22 – Հրաշքներ

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Հրաշքներ.

Top 3 ամենանշանակալից համարները

ՄԱՏԹԵՈՍ 10:1

Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

ՄԱՐԿՈՍ 11:22-24

Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։ Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:12-16

Եւ առաքեալների ձեռովը շատ նշաններ եւ հրաշքներ էին լինում ժողովրդի մէջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահումն էին։ Եւ ուրիշներիցն ոչ ոք չէր համարձակում յարիլ նորանց. բայց ժողովուրդը մեծարում էր նորանց։ Եւ առաւել եւս շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց։ Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։ Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 266 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 1:1-3

Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։ Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ։

ԾՆՆԴՈՑ 2:7

Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։

ԾՆՆԴՈՑ 41:15-16

Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չ’կայ որ մեկնէ նորան. Եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. Երազ ես լսում եւ մեկնում։ Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կ’տայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին։

ԵԼԻՑ 3:2-5

Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. Եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։ Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. Եւ նա ասեց. Ահա ես։ Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։

ԵԼԻՑ 4:2-5

Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքինը. Եւ նա ասեց՝ գաւազան։ Եւ ասեց. Գետինը գցիր դորան. Եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։ Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. Եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը. Որ հաւատան թէ քեզ երեւեցաւ իրանց հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը։

ԵԼԻՑ 4:6-9

Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. Եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։ Եւ ասեց. Ձեռքդ դարձեալ ծոցդ տար. Եւ նա դարձեալ ձեռքը ծոցը տարաւ, եւ ծոցիցը հանեց, եւ ահա իր մարմնի պէս էր եղել։ Եւ իցէ թէ քեզ չհաւատան, եւ առաջի նշանի ձայնին չ’լսեն, այն ժամանակ միւս նշանի ձայնին կ’հաւատան։ Իսկ իցէ թէ այս երկու նշաններին էլ չ’հաւատան, եւ քո ձայնին էլ չ’լսեն, գետի ջրիցը վեր առ, եւ ցամաքի վերայ թափիր, եւ այն ջուրը, որ գետիցը վեր առիր, ցամաքի վերայ արիւն կ’դառնայ։

ԵԼԻՑ 4:30-31

Եւ Ահարօնը Եհովայի Մովսէսին ասած բոլոր խօսքերը պատմեց. Եւ նշաններն արաւ ժողովրդի առաջին։ Եւ ժողովուրդը հաւատաց. Եւ լսեցին, թէ Եհովան այցելութիւն է արել Իսրայէլի որդիներին, եւ թէ նորանց նեղութիւնները տեսել է, եւ խոնարհուեցին եւ երկրպագութիւն արին։

ԵԼԻՑ 7:3

Եւ ես Փարաւօնի սիրտը կ’խստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կ’շատացնեմ։

ԵԼԻՑ 7:9-12

Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. Այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. Նա վիշապ կ’դառնայ։ Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։ Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։ Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։

ԵԼԻՑ 7:20-23

Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։ Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. Եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար։ Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չ’լսեց։ Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չ’ազդեց նորա սրտին։

ԵԼԻՑ 8:1-7

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ։ Եւ եթէ արձակել չ’ուզես, ահա ես քո բոլոր սահմանները գորտերով պիտի զարկեմ։ Եւ գետը շատ գորտեր կ’հանէ, եւ նորանք վեր կ’ելնեն եւ քո տան մէջ եւ ննջարան սենեակի մէջ եւ քո անկողնի մէջ եւ քո ծառաների տների մէջ եւ քո ժողովրդի մէջ եւ քո թոնիրների մէջ եւ խմորի տաշտերի մէջ կ’մտնեն։ Եւ գորտերը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո բոլոր ծառաների վերայ կ’ելնեն։ Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր։ Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. Եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին։ Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին։

ԵԼԻՑ 8:16-19

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ասիր Ահարօնին. Գաւազանդ մեկնիր, եւ երկրի հողին զարկ, որ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ մուն լինի։ Եւ այնպէս արին. Որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ։ Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չ’կարողացան. Եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ։ Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. Բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս։

ԵԼԻՑ 8:20-24

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր. (ահա դէպի ջուրն է դուրս գնում.) եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն. Բայց եթէ իմ ժողովուրդը չ’արձակես, ահա ես քեզ վերայ եւ քո ծառաների վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո տների վերայ շանաճանճ կ’ուղարկեմ, եւ Եգիպտացիների տները շանաճանճով կ’լեցնուին, նաեւ այն գետինը որի վերայ նորանք կան։ Եւ այն օրը իմ ժողովրդի բնակուած Գեսէմի երկիրը կ’որոշեմ, եւ այն տեղ շանաճանճ չի լինիլ. Որ գիտենաս թէ ես եմ Եհովան երկրի միջումը։ Եւ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մէջ խտրութիւն կ’դնեմ. Էգուց կ’լինի այս նշանը։ Եւ Եհովան այնպէս արաւ. Եւ շատ շանաճանճ եկաւ Փարաւօնի տան եւ նորա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ. շանաճանճի պատճառով երկիրը փչացաւ։

ԵԼԻՑ 9:1-7

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն. Որովհետեւ եթէ չ’ուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց, Ահա Եհովայի ձեռքը կ’գայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կ’լինի։ Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կ’որոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։ Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կ’անէ Եհովան այս բանը երկրի վերայ։ Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չ’մեռաւ։ Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. Եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չ’արձակեց։

ԵԼԻՑ 9:8-12

Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։ Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կ’լինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կ’լինին։ Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. Եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. Եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։ Եւ մոգերը չ’կարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։ Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

ԵԼԻՑ 9:22-27

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։ Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։ Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. Շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։ Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. Եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։ Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չ’եղաւ։ Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։

ԵԼԻՑ 10:12-16

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վերայ մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վերայ ելնեն, եւ ուտեն երկրի բոլոր խոտը՝ բոլորն ինչ որ թողել է կարկուտը։ Եւ Մովսէսը մեկնեց իր գաւազանը Եգիպտոսի երկրի վերայ. Եւ Եհովան երկրի վերայ արեւելեան հով փչել տուաւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը. երբոր առաւօտ եղաւ, արեւելեան հովը մորեխը բերաւ։ Եւ մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։ Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. Եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չ’մնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։ Եւ Փարաւօնը շուտով կանչեց Մովսէսին ու Ահարօնին, եւ ասեց. Մեղանչեցի ձեր Եհովայ Աստուծոյ դէմ եւ ձեզ դէմ։

ԵԼԻՑ 10:21-23

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։ Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր. Մարդ մարդի չէր տեսնում, եւ երեք օր մէկն իր տեղիցը վեր չ’կացաւ, բայց բոլոր Իսրայէլի որդիների համար լոյս կար իրանց բնակութիւններումը։

ԵԼԻՑ 12:29-33

Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չ’կար որ նորա մէջ մեռել չ’լինէր։ Եւ գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։ Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ ինձ էլ օրհնեցէք։ Եւ Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. Ամենքս էլ կ’մեռնենք։

ԵԼԻՑ 14:19-29

Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին, Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չ’մօտեցան։ Եւ Մովսէսը մեկնեց իր ձեռքը ծովի վերան. Եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը ցամաքացրեց, եւ ջրերը ճեղքուեցան։ Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. Եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։ Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։ Եւ եղաւ առաւօտեան պահին, որ Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց. Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. Այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։ Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։ Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ ծովն իր ընթացքին դարձաւ. Եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. Եւ Եհովան թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։ Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. Եւ նորանցից մէկն էլ չ’մնաց։ Բայց Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։

ԵԼԻՑ 15:26

Եւ ասեց. Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. Որովհետեւ ես եմ Եհովան քո բժիշկը։

ԹՎՈՑ 12:6

Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մէջ կ’ճանաչացնեմ նորան, կամ երազով կ’խօսեմ նորա հետ։

ԹՎՈՑ 14:22

Որովհետեւ բոլոր այն մարդիկը, որ Եգիպտոսումն ու անապատումն իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա տասն անգամ փորձեցին, եւ իմ խօսքին չ’լսեցին,

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:11-13

Եւ դուք մօտեցաք եւ կանգնեցիք այն սարի տակ. Եւ սարը մինչեւ բուն երկինքը կրակով բորբոքուել էր, խաւարով, ամպով, եւ մառախուղով։ Եւ Եհովան խօսեց ձեզ հետ կրակի միջիցը. Խօսքերի ձայնը դուք լսեցիք. Բայց մի նմանութիւն չ’տեսաք, բայց միայն՝ ձայն։ Եւ իմացրեց ձեզ իր ուխտը որ պատուիրեց ձեզ անել տասը պատուիրանքները. Եւ նորանց գրեց երկու հատ քարի տախտակների վերայ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:33-34

Արդեօք մէկ ազգ լսե՞լ է Աստուծոյ ձայն, որ խօսէ կրակի միջից ինչպէս որ դու լսեցիր, եւ ողջ մնացած լինի. Կամ թէ Աստուած փորձե՞լ է որ գայ մի ազգը մի ազգի միջից իր համար առնէ փորձերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով եւ մեծ ահարկութիւններով, ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը Եգիպտոսումը ձեզ համար այս բոլոր բաներն արաւ ձեր աչքերի առաջին։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 6:22

Նաեւ Եհովան մեծ եւ սոսկալի նշաններ եւ հրաշքներ արաւ Եգիպտոսի վերայ, Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր տան վերայ մեր աչքերի առաջին.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:15

Եւ Եհովան վեր կ’առնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. Եւ Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կ’ուղարկէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 7:19

Այն մեծամեծ փորձերը որ քո աչքերը տեսան, եւ այն նշաններն ու հրաշքները, եւ այն զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, որոնցով քո Եհովայ Աստուածը քեզ հանեց. Քո Եհովայ Աստուածը այնպէս պիտի անէ այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:3-4

Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ։ Քո վերայ հանդերձ չ’հինացաւ, եւ ոտքերդ չ’ուռեցան այս քառասուն տարումը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 34:10-12

Եւ այլ եւս վեր չ’կացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր երես առ երես. Այն բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին, Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։

ՀԵՍՈւ 3:14-17

Եւ երբոր ժողովուրդը Յորդանանովն անցնելու համար իրանց վրաններիցը չուեցին, ուխտի տապանակը վեր առնող քահանաները ժողովրդի առաջին էին. Եւ հէնց որ տապանակը վեր առնողները մինչեւ Յորդանանը հասան եւ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մէջ մխուեցան, (որովհետեւ հունձքի բոլոր ժամանակը Յորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վերայ,) Այն ժամանակը վերեւիցն իջնող ջրերը կանգնեցին, եւ Սարթանի մօտ եղող Ադամ քաղաքիցը շատ հեռու մի կարկառակոյտի պէս բարձրացաւ. եւ դաշտի ծովը այսինքն Աղի ծովը իջնող ջրերը վերջացան կտրուեցան. եւ ժողովուրդը Երիքովի դէմ անցկացաւ: Եւ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի մէջ ցամաքի վերայ հաստատ կանգնեցին. եւ բոլոր Իսրայէլը ցամաքով անցկացաւ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրեց:

ՀԵՍՈւ 6:15-20

Եւ եօթներորդ օրը կանուխ վեր կացան արշալոյսը ծագելիս, եւ քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տուին նոյն կերպով. միայն թէ այն օրը եօթն անգամ պտոյտ տուին քաղաքի շուրջը: Եւ եօթներորդ անգամին եղաւ երբոր քահանաները փողերը հնչեցրին, Յեսուն ժողովրդին ասեց. Աղաղակեցէք. որովհետեւ Տէրն այս քաղաքը ձեզ է տուել: Եւ քաղաքը եւ բոլոր նորանում եղածը Տիրոջ համար նզովուած լինի, միայն Ռախաբ պոռնիկը ողջ մնայ. ինքը եւ իր հետ իր տան մէջ բոլոր եղողները, որովհետեւ մեր ուղարկած լրտեսներին թաքցրեց: Բայց դուք զգուշանաք նզովուածիցը. մի գուցե որ նզովք բերէք նզովուածիցը առնելով, եւ Իսրայէլի բանակը նզովքի մէջ գցելով նորանց փորձանքի հանդիպեցնէք: Եւ բոլոր արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ համար սուրբ լինեն. Տիրոջ գանձը մտնեն: Եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելիս. Եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամէն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան.

ՀԵՍՈւ 10:12-13

Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը, որ Տէրը Ամօրհացիներին Իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց. Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին, Այեղօնի ձորումը կանգնիր: Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ’շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ:

ԴԱՏԱՎՈՐԱՑ 14:5-6

Եւ Սամփսոնն իր հօր ու մօր հետ Թամնաթա իջաւ. Եւ եկան մինչեւ Թամնաթայի այգիները. Եւ ահա մի առիւծի կորիւն մռնչելով նորան դիմաւորեց։ Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան պատառեց ինչպէս մի ուլ կ’պատառեն, եւ ձեռքումը մի բան չ’կար. Եւ իր հօրն ու մօրը չ’պատմեց ինչ որ արել էր։

ԴԱՏԱՎՈՐԱՑ 16:29-30

Եւ Սամփսոնն այն տունը կրող միջի սիւները՝ մէկը աջ ձեռքովը եւ միւսը ձախ ձեռքովը բռնեց եւ նորանց վերայ կռթնեց. Եւ Սամփսոնն ասեց. Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի. Եւ ուժովը ծռեց, եւ տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող բոլոր ժողովրդի վերայ. Եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 5:2-4

Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։ Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։ Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 5:6-12

Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։ Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չ’կենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։ Եւ մարդ ուղարկեցին, եւ Փղշտացիների բոլոր նախարարներին իրանց մօտ ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք Իսրայէլի Աստուծոյ տապանակին. Եւ ասեցին. Թող Իսրայէլի Աստուծոյ տապանակը Գէթ փոխադրեն. Եւ Իսրայէլի Աստուծոյ տապանակը փոխադրեցին։ Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։ Եւ Աստուծոյ տապանակը Ակկարոն ուղարկեցին. Եւ հէնց որ Աստուծոյ տապանակը Ակկարոն մտաւ, Ակկարոնացիները աղաղակելով ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ բերին, որ մեզ եւ մեր ժողովրդին մեռցնեն։ Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չ’մեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։ Եւ չ’մեռած մարդիկը թանչքի ուռեցքներով զարկուեցան. Եւ քաղաքի աղաղակը երկինքը վեր ելաւ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 6:19-20

Եւ Տէրը Բեթսամիւսի մարդկանցը զարկեց, որովհետեւ նորանք նայեցին Տիրոջ տապանակի մէջ. Եւ ժողովրդիցը յիսուն հազար եօթանասուն մարդ զարկեց, եւ ժողովուրդը սուգ բռնեց, որովհետեւ Տէրը ժողովրդի մէջ մեծ կոտորած արաւ։ Եւ Բեթսամիւսի մարդիկն ասեցին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստուած Եհովայի առաջին, եւ նա ո՞րի մօտ պիտի գնայ մեր մօտիցը։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 17:34-37

Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ծառադ իր հօր ոչխարները արածեցնում էր, եւ առիւծը կամ արջը գալիս էր, եւ հօտերիցը ոչխար էր տանում։ Ես նորա ետեւիցը գնում էի՝ նորան զարկում եւ նորա բերանիցը ազատում էի. Եւ երբոր նա վեր էր կենում ինձ վերայ, մօրուքիցը բռնում էի, զարկում եւ մեռցնում։ Ծառադ առիւծ էլ է մեռցրել՝ արջ էլ. Եւ այս անթլփատ Փղշտացին էլ թող նորանց մէկի պէս լինի, որովհետեւ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատեց։ Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կ’ազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 17:45-51

Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։ Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կ’մատնէ. Ու ես քեզ կ’մեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կ’առնեմ. Եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կ’տամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի. Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կ’մատնէ։ Եւ երբոր Փղշտացին վեր կացաւ եւ եկաւ դիմաւորելով Դաւիթին մօտեցաւ, Դաւիթն էլ շուտով վազեց պատերազմի ասպարէզը Փղշտացիին դիմաւորելու։ Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։ Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. Եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չ’կար։ Եւ Դաւիթը վազեց այն Փղշտացիի վերայ կանգնեց, եւ նորա սուրն առաւ, պատեանիցը հանեց, եւ նորան մեռցրեց՝ յետոյ գլուխը նորանով կտրեց։ Եւ երբոր Փղշտացիները իրանց զօրաւոր մարդի մեռնելը տեսան, փախան։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 6:6-7

Եւ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. Որովհետեւ եզները ծռել էին նորան։ Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 17:1

Եւ Գաղաադի բնակիչներից Թեզբացի Եղիան ասեց Աքաաբին. Կենդանի է Իսրայէլ Տէր Աստուածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարիներից ցօղ եւ անձրեւ պիտի չ’լինի, բայց եթէ իմ խօսքովը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 17:12-16

Եւ նա ասեց. Կենդանի է քո Տէր Աստուածը, որ ես մի նկանակ չ’ունեմ, բացի մի բուռ ալիւր սափորումը եւ մի քիչ իւղ կուժումը, եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդիի համար, որ այն ուտենք եւ մեռնենք։ Եւ Եղիան ասեց նորան. Մի վախենար, գնա արա քո խօսքի պէս, միայն թէ առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից եւ բեր ինձ համար, եւ յետոյ քեզ եւ քո որդիի համար կ’շինես։ Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չ’վերջանայ, եւ կուժիցը իւղը չ’պակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին։ Եւ նա գնաց եւ արաւ Եղիայի խօսքի պէս, եւ նա եւ կինը եւ իր տունը կերան բաւական ժամանակ։ Եւ սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 17:17-24

Եւ այս բաներից յետոյ եղաւ որ այն տան տիկին կնկայ տղան հիւանդացաւ, եւ նորա հիւանդութիւնը շատ սաստիկ էր մինչեւ որ նորանում շունչ չէր մնացել։ Եւ կինն ասեց Եղիային. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդիս մեռցնես։ Եւ նա ասեց կնկան. Ինձ տուր տղադ. Եւ առաւ նորան նորա գրկիցը եւ վեր տարաւ նորան վերնատունը ուր որ ինքը բնակվում էր, եւ պառկեցրեց նորան իր անկողնի վերայ։ Եւ աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով իմ Տէր Աստուածը, մի՞թէ այս որբեւայրիին էլ, որի մօտ ես պանդուխտ եմ, չարիք կ’անես որ նորա որդին մեռցնես։ Եւ երեք անգամ իր երկայնութեամբը ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու։ Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ։ Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է։ Եւ կինն ասեց Եղիային. Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է։

3 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Գ) 18:32-39

Եւ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մէկ փոս շինեց, որ երկու գրիւ սերմ կ’առնէր։ Եւ փայտերը շարեց եւ կտորեց զուարակը եւ դրաւ փայտերի վերայ. Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով։ Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կ’դարձնես նորանց սիրտերը։ Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 2:8

Եւ Եղիան առաւ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանուեց այս կողմը եւ այն կողմը. Եւ երկուսն էլ անցան ցամաքով։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 2:11-14

Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը։ Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. Եւ նորան այլ եւս չ’տեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ պատառեց նորանց երկու պատառ արաւ։ Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին։ Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը. Եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 2:23-24

Եւ նա այնտեղից գնաց Բեթէլ. Եւ նա ճանապարհովը վեր էր գնում եւ փոքր տղերք դուրս եկան քաղաքիցը եւ ծաղր անելով ասում էին նորան. Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ։ Եւ նա ետ դառաւ, եւ նորանց տեսաւ եւ անիծեց նորանց Տիրոջ անունովը. Եւ անտառիցն երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայ պատառեցին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 4:2-7

Եւ Եղիսէն ասեց նորան. Ես քեզ ի՞նչ անեմ. Ասիր ինձ. Ի՞նչ ունես տանդ։ Եւ նա ասեց. Աղախինդ իր տանը ամենեւին ոչինչ չ’ունի, բացի մի իւղի աման։ Եւ նա ասեց. Գնա դրսիցը՝ քո բոլոր դրացիներիցը դարտակ ամաններ ուզիր. Քիչ չ’հաւաքես։ Եւ տունդ մտիր ու դուռը քո ետեւից եւ քո որդկանց ետեւից կողպիր, եւ իւղը ածիր այն բոլոր ամանների մէջ. Եւ լցուածները վեր առ։ Եւ կինը գնաց նորա կշտիցը, եւ դուռը կողպեց իր ետեւից եւ իր որդկանց ետեւից։ նորանք իրան ամաններ էին տալիս, եւ նա ածում էր։ Եւ երբոր ամանները լցուեցան, ասեց իր տղային. Էլ աման տուր ինձ, եւ նորան ասեց. Էլ աման չ’կայ. Եւ իւղը դադարեց։ Եւ կինը եկաւ ու պատմեց Աստուծոյ մարդին. Նա էլ ասեց. Գնա իւղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածովը ապրիր դու եւ տղերքդ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 4:32-35

Եւ Եղիսէն մտաւ տունը, եւ ահա տղան մեռած նորա անկողինի վերայ պառկած էր։ Եւ նա ներս մտաւ եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը։ Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. Եւ երեխայի մարմինը տաքացաւ։ Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. Եւ երեխան իր աչքերը բացաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 4:40-44

Եւ ածեցին մարդկանց համար որ ուտեն. Եւ երբոր այն ապուրիցը կերան, գոռալով ասեցին. Կաթսայումը մահ կայ, ով մարդ Աստուծոյ. Եւ չ’կարողացան ուտել։ Եւ նա ասեց. Ալիւր բերէք. Եւ ալիւրը կաթսան գցեց, եւ ասեց. Ածիր մարդկանց համար, թող ուտեն. Եւ կաթսայումն այլ ևս վատ բան չ’կար։ Եւ մի մարդ եկաւ Բահաղ-սաղիսայից եւ բերաւ Աստուծոյ մարդի համար երախայրիների հաց՝ քսան հատ գարեղէն հաց եւ թարմ հասկեր իր պարկումը, եւ ասեց. Տուր ժողովրդիդ որ ուտեն։ Եւ նորա ծառան ասեց. Ի՞նչ դնեմ այս հարիւր մարդկանց առաջին. Բայց նա ասեց. Տուր մարդկանցը որ ուտեն. Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Կ’ուտեն եւ կ’աւելանայ էլ։ Եւ նա դրաւ նորանց առաջին, եւ նորանք կերան, եւ աւելացաւ էլ Տիրոջ խօսքի համեմատ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 5:10-14

Եւ Եղիսէն պատգամաւոր ուղարկեց նորա մօտ ասելով, Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կ’դառնայ եւ կ’մաքրուիս։ Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կ’գայ եւ կ’կանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կ’կանչէ, եւ ձեռքը կ’դնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կ’բժշկէ։ Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. Մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ։ Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ։ Բայց նորա ծառաները մօտեցան եւ խօսեցին նորա հետ եւ ասեցին. Ով հայր, եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. Ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կ’մաքրուիս։ Եւ նա վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. Եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 6:5-7

Եւ մէկը գերանը կտրելիս տապարի երկաթն ընկաւ ջուրը, եւ նա գոչելով ասեց. Վա՜յ, տէր իմ, նաեւ փոխ առուած էր։ Եւ Աստուծոյ մարդն ասեց. Ո՞ւր ընկաւ. Եւ նա տեղը նորան ցոյց տուաւ. նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթին լողալ տուաւ։ Եւ ասեց. Այդ վեր առ. Նա էլ ձեռքը մեկնեց ու վեր առաւ նորան։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 6:8-12

Եւ Ասորիների թագաւորը պատերազմում էր Իսրայէլի դէմ, եւ իր ծառաների հետ խորհուրդ արաւ ասելով. Այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ։ Բայց Աստուծոյ մարդը Իսրայէլի թագաւորին լուր ուղարկեց ասելով. Զգուշացիր այստեղով անցկենալուց. Որովհետեւ Ասորիները այնտեղ բանակ են տուել։ Եւ Իսրայէլի թագաւորը մարդ էր ուղարկում այնտեղը որի համար Աստուծոյ մարդն ասում էր եւ նորան զգուշացնում. Եւ նա զգուշացաւ այն տեղիցը ոչ թէ մէկ եւ ոչ թէ երկու անգամ։ Եւ Ասորիների թագաւորի սիրտը շփոթուեցաւ այս բանի վերայ եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նորանց. Չէ՞ք իմացնիլ ինձ թէ մեր մարդկանցից ով է Իսրայէլի թագաւորի հետ։ Եւ նորա ծառաներից մէկն ասեց. Ոչ, ով իմ տէր թագաւոր, այլ Իսրայէլումն եղող Եղիսէ մարգարէն է իմացնում Իսրայէլի թագաւորին այն բաները, որ դու խօսում ես քո անկողնի սենեակումը։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 6:15-20

Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը. Եւ նորա ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք։ Նա էլ ասեց. Մի վախենար. Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները։ Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը։ Եւ նորանք իջան նորա մօտ. Բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Աղաչում եմ՝ զարկիր այս ժողովրդին կուրութեամբ։ Եւ նորանց զարկեց կուրութեամբ Եղիսէի խօսքին համեմատ։ Եւ Եղիսէն ասեց նորանց. Ճանապարհը այս չէ. Եւ քաղաքը այս չէ. Իմ ետեւիցը եկէք եւ ձեզ կ’տանեմ այն մարդի մօտ, որին դուք որոնում էք. Եւ նա նորանց տարաւ Սամարիա։ Եւ երբոր եկան Սամարիա, այն ժամանակ Եղիսէն ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն. Եւ Տէրը բացաւ նորանց աչքերը եւ նորանք տեսան, եւ ահա Սամարիայի մէջ էին։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 13:21

Եւ նորանք մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. Եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացաւ իր ոտքերի վերայ կանգնեց։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 20:9-11

Եւ Եսայիան ասեց. Այս քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ։ Եւ Եզեկիան ասեց. Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը. Ոչ, այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ։ Եւ Եսայիա մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 16:12

Եւ Ասան հիւանդացաւ իր թագաւորութեան երեսունեւիններորդ տարին իր ոտքերովը. Մինչեւ բարձրը հասաւ նորա հիւանդութիւնը. Բայց իր հիւանդութիւնումն էլ չ’խնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 26:16-20

Բայց երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ։ Եւ նորա ետեւից Ազարիա քահանան մտաւ, եւ նորա հետ Տիրոջ ութսուն քահանաները որ զօրաւոր մարդիկ էին։ Եւ նորանք Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին եւ ասեցին նորան. Քո գործը չէ, ով Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ Ահարօնի որդիք քահանաներին՝ որոնք սրբուած են խունկ ծխելու. Դուրս եկ սրբարանիցը, որովհետեւ յանցանք գործեցիր եւ սա քեզ համար պատիւ չէ Տէր Աստուածանից։ Եւ Ոզիան բարկացաւ, եւ ձեռքին էր բուրվառը որ խունկ ծխէ. Եւ նա քահանաների վերայ բարկանալիս՝ բորոտութիւնը երեւեցաւ նորա ճակատին քահանաների առաջին Տիրոջ տանը խունկ ծխելու սեղանի մօտ։ Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. Եւ հէնց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։

ՆԵԵՄԻԱ 9:10

Եւ նշաններ ու հրաշքներ արիր Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր ծառաների եւ նորա երկրի բոլոր ժողովրդի վերայ. Որովհետեւ գիտացիր որ ամբարտաւան եղան նորանց դէմ, եւ քեզ համար անուն հանեցիր՝ ինչպէս որ այսօր կայ։

ՅՈԲ 5:8-9

Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը, Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։

ՅՈԲ 13:4

Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։

ՍԱՂՄՈՍ 30:2

Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։

ՍԱՂՄՈՍ 41:3-4

Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը։ Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։

ՍԱՂՄՈՍ 77:14

Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։

ՍԱՂՄՈՍ 103:3-5

Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։ Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։ Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. Եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։

ՍԱՂՄՈՍ 147:3

Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։

ԵՍԱՅԻԱ 7:14

Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ։

ԵՍԱՅԻԱ 53:5

Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։

ԵՐԵՄԻԱ 30:17

Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. Որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չ’կայ։

ԵՐԵՄԻԱ 32:20-21

Որ նշաններ եւ հրաշքներ արիր Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր եւ Իսրայէլի ու մարդկանց վերայ, եւ քեզ համար անուն շահեցիր՝ ինչպէս որ այսօր կայ. Եւ հանեցիր քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ.

ԵԶԵԿԻԵԼ 37:1-10

Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց հոգիով, եւ ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։ Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. Եւ ահա շատ չորացած էին։ Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կ’կենդանանան այս ոսկորները. Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, դու գիտես։ Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը. Այսպէս է ասում Տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։ Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ պիտի իմանաք որ ես եմ Տէրը։ Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. Եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։ Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չ’կար նորանց մէջ։ Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, Չորս աշխարհակողմիցը եկ, ով շունչ, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։ Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։

ԴԱՆԻԵԼ 2:26-30

Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր. Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը։ Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասեց. Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել. Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. Քո երազը եւ գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է. Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնի վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի։ Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, յայտնուեցաւ այս գաղտնիքը, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացնուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները։

ԴԱՆԻԵԼ 3:19-30

Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։ Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։ Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը. Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։ Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։ Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել։ Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։

ԴԱՆԻԵԼ 4:1-3

Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։ Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ, Նորա նշանները ո՜րքան մեծ են. Եւ նորա հրաշքները ո՜րքան զօրաւոր են. Նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար։

ԴԱՆԻԵԼ 5:5-6

Նոյն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր եւ գրեցին աշտանակին հանդէպ թագաւորական պալատի պատի ծեփի վերայ, եւ թագաւորը տեսաւ այն ձեռքի թաթը որ գրում էր։ Այն ժամանակ թագաւորի գոյնը փոխուեցաւ, եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին, եւ նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մէկզմէկու էին խփվում։

ԴԱՆԻԵԼ 6:16-24

Այն ժամանակ թագաւորն ասեց, եւ բերին Դանիէլին եւ նորան գցեցին առիւծների գուբը. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, նա ազատէ քեզ։ Եւ մի քար բերին եւ դրին գուբի բերանին. Եւ թագաւորը կնքեց իր կնիքովը եւ իր մեծամեծների կնիքովը, որ Դանիէլի նկատմամբ մի բան չ’փոխուի։ Յետոյ թագաւորը գնաց իր պալատը, եւ գիշերը անցրեց առանց ուտելու, եւ նուագարաններ էլ բերել չ’տուաւ իր առաջը. Եւ քունը գնաց նորա վերայից։ Այն ժամանակ թագաւորը արշալուսին վեր կացաւ կանուխ եւ շտապելով գնաց առիւծների գուբը. Եւ երբոր գուբին մօտեցաւ, Դանիէլին կանչեց տրտում ձայնով. Թագաւորը խօսեց եւ ասեց Դանիէլին. Ով Դանիէլ՝ կենդանի Աստուծոյ ծառայ, քո Աստուածը, որին դու պաշտում ես անդադար, կարողացա՞ւ քեզ ազատել առիւծներիցը։ Այն ժամանակ Դանիէլը խօսեց թագաւորի հետ. Ով թագաւոր, յաւիտեան ողջ կաց։ Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորանք ինձ չ’վնասեցին, որովհետեւ նորա առաջին մաքրութիւն գտնուեցաւ ինձ վերայ, եւ քո առաջին էլ, ով թագաւոր, մի յանցանք չեմ արել։ Այն ժամանակ թագաւորը շատ ուրախացաւ իրանում, եւ հրամայեց որ Դանիէլին դուրս հանեն գուբիցը. Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չ’գտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։ Եւ թագաւորը հրամայեց, եւ այն մարդկանցը բերին, որոնք Դանիէլի չարախօսութիւնն արել էին, եւ գցեցին առիւծների գուբը՝ նորանց, նորանց որդկանցը եւ նորանց կանանցը. Եւ նորանք դեռ չէին հասել գուբի յատակին, որ առիւծները յափշտակեցին նորանց եւ նորանց բոլոր ոսկորները փշրեցին։

ԴԱՆԻԵԼ 6:25-27

Այն ժամանակ Դարեհ թագաւորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են ամեն երկրում, Շատանայ ձեր խաղաղութիւնը։ Ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ թագաւորութեան բոլոր իշխանութեան մէջ դողան եւ վախենան Դանիէլի Աստուծոյ երեսիցը, որ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան, եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ, եւ նորա իշխանութիւնը մինչեւ վերջն է. Նա է ազատում եւ փրկում, եւ նշաններ ու հրաշքներ անում երկնքումը եւ երկրի վերայ, որ Դանիէլին ազատեց առիւծների ձեռիցը։

ՀՈՎԵԼ 2:28-31

Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. Արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։ Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։

ՄԱՏԹԵՈՍ 4:23-24

Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։ Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։

ՄԱՏԹԵՈՍ 8:2-3

Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։

ՄԱՏԹԵՈՍ 8:14-15

Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։ Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վերկացաւ եւ ծառայում էր նորանց։

ՄԱՏԹԵՈՍ 8:16-17

Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց. Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։

ՄԱՏԹԵՈՍ 8:24-27

Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր։ Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։ Եւ նորանց ասեց. Ի՞նչու վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վերկացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։

ՄԱՏԹԵՈՍ 8:28-34

Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։ Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։ Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։ Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։ Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։ Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։ Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։

ՄԱՏԹԵՈՍ 9:2-8

Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. Եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։ Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։ Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։ Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։ Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։ Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։

ՄԱՏԹԵՈՍ 9:20-22

Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։ Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կ’փրկուիմ։ Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։

ՄԱՏԹԵՈՍ 9:23-26

Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը, Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։ Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վերկացաւ։ Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը։

ՄԱՏԹԵՈՍ 9:27-31

Եւ Յիսուսն այն տեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։ Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. Եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։ Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։ Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չ’իմանայ։ Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը։

ՄԱՏԹԵՈՍ 9:32-33

Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։ Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չ’երեւեցաւ։

ՄԱՏԹԵՈՍ 9:35

Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։

ՄԱՏԹԵՈՍ 10:1

Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

ՄԱՏԹԵՈՍ 10:8

Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։

ՄԱՏԹԵՈՍ 11:5

Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.

ՄԱՏԹԵՈՍ 12:10-13

Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։ Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։ Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։ Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։

ՄԱՏԹԵՈՍ 12:15

Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այն տեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։

ՄԱՏԹԵՈՍ 12:22-23

Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։ Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.

ՄԱՏԹԵՈՍ 12:28

Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։

ՄԱՏԹԵՈՍ 13:58

Եւ այն տեղ շատ զօրութիւններ չ’արաւ նորանց անհաւատութեան պատճառովը։

ՄԱՏԹԵՈՍ 14:14

Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։

ՄԱՏԹԵՈՍ 14:15-21

Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։ Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։ Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չ’ունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։ Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։ Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. Եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։ Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։ Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։

ՄԱՏԹԵՈՍ 14:25-27

Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։ Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։ Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք։

ՄԱՏԹԵՈՍ 14:28-33

Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ։ Նա էլ ասեց, Եկ։ Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ։ Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։ Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր։ Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց։ Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։

ՄԱՏԹԵՈՍ 14:35-36

Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։ Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։

ՄԱՏԹԵՈՍ 15:22-28

Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։ Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։ Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։

ՄԱՏԹԵՈՍ 15:30-31

Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։ Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։

ՄԱՏԹԵՈՍ 15:32-38

Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. Եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը։ Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։ Եւ Յիսուսը նորանց ասեց. Քա՞նի հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։ Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։ Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։ Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։ Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։

ՄԱՏԹԵՈՍ 17:2

Եւ նորանց առաջին կերպարանափոխուեցաւ, եւ նորա երեսը փայլեց ինչպէս արեգակը, եւ նորա հանդերձները լոյսի պէս սպիտակ եղան։

ՄԱՏԹԵՈՍ 17:14-18

Եւ երբոր նորանք ժողովրդի մօտ եկան, մի մարդ մօտեցաւ նորան եւ առաջը ծունկ դնելով՝ ասում էր. Տէր, իմ որդուն ողորմիր, որ լուսնոտում է՝ եւ չարաչար տանջվում է. Որովհետեւ շատ անգամ կրակն է ընկնում, եւ շատ անգամ ջուրը։ Եւ ես նորան քո աշակերտների մօտ բերի, եւ չ’կարողացան նորան բժշկել։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ խոտորեալ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք այստեղ։ Եւ Յիսուսը նորան սաստեց. Եւ դեւը նորանից դուրս եկաւ, եւ տղան նոյն ժամից բժշկուեցաւ։

ՄԱՏԹԵՈՍ 17:19-20

Այն ժամանակ աշակերտներն առանձին Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Մենք ի՞նչու չ’կարողացանք հանել նորան։ Յիսուսն էլ ասեց նորանց, Ձեր թերահաւատութեան համար. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար։

ՄԱՏԹԵՈՍ 17:27

Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. Այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ։

ՄԱՏԹԵՈՍ 18:18-20

Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։ Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։ Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

ՄԱՏԹԵՈՍ 19:26

Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։

ՄԱՏԹԵՈՍ 20:30-34

Եւ ահա երկու կոյր այն ճանապարհի վերայ նստած էին. Երբոր լսեցին՝ թէ Յիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։ Իսկ ամբոխը յանդիմանեց նորանց՝ որ լռեն, բայց նորանք էլ առաւել էին աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Տէր, Դաւիթի Որդի։ Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։ Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացուին։ Յիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպաւ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։

ՄԱՏԹԵՈՍ 21:14

Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։

ՄԱՏԹԵՈՍ 21:19-22

Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չ’գտաւ բայց միայն տերեւ. Եւ նորան ասեց. Այլ եւս քեզանից պտուղ չ’լինի յաւիտեան. Եւ թզենին իսկոյն չորացաւ։ Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ի՞նչպէս թզենին իսկոյն չորացաւ։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չ’երկմտիք, ոչ թէ միայն կ’անէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կ’լինի։ Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կ’առնէք։

ՄԱՏԹԵՈՍ 28:2

Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։

ՄԱՏԹԵՈՍ 28:6-7

Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 28:18

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

ՄԱՐԿՈՍ 1:23-28

Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց. Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։ Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։ Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։ Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։ Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։

ՄԱՐԿՈՍ 1:29-31

Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։ Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։ Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։

ՄԱՐԿՈՍ 1:32-34

Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։ Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։ Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։

ՄԱՐԿՈՍ 1:39

Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։

ՄԱՐԿՈՍ 1:40-45

Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։ Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։ Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։ Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։ Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։

ՄԱՐԿՈՍ 2:3-12

Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։ Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։ Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։ Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում. Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։ Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։ Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց). Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։ Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։

ՄԱՐԿՈՍ 3:1-5

Եւ դարձեալ ժողովարանը մտաւ, եւ այնտեղ մի մարդ կար՝ ձեռքը չորացած։ Եւ սպասում էին նորան՝ թէ արդեօք շաբաթ օրը կ’բժշկէ՞ նորան որ չարախօսեն նորանից։ Եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին. Կանգնիր մէջտեղը։ Եւ ասեց նորանց. Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. Մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել. Իսկ նորանք լռեցին։ Նա էլ բարկութիւնով չորս կողմովը նորանց մտիկ տալով՝ նորանց սրտերի կուրութեան համար տրտմած՝ այն մարդին ասեց. Ձեռքդ մեկնիր. Եւ նա մեկնեց, եւ նորա ձեռքը ողջացաւ ինչպէս միւսը։

ՄԱՐԿՈՍ 3:10-12

Որովհետեւ շատերին բժշկեց. Մինչեւ որ նորա վերայ էին թափվում, որ նորան դպչեն, որոնք որ ցաւ ունէին։ Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում, Թէ Դու Աստուծոյ Որդին ես. Եւ նա շատ սաստում էր նորանց, որ իրան չ’յայտնեն։

ՄԱՐԿՈՍ 3:14-15

Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու. Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։

ՄԱՐԿՈՍ 4:37-41

Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։ Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։ Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։

ՄԱՐԿՈՍ 5:2-17

Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով, Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։ Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։ Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։ Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ. Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։ (Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։) Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։ Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։ Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։ Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։ Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։ Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։ Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։

ՄԱՐԿՈՍ 5:25-34

Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի, Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել, Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։ Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։ Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։ Եւ շուտով Յիսուսն իր անձումն իմացաւ, որ իրանից զօրութիւն դուրս գնաց, դարձաւ ամբոխի մէջ եւ ասեց. Ո՞վ դպաւ իմ հանդերձին։ Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին։ Եւ նա նայում էր չորս կողմն, որ տեսնէ այս բանն անողին։ Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան։ Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր։

ՄԱՐԿՈՍ 5:35-42

Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։ Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։ Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ. Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։ Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։ Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։

ՄԱՐԿՈՍ 6:2

Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել. Եւ շատերը լսելով զարմանում էին եւ ասում. Սորան ո՞րտեղից է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այսպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը։

ՄԱՐԿՈՍ 6:5

Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։

ՄԱՐԿՈՍ 6:7

Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։

ՄԱՐԿՈՍ 6:13

Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։

ՄԱՐԿՈՍ 6:35-44

Եւ երբոր արդէն շատ ժամանակ էր անցել, նորա աշակերտները մօտ եկան եւ ասեցին, թէ Այս տեղը անապատ է, եւ ժամանակն էլ արդեն ուշ։ Արձակիր դորանց, որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. Որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին։ Նա էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն։ Նա էլ նորանց ասեց. Քա՞նի հատ հաց ունիք. Գնացէք եւ տեսէք. Երբ որ գիտացին, նորան ասեցին. Հինգ, եւ երկու ձուկ։ Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն։ Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն։ Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին։ Եւ ամենքը կերան եւ կշտացան, Եւ փշրանքներից տասնեւերկու կողով լիքը վեր առան, եւ ձկներիցն էլ։ Եւ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին։

ՄԱՐԿՈՍ 6:48-51

Եւ տեսաւ նորանց, որ նաւելիս ալէկոծվում էին, որովհետեւ քամին ներհակ էր նորանց. Եւ գիշերուայ չորրորդ պահին ծովի վերայ գնալով՝ նորանց մօտ եկաւ, եւ ուզում էր նորանցից անցնել։ Նորանք էլ երբոր տեսան ծովի վերայ գնալիս՝ կարծեցին թէ աչքի երեւոյթ բան լինի, եւ աղաղակ բարձրացրին։ Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. Եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք։ Եւ վեր ելավ նաւը նորանց մօտ՝ եւ քամին դադարեց, եւ իրանց մէջ խիստ չափազանց ապշել էին, եւ զարմանում էին.

ՄԱՐԿՈՍ 6:54-56

Եւ երբոր նորանք նաւիցը դուրս եկան, այն տեղացիք շուտով ճանաչեցին նորան։ Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է։ Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։

ՄԱՐԿՈՍ 7:24-30

Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ. Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։ Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։ Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։ Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։ Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։

ՄԱՐԿՈՍ 7:32-37

Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։ Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։ Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։ Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։ Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։ Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։

ՄԱՐԿՈՍ 8:1-9

Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց. Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։ Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։ Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։ Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։ Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։ Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։ Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։ Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։

ՄԱՐԿՈՍ 8:22-25

Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։ Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։ Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։ Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։

ՄԱՐԿՈՍ 9:2-3

Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին։ Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։

ՄԱՐԿՈՍ 9:17-27

Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։ Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։ Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։ Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը. Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։ Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։ Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։ Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։ Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։ Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։

ՄԱՐԿՈՍ 10:27

Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։

ՄԱՐԿՈՍ 10:46-52

Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։ Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։ Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։ Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։ Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։ Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։

ՄԱՐԿՈՍ 11:22-24

Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։ Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։ Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։

ՄԱՐԿՈՍ 16:6

Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։

ՄԱՐԿՈՍ 16:17-18

Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն. Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։

ՄԱՐԿՈՍ 16:19

Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։

ՄԱՐԿՈՍ 16:20

Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։

ՂՈՒԿԱՍ 1:37

Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։

ՂՈՒԿԱՍ 4:33-37

Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց, Եւ ասեց. Թող տուր. Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, դու ով ես, Աստուծոյ Սուրբը։ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։ Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։ Եւ նորա համբաւը գնում էր շրջակայքի ամեն տեղը։

ՂՈՒԿԱՍ 4:38-39

Եւ վերկացաւ ժողովարանիցը, եւ մտաւ Սիմօնի տունը. Սիմօնի զոքանչն էլ սաստիկ տենդով բռնուած էր. Եւ նորան աղաչեցին նորա համար։ Եւ նա նորա մօտը կանգնեց՝ սաստեց տենդին. Եւ տենդը թողեց նորան. Եւ նա իսկոյն վերկացաւ՝ եւ ծառայում էր նորանց։

ՂՈՒԿԱՍ 4:40-41

Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. Նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։ Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. Որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։

ՂՈՒԿԱՍ 5:4-9

Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։ Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։ Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։ Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։ Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։ Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։

ՂՈՒԿԱՍ 5:12-15

Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. Եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից։ Եւ ինքը պատուիրեց նորան, որ ոչ ոքի չ’ասէ, այլ թէ՝ Գնա, անձդ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար ընծան բեր, ինչպէս Մովսէսը հրամայեց՝ նորանց վկայութեան համար։ Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով։

ՂՈՒԿԱՍ 5:17-26

Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. Եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. Եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար։ Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել։ Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին։ Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ։ Եւ դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած։ Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը. Ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. Անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը։ Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով։ Եւ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստուծուն. Եւ ահով լցուեցան, եւ ասում էին, թէ Նորանշան բաներ տեսանք այսօր։

ՂՈՒԿԱՍ 6:6-10

Եւ մի ուրիշ շաբաթ օր էլ եղաւ, որ ժողովարանը մտաւ՝ եւ սովորեցնում էր. Եւ այնտեղ մի մարդ կար, եւ նորա աջ ձեռքը չորացած էր։ Եւ դպիրները եւ Փարիսեցիները սպասում էին նորան, թէ շաբաթ օրումը կ’բժշկէ՞, որ նորանից չարախօսելու պատճառ գտնեն։ Նա էլ գիտէր նորանց խորհուրդները, եւ այն մարդին, որի ձեռքը չորացած էր, ասեց. Վեր կաց, եւ կանգնիր մէջ տեղը. Եւ նա վեր կացաւ կանգնեց։ Արդ Յիսուսը ասեց նորանց. Հարցնում եմ ձեզանից. Ի՞նչ է արժան շաբաթ օրը, բարի՞ բան անել՝ թէ չար գործել. Հոգի ապրեցնե՞լ՝ թէ կորցնել։ Եւ չորս կողմովը նորանց ամենի վերայ նայելով ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ այնպէս արաւ. Եւ նորա ձեռքը առողջացաւ միւսի պէս։

ՂՈՒԿԱՍ 6:17-19

Եւ իջաւ նորանց հետ՝ մի տափարակ տեղ կանգնեց. Եւ այնտեղ էր նորա աշակերտների ժողովը եւ ժողովրդի մի մեծ բազմութիւն բոլոր Հրէաստանից եւ Երուսաղէմից եւ Տիւրոսի եւ Սիդօնի ծովեզերքից, Որ եկան նորանից լսելու, եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուելու. Եւ պիղծ ոգիներից չարչարուողները. Եւ բժշկվում էին։ Եւ բոլոր ժողովուրդը ուզում էր դպչել նորան, որովհետեւ նորանից զօրութիւն էր դուրս գալիս եւ ամենին բժշկում։

ՂՈՒԿԱՍ 7:2-10

Եւ մի հարիւրապետի ծառայ հիւանդացած մեռնելու մօտ էր, որ պատուական էր նորա համար։ Եւ նա Յիսուսի համար լսելով, Հրէաներից ծերեր նորա մօտ ուղարկեց՝ նորան աղաչելով, որ գայ իր ծառային ապրեցնէ։ Նորանք էլ Յիսուսի մօտ եկան՝ նորան թախանձանօք աղաչում էին եւ ասում, թէ Արժանի է նա, որ այս անես նորան։ Որովհետեւ մեր ազգին սիրում է, եւ ժողովարանն էլ նա շինեց մեզ համար։ Եւ Յիսուսը նորանց հետ գնաց. Երբոր նա տանիցը տակաւին շատ հեռու չէր, հարիւրապետը բարեկամներ ուղարկեց նորա մօտ եւ ասեց նորան. Տէր, մի յոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես։ Նորա համար ես իմ անձն էլ արժանավոր չ’համարեցի՝ քեզ մօտ գալու. Այլ խօսքով ասիր, եւ ծառաս կ’բժշկուի։ Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ դրուած մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ, եւ սորան ասում եմ՝ Գնա, եւ նա գնում է. Եւ ուրիշին՝ Եկ, եւ գալիս է. Եւ իմ ծառային՝ Այս բանն արա, եւ անում է։ Եւ Յիսուսը այս լսելով՝ զարմացաւ նորա վերայ, եւ դարձաւ իր ետեւից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ՝ թէ Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։ Եւ այն ուղարկուած մարդիկը ետ դառան տուն, եւ հիւանդ ծառային բժշկուած գտան։

ՂՈՒԿԱՍ 7:12-17

Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. Եւ նա որբեւայրի էր. Եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։ Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։ Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը։ Եւ ահ բռնեց ամենքին, եւ Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ թէ Աստուած իր ժողովրդին այցելել է։ Եւ այս ձայնը նորա համար դուրս գնաց բոլոր Հրէաստանը եւ բոլոր շրջակայքը։

ՂՈՒԿԱՍ 7:21-22

Եւ այն ժամին շատերին բժշկեց հիւանդութիւններից եւ հարուածներից եւ չար ոգիներից, եւ շատ կոյրերին տեսնել շնորհեց։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց, Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում էն, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում։

ՂՈՒԿԱՍ 8:2

Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել.

ՂՈՒԿԱՍ 8:22-25

Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. Եւ ճանապարհ ընկան։ Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։ Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։ Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։

ՂՈՒԿԱՍ 8:27-37

Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։ Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։ Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. Որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։ Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։ Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց գնալ անդունդը։ Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։ Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։ Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։ Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. Եւ վախեցան։ Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։ Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. Նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։

ՂՈՒԿԱՍ 8:43-48

Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։ Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։ Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. Եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։ Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից։ Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չ’մնաց, դողալով եկաւ՝ նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ։ Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով։

ՂՈՒԿԱՍ 8:49-56

Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին։ Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։ Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։ Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։ Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։ Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց. Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։ Եւ նորա ծնողքը զարմացան. եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը։

ՂՈՒԿԱՍ 9:1-2

Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։ Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։

ՂՈՒԿԱՍ 9:6

Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։

ՂՈՒԿԱՍ 9:11

Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։

ՂՈՒԿԱՍ 9:12-17

Եւ օրն սկսեց տարաժամել. Տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. Որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։ Եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք։ Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին։ Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն։ Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին։ Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն։ Ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց։

ՂՈՒԿԱՍ 9:29

Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։

ՂՈՒԿԱՍ 9:38-43

Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։ Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։ Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։ Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։ Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։

ՂՈՒԿԱՍ 10:8-9

Եւ որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէք՝ ինչ որ կ’դնեն ձեր առաջին։ Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. Եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ։

ՂՈՒԿԱՍ 10:19-20

Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։ Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։

ՂՈՒԿԱՍ 11:14

Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։

ՂՈՒԿԱՍ 13:10-17

Եւ ժողովարաններից մէկումը սովորեցնում էր շաբաթ օրը։ Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը։ Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն։ Իսկ ժողովարանի գլխաւորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. Հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը։ Տէրն էլ պատասխանեց նորան եւ ասեց. Կեղծաւոր, ձեզանից ամեն մէկը շաբաթ օրն իր եզը կամ էշը չէ՞ արձակում մսուրիցը եւ տանում ջուր տալիս։ Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։ Եւ երբոր նա այս ասեց, ամօթով էին լինում ամենքը, որ հակառակում էին նորան. Եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառաւոր գործերի համար, որ նորանով լինում էին։

ՂՈՒԿԱՍ 13:32

Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. Եւ երրորդ օրը կ’կատարուիմ։

ՂՈՒԿԱՍ 14:2-4

Եւ ահա մի ջրգողուած մարդ կար նորա առաջին։ Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ Փարիսեցիներին ասեց թէ Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։ Եւ նորանք լռեցին. Եւ նա բռնեց բժշկեց նորան եւ արձակեց։

ՂՈՒԿԱՍ 17:5-6

Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։ Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։

ՂՈՒԿԱՍ 17:12-19

Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին, Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։ Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. Եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։ Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։ Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. Ապա այն ինն ո՞ւր են։ Ետ դառնողներ չ’գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին։ Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. Քո հաւատքն ապրեցրեց քեզ։

ՂՈՒԿԱՍ 18:27

Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

ՂՈՒԿԱՍ 18:35-43

Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։ Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։ Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։ Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։ Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. Իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։ Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. Եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց. Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. Եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։ Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. քո հաւատքը ապրեցրեց քեզ։ Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։

ՂՈՒԿԱՍ 22:50-51

Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։ Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Թող տուէք մինչ այս. Եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։

ՂՈՒԿԱՍ 24:6

Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:3-11

Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չ’ունին։ Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։ Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։ Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։ Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ նորանց լցրին մինչեւ վերը։ Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. Եւ նորանք տարան։ Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։ Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. Եւ իր փառքը յայտնեց. Եւ նորա աշակերտները հաւատացին նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:23

Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. Տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:2

Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. Որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չ’լինի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:46-53

Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. Մի ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։ Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. Որովհետեւ մեռնելու մօտ էր։ Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ։ Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։ Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. Եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։ Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է։ Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. Եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։ Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:2-9

Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։ Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. Կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։ Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. Եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։] Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսուն եւ ութ տարի էր հիւանդութեան մէջ։ Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։ Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չ’ունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. Եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։ Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։ Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:2

Եւ շատ ժողովուրդ գնում էր նորա ետեւից. Որովհետեւ տեսնում էին նորա նշանները, որ անում էր հիւանդների վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:5-14

Յիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մօտ. Ասեց Փիլիպպոսին. Ի՞նչ տեղից հաց առնենք, որ դորանք ուտեն։ Բայց այս ասեց՝ նորան փորձելով. Որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ պիտի անէր։ Փիլիպպոսը պատասխանեց նորան. Երկու հարիւր դահեկանի հաց բաւական չէ դորանց, որ ամեն մէկը մի քիչ առնէ։ Նորա աշակերտներից մէկը, Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ ասեց նորան. Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար։ Յիսուսն էլ ասեց. Մարդկանցը նստեցրէք. Եւ շատ խոտ կար այն տեղը. Եւ մարդիկը նստեցին համարով իբր հինգ հազար։ Եւ Յիսուսը հացերն առաւ՝ գոհացաւ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտներն էլ նստողներին, նոյնպէս էլ ձկներիցը որչափ որ կամեցան։ Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չ’կորչի։ Եւ ժողովեցին, եւ կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը, որ ուտողներիցն աւելացաւ։ Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:19-21

Եւ երբոր թիավարելով քսանեւհինգ կամ երեսուն ասպարէզի չափ առաջ էին գնացել, տեսան Յիսուսին ծովի վերայ քայլելով գալիս, որ նաւին մօտենում էր եւ վախեցան։ Նա էլ ասեց նորանց. Ես եմ մի վախենաք։ Եւ կամենում էին նորան ընդունել նաւի մէջ. Եւ նաւը շուտով հասաւ այն երկիրը, որ գնում էին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:59

Եւ նորանք քարեր վեր առան, որ նորա վերայ գցեն. Բայց Յիսուսը ծածկուեցաւ, եւ դուրս ելաւ գնաց տաճարից՝ [ նորանց միջովն անցնելով. Եւ այսպէս գնաց։]

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:1-8

Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։ Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։ Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։ Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։ Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի. Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ, Եւ նորան ասեց. Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։ Բայց դրացիները եւ նորանք որ առաջուց տեսել էին նորան, որ կոյր էր, ասում էին՝ Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:32-33

Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։ Եթէ սա Աստուածանից չէր, ոչինչ չէր կարող անել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:39-44

Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։ Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։ Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:47

Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:37

Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:11-12

Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։ Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:13-14

Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7

Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19-20

Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։ Եւ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցոյց տուաւ նորանց. Եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:25-28

Միւս աշակերտներն ասում էին նորան, թէ Տիրոջը տեսանք. Իսկ նա ասեց նորանց, Եթէ նորա ձեռքերումն բեւեռների նշանը չ’տեսնեմ, եւ իմ մատը չ’դնեմ բեւեռների տեղը, եւ իմ ձեռքը չ’կոխեմ նորա կողը, չեմ հաւատալ։ Եւ ութ օրից յետոյ աշակերտները դարձեալ ներսումն էին, եւ Թովմասն էլ նորանց հետ. Յիսուսը՝ դռները փակ լինելով՝ եկաւ եւ նորանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղութիւն ձեզ։ Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։ Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:30

Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:3-11

Սիմօն Պետրոսը նորանց ասեց. Ես գնում եմ ձուկ բռնելու. Նորան ասեցին. Մենք էլ գանք քեզ հետ. Գնացին եւ շուտով մտան նաւը, եւ այն գիշերը ոչինչ չ’բռնեցին։ Երբոր արդէն առաւօտ եղաւ, Յիսուսը ծովի եզրումը կանգնած էր, սակայն աշակերտները չ’ճանաչեցին, թէ Յիսուսն է։ Իսկ Յիսուսը նորանց ասեց. Տղերք, ուտելու բան ունի՞ք. Պատասխանեցին նորան, Ոչ։ Նա էլ ասեց նորանց. Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կ’գտնէք. Նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։ Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։ Իսկ միւս աշակերտները եկան նաւակովը. Որովհետեւ ցամաքիցը հեռու չէին. Այլ երկու հարիւր կանգունի չափ, եւ ուռկանը ձկներովը քաշում էին։ Երբոր դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած, եւ նորա վերայ դրած ձուկ եւ հաց։ Յիսուսը նորանց ասեց. Բերէք այդ ձկներից՝ որ հիմա բռնեցիք։ Սիմօն Պետրոսը նաւը մտաւ եւ ուռկանը քաշեց դէպի ցամաքը՝ մեծ մեծ ձկներով լիքը՝ հարիւր յիսունեւերեք հատ. Եւ այդքան լինելով՝ ուռկանը չ’պատառուեցաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:20-23

Պետրոսն էլ դարձաւ՝ տեսաւ այն աշակերտին, որին Յիսուսը սիրում էր, որ ետեւիցը գալիս էր, նա՝ որ էլ նորա լանջքովն ընկաւ ընթրիքի ժամանակին եւ ասեց. Տէր, ո՞վ է քեզ մատնողը։ Պետրոսը սորան տեսնելով, Յիսուսին ասեց. Տէր, բայց սա ի՞նչ։ Յիսուսը նորան ասեց. Եթէ ես կամենում եմ, որ դա կենայ, մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ. Դու իմ ետեւիցը եկ։ Եւ այս խօսքը դուրս եկաւ եղբայրների մէջ, թէ այն աշակերտը չի մեռնիլ. Բայց Յիսուսը չ’ասեց նորան, թէ չի մեռնիլ. Այլ եթէ կամենում եմ որ դա կենայ մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:25

Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու։ Ամէն։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:3

Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1:8-9

Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։ Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:2-6

Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։ Եւ Երուսաղէմումը բնակուած էին Հրէաներ՝ Աստուածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից։ Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:17-20

Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։ Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։ Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ։ Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:22

Ով Իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. Ինչպէս դուք էլ գիտէք.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:43

Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. Շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3:2-11

Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։ Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։ Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։ Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։ Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։ Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը։ Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։ Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։ Եւ ճանաչում էին նորան, որ սա էր, որ ողորմութեան համար նստում էր տաճարի Գեղեցիկ դռանը. Եւ լցուեցան երկիւղով եւ զարմանքով այն եղածի համար։ Եւ քանի որ այն բժշկուած կաղը Պետրոսին եւ Յովհաննէսին բռնած էր, բոլոր ժողովուրդը վազեց նորանց մօտ այն սրահը, որ Սողոմոնի սրահ էր կոչվում՝ զարմացած։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3:12

Երբոր Պետրոսը տեսաւ, պատասխանեց ժողովրդին. Ով Իսրայէլացի մարդիկ, ինչու էք զարմացել սորա վերայ, կամ մե՞զ վերայ ի՞նչու էք սաստիկ նայում, իբր թէ մենք մեր զօրութիւնովը եւ քաջութիւնովն արած լինինք, որ դա ման գայ.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3:16

Եւ նորա անունի հաւատքովը սորան՝ որ տեսնում էք եւ ճանաչում էք, նորա անունը հաստատեց. Եւ նոյն հաւատքը՝ որ նորանով է՝ այս առողջութիւնը տուաւ դորան ձեր ամենի առաջին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:13-16

Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմանում էին. Միայն ճանաչում էին նորանց՝ որ Յիսուսի հետ էին։ Եւ այն բժշկուած մարդին էլ տեսնելով նորանց հետ կանգնած, ոչինչ չ’ունէին պատասխանելու։ Եւ հրամայեցին նորանց, որ ատեանիցը դուրս գնան, եւ իրար հետ խորհուրդ արին, Եւ ասեցին. Ի՞նչ անենք այս մարդկանցը, որ երեւելի նշան եղաւ սորանց ձեռովը. Որ Երուսաղէմի մէջ բոլոր բնակողներին յայտնի է, եւ կարող չենք ուրանալ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:29-31

Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել. Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Յիսուսի անունովը։ Եւ նորանք աղօթք անելիս՝ շարժուեցաւ այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. Եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:1-11

Եւ մի մարդ՝ անունն Անանիա, իր Սափիրա կնոջ հետ՝ մի կալուածք ծախեց։ Եւ նորա գնիցը թագցրեց, որ կինն էլ գիտէր. եւ մի բաժինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ։ Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։ Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։ Եւ Անանիան հէնց որ այս խօսքը լսեց, վայր ընկաւ եւ հոգին հանեց. Եւ մեծ վախ եղաւ ամենքի վերայ, որ այդ լսեցին։ Երիտասարդներն էլ վերկացան՝ պատանեցին նորան, եւ տարան թաղեցին։ Եւ եղաւ երբոր երեք ժամի չափ անցաւ, նորա կինն որ չ’գիտէր եղածը՝ ներս մտաւ։ Պետրոսը պատասխանեց նորան եւ ասեց. Ասիր ինձ՝ թէ ա՞յնչափի ծախեցիք ագարակը. Նա էլ ասեց. Այո, այնչափի։ Պետրոսն էլ ասեց նորան. Ի՞նչ է՝ որ միաբանեցաք դուք, որ Տիրոջ Հոգին փորձէք. Ահա քո մարդը թաղողների ոտները դռան մօտ են, քեզ էլ կ’հանեն։ Եւ նա իսկոյն վայր ընկաւ նորա ոտների առաջին՝ եւ հոգին հանեց. Երիտասարդներն էլ ներս մտան՝ նորան մեռած գտան, եւ հանեցին՝ իր մարդի մօտ թաղեցին։ Եւ մեծ ահ եղաւ բոլոր եկեղեցու վերայ, եւ ամենքի վերայ որ այս լսեցին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:12-16

Եւ առաքեալների ձեռովը շատ նշաններ եւ հրաշքներ էին լինում ժողովրդի մէջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահումն էին։ Եւ ուրիշներիցն ոչ ոք չէր համարձակում յարիլ նորանց. բայց ժողովուրդը մեծարում էր նորանց։ Եւ առաւել եւս շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց։ Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։ Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:19-25

Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց. Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։ Եւ երբոր լսեցին, առաւօտանց մտան տաճարը եւ սովորեցնում էին. քահանայապետն էլ եկաւ եւ նորանք էլ որ նորա հետ էին, եւ կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ծերակոյտը մէկտեղ, եւ ուղարկեցին բանտը որ բերեն նորանց։ Եւ երբոր սպասաւորներն եկան, նորանց չ’գտան բանտի մէջ. Եւ ետ դառան պատմեցին, Եւ ասեցին թէ Բանտը բոլոր զգուշութեամբ փակած գտանք, եւ պահապաններն էլ դուրսը դռան մօտ կանգնած. Բայց երբոր բաց արինք՝ ներսումը ոչ ովին չ’գտանք. Եւ երբոր քահանայապետը եւ տաճարի իշխանը այս խօսքը լսեցին, հիանում էին նորանց համար, թէ սա ինչ պիտի լինի։ Եւ մէկն եկաւ նորանց պատմեց, թէ Ահա այն մարդիկը, որ բանտի մէջ դրիք, տաճարումը կանգնած սովորեցնում են ժողովրդին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6:8

Ստեփաննոսն էլ հաւատքով եւ զօրութիւնով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6:15

Եւ ատեանումը նստողների ամենը երբոր մտիկ տուին նորան՝ նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:30

Եւ երբոր քառասուն տարի լրացաւ, Սինա սարի անապատումը Տիրոջ հրեշտակն երեւեցաւ նորան կրակի բոցով, մորենումը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7:36

Նա հանեց նորանց՝ եւ հրաշքներ եւ նշաններ արաւ Եգիպտոսի երկրումը, եւ Կարմիր ծովումը, եւ անապատումը քառասուն տարի։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:6-8

Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։ Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։ Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով թէ ինքը մի մեծ բան է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:13

Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8:39-40

Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։ Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:3-9

Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։ Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։ Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ։ Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կ’ասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. Ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։ Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս։ Եւ երեք օր չէր տեսնում. Եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում։ Եւ Դամասկոսումը մի աշակերտ կար անունն Անանիա. Եւ Տէրը տեսիլքի մէջ նորան ասեց.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:17-18

Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկոյն տեսաւ, եւ վերկացաւ մկրտուեցաւ. Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:33-35

Եւ Պետրոսն ասեց նորան. Ենեա, Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վեր կաց եւ անկողինդ շինիր. Եւ նա շուտով վերկացաւ։ Եւ տեսան նորան ամենքը որ բնակուած էին Լիւդիայի եւ Սարօնի մէջ, որոնք դարձան դէպի Տէրը։ Եւ Յոպպէի մէջ մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանուած ասվում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ անում էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:37-42

Եւ Լիւդիան Յոպպէին մօտիկ լինելով, աշակերտները լսեցին՝ թէ Պետրոսը այնտեղ է, նորա մօտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չ’ուշանայ նորանց մօտ գալու։ Եւ Պետրոսը վերկացաւ եկաւ նորանց հետ. Եւ երբ որ եկաւ, նորան հանեցին այն վերնատունը. Եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նորանց հետ էր։ Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղօթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց։ Եւ նա ձեռքը տուաւ նորան՝ եւ վերկացրեց նորան. Եւ կանչեց սուրբերին եւ որբեւայրիներին, եւ նորանց առաջին կենդանի կանգնեցրեց նորան։ Եւ յայտնի եղաւ բոլոր Յոպպէի մէջ, եւ շատերը հաւատացին Տիրոջը. Եւ նա շատ օր մնաց Յոպպէումը՝ մի կաշեգործ Սիմօնի մօտ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:38

Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12:4-11

Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։ Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։ Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։ Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։ Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։ Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։ Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:8-12

Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. Որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել։ Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան, Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. Դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Եւ հիմա ահա Տիրոջ ձեռը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. Եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։ Այն ժամանակ փոխանորդ բդեշխն երբոր տեսաւ այդ եղածը, հաւատաց, եւ Տիրոջ վարդապետութեան վերայ զարմացաւ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:3

Եւ նորանք շատ ժամանակ այնտեղ մնացին համարձակ խօսելով Տիրոջ վերայ, որ վկայում էր իր շնորհաց խօսքին. Եւ նշաններ եւ հրաշքներ էր լինել տալիս նորանց ձեռովը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14:8-10

Սա լսեց Պօղոսի խօսքերը. Նա էլ նորա վերայ նայեց, եւ երբոր տեսաւ որ հաւատք ունի փրկուելու, Մեծ ձայնով ասեց. Ոտներիդ վերայ ուղիղ կանգնիր. Եւ նա ցատկելով՝ ման էր գալիս։ Եւ ժողովուրդը Պօղոսի արածը տեսնելով, իրանց ձայնը բարձրացրին Լիկայոներէն՝ եւ ասեցին. Աստուածները մարդկանց նման եղած վայր եկան մեզ մօտ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15:12

Եւ երբոր նորանք լռեցին, Յակոբոսը պատասխանեց եւ ասեց. Մարդիկ եղբարք, ինձ լսեցէք։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16:25-27

Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։ Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։ Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19:11-12

Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։ Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:9-12

Եւ Պօղոսն իջաւ նորա վերայ ընկաւ. Եւ գիրկն առնելով նորան՝ ասեց. Մի շփոթուիք, որ հոգին իրանումն է։ Եւ վեր ելաւ հացը կտրեց եւ կերաւ. Եւ շատ խօսեց մինչեւ առաւօտը, եւ յետոյ դուրս եկաւ գնաց։ Եւ այն պատանուն բերին կենդանի, եւ անչափ մխիթարուեցան։ Իսկ մենք նաւը մտանք գնացինք Ասոն, որ Պօղոսին դարձեալ այն տեղից մեզ հետ առնէինք. Վասնզի այնպէս էր պատուիրել՝ նորա համար որ ինքն ցամաքովն էր գնալու։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:3-6

Եւ երբոր բարբարոսները տեսան գազանը նորա ձեռքիցը կախուած, իրար ասում էին, Այս մարդն անպատճառ մարդասպան է, որ ծովիցը ազատուելուց յետոյ արդար իրավունքը չ’թողեց որ ապրի։ Եւ նա այն գազանը կրակին մէջ թափ տուաւ. Եւ իրան ոչինչ վնաս չ’եղաւ։ Իսկ նորանք սպասում էին, թէ կամ կ’ուռենայ, կամ յանկարծակի մեռած վայր կ’ընկնի. Եւ երբոր շատ սպասեցին, եւ տեսան որ վնաս չ’եղաւ նորան, իրանց խօսքը դարձրին, եւ ասում էին, թէ Սա մի աստուած է։ Եւ այնտեղի չորս կողմովը կային այն կղզու գլխաւորի գիւղերը, որի անունը Պոպլիոս էր. Որ մեզ երեք օր իրան մօտ առաւ եւ սիրով ընդունեց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:7-9

Եւ եղաւ որ Պոպլիոսի հայրը ջերմով եւ թանչքով հիւանդացած պառկած էր. Պօղոսը նորա մօտ մտաւ՝ եւ աղօթք արաւ, եւ ձեռքերը նորա վերայ դրաւ, եւ նորան բժշկեց։ Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում։ Որոնք շատ պատուով էլ պատուեցին մեզ. Եւ երբոր գնացինք, ինչ որ պէտք էր տուին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:17

Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 15:19

Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:22-24

Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում. Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։ Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:1-5

Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։ Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 12:7-11

Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։ Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։ Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։ Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։ Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 12:28-31

Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. Երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառաւարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։ Մի՞թէ ամենն առաքեալներ են. Մի՞թէ ամենը մարգարէներ են. Մի՞թէ ամենը վարդապետներ են. Մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։ Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. Մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. Մի՞թէ ամենը թարգմանում են։ Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. Եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 13:1-2

Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:1-6

Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք։ Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. Որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։ Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։ Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։ Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. Որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։ Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:22-25

Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. Բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։ Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. Եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։ Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի։ Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 14:39

Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 12:12

Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով։

ԵՓԵՍԱՑԻՍ 3:20

Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:4

Աստուած էլ միասին վկայեց նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրութիւններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներովն ինչպէս ինքը կամեցաւ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:1

Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:6

Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։

ՀԱԿՈԲՈՍ 1:6

Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։

ՀԱԿՈԲՈՍ 5:14-16

Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։ Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։

ՀԱԿՈԲՈՍ 5:17-18

Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։ Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:12-16

Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ. Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։ Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։ Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։ Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 21:1-2

Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. Եւ էլ ծով չ’կայ։ Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net