01 – Սուրբ Աստվածաշունչ

Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Սուրբ Աստվածաշունչ.

Top 3 ամենանշանակալից համարները

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:16

Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.

ՄԱՏԹԵՈՍ 5:18

Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:48

Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։

Յուրաքանչյուր հատված կանոնական կարգով – 343 հատվածներ

ԾՆՆԴՈՑ 1:4

Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է։ Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը։

ԾՆՆԴՈՑ 3:1

Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։

ԾՆՆԴՈՑ 6:5

Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.

ԵԼԻՑ 15:3

Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։

ԵԼԻՑ 24:3-4

Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. Եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կ’անենք։ Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ, եւ սարի տակին սեղան շինեց. Եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց։

ԹՎՈՑ 23:19

Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:2

Չ’աւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չ’պակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:5-6

Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։ Հիմա պահեցէք եւ արէք. Որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:10

Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. Ժողովրդին ինձ մօտ ժողովիր, եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կ’ապրեն, եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 4:24

Որովհետեւ քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. Նա նախանձոտ Աստուած է։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 5:32

Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ աջ կամ ձախ չ’խոտորուէք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 6:5-9

Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս. Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։ Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:3

Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 8:6

Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 9:13

Ու նաեւ Եհովան ինձ հետ խօսելով ասեց. Ես տեսայ այս ժողովրդին, եւ ահա մի խստապարանոց ժողովուրդ է նա։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 10:12-13

Եւ հիմա, ով Իսրայէլ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. Բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ, Որ Եհովայի պատուիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար լաւ լինի։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:1

Ուրեմն սիրիր քո Եհովայ Աստուծուն եւ նորա պատուիրած բաները, կանոնները, դատաստանները եւ պատուիրանքները պահիր ամեն ժամանակ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:18-20

Եւ այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ նորանց նշանի համար ձեր ձեռքերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը. Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ. Եւ գրիր նորանց քո տան դրանդիների վերայ եւ դռներիդ վերայ.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 11:26-28

Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք. Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ. Եւ անէծքը՝ եթէ չ’լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 12:32

Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. նորա վերայ մի բան չ’աւելացնես, եւ նորանից մի բան չ’պակասեցնես։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 13:1-4

եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ, Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում. Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. Որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։ Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 17:19

Եւ այն իր մօտ մնայ. Եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 26:16

Այսօր քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես. Եւ նորանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 27:26

Անիծեալ է նա որ չ’կենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 28:1

Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես որ զգուշութեամբ կատարես նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կ’անէ։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 28:15

Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսես, եւ չ’պահես եւ չ’անես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կ’գան եւ քեզ կ’հասնեն։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 29:29

Ծածուկ բաները մեր Եհովայ Աստուծոյ համար է, բայց յայտնուած բաները մեզ եւ մեր որդկանց համար յաւիտեան, որ այս օրէնքի ամեն խօսքերը կատարենք։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 30:10

Երբոր դու քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես, եւ այս օրէնքի գրքի մէջ գրուած Աստուծոյ պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 30:19

Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 31:12

Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն.

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ(Բ) 31:26-27

Առէք այս օրէնքի գիրքը եւ դրեք նորան ձեր Եհովայ Աստուծոյ ուխտի տապանակի մօտ, որ նա քեզ դէմ վկայութիւն լինի այնտեղ. Որովհետեւ ես քո ապստամբութիւնը եւ քո խիստ պարանոցը գիտեմ. Ահա այսօր տակաւին ես ձեզ հետ ողջ եմ՝ դուք Եհովայի դէմ ապստամբութիւն էիք անում. Եւ ո՜րչափ աւելի իմ մեռնելուց յետոյ։

ՀԵՍՈւ 1:8

Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես:

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 12:24

Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. Որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ մեծ բաներ արաւ։

1 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Ա) 15:22-24

Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։ Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։

2 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Բ) 22:22-23

Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չ’արի։ Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են. Եւ նորա օրէնքներիցը չ’հեռացայ։

4 ԹԱԳԱՎՈՐԱՑ(Դ) 17:14

Բայց նորանք չ’լսեցին եւ խստացրին իրանց պարանոցը ինչպէս իրանց հայրերի պարանոցը, որ չէին հաւատում իրանց Տէր Աստուծուն.

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 34:21

Գնացէք ինձ համար եւ Իսրայէլի ու Յուդայի մնացորդների համար այս գտնուած գրքի խօսքերի մասին հարցրէք Տիրոջը. Որովհետեւ մեծ է Տիրոջ մեզ վերայ թափուած բարկութիւնը, որովհետեւ մեր հայրերը չ’պահեցին Տիրոջ խօսքը որ անէին բոլոր այս գրքումը գրուածին համեմատ։

2 ՄՆԱՑՈՐԴԱՑ(Բ) 36:16

Բայց նորանք անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը եւ ծաղրում էին նորա մարգարէներին, մինչեւ որ բարձրացաւ Տիրոջ բարկութիւնն իր ժողովրդի վերայ այնպէս որ բժշկութիւն չ’մնաց։

ԵԶՐԱՍ 7:10

Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան։

ԵԶՐԱՍ 9:4

Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։

ՅՈԲ 21:14

Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:

ՅՈԲ 23:12

Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։

ՅՈԲ 38:1-4

Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց. Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։ Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։ Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։

ՍԱՂՄՈՍ 1:2

Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։

ՍԱՂՄՈՍ 12:6-7

Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած եօթն անգամ պարզուած է։ Դու, Տէր, կ’պահես նորանց, կ’ապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։

ՍԱՂՄՈՍ 18:21

Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չ’հեռացայ։

ՍԱՂՄՈՍ 18:30

Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.

ՍԱՂՄՈՍ 19:7-11

Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։ Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։ Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։

ՍԱՂՄՈՍ 26:3

Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։

ՍԱՂՄՈՍ 29:4

Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։

ՍԱՂՄՈՍ 31:5

Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։

ՍԱՂՄՈՍ 32:8-9

Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի։ Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չ’ունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չ’մօտենան քեզ։

ՍԱՂՄՈՍ 33:8

Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:

ՍԱՂՄՈՍ 33:11

Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:

ՍԱՂՄՈՍ 34:11

Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։

ՍԱՂՄՈՍ 40:7-10

Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար. Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։ Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես. Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։

ՍԱՂՄՈՍ 50:16-17

Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։ Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։

ՍԱՂՄՈՍ 51:10

Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։

ՍԱՂՄՈՍ 68:11

Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։

ՍԱՂՄՈՍ 78:10

Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։

ՍԱՂՄՈՍ 81:11-15

Բայց իմ ժողովուրդը չ’լսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չ’հաւանեց ինձ։ Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։ Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար, Շուտով կ’խոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կ’դարձնէի նորանց նեղացնողների դէմ։ Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր։

ՍԱՂՄՈՍ 86:11

Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։

ՍԱՂՄՈՍ 89:7

Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։

ՍԱՂՄՈՍ 105:28

Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չ’հակառակուեցան։

ՍԱՂՄՈՍ 107:11-12

Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին. Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չ’կար որ օգնէր.

ՍԱՂՄՈՍ 107:20

Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։

ՍԱՂՄՈՍ 111:7-8

Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։ Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. Եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։

ՍԱՂՄՈՍ 111:10

Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։

ՍԱՂՄՈՍ 112:1

Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։

ՍԱՂՄՈՍ 118:8-9

Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։ Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։

ՍԱՂՄՈՍ 119:1

ԱԼԷՖ Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։

ՍԱՂՄՈՍ 119:6

Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կ’տամ։

ՍԱՂՄՈՍ 119:9

Երիտասարդն ի՞նչով իստակ կ’անէ իր ճանապարհը. Քո խօսքի պէս զգուշանալով։

ՍԱՂՄՈՍ 119:10

Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։

ՍԱՂՄՈՍ 119:11

Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ։

ՍԱՂՄՈՍ 119:13

Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։

ՍԱՂՄՈՍ 119:18

Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։

ՍԱՂՄՈՍ 119:20

Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին։

ՍԱՂՄՈՍ 119:21

Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։

ՍԱՂՄՈՍ 119:29

Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։

ՍԱՂՄՈՍ 119:30

Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. Քո իրաւունքներն իմ առաջին դրի։

ՍԱՂՄՈՍ 119:34

Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։

ՍԱՂՄՈՍ 119:44

Ապա քո օրէնքը կ’պահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։

ՍԱՂՄՈՍ 119:47

Եւ քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ։

ՍԱՂՄՈՍ 119:53

Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։

ՍԱՂՄՈՍ 119:60

Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։

ՍԱՂՄՈՍ 119:71

Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։

ՍԱՂՄՈՍ 119:72

Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ ԵՕԹ

ՍԱՂՄՈՍ 119:89

Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։

ՍԱՂՄՈՍ 119:97

Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։

ՍԱՂՄՈՍ 119:103

Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։

ՍԱՂՄՈՍ 119:104

Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. Սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ

ՍԱՂՄՈՍ 119:105

Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։

ՍԱՂՄՈՍ 119:112

Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ

ՍԱՂՄՈՍ 119:115

Հեռու կացէք ինձանից, ով չարեր. Որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։

ՍԱՂՄՈՍ 119:118

Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։

ՍԱՂՄՈՍ 119:126

Ժամանակ է որ Տէրն անէ այս. Որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։

ՍԱՂՄՈՍ 119:136

Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ

ՍԱՂՄՈՍ 119:139

Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։

ՍԱՂՄՈՍ 119:141

Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։

ՍԱՂՄՈՍ 119:142

Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. Եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։

ՍԱՂՄՈՍ 119:148

Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։

ՍԱՂՄՈՍ 119:160

Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. Եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները հաւիտեան։ ՇԻՆ

ՍԱՂՄՈՍ 119:161

Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. Բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։

ՍԱՂՄՈՍ 119:162

Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։

ՍԱՂՄՈՍ 119:174

Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. Եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։

ՍԱՂՄՈՍ 138:2

Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։

ԱՌԱԿԱՑ 1:7

Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կ’անարգեն իմաստութիւնը եւ խրատը։

ԱՌԱԿԱՑ 1:22

Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։

ԱՌԱԿԱՑ 1:29-31

Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չ’ընտրեցին. Իմ խորհուրդը չ’ուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։ Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։

ԱՌԱԿԱՑ 2:2-5

Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին, Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։

ԱՌԱԿԱՑ 3:3

Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։

ԱՌԱԿԱՑ 3:5

Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։

ԱՌԱԿԱՑ 4:5-6

Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։ Մի թողիր նորան, եւ նա քեզ կ’պահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կ’պաշտպանէ։

ԱՌԱԿԱՑ 4:20-21

Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։

ԱՌԱԿԱՑ 4:25-27

Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։ Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կ’հաստատուին։ Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։

ԱՌԱԿԱՑ 6:23

Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ։

ԱՌԱԿԱՑ 8:13

Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։

ԱՌԱԿԱՑ 9:8

Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ։

ԱՌԱԿԱՑ 9:10

Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.

ԱՌԱԿԱՑ 14:27

Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։

ԱՌԱԿԱՑ 16:16

Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։

ԱՌԱԿԱՑ 23:9

Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կ’անարգէ քո խօսքերի իմաստութիւնը։

ԱՌԱԿԱՑ 28:9

Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։

ԱՌԱԿԱՑ 30:5-6

Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։ Չ’աւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։

ԺՈՂՈՎՈՂ 12:13

Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։

ԵՍԱՅԻԱ 5:24

Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. Որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։

ԵՍԱՅԻԱ 6:9

Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. Լսելով կ’լսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, բայց չէք իմանալ։

ԵՍԱՅԻԱ 8:20

Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին։

ԵՍԱՅԻԱ 30:8-13

Արդ գնա գրիր այս նորանց հետ տախտակի վերայ եւ գրքին վերայ նշանակիր, եւ դա մնայ յետի օրուայ համար վկայութիւն մինչեւ յաւիտեան։ Որովհետեւ դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։ Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։ Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից Իսրայէլի Սուրբին։ Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. Որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք. Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կ’լինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կ’գայ։

ԵՍԱՅԻԱ 40:8

Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան։

ԵՍԱՅԻԱ 53:1

Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։

ԵՍԱՅԻԱ 55:8-9

Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։

ԵՍԱՅԻԱ 55:11

Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։

ԵՍԱՅԻԱ 57:13

Դու աղաղակելիս՝ թող ժողոված կուռքերդ քեզ փրկեն. Բայց նորանց ամենն էլ քամին պիտի տանի, մէկ շունչ պիտի վեր առնէ, բայց ինձ յուսացողը պիտի ժառանգէ երկիրը, եւ ստանայ իմ սուրբ սարը։

ԵՍԱՅԻԱ 59:21

Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չ’պակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

ԵՍԱՅԻԱ 66:2

Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. Եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին։

ԵՍԱՅԻԱ 66:4-5

Ես էլ եմ ընտրում իրանց թշուառութիւնները, եւ նորանց վախեցած բաները պիտի բերեմ նորանց վերայ, որովհետեւ ես կանչեցի եւ պատասխանող չ’կար, խօսեցի եւ նորանք չ’լսեցին, եւ չարութիւն արին իմ աչքի առաջին, եւ իմ չ’ուզած բանը ընտրեցին։ Լսեցէք Տիրոջ խօսքը դուք, որ դողում էք նորա խօսքից. Ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում եւ անարգում են իմ անունի համար՝ Թող Տէրը փառաւորուի, եւ մենք տեսնենք ձեզ ուրախութեան մէջ. Բայց նորանք պիտի ամաչեն։

ԵՐԵՄԻԱ 5:3-4

Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չ’ցաւեցին. Դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. Նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։ Բայց ես ասեցի. Միայն աղքատներն են սորանք, տգէտ են ու չ’գիտեն Տիրոջ ճանապարհը եւ իրանց Աստուծոյ իրաւունքը։

ԵՐԵՄԻԱ 6:19

Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։

ԵՐԵՄԻԱ 7:23-24

Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կ’լինեմ, եւ դուք ինձ համար կ’լինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։ Բայց նորանք չ’լսեցին եւ ականջ չ’դրին, եւ վարուեցան իրանց խորհուրդներովը իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ ետ գնացին, եւ ոչ թէ առաջ։

ԵՐԵՄԻԱ 8:9

Իմաստուններն ամաչեցին, զարհուրեցին եւ բռնուեցան. Ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին։

ԵՐԵՄԻԱ 13:17

Բայց եթէ չ’լսէք սորան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար, եւ պիտի արտասուքով արտասուէ եւ աչքս արտասուք պիտի թափէ. Որովհետեւ Տիրոջ հօտը գերի առնուեցաւ։

ԵՐԵՄԻԱ 15:16

Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. Որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած։

ԵՐԵՄԻԱ 17:5

Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։

ԵՐԵՄԻԱ 17:23

Բայց նորանք չ’լսեցին եւ իրանց ականջը չ’ծռեցին. Այլ խստացրին իրանց պարանոցը, որ չ’լսեն եւ որ խրատ չ’առնեն։

ԵՐԵՄԻԱ 19:15

Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. Որովհետեւ նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չ’լսեն։

ԵՐԵՄԻԱ 23:16

Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. Նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։

ԵՐԵՄԻԱ 23:29

Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։

ԵՐԵՄԻԱ 25:4

Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ’լսեցիք, եւ ձեր ականջը լսելու չ’տուիք,

ԵՐԵՄԻԱ 26:4-6

Եւ ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը. Եթէ ինձ չ’լսէք, որ իմ օրէնքումը վարուիք, որ ես դրել եմ ձեր առաջին. Որ լսէք իմ ծառաների՝ մարգարէների խօսքերին, որոնց ես ուղարկում եմ ձեզ մօտ, որ ես կանուխ վեր կենալով ուղարկում էի, բայց դուք չ’լսեցիք. Այն ժամանակ այս տունը Սելովի պէս պիտի անեմ, եւ այս քաղաքը անէծք պիտի շինեմ երկրի բոլոր ազգերի համար։

ԵՐԵՄԻԱ 26:13

Եւ հիմա լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը, եւ լսեցէք ձեր Տէր Աստուծոյ ձայնը, եւ Տէրը կ’զղջայ այն չարիքի մասին, որ խօսել է ձեր մասին։

ԵՐԵՄԻԱ 29:8-9

Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չ’խաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։ Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։

ԵՐԵՄԻԱ 31:31-34

Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։ Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։ Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չ’սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ’յիշեմ։

ԵԶԵԿԻԵԼ 18:25

Եւ դուք ասում էք. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Մէկ լսեցէք, ով Իսրայէլի տուն. Մի՞թէ ուղիղ չէ իմ ճանապարհը. Չէ՞ որ ձեր ճանապարհը չէ ուղիղ։

ԵԶԵԿԻԵԼ 44:23

Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։

ՈՎՍԵ 4:6

Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չ’լինելուն համար. Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու։

ՈՎՍԵ 7:13

Վա՜յ նորանց, որ փախան ինձանից, աւերո՜ւմ նորանց, որ ինձ դէմ յանցաւոր եղան. Թէեւ ես նորանց փրկեցի. Բայց նորանք ինձ դէմ ստութիւններ են խօսում։

ԱՄՈՎՍ 8:11

Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու։

ԶԱՔԱՐԻԱ 7:11-13

Բայց նորանք մերժեցին ականջ դնել, եւ ուսը խոտորեցին, եւ իրանց ականջները ծանրացրին որ չ’լսեն։ Եւ իրանց սիրտը անդամանդի պէս շինեցին, որ չ’լսեն օրէնքը եւ այն խօսքերը որ Զօրաց Տէրը իր հոգովը առաջի մարգարէների ձեռովը ուղարկեց. եւ մեծ բարկութիւն եղաւ Զօրաց Տիրոջ կողմանէ։ Եւ եղաւ որ ինչպէս նա կանչեց, ու նորանք չ’լսեցին, այնպէս էլ նորանք կանչեցին եւ ես չ’լսեցի, ասում է Զօրաց Տէրը։

ՄԱՏԹԵՈՍ 4:4

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։

ՄԱՏԹԵՈՍ 5:17-19

Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։ Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։ Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։

ՄԱՏԹԵՈՍ 6:24

Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։

ՄԱՏԹԵՈՍ 7:13-14

Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։

ՄԱՏԹԵՈՍ 7:21-23

Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։

ՄԱՏԹԵՈՍ 7:24-27

Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։ Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. Որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։ Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։ Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։

ՄԱՏԹԵՈՍ 10:14-15

Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

ՄԱՏԹԵՈՍ 10:32-33

Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։

ՄԱՏԹԵՈՍ 10:37-40

Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։ Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։

ՄԱՏԹԵՈՍ 13:11

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։

ՄԱՏԹԵՈՍ 13:13-23

Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։ Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։ Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, մի գուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ։ Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են։ Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չ’տեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չ’լսեցին։ Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։ Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. Սա է ճանապարհի մօտ սերմածը։ Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։ Բայց արմատ չ’ունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. Եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։ Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։ Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. Որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։

ՄԱՏԹԵՈՍ 15:13

Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։

ՄԱՏԹԵՈՍ 22:29

Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չ’գիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։

ՄԱՏԹԵՈՍ 22:37-40

Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։ Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։ Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։

ՄԱՏԹԵՈՍ 24:14

Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։

ՄԱՏԹԵՈՍ 24:35

Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

ՄԱՏԹԵՈՍ 28:18

Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

ՄԱՐԿՈՍ 1:14-15

Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։

ՄԱՐԿՈՍ 4:11-20

Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում. Որ տեսնելով տեսնեն՝ եւ չ’տեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։ Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։ Սերմողը Խօսքն է սերմում. Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։ Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։ Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։ Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։

ՄԱՐԿՈՍ 5:36

Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։

ՄԱՐԿՈՍ 7:13

Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։

ՄԱՐԿՈՍ 8:34-38

Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։ Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։ Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։

ՄԱՐԿՈՍ 12:24

Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։

ՄԱՐԿՈՍ 13:10

Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։

ՄԱՐԿՈՍ 13:31

Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՄԱՐԿՈՍ 16:15-16

Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։

ՄԱՐԿՈՍ 16:20

Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։

ՂՈՒԿԱՍ 2:35

Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։

ՂՈՒԿԱՍ 4:4

Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։

ՂՈՒԿԱՍ 4:32

Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։

ՂՈՒԿԱՍ 6:46-49

Եւ ի՞նչու էք ինձ Տէր Տէր կոչում, եւ չէք անում այն որ ասում եմ։ Ամեն ով որ ինձ մօտ է գալիս եւ իմ խօսքերը լսում՝ եւ նորանց անում, ցոյց տամ ձեզ՝ թէ ո՞ւմ նման է։ Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց, եւ հիմը ժայռի վերայ դրաւ, եւ երբոր ջրի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց, եւ չ’կարողացաւ շարժել նորան, որովհետեւ ժայռի վերայ էր հաստատուած։ Բայց իմ խօսքերը լսող եւ չ’անողը, նման է մի մարդի՝ որ տունը հողի վերայ շինեց առանց հիման. Որ գետը նորան զարկեց, եւ շուտով վայր ընկաւ. Եւ այն տան կործանումը մեծ եղաւ։

ՂՈՒԿԱՍ 8:10-15

Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։ Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։ Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։ Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։ Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։ Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

ՂՈՒԿԱՍ 8:21

Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։

ՂՈՒԿԱՍ 9:23-26

Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։ Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։ Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։

ՂՈՒԿԱՍ 9:59-62

Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։ Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։ Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։ Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։

ՂՈՒԿԱՍ 11:28

Նա էլ ասեց. Այո՛, երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում։

ՂՈՒԿԱՍ 13:23-24

Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. Նա էլ ասեց նորանց. Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալ։

ՂՈՒԿԱՍ 14:26-27

Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չ’ատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։ Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։

ՂՈՒԿԱՍ 16:16-17

Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. Նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ։ Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։

ՂՈՒԿԱՍ 16:29-31

Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։

ՂՈՒԿԱՍ 21:33

Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։

ՂՈՒԿԱՍ 24:25

Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։

ՂՈՒԿԱՍ 24:27

Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։

ՂՈՒԿԱՍ 24:44-45

Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:1

Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:17

Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:22

Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. Եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:12

Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16-18

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:34

Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. Որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:36

Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:24

Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:24-25

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. Եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։ Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կ’գայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կ’լսեն, եւ լսողները կ’ապրին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:38-39

Եւ ոչ նորա խօսքն ունիք բնակուած ձեզանում. Որովհետեւ այն որ նա ուղարկեց դուք չէք հաւատում նորան։ Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:63

Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:24

Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:31-32

Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:43-47

Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։ Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։ Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։ Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. Բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ի՞նչու չէք հաւատում ինձ։ Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:51

Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:26-27

Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:35

Եթէ նորանց Աստուածներ է ասում, որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.)

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:25-26

Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։ Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:37-43

Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է. Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։ Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։ Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին։ Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:48

Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:49-50

Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։ Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. Ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:6

Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15

Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:21

Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:23-24

Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կ’պահէ եւ իմ Հայրը կ’սիրէ նորան. եւ նորա մօտը կ’գանք եւ բնակութիւն կ’անենք նորա մօտ։ Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7

Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13

Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:14

Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:17

Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:37

Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. Պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5:29

Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13:46

Պօղոսը եւ Բառնաբասն էլ համարձակութեամբ ասում էին. Առաջ պէտք էր որ Աստուծոյ բանը ձեզ խօսուէր. բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին, ահա դէպի հեթանոսներն ենք դառնում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:11

Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19:9

Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:29-31

Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն։ Սորա համար արթուն կացէք, յիշելով որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։ Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ յանձնում, եղբարք, եւ նորա շնորհքի խօսքին, որ նա կարող է շինել՝ եւ ամեն սրբուածների հետ ձեզ ժառանգուիթիւն տալ։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:26-27

Որովհետեւ այս ժողովրդի սիրտը թանձրացաւ, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին. Որ մի գուցէ աչքով տեսնեն եւ ականջներովը լսեն, եւ սրտով իմանան եւ դարձի գան, եւ ես բժշկեմ նորանց։ Եւ հիմա յայտնի լինի ձեզ, որ Աստուծոյ փրկութիւնն ուղարկուեցաւ հեթանոսներին, եւ նորանք կ’լսեն։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:1-2

Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած, Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 1:16-22

Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։ Որովհետեւ Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. Ինչպէս գրուած է թէ Արդարը հաւատքից կ’ապրի։ Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։ Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։ Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։ Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։ Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:1-4

Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։ Շատ, ամեն կերպով. Առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։ Բայց ի՞նչ. Եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի։ Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:10-11

Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։ Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:31

Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. Քաւ լիցի. Այլ օրէնքը հաստատում ենք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:6

Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:12

Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 7:25

Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 8:7

Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:15-17

Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։ Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։ Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 11:8

Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 15:4

Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։

ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 16:17-18

Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։ Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 1:18

Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:6-7

Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։ Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 2:13-15

Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։ Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։ Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 7:19

Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 15:1-2

Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մէջ էլ կանգնած էք. Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. եթէ զուր տեղը չէք հաւատացել։

1 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Ա) 16:22

Եթէ մէկը Տէր Յիսուսին չ’սիրէ, անիծուած լինի. մարան-աթա։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 2:15-16

Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։ Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 3:6-9

Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։ Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր, Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։ Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 4:2-4

Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։ Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 11:3

Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 11:13-14

Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։

2 ԿՈՐՆԹԱՑԻՍ(Բ) 13:8

Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. Բայց ճշմարտութեան համար։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 1:6-9

Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։ Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։ Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։ Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 2:5

Որոնց մի ժամ էլ ականջ չ’դրինք՝ հնազանդ լինելու համար, որ աւետարանի ճշմարտութիւնը ձեզանում հաստատ մնայ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:10

Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:13-14

Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։) Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:16

Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. Չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:24

Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։

ԳԱՂԱՏԱՑԻՍ 4:16

Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։

ԵՓԵՍԱՑԻՍ 1:17-18

Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը. Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը.

ԵՓԵՍԱՑԻՍ 4:14

Որ այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։

ԵՓԵՍԱՑԻՍ 5:26

Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.

ԵՓԵՍԱՑԻՍ 6:17

Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 1:9-10

Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով. Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,

ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2:16

Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 1:23

Եթէ հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք, եւ առանց շարժուելու այն աւետարանի յոյսիցը՝ որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզուեցաւ. որին ես Պօղոսս պաշտօնեայ եղայ։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:8

Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։

ԿՈՂՈՍԱՑԻՍ 4:3

Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 1:6

Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը.

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 2:2

Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Ա) 2:13

Նորա համար էլ մենք անպակաս գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. Որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 1:7-9

Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին. Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը,

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ(Բ) 2:8-12

Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։ Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան. Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 1:8-11

Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան, Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին, Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը, Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 2:3-4

Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին, Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 3:15

Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. Որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:1

Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:6

Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:13

Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։

1 ՏԻՄՈԹԵՈՍ(Ա) 4:16

Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 1:8

Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:12

Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:15

Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 2:24-25

Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող, Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:7

Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 3:15-17

Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։ Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։

2 ՏԻՄՈԹԵՈՍ(Բ) 4:2-4

Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։ Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։

ՏԻՏՈՍ 1:9

Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։

ՏԻՏՈՍ 1:13

Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը.

ՏԻՏՈՍ 2:1

Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:1-3

Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք։ Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը, Ապա մենք ի՞նչպէս կ’պրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ

ԵԲՐԱՅԵՑԻՍ 3:7-12

Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ. Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը քառասուն տարի։ Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. Եւ նորանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները։ Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։ Նայեցէք. Եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:2-3

Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. Բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։ Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. Թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:12-13

Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 6:4-6

Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած, Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են, Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 8:10

Որովհետեւ սա է այն ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. Ես կ’տամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կ’գրեմ նորանք. Եւ նորանց կ’լինիմ Աստուած, եւ նորանք կ’լինին ինձ ժողովուրդ։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:16

Թէ Սա է այն ուխտն որ կ’դնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կ’տամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կ’գրեմ նորանց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 10:26-29

Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յօժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ։ Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր։ Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 11:6

Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:25

Զգոյշ կացէք որ չ’մերժէք նորան որ խօսեց. որովհետեւ եթէ չ’կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք։

ԵԲՐԱՅԵՑԻՍ 12:29

Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է։

ՀԱԿՈԲՈՍ 1:5

Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։

ՀԱԿՈԲՈՍ 1:21-24

Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։

ՀԱԿՈԲՈՍ 4:4-10

Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։ Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում. Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։ Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 1:22-25

Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:2

Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 2:7-8

Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ. Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։

1 ՊԵՏՐՈՍ(Ա) 4:17

Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 1:18-21

Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։ Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։ Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։ Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 2:1-3

Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։ Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։ Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կ’գործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

2 ՊԵՏՐՈՍ(Բ) 3:16-17

Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։ Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 2:3-6

Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։ Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։ Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։ Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:1

Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 4:6

Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:2

Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում։

1 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Ա) 5:10

Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. Ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. Որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:6

Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։

2 ՀՈՎՀԱՆՆԷՍ(Բ) 1:9-11

Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։ Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։ Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։

ՀՈՒԴԱ 1:5

Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. Եւ յետոյ չ’հաւատացողներին կորցրեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:16

Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:2

Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. Եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 2:16

Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 3:16-17

Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 12:17

Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 14:6-7

Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։ Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 15:4

Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:12-13

Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։ Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:15

Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 19:21

Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 22:18-19

Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։

Armenian - Հայերեն - HY

ABA - Eastern Armenian Bible Ararat - 1910

Public Domain OPEN
https://find.bible/bibles/HYECAZ/
Languages are made available to you by www.ipedge.net