ Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։
”Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս. Եւ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միւսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղջիւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խօսող բերան. Եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։ Ես տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց յաղթեց։ Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը, եւ իրաւունք տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։
”Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։ Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու. Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։ Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։ Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։
”Եւ նորանցից մէկից մի փոքր եղջիւր դուրս եկաւ, եւ նա չափազանց մեծացաւ դէպի հարաւ եւ դէպի արեւելք եւ դէպի փառաւորը. Եւ մեծացաւ մինչեւ երկնքի զօրքը, եւ գցեց գետինը այն զօրքիցը եւ աստղերիցը եւ նորանց կոխ տուաւ։ Եւ մինչեւ զօրաց Իշխանը բարձրացաւ, եւ նորանից վեր առաւ մշտնջենականը, եւ կործանուեցաւ նորա սրբարանի բնակարանը։ Եւ մէկ զօրք տրուեցաւ մշտնջենական զոհի հետ ամբարշտութեան համար, եւ ճշմարտութիւնը գցեց գետինը, եւ անում էր ու յաջողում։ Եւ ես լսեցի մէկ սուրբ խօսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ աւերող ամբարշտութիւնը, որ սրբարանն էլ զօրքն էլ պիտի տրուին ոտնակոխութեան։ Եւ նա ասեց ինձ. Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն-առաւօտ. Յետոյ սրբարանը պիտի արդարանայ։
”Եւ եղաւ որ երբոր ես Դանիէլս տեսիլքը տեսայ, այն ժամանակ հասկացողութիւն էի որոնում, եւ ահա կանգնած էր մէկը առաջս մարդի երեւոյթի պէս. Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։ Եւ նա եկաւ կանգնած տեղիս մօտը, եւ երբոր նա եկաւ՝ ես վախեցայ եւ ընկայ երեսիս վերայ, եւ նա ինձ ասեց. Հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը։ Եւ նա ինձ հետ խօսելիս ես թմրած վայր ընկայ երեսիս վերայ գետինը, եւ նա ինձ դիպաւ եւ ինձ կանգնեցրեց կանգնած տեղիս վերայ։ Եւ ասեց. Ահա քեզ իմացնում եմ թէ ինչ է լինելու բարկութեան վերջումը, որովհետեւ վերջի որոշ ժամանակի համար է։
”Եւ նորանց թագաւորութեան վերջին՝ երբոր ամբարիշտները կ’լրացնեն, մի պինտերես եւ խորագէտ թագաւոր վեր կ’կենայ. Եւ կ’զօրանայ նորա իշխանութիւնը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը, եւ սքանչելիքներով պիտի աւերէ եւ յաջողէ ու կատարէ, եւ պիտի փչացնէ զօրաւորներին եւ սրբերի ժողովուրդը։ Եւ նորա խելքովը պիտի յաջողուի խաբէութիւնը նորա ձեռովը, եւ նա պիտի իր սրտումը հպարտանայ, եւ խաղաղութեան մէջ շատերին պիտի կորցնէ, եւ վեր պիտի կենայ իշխանաց Իշխանի դէմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրուի։ Եւ իրիկուայ ու առաւօտուայ տեսիլքը, որ ասուեցաւ, ճշմարիտ է. եւ դու տեսիլքը փակիր, որովհետեւ շատ օրերի համար է։
”Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։ Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կ’լինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։ Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. Եւ տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւնը կ’լինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կ’թափուի աւերածի վերայ։
”Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։
”Եւ այս երկու թագաւորների էլ սրտերը չարութեան համար է. Եւ մէկ սեղանի վերայ սուտ են խօսելու, բայց չէ յաջողելու, որովհետեւ տակաւին վախճան կայ որոշուած ժամանակի համար։ Եւ նա երկիրը պիտի դառնայ մեծ ստացուածքով, եւ նորա սիրտը սուրբ ուխտի դէմ է լինելու. Եւ պիտի գործէ եւ ետ դառնայ իր երկիրը։
”Որոշուած ժամանակին ետ պիտի դառնայ եւ գնայ հարաւի վերայ. Բայց առաջինի եւ վերջինի նման չի լինիլ։ Որովհետեւ Կիտացիների նաւերը նորա վերայ պիտի գնան, եւ նա պիտի թուլանայ. Եւ նա ետ պիտի դառնայ ու բարկանայ սուրբ ուխտի դէմ եւ գործէ, եւ ետ պիտի դառնայ եւ ուշը դարձնէ սուրբ ուխտը ձգողների վերայ։ Եւ բազուկներ են վեր կենալու նորա կողմից, եւ նորանք պիտի պղծեն սրբարանը՝ ամրոցը եւ հեռացնեն մշտնջենական զոհը եւ պիտի դնեն աւերածի պղծութիւնը։ Եւ ուխտին դէմ ամբարշտութիւն անողներին պիտի հրապուրէ շողոքորթութիւնով, բայց իրանց Աստուծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զօրանայ եւ գործէ. Եւ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերութիւնով ու յափշտակութիւնով։ Եւ նորանք ընկնելիս մի փոքր օգնութիւնով պիտի օգնուին, եւ շատերը շողոքորթութիւններով նորանց պիտի յարեն։
”Եւ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նորանց կրակով փորձէ եւ մաքրէ եւ սպիտակացնէ մինչեւ վերջի ժամանակը. որովհետեւ դեռ մինչեւ որոշ ժամանակն է։
”Եւ թագաւորը իր հաճութեան պէս պիտի անէ, եւ իրան բարձրացնելու եւ մեծացնելու է ամեն աստուածութիւնից վեր, եւ աստուածների Աստուծոյ դէմ ահռելի բաներ է ասելու, եւ պիտի յաջողուի մինչեւ որ կատարէ բարկութիւնը, որովհետեւ նախասահմանուածը պիտի գործադրուի։ Եւ իր հայրերի աստուածներին մի բան պիտի չ’համարէ, եւ կանանց ցանկութիւնը, եւ ոչ մի աստուած մի բան պիտի չ’համարէ, որովհետեւ իրան ամենից մեծ է համարելու։ Սակայն ամրոցների աստուծուն՝ իրան տեղը՝ կ’պատուէ եւ իր հայրերի չ’ճանաչած աստուծուն կ’պատուէ ոսկով ու արծաթով եւ պատուական քարերով ու ցանկալի բաներով։ Եւ պիտի գործէ ամրոցների պնդութիւնովը օտար աստուծոյ հետ. Ով որ ճանաչէ նորան՝ փառքը պիտի շատացնէ, եւ նորանց տիրել պիտի տայ շատերի վերայ, եւ երկիր է բաժանելու իբրեւ վարձք։
”Եւ վերջի ժամանակումը նորա հետ պիտի զարկուի հարաւի թագաւորը եւ մրրիկի պէս նորա վերայ է յարձակելու հիւսիսի թագաւորը կառքերով եւ ձիաւորներով եւ շատ նաւերով, եւ երկիրները պիտի մտնէ եւ պիտի ողողէ ու անցնէ։ Եւ պիտի գայ փառաւոր երկիրը, եւ շատերը պիտի կործանուին. Բայց սորանք պիտի ազատուին նորա ձեռիցը՝ Եդովմը եւ Մովաբը եւ Ամմոնի որդկանց գլխաւոր մասը։ Եւ նա իր ձեռքը պիտի մեկնէ՝ դէպի երկիրները. Եւ Եգիպտոսի երկիրը չի ազատուիլ։ Եւ պիտի տիրէ Եգիպտոսի ոսկի եւ արծաթի գանձերին եւ բոլոր ցանկալիքներին. Եւ Լիբէացիք ու Եթէովպացիք նորան հետեւող կ’լինեն։ Բայց լուրեր խռովեցնեն նորան արեւելքից եւ հիւսիսից, եւ նա պիտի դուրս գայ մեծ բարկութիւնով որ շատերին փչացնէ եւ բնաջինջ անէ. Եւ նա իր պալատի պէս վրանները տարածելու է ծովերի մէջտեղը դէպի փառաւոր սուրբ սարը. Եւ պիտի հասնէ իր վախճանին. Եւ նորան օգնող պիտի չ’լինի։
”Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։ Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։ Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։ Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։
”Եւ ես Դանիէլս տեսայ, եւ ահա երկու ուրիշը կանգնել էին, մէկը գետի այս ափին՝ միւսը գետի այն ափին։ Եւ ասեց այն կտաւ հագած մարդին, որ գետի ջրերից վեր էր. Մինչեւ ե՞րբ է այս սքանչելեաց վերջը։ Եւ ես լսեցի, որ այն կտաւ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ յաւիտեանս կենդանի եղողովը, թէ մի ժամանակ, երկու ժամանակներ եւ կէս. Եւ երբոր վերջանայ սուրբ ժողովրդի ձեռքի փշրուիլը, այս ամենը պիտի կատարուի։
”Եւ ես լսեցի, բայց չ’հասկացայ, եւ ասեցի. Ով Տէր իմ, ի՞նչ պիտի լինի սորանց վերջը. Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։
”Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ Երանի նորան որ կ’սպասէ եւ կ’հասնէ հազար երեք հարիւր երեսունեւհինգ օրուան։ Բայց դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կ’կանգնես օրերի վերջին քո վիճակումը։
”Եւ կ’լինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կ’կանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս չես կոչիլ։
”Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։ Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։ Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդեմի դրախտին պէս կ’լինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։ Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։ Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։ Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։ Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չ’փոխեն իրանց շաւիղները։ Եւ մէկն իր ընկերին պիտի չ’հրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չ’վիրաւորուին։ Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։ Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։
”Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։
”Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. Արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։ Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի. Որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կ’լինի՝ Տիրոջ ասածին պէս. Եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կ’կանչէ։
”Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. Աւազանները յորդում են. Որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։ Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը։ Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ Եւ Տէրը պիտի գոչէ Սիօնից, եւ Երուսաղէմից ձայն պիտի տայ, եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. Բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար։
”Եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը. Երուսաղէմը սուրբ պիտի լինի, եւ օտարներ այլ եւս չեն անց կենալ նորա միջով։ Եւ պիտի լինի այն օրը որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, եւ բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ Սատիմի ձորը։ Եգիպտոսը ամայի պիտի դառնայ, եւ Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնայ, Յուդայի որդկանց դէմ գործած անիրաւութեան համար. Որովհետեւ անմեղ արիւն թափեցին նորանց երկրումը։ Բայց Յուդան յաւիտեան պիտի բնակուէ, եւ Երուսաղէմը՝ դարէ ցդար։ Եւ նորանց արիւնը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել. Եւ Տէրը պիտի բնակուէ Սիօնումը։
”Եւ վերջի օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան. Եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք նորա շաւիղներովը, որովհետեւ Սիօնից պիտի դուրս գայ օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։ Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. Եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել։
”Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է, ահա Տիրոջ օրուան ձայնը. Դառնապէս աղաղակում է այնտեղ տղամարդը։ Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր. Փողի եւ աղաղակի օր պարսպաւոր քաղաքների դէմ, եւ բարձրացած աշտարակների դէմ։ Եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ կոյրերի պէս ման գան, որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին, եւ նորանց արիւնը պիտի թափուի փոշիի պէս, եւ նորանց միսը՝ աղբերի պէս։ Նորանց արծաթն էլ, նորանց ոսկին էլ չէ կարող նորանց ազատել Տիրոջ բարկութեան օրը, եւ նորա նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը, որովհետեւ նա պիտի վերջացնէ եւ պիտի պատուհասէ երկրի բոլոր բնակիչներին։
”Ուրեմն ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. Որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. Որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։
”Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։
”Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը. Եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը։ Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. Ասում է Զօրաց Տէրը։ Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։
”Ահա մէկ օր է գալիս Տիրոջ համար, եւ քո աւարը պիտի բաժանուի քո մէջ։ Եւ ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղէմի վերայ պատերազմի համար, եւ քաղաքը պիտի առնուի, եւ տները պիտի կողոպտուին, եւ կանայքը՝ պղծուին, եւ քաղաքի կէսը՝ գերի գնայ. Բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չ’կտրուի։ Եւ Տէրը դուրս պիտի գայ, եւ պիտի պատերազմէ այն ազգերի հետ. Ինչպէս նորա պատերազմի օրը՝ ճակատամարտի օրումը։
”Եւ նորա ոտները կանգնած կ’լինեն այն օրը Ձիթենեաց սարի վերայ, որ Երուսաղէմի առաջն է դէպի արեւելք, եւ կ’պատառուի Ձիթենեաց սարը միջիցը դէպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ’լինի, եւ սարի կէսը կ’քաշուի դէպի հիւսիս, եւ կէսը՝ դէպի հարաւ։ Եւ դուք կ’փախչէք իմ սարերի ձորը. Որովհետեւ սարերի ձորը պիտի հասնի Ասալ. Եւ դուք պիտի փախչէք ինչպէս որ գետնաշարժիցը փախաք՝ Յուդայի Ոզիա թագաւորի օրերումը. Եւ պիտի գայ իմ Տէր Աստուածը բոլոր սուրբերը քեզ հետ։ Եւ այն օրը պիտի լինի, որ լոյս չի լինիլ, պայծառները կ’աղօտանան։ Եւ մէկ օր կ’լինի՝ Տիրոջը յայտնի, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր. Եւ իրիկուայ ժամանակին լոյս կ’լինի։ Եւ պիտի լինի որ այն օրը կենդանի ջրեր դուրս կ’գան Երուսաղէմից նորանց կէսը դէպի արեւելեան ծովը, եւ նորանց կէսը դէպի արեւմտեան ծովը. Ամառ ու ձմեռ կ’լինի։
”Եւ Տէրը Թագաւոր կ’լինի բոլոր երկրի վերայ. Այն օրը մէկ կ’լինի Տէրը, եւ նորա անունն էլ մէկ։
”Բոլոր երկիրը դաշտի պէս պիտի դառնայ Գաբաայից մինչեւ Ռիմմօնը Երուսաղէմի հարաւային կողմը. Եւ պիտի բարձրանայ եւ իր տեղը բնակուէ Բենիամինի դռնից մինչեւ Առաջի դռան տեղը՝ մինչեւ Անկեան դուռը. Եւ Անանայէլի աշտարակից մինչեւ թագաւորի հնձանները։ Եւ պիտի բնակուեն նորանում, եւ նզովք է՛լ չի լինիլ եւ Երուսաղէմն ապահով պիտի բնակուէ։ Եւ սա պիտի լինի այն հարուածը՝ որով Տէրը պիտի հարուածէ բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ. Նորանց մարմինը պիտի հալուի՝ իրանց ոտներին վերայ կանգնած եւ նորանց աչքերը պիտի հալուին իրանց խորշերումը. Եւ նորանց լեզուն պիտի հալուի իրանց բերանումը։ Եւ պիտի լինի այն օրը որ Տիրոջ խռովութիւնը մեծ պիտի լինի նորանցում, եւ ամեն մարդ պիտի բռնէ իր ընկերի ձեռքը, եւ նորա ձեռքը պիտի բարձրանայ իր ընկերի ձեռքի դէմ։ Եւ Յուդան էլ է պատերազմելու Երուսաղէմի դէմ, եւ պիտի ժողովուի բոլոր շրջակայ ազգերի ստացուածքը, ոսկի ու արծաթ եւ հանդերձներ շատ առատութեամբ։ Եւ այն ձիերի, ջորիի եւ ուղտի ու էշի եւ բոլոր անասունների հարուածը, որ կ’լինեն այն բանակների մէջ, պիտի այս հարուածի պէս լինի։
”Եւ բոլոր այն ազգերից մնացածը, որոնք եկել էին Երուսաղէմի վերայ, վեր պիտի գնան տարուց տարի Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, եւ տաղաւարահարաց տօնը կատարելու։ Եւ պիտի լինի որ երկրի ազգատոհմներից ով որ վեր չ’գնայ Երուսաղէմ Զօրաց Տիրոջ Թագաւորին երկրպագելու, նորանց վերայ անձրեւ չի լինելու։ Եւ եթէ Եգիպտոսի ազգատոհմը վեր չ’ելնէ եւ չ’գայ, ( որ նորանց վերայ անձրև չէ գալիս.) պիտի լինի նորանց վերայ այն հարուածը, որով Տէրը պիտի զարկէ այն ազգերին որ վեր չ’գնացին, որ տօնէին տաղաւարահարաց տօնը։ Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը եւ այն ամեն ազգերի պատիժը, որ վեր չ’գնացին տաղաւարահարաց տօնը տօնելու։
”Այն օրը ձիերանց սանձերի զարդի վերայ լինելու է ՍՐԲՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ եւ Տիրոջ տան կաթսաները սեղանի առաջի կոնքերի պէս պիտի լինեն։ Եւ Երուսաղէմում ու Յուդայում ամեն կաթսայ սուրբ պիտի լինի Զօրաց Տիրոջը, եւ բոլոր զոհ անողները պիտի գան եւ նորանցից առնեն ու նորանց մէջ եփեն, եւ այն օրը այլ եւս Քանանացի չի լինելու Զօրաց Տիրոջ տանը։
”Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ նորանք կ’լինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար։
”Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։ Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կ’լինի աշխարհքիս վերջումը։ Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։ Այն ժամանակ արդարները կ’ծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
”Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է. Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։ Այսպէս կ’լինի աշխարհքի վերջումը. Հրեշտակները դուրս կ’գան եւ կ’ջոկեն չարերին արդարների միջից. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
”Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի որովհետեւ երկինքը կարմրել է։ Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։
”Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս։
”Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կ’նստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կ’նստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կ’դատէք։
”Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կ’լինի. Եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։ Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։ Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարաժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
”Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։ Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն։ Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։ Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։ Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։
”Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. Կարդացողը մտածէ. Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։ Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։ Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու։ Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։ Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։ Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։
”Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. Չ’հաւատաք։ Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։ Ահա առաջուց ասեցի ձեզ։ Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չ’գնաք. Ահա ներսի սենեակումն է. Չ’հաւատաք։ Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։ Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կ’հաւաքուին արծիւները։
”Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն երկրի բոլոր ազգերը. Եւ կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։ Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
”Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։ Այսպէս էլ դուք. Երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։ Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։ Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։
”Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։ Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։ Արդ՝ արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։ Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։ Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
”Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։ Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ։ Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է. Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել. Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ. Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
”Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։ Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։ Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմաւորելու։ Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։ Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ ու ձեզ բաւական չ’լինի. Բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։ Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։ Արդ՝ արթուն կացէք. Որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կ’գայ։]
”Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։
”Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։
”Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։ Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։ Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։ Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։ Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։
”Յիսուսն էլ նորան ասեց. Դու ասեցիր. Սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։
”Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած։
”Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։ Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։ Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։ Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։
”Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։ Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։ Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։ Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։ Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
”Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. ( ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։ Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։ Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։ Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։ Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։ Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։ Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։
”Եւ այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։ Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։ Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։
”Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։ Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։ Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։ Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։
”Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։ Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։ Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։ Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։ Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։ Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։ Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց. Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։
”Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։
”Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։ Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն։
”Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։ Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. Որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։ Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ գօտին մէջքը կ’կապէ եւ նորանց սեղան կ’նստեցնէ եւ առաջ եկած կ’ծառայէ նորանց։ Եւ եթէ երկրորդ կամ երրորդ պահին գայ՝ եւ այնպէս գտնէ, երանի այն ծառաներին։ Բայց սա իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար՝ թէ գողն որ ժամին կ’գայ. Արթուն կ’կենար եւ թող չէր տալ իր տունը ծակել։ Արդ դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
”Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ իր բոլոր ստացուածքների վերայ կ’դնէ նորան։ Բայց եթէ այն ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրն ուշանում է գալու, եւ սկսէ ծառաներին եւ աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ, Կ’գայ այն ծառայի տէրն այն օրը, որ նա չէ սպասում, եւ այն ժամին, որ նա չ’գիտէ, եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինն անհաւատարիմների հետ կ’դնէ։ Եւ այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտենալով չէ պատրաստէլ եւ ոչ էլ արել նորա կամքի պէս, շատ ծեծ կ’ուտէ։
”Եւ ժողովուրդներին էլ ասեց. Երբոր տեսնում էք արեւմուտքիցն ամպ դուրս գալիս, շուտով ասում էք. Անձրեւ կ’գայ, եւ այնպէս է լինում. Եւ հարաւային քամին փչելիս, ասում էք՝ թէ Շոք կ’լինի, եւ այնպէս է լինում. Կեղծաւորներ, երկրի եւ երկնքի երեսը գիտէք փորձել. Բայց ի՞նչպէս չէք այս ժամանակը փորձում։
”Աշակերտներին էլ ասեց. Օրեր կ’գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ։ Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չ’գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք։ Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը։
”Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը։ Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։ Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։ Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. Ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։ Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։ Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի։
”Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. Եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։ Յիշեցէք Ղովտի կինը։ Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։
”Ասում եմ ձեզ. Նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։ Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. Եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։ Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, ո՞րտեղ։ Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիւներն էլ այնտեղ կ’հաւաքուին։
”Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։
”Այն ժամանակ նորանց ասեց. Ազգ ազգի վերայ կ’կենայ եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ։ Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. Եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին։
”Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։ Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։ Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։ Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։ Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։ Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։ Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։
”Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։ Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, որ ամեն գրուածները կատարուին։ Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. Որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։ Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։
”Եւ նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։ Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։ Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։
”Եւ նորանց մի առակ ասեց. Տեսէք թզենին եւ բոլոր ծառերը։ Երբոր արդէն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում էք, թէ ամառը մօտ է։ Այնպէս էլ դուք երբոր այս բոլոր բաները եղած տեսնէք, գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտ է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ այս բոլորը լինի։ Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։ Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. Որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին։ Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։ Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։ Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։
”Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,
”Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։ Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։
”Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։ Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։
”Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։
”Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
”Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն. Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։ Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ. Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։
”Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. Մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կ’լինի Աստուածանից։
”Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։ Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։
”Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։ Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։
”Որ Յիսուսի անունովը կրկնուի ամեն ծունկ երկնաւորների եւ երկրաւորների եւ երկրի տակ լինողների, Եւ ամեն լեզու դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է Հօր Աստուծոյ Փառքի համար։
”Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
”Եւ սպասէք նորա Որդուն երկնքիցը, որին յարութիւն տուաւ մեռելների միջից՝ Յիսուսին որ փրկում է մեզ գալու բարկութիւնիցը։
”Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։ Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։ Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։
”Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն, Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։
”Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։ Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։
”Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը. Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։
”Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։ Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում, Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին. Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը, Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։
”Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար. Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։ Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին, Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։
”Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։ Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։ Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։ Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։ Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան. Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։
”Որ դուն այն պատուէրը անբիծ, անարատ պահես՝ մինչեւ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին յայտնութիւնը. Որը իր ատենին պիտի ցուցնէ Երանելին ու միմիայն Հզօրը, թագաւորներուն Թագաւորը ու տէրերուն Տէրը։ Որ միայն ունի անմահութիւն՝ անմերձենալի լոյսի մէջ բնակած, որ մարդոցմէ մէ՛կը չտեսաւ, ո՛չ ալ տեսնելու կարող է, որուն պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։
”Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։
”Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։ Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։
”Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
”Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,
”Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. Եւ երկինքները քո ձեռքի գործն են։ Նորանք կ’կորչեն, բայց դու կ’կենաս կ’մնաս. Եւ ամենը ձորձի պէս կ’մաշուին. Եւ վերարկուի պէս կ’գալարես նորանց եւ կ’փոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ։
”Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. Բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։ Վասնզի ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։ Ոչ թէ որպէս զի շատ անգամ իր անձը շատ անգամ պատարագ մատուցանէ ինչպէս քահանայապետը, որ ամեն տարի մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։ Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա ժամանակների վերջումը մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը։ Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը. Նոյնպէս էլ Քրիստոսը մէկ անգամ պատարագուեցաւ շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան սպասողներին փրկութեան համար։
”Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։
”Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. Ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.
”Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշվառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ։ Ձեր հարստութիւնը փտել է, եւ ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան. Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ կրակի նման. Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը։
”Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։ Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ Տիրոջ գալուստը մօտացել է։
”Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։ Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը. Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։ Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։
”Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։ Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
”Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։ Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։ Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։
”Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։ Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։ Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։
”Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։ Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։ Նորանք աշխարհքիցն են. Նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց։ Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։
”Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։ Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։ Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
”Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը, Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին։
”Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային.
”Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։
”Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին։ Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը։ Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. Եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։
”Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։
”Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ։
”Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած։ Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։ Եւ ոչ ով՝ ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ։ Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չ’գտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու [եւ կարդալու] եւ ոչ նորա մէջ նայելու։ Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ։ Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։ Եւ երբոր գիրքն առաւ չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է։ Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից. Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։
”Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։
”Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիների մէկիցը լսեցի որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես։ Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. Եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար։
”Եւ երբոր երկրորդ կնիքը բացաւ, երկրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։ Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. Եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը, եւ որ իրար մորթեն. Եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան։
”Եւ երբոր երրորդ կնիքը բացաւ, երրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես. Եւ տեսայ եւ ահա մի սեւ ձի, եւ նորա վերայ նստողը մի կշիռք ունէր իր ձեռքումը։ Եւ չորս կենդանիների միջիցը մի ձայն լսեցի որ ասում էր. Մի կապիճ ցորենը մի դենարի, եւ երեք կապիճ գարին մի դենարի, եւ ձէթին եւ գինուն վնաս չ’տաս։
”Եւ երբոր չորրորդ կնիքը բացաւ, չորրորդ կենդանու ձայնը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։ Եւ տեսայ, եւ ահա մի դեղնականաչ ձի, եւ նորա վերայ մի նստող՝ անունը Մահ, եւ Դժոխքը գնում էր նորա ետեւից. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորանց՝ աշխարհքի չորրորդ բաժնի վերայ սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններովն սպանել։
”Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին, Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։ Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։
”Եւ տեսայ, երբոր վեցերորդ կնիքը բացաւ, եւ ահա մեծ շարժ եղաւ, եւ արեգակը սեւացաւ մազեղէն քուրձի պէս, եւ լուսինն արիւնի պէս եղաւ։ Եւ երկնքի աստղերը թափուեցան երկրի վերայ ինչպէս թզենին իր խակ պտուղը թափում է՝ սաստիկ քամուց շարժուած։ Եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարուող գրքի պէս. Եւ բոլոր սարերն ու կղզիներն իրանց տեղիցը շարժուեցան։ Եւ երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրաւորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թագցրին իրանց անձերը այրերի եւ ժայռերի մէջ, Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը. Որ նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել։
”Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, եւ ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։ Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու, Եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. Եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը։
”Եւ կնքուածների համարը լսեցի հարիւր քառասունեւչորս հազար կնքուած Իսրայէլի որդկանց ամեն ցեղերիցը։ Յուդայի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ռուբենի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Գադի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ասերի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Նեփթաղիմի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Մանասէի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Շմաւոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Ղեւիի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Իսաքարի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Յովսէփի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած. Բենիամինի ցեղիցը տասնեւերկու հազար կնքուած։
”Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին։ Եւ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երէցների եւ չորս կենդանիների չորս կողմովը, եւ ընկնում էին երեսների վերայ աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստուծուն, Ասելով. Ամէն. Օրհնութիւնը եւ փառքը եւ իմաստութիւնը եւ գոհութիւնը եւ պատիւը եւ կարողութիւնը եւ զօրութիւնը լինի մեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ Եւ երէցներից մէկը պատասխանելով ասեց ինձ. Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են եւ կամ ո՞րտեղից են եկել։ Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։ Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝. Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
”Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ։ Եւ տեսայ այն եօթը հրեշտակները որ Աստուծոյ առաջին կանգնած էին. Եւ եօթը փող տրուեցաւ նորանց։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. Եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ որ աթոռի առաջին էր։ Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին։ Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ։ Եւ այն եօթը հրեշտակները, որ եօթը փողերն ունէին, իրանց պատրաստեցին որ փչեն։
”Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. Եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ ծառերի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան։
”Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ։ Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ։
”Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։ Եւ աստղի անունը Օշինդր էր. Եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին։
”Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. Որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. Եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չ’տայ, եւ գիշերն էլ նմանապէս։ Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են։
”Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. Եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան, Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. Եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը։ Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. Եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին։ Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չ’տան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չ’ունին իրանց ճակատների վերայ։ Եւ տրուեցաւ նորանց, որ չ’սպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. Եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր երբոր մի մարդի կծում է։ Եւ այն օրերումը մարդիկ մահը կ’խնդրեն եւ չեն գտնիլ նորան. Եւ կ’ցանկանան մեռնիլ, եւ մահը կ’փախչի նորանցից։ Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. Որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. Եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման. Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։ Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. Եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի որ վազում են պատերազմ։ Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. Եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։ Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. Եւ նորա անունը Եբրայեցերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։ Մէկ վայն անցաւ, ահա տակաւին երկու վայը գալիս են սորանից յետոյ։
”Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը որ Աստուծոյ առաջին էին, Որ ասում էր վեցերորդ հրեշտակին որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են։ Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։ Եւ նորանց ձիաւոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը։ Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ, եւ ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման. Եւ նորանց բերանիցը կրակ եւ ծուխ եւ ծծումբ էր դուրս գալիս։ Եւ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռաւ, այսինքն կրակից եւ ծուխիցը եւ ծծումբիցը, որ նորանց բերանիցը դուրս էր գալիս։ Որովհետեւ նորանց զօրութիւնն իրանց բերաններումն է, եւ իրանց ագիներումը, որ նորանց ագիներն օձի նման են, որ գլուխներ ունէին եւ նորանցով վնասում էին։ Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։ Եւ չ’ապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը։
”Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. Եւ նորա երեսը արեգակի նման. Եւ նորա ոտները կրակի սիւնի պէս։ Եւ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ. Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. Եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին։ Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեին, պիտի գրէի. Եւ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Կնքիր այն բաները որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր։ Եւ այն հրեշտակը որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց, Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ։ Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին։
”Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է։ Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասեցի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. Եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կ’դառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կ’լինի մեղրի պէս։ Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. Եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. Եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս։ Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ։
”Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. Եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին։ Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. Եւ սուրբ քաղաքը կոխ կ’տան քառասունեւերկու ամիս։ Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կ’մարգարէանան քուրձ հագած։ Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։ Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. Եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։ Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. Եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։
”Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։ Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։
”Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. Եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։ Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. Եւ վեր ելան երկինքն ամպով. Եւ նորանց թշնամիները տեսան նորանց։ Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. Եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։ Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով։
”Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով. Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։ Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։ Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ։
”Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. Մի կին՝ արեգակն իր վերայ առած. Եւ լուսինը նորա ոտների տակ. Եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։ Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։ Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ. Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։ Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ։ Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր։
”Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։ Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր. Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։ Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։
”Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից որ արու զաւակը ծնեց։ Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը։ Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ։ Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ որ վիշապն իր բերանիցը թափեց։ Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։
”Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։ Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։ Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. Եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը։ Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. Կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։ Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։ Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին։
”Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ. Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։ Եթէ մէկն ականջ ունի թող լսէ։ Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը։
”Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. Բայց խօսում էր վիշապի նման։ Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. Եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։ Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։ Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։ Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։
”Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։
”Եւ տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը, որ [նորա անունը եւ] նորա Հօր անունը գրած ունէին իրանց ճակատների վերայ։ Եւ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պէս, եւ մեծ որոտմունքների ձայնի պէս. եւ քնար ածողների ձայնի պէս լսեցի, որ իրանց քնարներն ածում էին։ Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. Եւ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին։ Սորանք են որ կանանց հետ չ’խառնակուեցան, որովհետեւ կոյս են. սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի։ Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին։]
”Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։ Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.
”Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. Եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. Եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը։ Այստեղ է սուրբերի համբերութիւնը. Այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները։
”Եւ երկնքից մի ձայն լսեցի որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները որ Տէրումն են ննջում այսուհետեւ. Այո, Հոգին ասում է որ իրանց աշխատանքիցը հանգիստ կ’առնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից։
”Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մէկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ, եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր։ Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. Որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է։ Եւ ամպի վերայ նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վերայ, եւ երկիրը հնձուեցաւ։
”Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր։ Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկոյզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։ Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ։ Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ։
”Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։
”Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով կրակով խառնուած. Եւ նորանց որ յաղթում են գազանին եւ նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ Աստուծոյ քնարներն ունէին։ Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։
”Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը։ Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։ Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։ Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. Եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։
”Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։
”Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին։
”Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։
”Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ։ Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։ Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։ Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։
”Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։ Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. Եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան։
”Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը. Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. Եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։
”Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։
”Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։ Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։ Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն. Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում։
”Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. Եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ։ Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր. Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։ Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։ Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը։
”Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է, Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։ Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. Եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։ Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։ Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։ Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։
”Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է։ Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. Եւ եօթը թագաւորներ են. Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. Եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։ Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում, Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. Որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։ Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։
”Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։ Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։ Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։ Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։ Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։
”Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. Որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։
”Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք. Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները։ Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։ Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. Որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ։ Նորա համար մէկ օրում պիտի գան դորա վերայ իր հարուածները՝ մահ, եւ սուգ, եւ սով, եւ կրակով կ’այրուի, որովհետեւ զօրաւոր է Տէր Աստուածը՝ դորա դատաստանն անողը։
”Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը, Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։ Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կ’անեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը։ Ոսկու եւ արծաթի եւ պատուական ակունքների եւ մարգարիտի եւ բեհեզի եւ ծիրանիի եւ մետաքսի եւ որդան կարմիրի ապրանքը, եւ ամեն խնկէ փայտը եւ ամեն փղոսկրեայ անօթը, եւ ամեն ազնիւ փայտից եւ պղնձից եւ երկաթից եւ մարմարիոնից շինած անօթը, Եւ կինամոնը եւ խունկերը եւ իւղը եւ կնդրուկը եւ գինին եւ ձէթը, եւ նաշիհը եւ ցորենը եւ արջառներն ու ոչխարները. Եւ ձիանքը եւ կառքերը, եւ մարմինները եւ մարդկանց հոգիները։ Եւ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, եւ ամեն շքեղ եւ լուսափայլ վայելչութիւնները գնացին քեզանից, եւ այլ եւս բնաւ չես գտնիլ նորանց։ Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կ’կանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կ’ասեն. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։ Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին, Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։ Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. Որովհետեւ մէկ ժամի մէջ աւերակ դառաւ։ Ուրախ եղէք նորա վերայ, երկինք եւ սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, որ Աստուած ձեր դատաստանը դատեց դորա վերայ։ Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։ Եւ քնարերգների, եւ երաժիշտների եւ սրնգահարների, եւ փողահարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. Եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում.
”Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։
”Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։ Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. Որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։ Եւ երկրորդ անգամ ասեցին, Ալէլո՜ւիա. Եւ նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից։ Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. Ամէն, Ալէլո՜ւիա։ Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկաւ ասելով. Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։ Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։
”Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. ( որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։) Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։ Եւ ես ընկայ նորա ոտների առաջին որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. Ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր. Որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է։
”Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։ Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։ Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։ Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։
”Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին. Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. Եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։
”Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։ Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։ Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։
”Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։
”Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի. Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։ Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։
”Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. Եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։ Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։ Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։
”Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։
”Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։ Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։
”Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։ Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։
”Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։ Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։ Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախօսներին բաժինը այս լճումը կ’լինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը։ Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է.
”Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը. Եւ Աստուծոյ փառքն ունէր. Եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։ Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են։ Արեւելքից երեք դուռ, հիւսիսից երեք դուռ, հարաւից երեք դուռ, եւ արեւմուտքից երեք դուռ։ Եւ քաղաքի պարիսպը տասնեւերկու հիմեր ունէր, եւ նորանց վերայ Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անունները։ Եւ ինձ հետ խօսողը մի ոսկի եղէգ ունէր, որ չ’ափէր քաղաքը, եւ նորա դռները, եւ նորա պարիսպը. Եւ քաղաքը քառակուսի էր. Եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է։ Եւ նորա պարիսպը չափեց հարիւր քառասուն եւ չորս կանգուն. Մարդի չափով որ հրեշտակինն է։ Եւ նորա պարիսպի շինուածքը յասպիս քարից էր. Եւ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման։ Եւ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարուած էին ամեն ազնիւ ակունքներով. Առաջին հիմը յասպիս, երկրորդը շափիղայ, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուխտ, Հինգերորդը եղնգնաքար, վեցերորդը սարդիոն, եօթներորդը ոսկեքար, ութերորդը բիւրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնեւմէկերորդը յակինթ, տասնեւերկուերորդը ամեթովս։ Եւ տասնեւերկու դուռը տասնեւերկու մարգարիտից՝ ամեն մէկ դուռը մէկ մարգարիտից. եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի ինչպէս թափանցիկ ապակի։
”Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը։ Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր, որ լոյս տան նորա մէջ. Որովհետեւ Աստուծոյ փառքը լուսաւորում էր նորան, եւ նորա ճրագը Գառն էր։ Եւ [փրկեալների] ազգերը նորա լոյսովը պիտի գնան. Եւ երկրի թագաւորները իրանց փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը, որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ։ Եւ ազգերի փառքը եւ պատիւը կ’բերեն նորա մէջ։ Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։
”Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։
”