32 – Նահատակություն
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Նահատակություն.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Նահատակություն.
Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ։ Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։ Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։
”Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կ’հանեն. Եւ ժամանակ էլ կ’գայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կ’կարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։ Եւ սա կ’անեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։ Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չ’ասեցի ձեզ. Որովհետեւ ես ձեզ հետ էի։
”Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին, Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։ Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։
”Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։ Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. Բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։ Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։ Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չ’գիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։ Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։
”Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կ’ասեմ։ Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։ Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։ Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կ’դառնանք։ Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։ Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։ Եւ Աբրահամն ասեց. Աստուած կ’տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։ Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։ Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ։ Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ’խնայեցիր։ Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։
”Ձեր գառը անարատ՝ արու մէկ տարեկան լինի. Ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։
”Սպանութիւն մի անիր։
”Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս:
”Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. Որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չ’յայտնեցին. Բայց թագաւորի ծառաները չ’ուզեցին իրանց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։ Եւ թագաւորը Դովեկին ասեց. Դու դարձիր եւ քահանաներին զարկ։ Եւ Եդովմայեցի Դովեկն ետ դառաւ եւ քահանաներին զարկեց, եւ այն օրը նա ութսունեւհինգ մարդ մեռցրեց, որ քթանի եփուդ էին հագնում։ Եւ քահանաների Նոր քաղաքը սուրի բերանով անցրեց, մարդից մինչեւ կին, երեխայից մինչեւ կաթնակեր մանուկը, եւ մինչեւ արջառը, էշը եւ ոչխարը սուրի բերանով անցրեց։
”Եւ երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիսուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։
”Եւ նա ասեց. Ես մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են. Եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։
”Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։
”Եւ Աստուծոյ հոգին եկաւ Յովիադա քահանայի որդի Զաքարիայի վերայ, եւ նա կանգնեց ժողովրդի առաջին մի բարձր տեղ եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Աստուած. Ի՞նչու համար էք դուք անցնում Տիրոջ պատուիրանքովը. Ուրեմն յաջողութիւն չէք ունենալ, որովհետեւ դուք թողել էք Տիրոջը, նա էլ կ’թողէ ձեզ։ Եւ նորանք յարձակուեցան նորա վերայ եւ նորան քարկոծ արին թագաւորի հրամանովը Տիրոջ տան սրահումը։
”Սակայն նորանք անհնազանդութիւն արին եւ ապստամբուեցան քեզ դէմ, եւ քո օրէնքն իրանց ետեւը գցեցին, եւ սպանեցին քո մարգարէներին որ նորանց դէմ վկայում էին, որ դէպի քեզ դառնան. Եւ մեծամեծ անարգանքներ արին։
”Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ, Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
”Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
”Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ: Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն: Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
”Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ։ Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։
”Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։ Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
”Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. Թող յաւիտեան ցնծան. Որովհետեւ դու պահպանում ես նորանց. Թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։
”Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի։ Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։ Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։ Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։
”Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս, որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը. Եւ ասեց.
”Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։ Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
”Դաւիթի (Սաղմոս)։ Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։ Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։ Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կ’յուսամ։ Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։ Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։
”Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։
”Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։ Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։ Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։ Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ’մտնէ, եւ նորանց աղեղները կ’փշրուին։
”Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
”Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։ Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։ Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
”Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։
”Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
”Բայց դու, Տէր, կ’ծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կ’անես այդ ամեն հեթանոսներին։ Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։ Իմ ողորմութեան Աստուածը ինձ կ’դիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կ’տայ իմ թշնամիների վերայ։
”Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։ Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ’ցնծամ։ Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։ Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կ’ընկնեն երկրի խորերի մէջ.
”Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։ Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
”Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ։ Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։ Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
”Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. Ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կ’գնան։ Քո անունովն ամեն օր կ’ցնծան, եւ քո արդարութիւնովը կ’բարձրանան։
”Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
”Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
”Տէրը պահում է պարզամիտներին. Ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։ Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։ Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։ Ես ման կ’գամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։
”Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։
”Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
”Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։
”Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։
”Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
”Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։
”Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
”Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
”Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը. Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. Նորա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չ’ամաչեմ։
”Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։
”Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ։ Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։ Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չ’կար նորա բերանումը։ Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։ Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։ Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։
”Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։
”Արդարը կորչում է եւ ուշադրութիւն անող մարդ չ’կայ, եւ բարի մարդիկ վեր են առնվում առանց մէկի իմանալու, թէ չարիքի առաջից վեր առնուեցաւ արդարը։ Նա մտնում է խաղաղութեան մէջ. Նորանք հանգչում են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում։
”Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։
”Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
”Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. Եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
”Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. Այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։ Այն ժամանակը Նաբուգոդոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հրամայեց որ բերեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւորի առաջին։ Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։ Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. Բայց եթէ երկրպագութիւն չ’անէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. Եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։
”Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չ’ունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։ Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։
”Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։ Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը. Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։
”Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։ Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։
”Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում։ Այն ժամանակ այն մարդիկը ժողովուեցան եւ գտան Դանիէլին խնդրելիս եւ աղաչելիս իր Աստուծոյ առաջին։ Այն ժամանակ մօտեցան եւ ասեցին թագաւորի առաջին թագաւորի արգելքի մասին. Չէ որ դու մի արգելք ստորագրեցիր որ ամեն մարդ որ խնդրէ որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, պիտի գցուի առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Հաստատ է այդ բանը Մարաց եւ Պարսից օրէնքին համեմատ որ չի խափանուիլ։ Այն ժամանակ պատասխանեցին եւ ասեցին թագաւորի առաջին. Թէ Դանիէլը, որ Հրէաստանի գերիներիցն է, քեզ, ով թագաւոր, եւ քո ստորագրած արգելքն մի ինչ չէ համարում, եւ օրը երեք անգամ խնդրուածք է խնդրում։ Այն ժամանակ թագաւորը, երբոր լսեց այս խօսքը, շատ տրտմեց ինքնիրանում, եւ միտքը դրաւ Դանիէլի վերայ որ նորան ազատէ, եւ մինչեւ արեգակի մտնելը ջանք էր անում նորան ազատելու։ Այն ժամանակ այն մարդիկը թագաւորի մօտը ժողովուեցան եւ թագաւորին ասեցին. Իմացիր, ով թագաւոր, որ Մարաց եւ պարսից օրէնք է, որ թագաւորի հաստատած ամեն արգելքն ու հրամանը չի փոխուիլ։
”Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։ Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չ’փոխուի։ Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չ’տուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։ Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը. Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. Թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։ Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։ Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։ Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չ’գտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։
”Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։
”Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։ Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։ Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։
”Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. Եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին։
”Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։
”Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։
”Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.
”Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։
”Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։ Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։ Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։
”Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։ Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։ Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։
”Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։
”Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։
”Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։
”Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։
”Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։ Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։
”Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։ Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում. Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։
”Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։ Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։ Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։ Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։ Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։ Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։ Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։ Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։ Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. Եւ նա տարաւ իր մօրը։ Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. Եւ եկան պատմեցին Յիսուսին։
”Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։
”Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։
”Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ.
”Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կ’դատապարտեն նորան մահով. Եւ կ’մատնեն նորան հեթանոսներին՝ խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. Եւ նա երրորդ օրը յարութիւն կ’առնէ։
”Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. Եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. Եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։ Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կ’ամաչեն։ Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։
”Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք, Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։
”Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ’գայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։
”Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։
”Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։ Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։
”Եւ խորհուրդ արին, որ Յիսուսին բռնեն նենգութեամբ եւ սպանեն։
”Պետրոսը նորան ասեց. Եթէ քեզ հետ մեռնելու էլ լինիմ, չեմ ուրանալ քեզ. Այնպէս էլ բոլոր աշակերտներն էին ասում։
”Բայց քահանայապետները եւ ծերերը եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն, բայց չ’գտան։
”Այն ժամանակ թքեցին նորա երեսին, եւ բռնցքով ծեծեցին նորան, ոմանք էլ ապտակ տուին նորան, ասելով.
”Եւ երբոր առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան։ Եւ նորան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին։
”Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։
”Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։ Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։
”Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։
”Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։
”Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։ Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. Ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս։ Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. Նա մեռելների միջից յարութիւն է առել։ Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբոր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան։ Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ։ Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում։ Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. Եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան։ Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին. Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. Թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ։ Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը։ Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. Եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ թագաւորը շատ տրտմեց. Բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան։ Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. Նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ։ Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը։ Եւ երբոր նորա աշակերտները լսեցին, եկան նորա մարմինը վեր առան եւ գերեզմանի մէջ դրին։
”Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։
”Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։
”Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
”Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։ Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
”Եւ սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։ Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։ Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։ Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։ Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։ Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։ Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։ Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։
”Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։ Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։ Բայց երբոր ձեզ կ’տանեն որ մատնեն, առաջուց հոգս չ’անէք թէ ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կ’տրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին։ Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։ Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
”Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։
”Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։
”Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։
”Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։ Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։
”Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։ Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։ Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
”Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։
”Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։ Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։
”Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։
”Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։
”Երանի ձեզ, երբոր մարդիկ ձեզ ատեն, եւ երբոր ձեզ ջոկեն եւ նախատեն, եւ ձեզ վերայ չար անուն հանեն՝ մարդի Որդու պատճառովը։ Ուրախ եղէք այն օրումը եւ ցնծացէք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այդպէս էին անում մարգարէներին նորանց հայրերը։
”Բայց ձեզ՝ որ լսում էք, ասում եմ. Սիրեցէք ձեր թշնամիներին, բարի արէք ձեզ ատողներին։ Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։
”Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. Եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. Որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։
”Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. Եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին, Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. Եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել. Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. Բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։
”Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։
”Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։
”Վայ ձեզ որ մարգարէների գերեզմանները շինում էք, եւ հէնց ձեր հայրերը սպանեցին նորանց։ Ապա ուրեմն վկայում էք եւ հաւանում էք ձեր հայրերի գործերին. Որովհետեւ նորանք կոտորեցին նորանց, եւ դուք շինում էք նորանց գերեզմանները։ Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։ Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։ Աբէլի արիւնիցը մինչեւ Զաքարիայի արիւնը, որ սեղանի եւ տաճարի մէջ կորաւ. Այո՛, ասում եմ ձեզ, այս ազգիցը կ’պահանջուի։
”Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. Մի վախենաք նորանցից՝ որ մարմինն սպանում են, եւ նորանից յետոյ աւելի բան չ’ունին՝ որ անեն։ Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. Այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք։
”Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։ Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։
”Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չ’ատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։ Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։
”Արդ այսպէս էլ ձեզանից ամեն մէկն, որ իր բոլոր ինչքիցը չ’հրաժարուի, չէ կարող ինձ աշակերտ լինել։
”Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։
”Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։ Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։
”Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքն օտարութիւն գնաց շատ ժամանակով։ Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. Բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին։ Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. Եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին։ Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. Նորանք նորան էլ վիրաւորեցին դուրս հանեցին։ Եւ այգու տէրն ասեց. Ի՞նչ անեմ. Իմ սիրելի որդին ուղարկեմ. Գուցէ նորան տեսնելով ամաչեն։ Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. Եկէք սպանենք սորան. Որ ժառանգութիւնը մերը լինի։ Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. Արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց։
”Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։ Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։
”Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։ Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։ Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։ Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։ Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։
”Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։
”Եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. Որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։
”Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։
”Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։
”Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։ Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։
”Իսկ նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան։ Եւ նա երրորդ անգամ ասեց նորանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա. Ոչինչ մեռնելու յանցանք չ’գտայ սորանում. Կ’պատժեմ սորան եւ կ’արձակեմ. Բայց նորանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչուի. Եւ նորանց եւ քահանայապետների աղաղակը զօրանում էր։
”Եւ երբոր եկան այն տեղը որ Գագաթն էր կոչվում, այնտեղ խաչեցին նորան. Եւ այն չարագործներին, մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։ Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. Եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։
”Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս։
”Եւ Յիսուսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում. եւ այս ասելով հոգի տուաւ։
”Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։ Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին։
”Սորա վերայ մի զարմանաք. Որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։
”Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում որ եթէ մէկը սորանից ուտէ, չի մեռնիլ։ Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։ Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։
”Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։
”Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։
”Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։ Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։ Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։ Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։
”Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։
”Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։
”Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ։ Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։ Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։
”Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. իմ անձը քեզ համար կ’դնեմ։
”Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։
”Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։ Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ ծառան իր Տէրիցը մեծ չէ. Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կ’պահեն։ Բայց այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. Որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին։
”Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կ’հանեն. Եւ ժամանակ էլ կ’գայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կ’կարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։ Եւ սա կ’անեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։ Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չ’ասեցի ձեզ. Որովհետեւ ես ձեզ հետ էի։
”Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կ’տեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կ’ուրախանայ. Եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։
”Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։
”Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։
”Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց։ Եւ զինուորները փշերից պսակ շինեցին դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան։ Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. Եւ ապտակներ էին տալիս նորան։
”Երբոր քահանայապետները եւ սպասաւորները նորան տեսան, աղաղակեցին՝ եւ ասեցին. Խաչիր, խաչիր։ Պիղատոսը նորանց ասեց. Դուք առէք դորան եւ խաչեցէք. Որովհետեւ ես յանցանք չեմ գտնում դորանում։
”Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չ’լինէր քեզ. Նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է։
”Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից։ Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի։ Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ խաչ հանեցին նորան. Եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը։
”Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. Եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։
”Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. Բայց երբոր կ’ծերանաս, ձեռքերդ կ’մեկնես. Եւ ուրիշը գօտի կ’կապէ, եւ կ’տանէ՝ որտեղ որ չես ուզիլ։ Սա ասեց՝ ցոյց տալով թէ նա ի՛նչ մահով կ’փառաւորէ Աստուծուն. Եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ.
”Յիսուսը նորան ասեց. Եթէ ես կամենում եմ, որ դա կենայ, մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ. Դու իմ ետեւիցը եկ։ Եւ այս խօսքը դուրս եկաւ եղբայրների մէջ, թէ այն աշակերտը չի մեռնիլ. Բայց Յիսուսը չ’ասեց նորան, թէ չի մեռնիլ. Այլ եթէ կամենում եմ որ դա կենայ մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ։
”Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք. Որին Աստուած յարութիւն տուաւ մահի ցաւերը լուծելով. Որովհետեւ կարելի չէր, որ նա բռնուի նորանից։
”Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։
”Եւ նորանք երբոր լսեցին, կատաղում էին. Եւ խորհում էին, որ նորանց սպանեն։
”Նորանք էլ համոզուեցան նորան. եւ առաքեալներին կանչեցին՝ ծեծեցին, եւ պատուէր տուին, որ չ’խօսեն Յիսուսի անունովը. Եւ արձակեցին նորանց։ Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։
”Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։ Մարգարէներից ո՞րին չ’հալածեցին ձեր հայրերը, եւ սպանեցին նորանց՝ որ առաջուց պատմեցին այն Արդարի գալստեան համար, որի դուք հիմա մատնիչներն եւ սպանողներն եղաք. Որ օրէնքն առաք հրեշտակների մատակարարութեամբն, եւ չ’պահեցիք։ Եւ այս խօսքերը լսելով, իրանց սրտերումը կատաղում էին, եւ ատամները կրճտացնում էին նորա վերայ։ Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։ Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։
”Եւ քաղաքիցը դուրս հանելով նորան քարկոծում էին. եւ վկաներն իրանց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մօտ՝ որ Սօղոս էր կոչվում։ Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին։ Եւ ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն։ Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից։
”Եւ աստուածավախ մարդիկ Ստեփաննոսին վեր առան՝ եւ մեծ սուգ արին նորա վերայ։ Բայց Սօղոսը վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, եւ մարդկանց եւ կանանց քաշում մատնում էր բանտի մէջ։ Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։
”Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։ Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։
”Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. Որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ։ Եւ նա գնալիս մօտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը։ Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։ Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։ Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ։
”Բայց նորանց նենգութիւնը յայտնուեցաւ Սօղոսին, որ գիշեր եւ ցերեկ դռները պահում էին՝ որ նորան սպանեն։ Աշակերտներն էլ նորան գիշերով առան, եւ զամբիւղով պարսպիցը կախելով իջեցրին։
”Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն։
”Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։ Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։ Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։) Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։
”Երբոր հեթանոսները եւ Հրէաներն իրանց իշխաններովը նորանց վերայ յարձակեցին, որ նորանց նախատեն եւ քարկոծեն, Նորանք իմացան՝ եւ փախան Լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքները եւ նորանց շրջակայքը, եւ այնտեղ աւետարանում էին։
”Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։
”Մարդիկ, որ իրանց անձերը մատնած են մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։
”Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։ Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։ Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։
”Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։ Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։
”Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ նեղութիւններ սպասում են ինձ։ Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։ Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։
”Եւ երբոր նա ականջ չ’դրաւ, լուռ կացինք՝ եւ ասեցինք. Տիրոջ կամքը լինի։ Եւ այն օրերից յետոյ պատրաստուած վեր ելանք Երուսաղէմ։
”Նա էլ իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առաւ նորանց վերայ վազեց. Եւ նորանք երբոր հազարապետին եւ զինուորներին տեսան, Պօղոսին ծեծելուց դադարեցին։
”Ինչպէս քահանայապետն էլ ինձ վկայում է՝ եւ ծերերի բոլոր ժողովն էլ. որոնցից թղթեր էլ առած գնում էի Դամասկոս եղբայրների մօտ, որ այնտեղ լինողներին էլ կապած բերեմ Երուսաղէմ, որ պատժուին։ Եւ եղաւ որ երբ ես գնալիս Դամասկոսին մօտենում էի, կէս օրուայ դէմ յանկարծակի երկնքիցը մի սաստիկ լոյս փայլեց իմ չորս կողմովը։
”Եւ երբոր քո Ստեփաննոս վկայի արիւնը թափվում էր, ես ինքս նորա մօտ կանգնած էի, եւ նորա սպանմանը կամակից էի, եւ նորա սպանողների հանդերձները պահում էի։ Եւ նա ասեց ինձ. Գնա, որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մէջ կ’ուղարկեմ։
”Եւ քառասունից աւելի էին այս երդումն իրար հետ անողները։ Նորանք քահանայապետների եւ ծերերի մօտ եկան եւ ասեցին. Նզովքով նզովեցինք մեր անձերը՝ որ ոչինչ չ’ճաշակենք մինչեւ որ Պօղոսին սպանենք։ Բայց դուք հիմա ատեանի հետ իմաց արէք հազարապետին, որ էգուց նորան վայր բերէ ձեզ մօտ, իբր թէ կամենում էիք աւելի եւս ճշմարտութեամբ բան իմանալ նորա համար. Մենք էլ նորա մօտ գալուց առաջ պատրաստ ենք նորան սպանելու։ Եւ Պօղոսի քրոջ որդին երբոր նորանց այս դաւաճանութիւնը լսեց, եկաւ մտաւ բերդը եւ Պօղոսին պատմեց։
”Որ Երուսաղէմումն արի էլ. եւ սուրբերից շատերին ես բանտարկեցի քահանայապետներիցն իշխանութիւն առած, եւ նորանք սպանուելիս հաւանութիւն էի տալիս։ Եւ բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց բռնադատում էի որ հայհոյեն. եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները։ Որով եւ երբոր քահանայապետների իշխանութիւնովը եւ հրամանովը գնում էի Դամասկոս,
”Իսկ որովհետեւ Աստուածանից ինձ օգնութիւն հասաւ՝ ես մինչեւ այսօր կանգնած վկայում եմ փոքրին եւ մեծին. նորանից դուրս ոչինչ չ’ասելով՝ որ մարգարէները, եւ Մովսէսը խօսեցին այն լինելու բաների համար.
”Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.
”Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,
”Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։ Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.) Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։
”Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։ Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։ Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։ Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
”Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։ Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։ Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։ Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
”Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։ Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։
”Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։ Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։
”Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։
”Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։ Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։ Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։
”Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։
”Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց, Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։
”Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. Եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։ Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։ Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։
”Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։ Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
”Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։ Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։ Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։
”Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։ Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։ Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։
”Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։ Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։ Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։ Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։
”Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։ Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։
”Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։ Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ. Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
”Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։
”Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. Որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։
”Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծարաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։ Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. Հալածում են եւ մենք համբերում ենք. Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։
”Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
”Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ։
”Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
”Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։
”Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։
”Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես ամեն օր մեռնում եմ։
”Անմիտ, այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։
”Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։ Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։ Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։
”Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։ Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։
”Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը, Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։ Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։ Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։
”Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։ Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։ Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է.
”Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։ Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։ Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։ Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։ Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
”Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։
”Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։ Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։ Միայն թէ՝ երբոր այն հագնենք, մերկ չ’գտնուինք։ Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. Որ չենք կամենում հանուիլ, այլ այն սորա վերայ հագնել. Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի։ Բայց այս բանը մեզ յաջողել տուողը Աստուած է. որ Հոգու գրաւն էլ տուաւ մեզ։
”Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք։ (Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։) Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։ Նորա համար էլ ջանք ենք անում, որ թէ կենանք՝ եւ թէ դուրս գնանք՝ հաճոյ լինենք նորան։
”Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։
”Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չ’գիտենք։ Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։
”Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի. Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում, Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում, Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից. Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ. Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ, Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։
”Ոչ թէ դատապարտելու համար եմ ասում. որովհետեւ առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն էք՝ ձեզ հետ միասին կենդանի լինելու եւ մեռնելու էլ։ Իմ համարձակութիւնը շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ. մխիթարութիւնով լիքն եմ. Ուրախութիւնով աւելացած եմ մեր ամեն նեղութիւնումը։
”Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։
”Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ աշխատանքներով, ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, մահերով շատ անգամ։ Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։ Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։ Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։ Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. շատ անգամ արթնութիւների մէջ. սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։ Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։
”Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։ Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։ Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։
”Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։
”Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. Եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։
”Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։
”Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։
”Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։
”Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։
”Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.
”Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է։ Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին,
”Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։
”Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.
”Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։ Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ. Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։
”Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։
”Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։ Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։ Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.
”Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։ Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։
”Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։
”Բայց թէեւ ընծայուիմ ձեր հաւատքի պատարագի եւ պաշտամունքի վերայ՝ ուրախ եմ, եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։
”Վասն զի Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. Իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ։
”Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
”Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ, Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. Այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով. Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով. Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։
”Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
”Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։
”Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
”Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը նորա մարմնի տեղ որ է եկեղեցին,
”Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։ Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։ Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։
”Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։
”Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը.
”Որոնք Տէր Յիսուսին էլ սպանեցին եւ իրանց մարգարէներին, եւ մեզ հալածեցին եւ Աստուծոյ անհաճոյ եղան. Եւ բոլոր մարդկանց հակառակ են.
”Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։ Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։
”Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։ Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։ Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։
”Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։
”Ամեն ժամանակ ուրախ եղէք։ Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։
”Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։ Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում, Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին. Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը, Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։
”Հանդերձեալին համար կարենան անձին բարի հիմ դնել, որպէս զի յաւիտենական կեանքը ձեռք ձգեն։
”Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։ Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ, Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ, Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,
”Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
”Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր. Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։
”Յիշիր Յիսուս Քրիստոսին մեռելների միջից յարութիւն առածին, որ Դաւիթի սերունդիցն է, իմ աւետարանի համեմատ, Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։ Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։ Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։ Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
”Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը, Հալածմունքներին, չարչարանքներին. Ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. Ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։ Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.
”Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։ Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։
”Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցին,
”Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։
”Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. Փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։ Որովհետեւ վայելում էր նորան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝ նորանց փրկութեան առաջնորդին չարչարանքով կատարէ։
”Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային, Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։
”Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։ Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. Ինչպէս Աստուած էլ իրաններիցը։ Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի։
”Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։ Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.
”Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։ Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։ Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։ Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի։
”Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. Եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։ Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։ Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։ Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. Եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. Որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։
”Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. Որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։
”Եւ էլ ի՞նչ ասեմ. Որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար, Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին. Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. Պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին. Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. Ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն. Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան. Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։
”Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.
”Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց։ Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած։ Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.
”Նորա համար Յիսուս էլ որպէսզի բուն իր արիւնովը ժողովրդին սրբէ, դռան դրսի կողմումը չարչարուեցաւ։ Ուրեմն եկէք բանակի դուրսը գնանք նորա մօտ, եւ նորա նախատինքը մեզ վերայ առնենք։ Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չ’ունինք. Այլ հանդերձեալն ենք որոնում։
”Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։
”Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։
”Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
”Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար. Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։
”Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։ Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
”Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին.
”Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք։
”Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։
”Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։ Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։
”Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։
”Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։
”Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, փառքի անթառամ պսակը կ’ընդունէք։
”Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։ Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։ Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.
”Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։
”Մի զարմանաք, եղբարքս, եթէ աշխարհքս ատէ ձեզ։ Մենք գիտենք որ մահիցը ’ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։ Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում. Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։
”Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։
”Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։
”Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։ Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։
”Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։
”Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։
”Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։ Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։
”Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ։
”Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. Եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չ’ուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. Ուր որ սատանան է բնակվում։
”Ով որ ականջ ունէ թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կ’տամ նորան. Եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. Եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է։
”Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ. (Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. Բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։) Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. Եւ ես կ’տամ նորան առաւօտեան աստղը։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. Եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։ Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
”Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին, Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։ Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։
”Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ.
”Եւ երէցներից մէկը պատասխանելով ասեց ինձ. Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են եւ կամ ո՞րտեղից են եկել։ Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. Եւ նա ասեց ինձ. Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը։ Նորա համար Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ՝՝. Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
”Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։
”Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։
”Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։
”Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ.
”Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. Եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։ Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։
”Այստեղ է սուրբերի համբերութիւնը. Այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները։ Եւ երկնքից մի ձայն լսեցի որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները որ Տէրումն են ննջում այսուհետեւ. Այո, Հոգին ասում է որ իրանց աշխատանքիցը հանգիստ կ’առնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից։
”Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։
”Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։
”Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։
”Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի. Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։ Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։
”Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։ Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. Եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են։ Եւ ինձ ասեց. Եղաւ, ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը. ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը։
”Ով որ յաղթէ, ամենը կ’ժառանգէ. Եւ ես կ’լինիմ նորան Աստուած, եւ նա կ’լինի ինձ որդի։
”Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։ Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։
”