04 – Ստեղծում
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ստեղծում.
Սրանք սուրբ խոսքերն են Աստծո Ամենազորի.
Մեզ չի հետաքրքրում մարդկանց խոսքերը։
Աստծուն սիրողների համար... ահա թե ինչ է ասում Աստված. Ստեղծում.
Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։
”Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։ Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։
”Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։
”Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։ Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ։ Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է։ Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը։ Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր. եւ իրիկուն առաւօտ եղաւ՝ առաջին օրը։
”Եւ Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանէ։ Եւ Աստուած շինեց հաստատութիւնը, եւ բաժանեց հաստատութեան տակի ջրերը հաստատութեան վերայ եղող ջրերիցը։ Եւ այնպէս եղաւ։ Եւ Աստուած հաստատութիւնը կոչեց Երկինք։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երկրորդ օրը։
”Եւ Աստուած ասեց. Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ։ Եւ այնպէս եղաւ։ Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։ Եւ Աստուած ասեց. Երկիրը կանաչ խոտ բուսցնէ՝ սերմ տուող խոտ եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տայ իր տեսակի պէս, որի սերմը իրանում լինի՝ երկրի վերայ։ Եւ այնպէս եղաւ։ Եւ երկիրը կանաչ խոտ հանեց՝ սերմ տուող խոտ իր տեսակի պէս եւ պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երրորդ օրը։
”Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին. Եւ լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան։ Եւ այնպէս եղաւ։ Եւ Աստուած երկու մեծ լուսաւորները շինեց. մեծ լուսաւորը՝ ցերեկին իշխելու համար, եւ փոքր լուսաւորը՝ գիշերին իշխելու համար, եւ աստղերը։ Եւ Աստուած նորանց դրաւ երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան Եւ ցերեկի ու գիշերի վերայ իշխեն, եւ լոյսը խաւարիցը բաժանեն։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ չորրորդ օրը։
”Եւ Աստուած ասեց. Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով. եւ թռչուններ թռչեն երկրի վերայ երկնքի հաստատութեան երեսին։ Եւ Աստուած ստեղծեց մեծամեծ կէտերը, եւ բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նորանցով նորանց տեսակի պէս, եւ բոլոր թեւաւոր թռչուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։ Եւ Աստուած օրհնեց նորանց ասելով, Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք ծովերի միջի ջրերը. եւ թռչունները շատանան երկրի վերայ։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ հինգերորդ օրը։
”Եւ Աստուած ասեց. Երկիրը շնչաւոր կենդանի հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս։ Եւ այնպէս եղաւ։ Եւ Աստուած երկրի գազաններ ստեղծեց նորանց տեսակի պէս, եւ անասուններն իրանց տեսակի պէս, եւ գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
”Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։ Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։ Եւ Աստուած ասեց. Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վերայ եւ ամեն ծառ՝ որի մէջ կայ սերմ տուող ծառի պտուղ, ձեզ տուի որ ձեզ համար կերակուր լինի. Եւ երկրի բոլոր կենդանիների եւ երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վերայ բոլոր սողունների համար, որոնց մէջ կենդանութեան շունչ կայ, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եւ այնպէս եղաւ։ Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ վեցերորդ օրը։
”Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը, Եւ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. Եւ եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։ Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ։
”Սորանք են երկնքի ու երկրի ծնունդները նորանց ստեղծուած ժամանակը, այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ։ Եւ դաշտի բոլոր բոյսերը տակաւին երկրի վերայ չ’կային, եւ դաշտի բոլոր խոտերը տակաւին չէին բուսած. Որովհետեւ Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել, եւ մարդ չ’կար հողը գործելու. Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում։ Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։ Եւ Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ։
”Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց, եւ նորանց անունը Ադամ կոչեց նորանց ստեղծուելու օրը։ Եւ Ադամը հարիւր երեսուն տարի ապրեց, եւ իր նմանութեամբը իր պատկերի պէս որդի ծնեց, եւ նորա անունը Սէթ կոչեց։
”Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։
”Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ։
”Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.
”Ուրեմն հարցրու քեզանից առաջ եղած առաջի օրերի մասին՝ այսինքն Աստուած մարդիս երկրի վերայ ստեղծած օրից հետէ երկնքի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը, թէ արդեօք սորա նման մի բան լսուե՞լ է։
”Ահա քո Եհովայ Աստուծունն է երկինքը եւ երկնից երկինքը, երկիրը եւ բոլոր նորա միջի եղածը։
”Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
”Եւ երեւեցան ծովի յատակները, Յայտնուեցան երկրի հիմունքը, Տիրոջ յանդիմանութիւնովը, Նորա բարկութեան հողմի փչելուցը։
”Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուած երկրի բոլոր թագաւորութիւնների համար. Դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
”Քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. Քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։
”Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։
”Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են. Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է. Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ. Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները. Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։
”Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։ Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կ’սովորեցնէ, եւ քեզ կ’պատմեն ծովի ձկները։ Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները, Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։
”Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ. Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։ Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։ Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։ Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
”Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ Ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել։
”Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց. Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։ Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։ Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։ Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։ Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը. Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։ Եւ ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից. Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր. Եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի. Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չ’անցնես. Այստեղ կ’դադարեն քո փառահեղ ալիքները։
”Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում. Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։ Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
”Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,
”Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
”Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
”Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. Արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։
”Դաւիթի Սաղմոս։ Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։ Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
”Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ նորա բերանի հոգովը նորա բոլոր զօրքերը:
”Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. Դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։ Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։
”Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։
”Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. Եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։ Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.
”Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նորանք կ’կորչեն, բայց դու կ’մնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. Հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն.
”Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։ Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։ Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։ Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։ Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան։
”Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։ Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։
”Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
”Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։
”Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։
”Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։
”Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս։
”Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
”Որ երկինքն արաւ իմաստութիւնով. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։ Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։ Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։ Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։ Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
”Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
”Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.
”Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։
”Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
”Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։ Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։ Ես անդունդները չ’եղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չ’եղած։ Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։ Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։ Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։ Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։ Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չ’անցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը, Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։ Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։
”Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում։
”Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։
”Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։
”Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. Եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։
”Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
”Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. Եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
”Մի՞թէ չ’գիտէք, մի՞թէ չ’լսեցիք, մի՞թէ չ’պատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։ Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։
”Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. Մէկը չի կորչիլ։
”Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։
”Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին։
”Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։
”Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.
”Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։ Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։
”Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. Նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ։
”Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։ Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կ’կանգնեն.
”Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. Եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։
”Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
”Այսպէս է ասում Տէրը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը. Դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար։ Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել, եւ եղան այդ ամենը, ասում է Տէրը. Եւ ես սորան եմ մտիկ տալիս՝ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խօսքից դողացողին։
”Սակայն Եհովան ճշմարիտ Աստուած է. Նա կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր. Նորա բարկութիւնիցը սարսում է երկիրը, եւ ազգերը չեն դիմանալ նորա բարկութեանը։ Այսպէս ասեցէք նորանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նորանք երկրից եւ երկնքի տակից։ Նա է ստեղծել երկիրը իր զօրութիւնովը, հաստատել աշխարհքը՝ իր իմաստութիւնովը, եւ իր հանճարովը տարածել՝ երկինքը։
”Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։
”Ո՜հ, Տէր Եհովայ, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ.
”Երկիրն իր զօրութիւնովը շինողը, աշխարհքն իր իմաստութիւնովը հաստատողը, նա որ իր հանճարովը տարածել է երկինքը,
”Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, նորա անունը Եհովայ է։
”Նա որ երկնքումն է շինում իր վերնատները, եւ նորա կամարը երկրի վերայ հաստատում. նա որ կանչում է ծովի ջրերը եւ նորանց թափում է երկրի երեսի վերայ. Եհովայ է նորա անունը։
”Եւ նա նորանց ասեց. Ես Եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստուծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը։
”Որովհետեւ երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։
”Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին. Ասում է Տէրը, որ տարածում է երկինքը եւ հիմնում է երկիրը եւ ստեղծում է մարդի հոգին նորա միջումը.
”Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց.
”Եւ նա Ենովսի. Եւ նա Սէթի. Եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։
”Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։
”Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։
”Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։
”Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։
”Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան.
”Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։ Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։ Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։
”Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։
”Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։
”Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. Եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին։
”Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։
”Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։
”Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
”Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։ Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։
”Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի։ Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։ Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը երկնքից։ Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։
”Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։
”Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։
”Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութիւնները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։ Եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ.
”Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ. Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,
”Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. Եւ երկինքները քո ձեռքի գործն են։
”Որովհետեւ ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է։
”Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չ’երեւողներիցն այս տեսնուողներս եղած են։
”Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։ Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը. Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։ Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։ Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
”Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։
”Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ։
”Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։ Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին։
”